Arminfo.info


ԱԱԾ աշխատակիցները բացահայտել և կանխել են մաքսանենգ ճանապարհով Հայաստանի տարածք առանձնապես խոշոր չափերի թմրամիջոց ներկրելու դեպք
 Չորեքշաբթի, 23 Օգոստոսի 2023, 10:57

Արմինֆո.ՀՀ ազգային անվտանգության ծառայության Երևանի քաղաքային վարչությունում ստացված օպերատիվ տվյալների իրացման շրջանակներում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, բացահայտվել և կանխվել է Իրանի Իսլամական Հանրապետությունից մաքսանենգ ճանապարհով Հայաստանի Հանրապետություն առանձնապես խոշոր չափերի թմրամիջոց տեղափոխելու դեպք: Այդ մասին հաղորդել է ԱԱԾ մամուլի կենտրոնը:

Գագիկ Ծառուկյանի պաշտպաններն ուսումնասիրում են նրա դեմ հարուցված ապօրինի գույքի բռնագանձման գործը
 Երկուշաբթի, 21 Օգոստոսի 2023, 16:30

Արմինֆո. Ի պատասխան բազմաթիվ լրատվամիջոցների հարցումների՝ Գագիկ Ծառուկյանի մամուլի քարտուղար Իվետա Տոնոյանը տեղեկացնում է, որ օրենքով սահմանված կարգով Ծառուկյան ընտանիքի շահերը ներկայացնող փաստաբանական խումբն այս փուլում ծանոթանում է Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործի վերաբերյալ նյութերին։

Հայաստանում 3-4 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
 Երկուշաբթի, 21 Օգոստոսի 2023, 14:46

Արմինֆո. Օգոստոսի 21-ին` տեղական ժամանակով ժամը 13:59-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 09:59-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.45⁰ և արևելյան երկայնության 45.28⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան՝ Շորժա գյուղից 6 կմ հարավ, օջախի 10 կմ խորությամբ, 3.8 մագնիտուդով երկրաշարժ:

ՊՆ պաշտոնյաները կաշառք են պահանջել հաշվառման հարցում օգնության և հավաքներին չներգրավելու համար
 Երկուշաբթի, 21 Օգոստոսի 2023, 14:16

Արմինֆո. ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քաղաքացու կողմից տրված հաղորդման հիման վրա իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների, ինչպես նաև քննչական և այլ վարութային գործողությունների արդյունքում բացահայտվել են ՀՀ պաշտպանության նախարարության պաշտոնատար անձի կողմից քաղաքացիներից պարբերաբար 150-170 հազար ՀՀ դրամի չափով կաշառք պահանջելու դեպքեր: Այդ մասին հաղորդել է Հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի ծառայությունը:

Գլխավոր դատախազությունը Վլադիմիր Գասպարյանի կնոջ վերաբերյալ գործն ուղարկել է դատարան
 Երկուշաբթի, 21 Օգոստոսի 2023, 11:37

Արմինֆո. Ս.Գ.-ն, Պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանությունում պաշտոնավարելու ընթացքում, միջոցներ տրամադրելով և խոչընդոտները վերացնելով, 2000-2010 թվականների ընթացքում օժանդակել է իր հետ ամուսնական հարաբերությունների մեջ գտնվող Վ.Գ.-ին, պաշտոնեական դիրքն օգտագործելով, կատարել 17 մլն դրամի հափշտակություն (Վ.Գ.-ն 1997 թվականի հունիսի 17-ից մինչև 2010 թվականի հոկտեմբերի 2-ը զբաղեցրել է ՀՀ պաշտպանության նախարարության զինվորական ոստիկանության (2007 թվականի փետրվարի 3-ից՝ Ռազմական ոստիկանության) վարչության պետի, իսկ 2010 թվականի հոկտեմբերի 16-ից մինչև 2011 թվականի նոյեմբերի 1-ը՝ ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնները): Այդ մասին  հաղորդել է Գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը:

Արայիկ Հարությունյանը հանդիպել է ՊԲ հրամկազմի հետ
 Ուրբաթ, 18 Օգոստոսի 2023, 19:36

Արմինֆո.Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը օգոստոսի 18-ին հանդիպել է ԱՀ Պաշտպանության բանակի հրամկազմի հետ:

Արցախի ԱԱԾ նախկին ղեկավարը երկրի պատասխանատուներին կոչ է արել իրական, ցավացնող պատասխան տալ թշնամուն
 Ուրբաթ, 18 Օգոստոսի 2023, 16:28

Արմինֆո. Արցախը քաոսի նախաշեմին...Պետք է զարթնել լեթարգիական քնից, հանել վարդագույն ակնոցները, տեսնել իրականությունը և համապատասխան քայլեր ձեռնարկել... Այդպես է մեկնաբանել երկրում տիրող իրավիճակը Արցախի հերոս, Արցախի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) նախկին տնօրեն, գեներալ-լեյտենանտ Արշավիր Ղարամյանը:

Երևանը մեկնաբանել է Արցախի շուրջ իրավիճակի վերաբերյալ ՄԱԿ Անվտանգության խորհրդի նիստի արդյունքները
 Ուրբաթ, 18 Օգոստոսի 2023, 16:14

Արմինֆո.Օգոստոսի 16-ին Հայաստանի Հանրապետության պահանջով հրավիրված ՄԱԿ Անվտանգության խորհրդի հրատապ նիստի ընթացքում ևս մեկ անգամ արձանագրվեց, որ միջազգային գործընկերները, չնայած Ադրբեջանի կողմից իրականացվող կեղծ քարոզչությանը, հստակորեն գիտակցում են Լեռնային Ղարաբաղում ծանրագույն հումանիտար իրավիճակի փաստն ու դրա հասցեագրման կարևորությունը։ Այդ մասին ասվում է Հայաստանի ԱԳՆ մամուլի ծառայության տարածած հայտարարությունում:

Հայաստանի ՊՆ-ը հերքել է թշնամու հերթական ապատեղեկատվությունը
 Ուրբաթ, 18 Օգոստոսի 2023, 16:13

Արմինֆո. Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե, իբր, օգոստոսի 18-ին՝ ժամը 10:20-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է: Այդ մասին ասվում է Հայաստանի ՊՆ մամուլի ծառայության հաղորդագրությունում:

Կինոյի տանը տեղի կունենա «Պիտի սատկեինք, որ գայիք» ռուսական կատակերգության երեւանյան պրեմիերան, որին ներկա կլինի ֆիլմի գլխավոր հերոսուհին՝ դերասանուհի Յուլիա Աուգը
 Ուրբաթ, 18 Օգոստոսի 2023, 12:21

Արմինֆո. «Ոսկե ծիրան» կինոփառատոնի նախագծերի շրջանակում Հայաստան է ժամանում ռուս դերասանուհի՝ ռուսական հեղինակավոր "Կինոտավր", "ՏԵՖԻ", "Նիկա" մրցանակների և  փառատոնների դափնեկիր Յուլիա Աուգը։

Փաշիյանը ծանոթացել է Կապանում ԱԱԾ սահմանապահ ուղեկալի տեխնիկական հագեցվածությանն ու հնարավորություններին
 Ուրբաթ, 18 Օգոստոսի 2023, 12:11

Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Կապանում գտնվող Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ ուղեկալ:

Հայաստանի օմբոոուդսմեն. Միջազգային հետախուզական որևէ համակարգում առկա չէ Վագիֆ Խաչատրյանի նկատմամբ հետախուզման վերաբերյալ տվյալ
 Հինգշաբթի, 17 Օգոստոսի 2023, 14:10

Արմինֆո.Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը շարունակում է հավաքագրել Ադրբեջանի կողմից Վագիֆ Խաչատրյանի հիմնարար իրավունքներին ապօրինի միջամտության վերաբերյալ տեղեկատվությունը: Այդ մասին ասվում է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հայտարարությունում:

Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Սերգեյ Լավրովի հետ
 Հինգշաբթի, 17 Օգոստոսի 2023, 10:23

Արմինֆո. Օգոստոսի 16-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ։

Հայրը զինկոմին 23 հազար դոլար է վճարել որդուն բանակից "ազատելու"  համար
 Երեթշաբթի, 15 Օգոստոսի 2023, 17:31

Արմինֆո. ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների կողմից իրականացված մեծածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների, ինչպես նաև ՀՀ պաշտպանության նախարարության առանձին պաշտոնատար անձանց նկատմամբ իրականացված գաղտնի քննչական գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել այն մասին,

Պաշտոնեական կեղծիք և լիազորությունների չարաշահում. մանրամասներ "մարտի 1-ի" գործով
 Երկուշաբթի, 14 Օգոստոսի 2023, 20:10

Արմինֆո.ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում իրականացվող քրեական վարույթով կատարված նախաքննությամբ պարզվել է, որ Ա. Հ.-ն, 2008թ. հունիսի 23-ից 2011թ. հունվարի 11-ը հանդիսանալով 2008թ. մարտի 1-ին և 2-ին Երևան քաղաքում տեղի ունեցած դեպքերի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով քննչական խմբի քննիչ,

Արցախի ՊԲ. Ադրբեջանական լրատվամիջոցները շարունակում են տարածել կեղծ տեսանյութեր
 Երկուշաբթի, 14 Օգոստոսի 2023, 16:21

Արմինֆո.Ադրբեջանական լրատվամիջոցները շարունակում են տարածել կեղծ տեսանյութեր։ Այդ մասին հաղորդել է Արցախի ՊՆ մամուլի ծառայությունը։

Ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գյումրի-Երևան ավտոճանապարհին. 11 մարդ զոհվել է, 6-ը ՝ հոսպիտալացվել
 Երկուշաբթի, 14 Օգոստոսի 2023, 12:59

Արմինֆո.ն: Օգոստոսի 14-ին, ժամը 00:27-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհին՝ Լանջիկ գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ:

Ողբերգական հանգամանքներում մահացել է Հայաստանում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատարը
 Երկուշաբթի, 14 Օգոստոսի 2023, 10:51

Արմինֆո.Օգոստոսի 13-ին Սևանա լճում ջրահեղձ է եղել Հայաստանում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատար Ալեքսանդր Սենչենկոն: Այդ տեղեկությունն ԱրմԻնֆո-ի թղթակցին հաստատել են Հայաստանում Ուկրաինայի դեսպանատանը:

Ոստիկանության նախկին բարձրաստիճան պաշտոնատար անձինք մեղադրվում են շուրջ 50 միլիոն դրամի յուրացման համար
 Չորեքշաբթի, 9 Օգոստոսի 2023, 20:38

Արմինֆո.ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում իրականացված քրեական վարույթով ձեռք բերված ապացույցներով հիմնավորվել է, որ Խ. Ա.-ն, 2013-2018 թվականների ընթացքում զբաղեցնելով ՀՀ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության (ՊՊԳՎ) Արմավիրի պահպանության բաժանմունքի պետի պաշտոնը, նույն բաժանմունքի աշխատակիցների օժանդակությամբ և հիշյալ ժամանակահատվածում ՀՀ ոստիկանության ՊՊԳ վարչության պետի պաշտոնը զբաղեցրած անձանց կազմակերպմամբ յուրացրել է առանձնապես խոշոր չափերով գումարներ, ինչպես նաև կեղծել պաշտոնական փաստաթղթեր։ Այդ մասին հաղորդում է Հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի ծառայությունը:

ԱՄՆ Պետդեպարտամենտ. Թուրքիան կարող է արդյունավետ դեր խաղալ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացում
 Երեթշաբթի, 8 Օգոստոսի 2023, 21:13

Արմինֆո.ԱՄՆ Պետդեպարտամենտում կարծում են, թե Թուրքիան կարող է արդյունավետ դեր խաղալ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում:




Մեկնաբանվողներ
Փաշինյանը չի ճանաչել Արցախը, փոխարենը ճանաչել Է Պաղեստինը. քաղաքագետՓաշինյանը չի ճանաչել Արցախը, փոխարենը ճանաչել Է Պաղեստինը. քաղաքագետ
Վերախմբավորումից հետո մեր շարժումն էլ ավելի մասշտաբային կդառնա. արքեպիսկոպոսՎերախմբավորումից հետո մեր շարժումն էլ ավելի մասշտաբային կդառնա. արքեպիսկոպոս
Ֆրանսիացի հայտնի գործիչները Մակրոնին խնդրում են ֆրանսիական զորքեր ուղարկել Հայաստան Ֆրանսիացի հայտնի գործիչները Մակրոնին խնդրում են ֆրանսիական զորքեր ուղարկել Հայաստան
Ընդդիմադիր պատգամավորների կողմից իրենց մանդատները վայր դնելու հարցն օրակարգում է. Մինասյան Ընդդիմադիր պատգամավորների կողմից իրենց մանդատները վայր դնելու հարցն օրակարգում է. Մինասյան
"Տավուշ հանուն հայրենիքի" շարժումը մարզերում հանդիպումներ կունենա ՀՀ քաղաքացիների հետ
Պետդեպարտամենտ. Վաշինգտոնում հստակ գնահատական չունեն՝ Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցածը գաղթ էր, թե էթնիկ զտումՊետդեպարտամենտ. Վաշինգտոնում հստակ գնահատական չունեն՝ Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցածը գաղթ էր, թե էթնիկ զտում
Մեկնարկել է ավտոերթը դեպի Գյումրի՝ գյումրեցի Բագրատ Գալստանյանի գլխավորությամբՄեկնարկել է ավտոերթը դեպի Գյումրի՝ գյումրեցի Բագրատ Գալստանյանի գլխավորությամբ
Հայաստանում բողոքի ակցիաները երկու բաղադրիչ ունեն՝ օբյեկտիվ և արտաքին. քաղաքագետՀայաստանում բողոքի ակցիաները երկու բաղադրիչ ունեն՝ օբյեկտիվ և արտաքին. քաղաքագետ
Այս տարօրինակ լռությունն ընդհատելու ժամանակն է. Դիվանագետների համահայկական խորհուրդը դիմել է օտարերկրյա դիվանագիտական առաքելություններին և միջազգային կազմակերպություններինԱյս տարօրինակ լռությունն ընդհատելու ժամանակն է. Դիվանագետների համահայկական խորհուրդը դիմել է օտարերկրյա դիվանագիտական առաքելություններին և միջազգային կազմակերպություններին
Երեւան է այցելել Պենտագոնի ՊՎՆԳ վտանգների համատեղ նվազեցման ղեկավարության տնօրենըԵրեւան է այցելել Պենտագոնի ՊՎՆԳ վտանգների համատեղ նվազեցման ղեկավարության տնօրենը
ՀՀ վարչապետ. Ես՝ անձամբ, գիտեմ մեր դեմ պատերազմի նախապատրաստմանը ՀԱՊԿ, առնվազն, երկու պետությունների մասնակցության մասինՀՀ վարչապետ. Ես՝ անձամբ, գիտեմ մեր դեմ պատերազմի նախապատրաստմանը ՀԱՊԿ, առնվազն, երկու պետությունների մասնակցության մասին
Ես պիտի խոսեմ Վեհափառ հայրապետի հետ. Սրբազանը՝ իրեն վարչապետ առաջադրելու նախաձեռնության մասինԵս պիտի խոսեմ Վեհափառ հայրապետի հետ. Սրբազանը՝ իրեն վարչապետ առաջադրելու նախաձեռնության մասին
Կարծիք. Բաքվում Լուկաշենկոյի հայտարարություններն ակնհայտորեն ցույց են տալիս Հայաստանի և Ադրբեջանի դիվանագիտության աշխատանքի արդյունքներըԿարծիք. Բաքվում Լուկաշենկոյի հայտարարություններն ակնհայտորեն ցույց են տալիս Հայաստանի և Ադրբեջանի դիվանագիտության աշխատանքի արդյունքները
Հարցում. Հայաստանում հարցվածների կեսից ավելին դրական է գնահատում Հարցում. Հայաստանում հարցվածների կեսից ավելին դրական է գնահատում "Տավուշը հանուն հայրենիքի" շարժումը
Փորձագետներն ու քաղաքագետները վերլուծել են Փորձագետներն ու քաղաքագետները վերլուծել են "Հայաստանի շուրջ առկա խնդիրները և դրանց հնարավոր լուծումները"