Arminfo.info


Հայաստանում կսստեղծվի Սպորտի կառավարման կենտրոն
 Հինգշաբթի, 16 Մայիսի 2024, 16:25

Արմինֆո. Կառավարության մայիսի 16-ի նիստում ընդունված որոշմամբ կստեղծվի «Սպորտի կառավարման կենտրոն» ՓԲԸ: Կենտրոնի հիմնումը հնարավորություն կտա մշակել և կազմակերպել մարզման չափորոշիչներին համապատասխան ուսումնամարզական ծրագրեր:

Ադրբեջանի իշխանությունները երկարաձգել են Արցախի բարձրագույն ռազմաքաղաքական ղեկավարության ապօրինի կալանքը
 Հինգշաբթի, 16 Մայիսի 2024, 10:32

Արմինֆո.Ադրբեջանի իշխանությունները երկարաձգել են Արցախի բարձրագույն ռազմաքաղաքական ղեկավարության ապօրինի կալանքը:

ԵՊՀ հայտարությունը. Համալսարանն ապաքաղաքական կրթական հաստատություն է, որը շարունակում է իրականացնել իր առաքելությունը
 Չորեքշաբթի, 15 Մայիսի 2024, 17:15

Արմինֆո. Երևանի պետական համալսարանը հերքել է տելեգրամյան ալիքներում և մի շարք ընդդիմադիր ԶԼՄ - ներում տարածված վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հայտարարությունը, որը ստորագրել են ԵՊՀ  50-ից ավելի դասախոսներ:

ՌՀՄ խորհուրդն ընդունել է բանաձև ՝ անվերապահ աջակցություն հայտնելով "Տավուշը հանուն հայրենիքի" շարժմանը
 Չորեքշաբթի, 15 Մայիսի 2024, 17:12

Արմինֆո. Ռուսաստանի հայերի միության (ՌՀՄ) խորհրդի ընդլայնված նիստի մասնակիցները միաձայն ընդունել են ամփոփիչ բանաձեւ, որում անվերապահ աջակցություն են հայտնել "Տավուշը հանուն հայրենիքի" շարժմանը:

Հարցում. Հարցվածների ավելի քան 50 տոկոսը Հայաստանում անցումային կառավարության ղեկավարի պաշտոնում ոչ ոքի չի տեսնում
 Չորեքշաբթի, 15 Մայիսի 2024, 15:45

Արմինֆո. Հայաստանում հարցվածների 30.6%-ը վարչապետի պաշտոնից Նիկոլ Փաշինյանի հրաժարականը համարում է իշխանությունից նրան հեռացնելու միակ ճանապարհը: Այդ մասին են վկայում MPG խորհրդատվական ընկերության "Առաջնորդում" խորագրով հարցման արդյունքները։

Հարցում. Հայաստանում հարցվածների կեսից ավելին դրական է գնահատում "Տավուշը հանուն հայրենիքի" շարժումը
 Չորեքշաբթի, 15 Մայիսի 2024, 15:20

Արմինֆո. Հայաստանում հարցվածների կեսից ավելին դրական է գնահատում ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի նախաձեռնած "Տավուշը հանուն հայրենիքի" շարժումը: Այդ մասին են վկայում MPG խորհրդատվական ընկերության "Առաջնորդում" խորագրով հարցման արդյունքները։

ՀՀ պաշտպանության նախարարության պատվիրակությունը Բրատիսլավայում մասնակցել է IDEB-2024 պաշտպանական ցուցահանդեսին
 Չորեքշաբթի, 15 Մայիսի 2024, 14:28

Արմինֆո. Մայիսի 14-15-ը ՀՀ պաշտպանության նախարարության պատվիրակությունը՝ պաշտպանության նախարարի տեղակալ Կարեն Բրուտյանի գլխավորությամբ, Սլովակիայի պաշտպանության նախարարության հրավերով Բրատիսլավայում մասնակցել է IDEB-2024 պաշտպանական ցուցահանդեսին։

ՎԶԵԲ-ի միջոցառման ժամանակ Ոստիկանությունը կփակի Օպերայի թատրոնի շենքին հարող փողոցները
 Չորեքշաբթի, 15 Մայիսի 2024, 12:28

Արմինֆո. Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքում Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) միջազգային համաժողովի շրջանակում կազմակերպված միջոցառման առնչությամբ ՀՀ ֆինանսների նախարարության կողմից ստացված դիմումի հիման վրա Ոստիկանությունը փակելու է Օպերայի թատրոնի շենքին հարակից փողոցները՝ հասարակական կարգի և անվտանգության ապահովման նպատակով:

"Ազատազենը" հանդես է եկել հայտարարությամբ՝ կազմակերպության համահիմնադիր Իշխան Գևորգյանի և նրա չորս ընկերների ապօրինի ձերբակալման առնչությամբ
 Չորեքշաբթի, 15 Մայիսի 2024, 12:26

Արմինֆո.Երեկ գիշեր ՀՀ ոստիկանությունը ձերբակալել է «Ազատազէն» ԿՀԿ համահիմնադիր, խորհրդի անդամ Իշխան Գևորգյանին և ևս 4 ընկերների՝ ապօրինի հրազեն, պայթուցիկ նյութեր, պայթեցման սարքերի ձեռք բերման և տեղափոխման կասկածանքով: Այդ մասին ասվում է «Ազատազէն» կրթական հասարակական կազմակերպության ֆեյսբուքյան էջում զետեղված հայտարարությունում:

ՎՏԲ-Հայաստան Բանկն ընդլայնել է հեռախոսահամարով միջազգային փոխանցումների հնարավորությունները
 Չորեքշաբթի, 15 Մայիսի 2024, 11:54

Արմինֆո.ՎՏԲ-Հայաստան Բանկի ֆիզիկական անձ հաճախորդները կարող են Ռուսաստանից դրամական փոխանցումներ ստանալ հեռախոսահամարով: Ծառայությունը հասանելի է Unistream համակարգի միջոցով բջջային հավելվածում և Unistream Բանկի մասնաճյուղերում։ Միջոցները մուտքագրվում են անմիջապես ստացողի հաշվին կամ քարտին՝ ազգային արժույթով:

Աուդիտը ֆինանսական խոշոր խախտումներ է բացահայտել "Քաղաքացիական պայմանագիր" կուսակցությունում
 Երեթշաբթի, 14 Մայիսի 2024, 16:58

Արմինֆո. Հայաստանում կառավարող "Քաղաքացիական պայմանագիր" կուսակցության եկամուտների և ծախսերի շուրջ սկանդալը նոր թափ է հավաքում ։

Ռուսաստանի սահմանապահները հեռանում են Ներքին հանդից
 Երկուշաբթի, 13 Մայիսի 2024, 21:11

Արմինֆո.Ռուսաստանի սահմանապահները լքում են Սյունիքի մարզի Ներքին հանդ գյուղի հարակից տարածքը: Այդ մասին հայկական լրատվամիջոցներին հաղորդել է Ներքին հանդի գյուղապետ Խաչատուր Բաղդասարյանը։

Արդշինբանկի ռազմավարական գործընկերությամբ Հայաստանում կանցկացվի ՎԶԵԲ 33-րդ գործարար համաժողովը
 Երկուշաբթի, 13 Մայիսի 2024, 17:44

Արմինֆո.Երևանում կանցկացվի Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) 33-րդ գործարար համաժողովը՝ Արդշինբանկի ռազմավարական գործընկերությամբ (flagship sponsor): Ֆինանսական հաստատությունների համար այս նշանակալի իրադարձությանը կմասնակցեն բարձրաստիճան պատվիրակություններ 74 երկրներից, հայտնի ֆինանսական և բանկային փորձագետներ, ինչպես նաև Հայաստանի բանկային հատվածի ղեկավարներ։ Մայիսի 14-16-ը անցկացվելիք համաժողովի նպատակն է նպաստել դրական ազդեցության ձևավորմանը և ֆինանսական շուկաների զարգացումն ի շահ հասարակությանը ծառայեցնելուն:

ՀԺՄ-ը խստորեն դատապարտում է իրենց մասնագիտական աշխատանքը կատարող լրագրողների նկատմամբ ոստիկանական բիրտ ներգործության բոլոր փորձերը
 Երկուշաբթի, 13 Մայիսի 2024, 17:30

Արմինֆո. Հայաստանի ժուռնալիստների միությունը (ՀԺՄ) խստորեն դատապարտում է իրենց մասնագիտական աշխատանքը կատարող լրագրողների նկատմամբ ոստիկանական բիրտ ներգործության բոլոր փորձերը, կոչ է անում ՆԳՆ ղեկավարությանը զսպել իրենց աշխատակիցների բնազդները, իսկ Քննչական կոմիտեն ՝ դադարեցնել երկակի ստանդարտների կիրառման պրակտիկան: Այդ մասին ասվում է ՀԺՄ-ի հայտարարությունում։

Պետք չէ այդքան ջանք գործադրել հանուն պարգեւավճարի, ոստիկաններին կոչ է արել Գառնիկ Դանիելյանը
 Երկուշաբթի, 13 Մայիսի 2024, 10:48

Արմինֆո.Այսօր վաղ առավոտից Երևանի կենտրոնում մեկնարկել է քաղաքացիական անհնազանդության ակցիան: "Տավուշը հանուն հայրենիքի" շարժման ակտիվիստները, աջակիցները սկսել են աղբամաններով և փողոցի նստարաններով արգելափակել փողոցները, իսկ ոստիկանությունը՝ անխտիր բերման ենթարկել քաղաքացիներին:

«Հինգ իրավապաշտպանների» նախաձեռնությունն անվճար իրավաբանական օգնություն կտրամադրի այն ուսանողներին, որոնց նկատմամբ պատժամիջոցներ կկիրառվեն անհնազանդության  խաղաղ գործողություններ իրականացնելու պատճառով 
 Ուրբաթ, 10 Մայիսի 2024, 12:57

Արմինֆո.Դասադուլն ավանդական ու թույլատրելի կոլեկտիվ բողոքի գործողություն է, որը պաշտպանված է ՀՀ Սահմանադրությամբ և միջազգային իրավական փաստաթղթերով։ Այս մասին հաղորդել է  «Հինգ իրավապաշտպանների» նախաձեռնության անդամ, փաստաբան Ռուբեն Մելիքյանը՝ Facebook-ի իր էջում:

Արցախի ղեկավարությունն այցելել է "Եռաբլուր" զինվորական պանթեոն
 Հինգշաբթի, 9 Մայիսի 2024, 11:54

Արմինֆո. Այսօր՝ մայիսի 9-ին, Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանն այցելել է <Եռաբլուր> զինվորական պանթեոն և ծաղկեպսակ դրել Հայրենիքի ազատության և անկախության համար իրենց կյանքը զոհաբերած հայորդիների քաջությունը հավերժացնող հուշապատին: Շահրամանյանին ուղեկցում էին Արցախի կառավարության անդամներ, Արցախի Ազգային ժողովի պատգամավորներ, հոգևորականներ, այդ թվում՝ Դադիվանքի վանահայր Հայր Հովհաննեսը:

Հայկական ԶԼՄ-ներին տանում են ինքնակարգավորման, ի՞նչ կտա դա. պարզաբանում է ԵՄԱ պատվավոր ղեկավարը
 Երկուշաբթի, 6 Մայիսի 2024, 14:19

Արմինֆո. Հայաստանում մեկնարկել են "Զանգվածային լրատվության միջոցների մասին" օրենքում փոփոխությունների նախագծի շուրջ քննարկումները, որոնց հիմքում դրված է ԶԼՄ-ների ինքնակարգավորման գաղափարը:

Մինչև տարեվերջ Երևանում կներդրվի հասարակական տրանսպորտով երթևեկելու միասնական տոմսային համակարգ . քաղաքապետ
 Երկուշաբթի, 6 Մայիսի 2024, 12:36

Արմինֆո. Մինչև տարեվերջ Երևանում կներդրվի հասարակական տրանսպորտով երթևեկելու միասնական տոմսային համակարգ: Այդ մասին մայիսի 6-ին քաղաքապետարանում կայացած աշխատանքային խորհրդակցության ժամանակ հայտարարել է Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

ANCA-ն ԱՄՆ Ներկայացուցիչների պալատին կոչ է արել հեռացնել Հենրի Կուելյարին՝ Ադրբեջանի հետ կոռուպցիոն կապերի մեղադրանքների պատճառով
 Շաբաթ, 4 Մայիսի 2024, 14:35

Արմինֆո. Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA) կոչ է արել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատին անհապաղ բացառել Հենրի Կուելյարին (Տեխաս նահանգ)՝ Ադրբեջանի նավթագազային ընկերությունից կաշառք ստանալու մեջ մեղադրվելու կապակցությամբ:




Մեկնաբանվողներ
Փաշինյանը չի ճանաչել Արցախը, փոխարենը ճանաչել Է Պաղեստինը. քաղաքագետՓաշինյանը չի ճանաչել Արցախը, փոխարենը ճանաչել Է Պաղեստինը. քաղաքագետ
Վերախմբավորումից հետո մեր շարժումն էլ ավելի մասշտաբային կդառնա. արքեպիսկոպոսՎերախմբավորումից հետո մեր շարժումն էլ ավելի մասշտաբային կդառնա. արքեպիսկոպոս
Ֆրանսիացի հայտնի գործիչները Մակրոնին խնդրում են ֆրանսիական զորքեր ուղարկել Հայաստան Ֆրանսիացի հայտնի գործիչները Մակրոնին խնդրում են ֆրանսիական զորքեր ուղարկել Հայաստան
Ընդդիմադիր պատգամավորների կողմից իրենց մանդատները վայր դնելու հարցն օրակարգում է. Մինասյան Ընդդիմադիր պատգամավորների կողմից իրենց մանդատները վայր դնելու հարցն օրակարգում է. Մինասյան
"Տավուշ հանուն հայրենիքի" շարժումը մարզերում հանդիպումներ կունենա ՀՀ քաղաքացիների հետ
Պետդեպարտամենտ. Վաշինգտոնում հստակ գնահատական չունեն՝ Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցածը գաղթ էր, թե էթնիկ զտումՊետդեպարտամենտ. Վաշինգտոնում հստակ գնահատական չունեն՝ Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցածը գաղթ էր, թե էթնիկ զտում
Մեկնարկել է ավտոերթը դեպի Գյումրի՝ գյումրեցի Բագրատ Գալստանյանի գլխավորությամբՄեկնարկել է ավտոերթը դեպի Գյումրի՝ գյումրեցի Բագրատ Գալստանյանի գլխավորությամբ
Հայաստանում բողոքի ակցիաները երկու բաղադրիչ ունեն՝ օբյեկտիվ և արտաքին. քաղաքագետՀայաստանում բողոքի ակցիաները երկու բաղադրիչ ունեն՝ օբյեկտիվ և արտաքին. քաղաքագետ
Այս տարօրինակ լռությունն ընդհատելու ժամանակն է. Դիվանագետների համահայկական խորհուրդը դիմել է օտարերկրյա դիվանագիտական առաքելություններին և միջազգային կազմակերպություններինԱյս տարօրինակ լռությունն ընդհատելու ժամանակն է. Դիվանագետների համահայկական խորհուրդը դիմել է օտարերկրյա դիվանագիտական առաքելություններին և միջազգային կազմակերպություններին
Երեւան է այցելել Պենտագոնի ՊՎՆԳ վտանգների համատեղ նվազեցման ղեկավարության տնօրենըԵրեւան է այցելել Պենտագոնի ՊՎՆԳ վտանգների համատեղ նվազեցման ղեկավարության տնօրենը
ՀՀ վարչապետ. Ես՝ անձամբ, գիտեմ մեր դեմ պատերազմի նախապատրաստմանը ՀԱՊԿ, առնվազն, երկու պետությունների մասնակցության մասինՀՀ վարչապետ. Ես՝ անձամբ, գիտեմ մեր դեմ պատերազմի նախապատրաստմանը ՀԱՊԿ, առնվազն, երկու պետությունների մասնակցության մասին
Ես պիտի խոսեմ Վեհափառ հայրապետի հետ. Սրբազանը՝ իրեն վարչապետ առաջադրելու նախաձեռնության մասինԵս պիտի խոսեմ Վեհափառ հայրապետի հետ. Սրբազանը՝ իրեն վարչապետ առաջադրելու նախաձեռնության մասին
Կարծիք. Բաքվում Լուկաշենկոյի հայտարարություններն ակնհայտորեն ցույց են տալիս Հայաստանի և Ադրբեջանի դիվանագիտության աշխատանքի արդյունքներըԿարծիք. Բաքվում Լուկաշենկոյի հայտարարություններն ակնհայտորեն ցույց են տալիս Հայաստանի և Ադրբեջանի դիվանագիտության աշխատանքի արդյունքները
Հարցում. Հայաստանում հարցվածների կեսից ավելին դրական է գնահատում Հարցում. Հայաստանում հարցվածների կեսից ավելին դրական է գնահատում "Տավուշը հանուն հայրենիքի" շարժումը
Փորձագետներն ու քաղաքագետները վերլուծել են Փորձագետներն ու քաղաքագետները վերլուծել են "Հայաստանի շուրջ առկա խնդիրները և դրանց հնարավոր լուծումները"