Arminfo.info


Հայաստանում բողոքի ակցիաները երկու բաղադրիչ ունեն՝ օբյեկտիվ և արտաքին. քաղաքագետ
 Երկուշաբթի, 27 Մայիսի 2024, 19:04

Արմինֆո.Հայաստանում բողոքի շարժումն ունի երկու բաղադրիչ՝ օբյեկտիվ և արհեստական, արտաքին՝ Ռուսաստանի հետ կապված։ Ռուսական ընդդիմադիր "Դոժդ" հեռուստաալիքին հարցազրույցում նման կարծիք է հայտնել Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության հայկական կենտրոնի տնօրեն Ստեփան Գրիգորյանը:

Բիշքեկում ընթանում է ԱՊՀ անվտանգության մարմինների եւ հատուկ ծառայությունների ղեկավարների խորհրդի 54-րդ նիստը
 Ուրբաթ, 24 Մայիսի 2024, 18:00

Արմինֆո. Բիշքեկում ընթանում Է ԱՊՀ մասնակից պետությունների անվտանգության մարմինների և հատուկ ծառայությունների ղեկավարների խորհրդի 54-րդ նիստը:

ԵԱՀԿ գործող նախագահը ցանկություն է հայտնել ակտիվորեն աջակցել Հայաստանին և Ադրբեջանին հարաբերությունների կարգավորմանն ուղղված  նրանց ջանքերում
 Ուրբաթ, 24 Մայիսի 2024, 17:54

Արմինֆո.Քաղաքական և տեղերում անվտանգային իրավիճակը կարծես թե կայուն է, և երբեմն շատ դինամիկ, ընդհուպ՝ խոցելի, բայց, չնայած լուրջ մարտահրավերներին, ես պահպանում եմ զգուշավոր լավատեսություն և գիտակցում եմ այն հնարավորությունները, որոնք կբերի կայուն խաղաղությունը: Այդ մասին հայտարարել Է ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի արտաքին, եվրոպական գործերի և առևտրի նախարար Յան Բորջը՝ APA-ի հարցազրույցում։

Կանադայի խորհրդարանում կազմակերպվել է «Լեռնային Ղարաբաղ. վտանգված հայկական ժառանգություն» խորագրով լուսանկարների ցուցահանդես
 Ուրբաթ, 24 Մայիսի 2024, 17:50

Արմինֆո. Մայիսի 21-ին Կանադայի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատում տեղի է ունեցել «Լեռնային Ղարաբաղ. վտանգված հայկական ժառանգություն» խորագրով լուսանկարների ցուցահանդես, որը համատեղ կազմակերպվել էր Ն.Գ. Ներկայացուցիչների պալատի խոսնակ Գրեգ Ֆերգուսի և Ն.Գ. ՀՀ դեսպան Անահիտ Հարությունյանի կողմից։

Հայաստանի օմբուդսմենը Սյունիքի մարզպետի հետ քննարկել է մարզի սահմանամերձ համայնքներում բնակվող քաղաքացիների անվտանգությանն առնչվող հարցեր
 Ուրբաթ, 24 Մայիսի 2024, 16:14

Արմինֆո.Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը մայիսի 24-ին հանդիպել է Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի հետ, քննարկվել են մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում առկա օրակարգային տարբեր խնդիրներ, մասնավորապես` սահմանային բնակավայրերում մարդկանց անվտանգային մի շարք հարցեր` կապված սեփականության իրավունքի, կրթության, ինչպես նաև այլ հիմնարար իրավունքների հետ:

Փորձագետ. Կովկասում տեղի է ունենում վերաֆորմատավորում եւ Հայաստանի ներկառուցում ադրբեջանաթուրքական կոմունիկացիոն նախագծերում
 Ուրբաթ, 24 Մայիսի 2024, 16:09

Արմինֆո.Կովկասում տեղի ունեցող գործընթացների կարևոր բաղադրիչ է հանդիսանում վերաֆորմատավորումն ու Հայաստանի ներկառուցումը  ադրբեջանաթուրքական կոմունիկացիոն նախագծերում։ Նման կարծիք է հայտնել ռուսաստանցի քաղաքական մեկնաբան, Ռազմավարական մշակույթի հիմնադրամի փորձագետ Անդրեյ Արեշևը՝ "Ռոսիա սեվոդնյա" միջազգային լրատվական գործակալության մամուլի կենտրոնում կայացած "Հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացի ապագան" թեմայով կլոր սեղանի ժամանակ:

Մարկեդոնովը՝ Անդրկովկասում Ռուսաստանի ներկայության մասին. հեռանկարում պահանջված կլինի ոչ թե "խորքային դաշնակցության", այլ "ուղեկցորդի" հայեցակարգը
 Ուրբաթ, 24 Մայիսի 2024, 16:07

Արմինֆո.Հայ-ադրբեջանական հակամարտությունը չի ավարտվել, քանի որ խաղաղության պայմանագիրը դեռ ստորագրված չէ, և կարգավորված չեն այնպիսի կարևոր հարցեր, ինչպիսիք են սահմանների սահմանազատումն ու սահմանագծումը, տրանսպորտային հաղորդակցությունների բացումը կամ փակումը, դիվանագիտական հարաբերությունների հաստատումը։ Նման կարծիք է հայտնել Ռուսաստանի ԱԳՆ ՄՄՀՊԻ-ի առաջատար գիտաշխատող, "Մեժդունարոդնայա անալիտիկա" ամսագրի գլխավոր խմբագիր Սերգեյ Մարկեդոնովը՝ "Ռոսիա սեվոդնյա" ՄԼԳ մամուլի կենտրոնում կայացած "Հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացի ապագան" կլոր սեղանի ժամանակ:

Նոր վարչապետի թեկնածուի անվան հրապարակումը միանգամից ստեղծելու է նոր իրավիճակ. փորձագետ
 Ուրբաթ, 24 Մայիսի 2024, 15:38

Արմինֆո.Շարունակության մասին պետք է հիմա մտածենք:

Հայտարարություն. Հուշարձաններ ոչնչացնող Ադրբեջանը ՅՈՒՆԵՍԿՕ-ին կոչ է անում «փրկել» Կոնդը
 Հինգշաբթի, 23 Մայիսի 2024, 17:56

Արմինֆո. Իր ագրեսիվ ու ծավալապաշտական, հակահայկական օրակարգի շրջանակում Ադրբեջանը շարունակում է կեղծ տեղեկատվական ու քարոզչական արշավը։ Այդ մասին ասվում է "Գեղարդ" գիտավերլուծական հիմնադրամի հայտարարության մեջ, որը հրապարակվել է այն կապակցությամբ, որ վերջերս Ադրբեջանը հասարակական կազմակերպությունների անունից կրկին դիմել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեին ՝ կոչ անելով պահպանել Կոնդը:

Բագրատ Սրբազան․Բոլոր այն սպառնալիքները, որոնք կարող են վնասել հայ-իրանական հարաբերությունները, պետք է չեզոքացվեն
 Հինգշաբթի, 23 Մայիսի 2024, 14:01

Արմինֆո. Այսօր մենք ցավակցում ենք բարեկամ Իրանին և իրանական ժողովրդին, համերաշխություն ենք հայտնում և զորակցություն: Այդ մասին մայիսի 23-ին Իրանի դեսպանատան մոտ լրագրողների հետ զրույցում նշել է "Տավուշը հանուն հայրենիքի" շարժման առաջնորդ, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը՝ ի պատասխան Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսիի մահվան կապակցությամբ տարածաշրջանային անվտանգության հնարավոր սպառնալիքներին եւ ռիսկերին գնահատական տալու խնդրանքին։

Սեյրան Օհանյան. Հայաստանի կառավարությանն անվստահություն հայտնելու գործընթացը կախված է "Տավուշը հանուն հայրենիքի" շարժման արդյունքից
 Հինգշաբթի, 23 Մայիսի 2024, 14:01

Արմինֆո. Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությանն անվստահություն հայտնելու գործընթացը մեր օրակարգում է: Այդ մասին մայիսի 23-ին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է  "Հայաստան" դաշինքի ղեկավար, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը։

ԱԳ փոխնախարար. Իրանն ուղղակիորեն պաշտպանում է Հայաստանի տարածքային ամբողջականությունը
 Հինգշաբթի, 23 Մայիսի 2024, 13:53

Արմինֆո. Անկախ տարբեր ուժերի առկայությունից՝ Հայաստանի կառավարությունը կարևորում է Իրանի հետ հարաբերությունների զարգացումը։ Այդ մասին մայիսի 23-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Հայաստանի փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը ՝ Հայաստանի վարչապետի հետ հանդիպման ժամանակ Երեւանի եւ Թեհրանի միջեւ հարաբերություններին դեմ ուժերի առկայության մասին Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի խոսքերը մեկնաբանելու խնդրանքին ի պատասխան։

Բլինքեն. Միացյալ Նահանգները դիտարկում է աջակցության վերաբերյալ Հայաստանի մի շարք հարցումներ
 Հինգշաբթի, 23 Մայիսի 2024, 11:41

Արմինֆո. Միացյալ Նահանգները դիտարկում է Հայաստանի մի շարք հարցումներ՝ որոշելու համար, թե ինչ քայլեր կարող է ձեռնարկել Վաշինգտոնը Երևանին աջակցությունն ամրապնդելու նպատակով: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը՝ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում լսումների ժամանակ:

Ամերիկայի հայկական համագումարը Կոնգրեսին կոչ է արել օգնել արցախցիների վերադարձի հիմնարար իրավունքի ապահովմանը
 Հինգշաբթի, 23 Մայիսի 2024, 11:39

Արմինֆո. Կոնգրեսի հայկական խմբի համանախագահ Ֆրենկ Փալոն կրտսերի հետ հանդիպմանն Ամերիկայի հայկական համագումարի համանախագահ Էնթոնի Բարսամյանը եւ գործադիր տնօրեն Բրայան Արդունին շնորհակալություն են հայտնել կոնգրեսականին երկկուսակցական նամակ նախաձեռնելու համար՝  Հայաստանին 250 մլն դոլար օգնության փաթեթ տրամադրելու եւ Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ սահմանելու խնդրանքով:

Տնտեսագետ. "Տավուշը հանուն հայրենիքի" շարժման օրակարգը պետք է ներառի նաեւ սոցիալ-տնտեսական հարցեր
 Չորեքշաբթի, 22 Մայիսի 2024, 19:40

Արմինֆո. Բագրատ Սրբազանի գլխավորած համերաշխության շարժումը կարևոր նշանակություն ունի տնտեսության զարգացման և կայունության համատեքստում: Լրագրողներին նման կարծիք է հայտնել տնտեսագետ Սուրեն Պարսյանը՝ ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ, "Տավուշը հանուն հայրենիքի" շարժումը գլխավորող Բագրատ Սրբազանի հետ հանդիպումից հետո։

Հայաստանում ԱՄՆ դեսպանը մասնակցել է "Խաղաղության կորպուսի" կամավորների 29-րդ խմբի երդման արարողությանը
 Չորեքշաբթի, 22 Մայիսի 2024, 19:37

Արմինֆո. Կամավորների կողմից արդեն երեք տասնամյակի պատմություն ունեցող գործունեությունն անգնահատելի դերակատարում ունի կրթության և երիտասարդության զարգացման, ինչպես նաև հայ և ամերիկացի ժողովուրդների միջև կապն ավելի ամրապնդելու գործում: Մայիսի 22-ին այդ մասին հայտարարել է  Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը՝ ելույթ ունենալով «Խաղաղության կորպուսի» նոր խմբի կամավորների երդման հանդիսավոր արարողությանը։  

Իրանի գերագույն առաջնորդը ՀՀ վարչապետի հետ հանդիպմանը նշել է Երևանի և Թեհրանի միջև ռազմավարական հարաբերությունների հակառակորդների առկայությունը
 Չորեքշաբթի, 22 Մայիսի 2024, 15:56

Արմինֆո. Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ մատնանշել է Իրանի և Հայաստանի պատմական և աշխարհագրական ընդհանրություններն ու ընդհանուր շահերը:

Իրանի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարը վստահեցրել է, որ Փաշինյանի և Ռայիսիի նախանշած ծրագրերը կրելու են շարունակական բնույթ
 Չորեքշաբթի, 22 Մայիսի 2024, 15:53

Արմինֆո. Թեհրանում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Իրանի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Մոհամմադ Մոխբերի հետ:

ՀՀ կառավարության հաղորդագրության համաձայն, վարչապետ Փաշինյանն իր և ՀՀ պատվիրակության անունից խորը ցավակցություն է հայտնել Իրանի նախագահի պաշտոնակատարին, նախագահի տեղակալներին, կառավարության անդամներին և Իրանի ողջ ժողովրդին:

Վարչապետն ընդգծել է, որ Էբրահիմ Ռայիսիի, Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի վախճանը ողբերգություն է, և Հայաստանն ու հայ ժողովուրդը վշտակցում ու կիսում են բարեկամ Իրանի ողջ ժողովրդի ցավը:

Նիկոլ Փաշինյանը շեշտել է, որ Էբրահիմ Ռայիսիի հետ ոչ միայն գործընկերային, այլ նաև ջերմ բարեկամական կապեր ունեին, որն ինքնին արտացոլվում էր Հայաստան-Իրան հարաբերությունների վրա: Վարչապետը հույս է հայտնել, որ Էբրահիմ Ռայիսիի հետ նախանշված ծրագրերը, ինչպես նաև երկու երկրների միջև հարաբերությունների դրական միտումը կշարունակվի:

Իրանի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարը նշել է, որ ՀՀ վարչապետի ներկայությունն իրենց գոտեպնդում և ուժ է տալիս այս դժվարին օրերին: Նրա խոսքով` տեղի ունեցած աղետը ցնցել է Իրանի ողջ ժողովրդին և իրենք խորապես գնահատում են, որ բարեկամական Հայաստանը այսօր կիսում է իրենց վիշտը:

Նորվեգիան, Իռլանդիան և Իսպանիան հայտարարել են Պաղեստինյան պետության ճանաչման մասին
 Չորեքշաբթի, 22 Մայիսի 2024, 15:52

Արմինֆո.Նորվեգիան, Իռլանդիան և Իսպանիան մայիսի 22-ին հայտարարել են Պաղեստինյան պետության ճանաչման մասին:

ՀՀ ԱԺ նախագահ. Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսությունը շարունակվում է՝  պետությունների տարածքային ամբողջականության հարցի շուրջ
 Չորեքշաբթի, 22 Մայիսի 2024, 15:48

Արմինֆո. Հայաստանի և Ադրբեջանի միջև պետությունների տարածքային ամբողջականության հարցի շուրջ երկխոսությունը շարունակվում է, սակայն այդ խնդրի շուրջ պայմանավորվածություն դեռևս չկա: Այդ մասին մայիսի 22-ին հայտարարել է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը՝ Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության Պատգամավորների պալատի ղեկավար Կլոդ Վիսլերի հետ համատեղ մամուլի ասուլիսում:




Մեկնաբանվողներ
Փաշինյանը չի ճանաչել Արցախը, փոխարենը ճանաչել Է Պաղեստինը. քաղաքագետՓաշինյանը չի ճանաչել Արցախը, փոխարենը ճանաչել Է Պաղեստինը. քաղաքագետ
Վերախմբավորումից հետո մեր շարժումն էլ ավելի մասշտաբային կդառնա. արքեպիսկոպոսՎերախմբավորումից հետո մեր շարժումն էլ ավելի մասշտաբային կդառնա. արքեպիսկոպոս
Ֆրանսիացի հայտնի գործիչները Մակրոնին խնդրում են ֆրանսիական զորքեր ուղարկել Հայաստան Ֆրանսիացի հայտնի գործիչները Մակրոնին խնդրում են ֆրանսիական զորքեր ուղարկել Հայաստան
Ընդդիմադիր պատգամավորների կողմից իրենց մանդատները վայր դնելու հարցն օրակարգում է. Մինասյան Ընդդիմադիր պատգամավորների կողմից իրենց մանդատները վայր դնելու հարցն օրակարգում է. Մինասյան
"Տավուշ հանուն հայրենիքի" շարժումը մարզերում հանդիպումներ կունենա ՀՀ քաղաքացիների հետ
Պետդեպարտամենտ. Վաշինգտոնում հստակ գնահատական չունեն՝ Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցածը գաղթ էր, թե էթնիկ զտումՊետդեպարտամենտ. Վաշինգտոնում հստակ գնահատական չունեն՝ Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցածը գաղթ էր, թե էթնիկ զտում
Մեկնարկել է ավտոերթը դեպի Գյումրի՝ գյումրեցի Բագրատ Գալստանյանի գլխավորությամբՄեկնարկել է ավտոերթը դեպի Գյումրի՝ գյումրեցի Բագրատ Գալստանյանի գլխավորությամբ
Հայաստանում բողոքի ակցիաները երկու բաղադրիչ ունեն՝ օբյեկտիվ և արտաքին. քաղաքագետՀայաստանում բողոքի ակցիաները երկու բաղադրիչ ունեն՝ օբյեկտիվ և արտաքին. քաղաքագետ
Այս տարօրինակ լռությունն ընդհատելու ժամանակն է. Դիվանագետների համահայկական խորհուրդը դիմել է օտարերկրյա դիվանագիտական առաքելություններին և միջազգային կազմակերպություններինԱյս տարօրինակ լռությունն ընդհատելու ժամանակն է. Դիվանագետների համահայկական խորհուրդը դիմել է օտարերկրյա դիվանագիտական առաքելություններին և միջազգային կազմակերպություններին
Երեւան է այցելել Պենտագոնի ՊՎՆԳ վտանգների համատեղ նվազեցման ղեկավարության տնօրենըԵրեւան է այցելել Պենտագոնի ՊՎՆԳ վտանգների համատեղ նվազեցման ղեկավարության տնօրենը
ՀՀ վարչապետ. Ես՝ անձամբ, գիտեմ մեր դեմ պատերազմի նախապատրաստմանը ՀԱՊԿ, առնվազն, երկու պետությունների մասնակցության մասինՀՀ վարչապետ. Ես՝ անձամբ, գիտեմ մեր դեմ պատերազմի նախապատրաստմանը ՀԱՊԿ, առնվազն, երկու պետությունների մասնակցության մասին
Ես պիտի խոսեմ Վեհափառ հայրապետի հետ. Սրբազանը՝ իրեն վարչապետ առաջադրելու նախաձեռնության մասինԵս պիտի խոսեմ Վեհափառ հայրապետի հետ. Սրբազանը՝ իրեն վարչապետ առաջադրելու նախաձեռնության մասին
Կարծիք. Բաքվում Լուկաշենկոյի հայտարարություններն ակնհայտորեն ցույց են տալիս Հայաստանի և Ադրբեջանի դիվանագիտության աշխատանքի արդյունքներըԿարծիք. Բաքվում Լուկաշենկոյի հայտարարություններն ակնհայտորեն ցույց են տալիս Հայաստանի և Ադրբեջանի դիվանագիտության աշխատանքի արդյունքները
Հարցում. Հայաստանում հարցվածների կեսից ավելին դրական է գնահատում Հարցում. Հայաստանում հարցվածների կեսից ավելին դրական է գնահատում "Տավուշը հանուն հայրենիքի" շարժումը
Փորձագետներն ու քաղաքագետները վերլուծել են Փորձագետներն ու քաղաքագետները վերլուծել են "Հայաստանի շուրջ առկա խնդիրները և դրանց հնարավոր լուծումները"