Arminfo.info


Ուկրաինայի հայերի միությունը երկու հայրենիք ունի. Դավիթ Մկրտչյան
 Հինգշաբթի, 7 Սեպտեմբերի 2023, 19:26

Արմինֆո.Ուկրաինայի հայերի միության (ՈՒՀՄ) նախագահի տեղակալ Դավիթ Մկրտչյանի հետ հարցազրույցը տեղի է ունեցել պատմական հայրենիք նրա այցի շրջանակում՝ Երևանում ՈՒՀՄ համաժողովի անցկացման առիթով:

Ցեղասպանությունների կանխարգելման Լեմկինի անվան ինստիտուտը կրկին նախազգուշացնում է Արցախում Ադրբեջանի կողմից ցեղասպանության հնարավորության մասին
 Չորեքշաբթի, 6 Սեպտեմբերի 2023, 12:37

Արմինֆո. Ցեղասպանությունների կանխարգելման Լեմկինի անվան ինստիտուտը կրկին նախազգուշացնում է Արցախի հայ բնակչության նկատմամբ Ադրբեջանի կողմից ցեղասպանության հնարավորության մասին: Այդ մասին ասվում է ինստիտուտի՝ Ցեղասպանության հանցագործության ռիսկի գործոնների և ինդիկատորների մասին զեկույցի հրատապ վարկածում։

ԻԻՀ քաղաքացիները Երևանում հայտնվել են «վիզային» խաբեբաների ծուղակում
 Երեթշաբթի, 5 Սեպտեմբերի 2023, 14:27

Արմինֆո. ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության սեփականության դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում ավարտվել է Երևանի երեք բնակիչների կողմից ԻԻՀ և ՀՀ մի շարք քաղաքացիներից տարբեր պատրվակներով առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը: Այդ մասին հաղորդել է ՔԿ մամուլի ծառայությունը:

Արցախի ԱԳՆ. Հորդորում ենք բոլոր միջազգային դերակատարներին ձեռնարկել անհետաձգելի և գործուն քայլեր՝ կանխելու Արցախի էթնիկ զտումն ու նրա բնիկ ժողովրդի հայրենազրկումը
 Շաբաթ, 2 Սեպտեմբերի 2023, 15:32

Արմինֆո.32 տարի առաջ՝ 1991 թվականի սեպտեմբերի 2-ին, Լեռնային Ղարաբաղի մարզային և Շահումյանի շրջանի Ժողովրդական պատգամավորների խորհուրդների համատեղ նստաշրջանը հռչակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: Այդ մասին ասվում է Արցախի ԱԳՆ մամուլի ծառայության տարածած հայտարարությունում:

ԵՄ-ը Հայաստանին և Ադրբեջանին կոչ է անում խուսափել հետագա բռնություններից
 Շաբաթ, 2 Սեպտեմբերի 2023, 15:15

Արմինֆո. Հայաստանին և Ադրբեջանին հետագա բռնություններից խուսափելու կոչով դիմել է Եվրոպական միության արտաքին քաղաքական ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Պիտեր Ստանոն:

Հայաստանը միջազգային հանրությանը կոչ է անում զսպել Ադրբեջանի օրեցօր սաստկացող առավելապաշտական վարքագիծը
 Ուրբաթ, 1 Սեպտեմբերի 2023, 18:19

Արմինֆո.Սեպտեմբերի 1-ին Ադրբեջանի զինված ուժերը կրակ են բացել ՀՀ Գեղարքունիքի մարզի Սոթքի և Նորաբակի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով հայկական կողմն ունի 4 զոհ և 1 վիրավոր: Ադրբեջանական ԶՈՒ կիրառել են նաև ականանետեր և անօդաչու սարքեր: Այդ մասին ասվում է Հայաստանի ԱԳՆ մամուի ծառայության տարածած հայտարարությունում:

Հայաստանի ՊՆ-ը հրապարակել է տեսանյութ՝ թե ինչպես է Ադրբեջանի ԶՈՒ-ն լրացուցիչ միջոցներ կենտրոնացնում Սոթքի ուղղությամբ
 Ուրբաթ, 1 Սեպտեմբերի 2023, 14:16

Արմինֆո. Պաշտպանության նախարարությունը հրապարակել է տեսանյութ, որտեղ հստակ երևում է՝ ինչպես է Ադրբեջանի ԶՈՒ-ն լրացուցիչ միջոցներ կենտրոնացնում Սոթքի ուղղությամբ: «Հիշեցնենք, որ Ադրբեջանի ՊՆ-ն հերքել էր մեր՝ այդ մասին հրապարակած տեղեկատվությունը», - ասվում է Հայաստանի ՊՆ մամուլի ծառայության հաղորդագրությունում:

Գեներալ. Արցախը կարող է պայքարել և մնալ հայկական միայն մեկ պարագայում
 Հինգշաբթի, 31 Օգոստոսի 2023, 11:18

Արմինֆո.Արցախի հերոս, Արցախի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) նախկին տնօրեն, գեներալ - լեյտենանտ Արշավիր Ղարամյանը նշել է Արցախի փրկության միակ ճանապարհը:

44-օրյա պատերազմի ընթացքում Հայաստանի ԶՈՒ բարձրաստիճան սպաները խուճապ են սերմանել անձնակազմի շրջանում
 Չորեքշաբթի, 30 Օգոստոսի 2023, 16:35

Արմինֆո.ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ ՊՆ N բանակային կորպուսներից մեկի հրամանատարի տեղակալի պաշտոնը զբաղեցրած, կոչումով գնդապետ բարձրաստիճան սպան, ՀՀ ԶՈՒ ներքին ծառայության կանոնագրքի, այլ ղեկավար նորմատիվ ակտերի դրույթների համաձայն հանդիսանալով պետ ենթակա անձնակազմի համար, օժտված լինելով կազմակերպական-տնօրինչական գործառույթներով, ունենալով հրամաններ, կարգադրություններ տալու և դրանց կատարումն ապահովելու իրավասություն, 2020 թվականի սեպտեմբերի 27-ին ՀՀ Կառավարության N 1586-Ն որոշմամբ հայտարարված ռազմական դրության ժամանակ առանձնապես ծանր հանցանք կատարելու մասին նախնական համաձայնություն է ձեռք բերել ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատարի տեղակալի պաշտոնը զբաղեցրած, կոչումով փոխգնդապետ բարձրաստիճան սպայի հետ։ Այդ մասին հաղորդել է ՔԿ մամուլի ծառայությունը:

Երեւան. Հայ հասարակությունն անմասն չի մնացել բռնի անհետացումների  խնդրից
 Չորեքշաբթի, 30 Օգոստոսի 2023, 14:56

Արմինֆո.13 տարի առաջ՝ 2010 թվականին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան թիվ 65/209 բանաձևով սահմանեց բռնի անհետացումների զոհերի օրը՝ մտահոգություն հայտնելով «աշխարհի տարբեր հատվածներում բռնի կամ հարկադիր անհետացումների աճով, ներառյալ ձերբակալությունները, կալանավորումներն ու մարդկանց առևանգումները»: Այդ մասին ասվում է Բռնի անհետացումների զոհերի միջազգային օրվա կապակցությամբ Հայաստանի ԱԳՆ մամուլի ծառայության տարածած հայտարարությունում:

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեա-Վանաձոր. պետությունն օրենսդրական մակարդակով ոչ պատշաճ է կատարում անհետ կորած անձանց և նրանց հարազատների հանդեպ ունեցած իր պարտավորությունները
 Չորեքշաբթի, 30 Օգոստոսի 2023, 12:34

Արմինֆո. Պաշտոնական տվյալների համաձայն՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետևանքով 1988-2005 թթ. անհայտ կորածների թիվը ՀՀ-ից կազմում է 437 անձ, որոնցից 224-ը՝ զինծառայող, 213-ը՝ խաղաղ բնակիչ: Արցախից/ԼՂ-ից անհայտ կորած է համարվում 723 անձ, որոնցից 250-ը՝ զինծառայող, 473-ը՝ խաղաղ բնակիչ: Այդ մասին ասված է Անհետ կորածների միջազգային օրվա կապակցությամբ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի տարածած հաղորդագրությունում:

Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետը պատրաստ է պետությանը վերադարձնել ապօրինի ձեռք բերված 4 հողամաս
 Չորեքշաբթի, 30 Օգոստոսի 2023, 12:30

Արմինֆո.2020 թվականի հոկտեմբերի 20-ին Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունում սկսվել է ՀՀ երրորդ նախագահի անվտանգության նախկին պետ Վաչագան Ղազարյանի և նրան փոխկապակցված անձանց պատկանող գույքի վերաբերյալ ուսումնասիրությունը։

Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ
 Չորեքշաբթի, 30 Օգոստոսի 2023, 11:26

Արմինֆո. ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ։

Ադրբեջանը 10 օրով կալանավորել է Քաշաթաղի միջանցքի ապօրինի անցակետից առևանգված Արցախի երեք քաղաքացիներին
 Երեթշաբթի, 29 Օգոստոսի 2023, 10:19

Արմինֆո.Ադրբեջանը 10 օրով կալանավորել է օգոստոսի 28-ին Քաշաթաղի (Լաչինի) միջանցքի ապօրինի անցակետից առևանգված Արցախի երեք քաղաքացիներին (2001թ. ծնված Ալեն Սարգսյանին, 2003թ. ծնված Վահե Հովսեփյանին և Լևոն Գրիգորյանին): Հիշեցնենք, որ տղաները ռուս խաղաղապահների ուղեկցությամբ շրջափակված Արցախից մեկնում էին Հայաստան՝ ուսումը շարունակելու ՀՀ բուհերում:

Արցախի ՄԻՊ. Թե՛ ԿԽՄԿ-ի և թե՛ ՌԽԶ-ի միջազգային իրավական ու քաղաքական երաշխիքները փաստացի բավարար չեն Արցախի բնակչության իրավունքների պաշտպանության համար
 Երկուշաբթի, 28 Օգոստոսի 2023, 18:49

Արմինֆո. Թե՛ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և թե՛ ռուս խաղաղապահների միջազգային իրավական ու քաղաքական երաշխիքները փաստացի բավարար չեն Արցախի բնակչության իրավունքների պաշտպանության, այդ թվում ազատ ու անվտանգ տեղաշարժն ապահովելու համար: Այդ մասին ասված է Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանի հայտարարության մեջ, որը հրապարակվել է ադրբեջանական սահմանապահ ծառայության և այլ ծառայությունների կողմից Արցախի քաղաքացի, 2001թ. ծնված Ալեն Նելսոնի Սարգսյանի առևանգման կապակցությամբ:

Քաշաթաղի միջանցքի ապօրինի անցակետում թշնամու ուժերն առևանգել են Արցախի երկրորդ քաղաքացուն
 Երկուշաբթի, 28 Օգոստոսի 2023, 14:37

Արմինֆո. Ադրբեջանական կողմը Լաչինի միջանցքում գտնվող ապօրինի անցակետում առևանգել է ռուս խաղաղապահների ուղեկցությամբ Արցախից Հայաստան գնացող Ալեն Նելսոնի Սարգսյանին՝ ծնված 2001թ.: Այդ մասին հաղորդել է Արցախի տեղեկատվական շտաբը:

Տոնոյանը ձգտում է հասնել բաց դատավարության, իսկ քննությունը՝ հնարավորինս երկար պահել նրան հասարակությունից մեկուսացման մեջ. Պաշտպաններ
 Երկուշաբթի, 28 Օգոստոսի 2023, 12:08

Արմինֆո. Դատարանը դիտավորությամբ հետաձգում է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու միջնորդության քննությունը: Այս մասին ասվում է Տոնոյանի պաշտպանների տարածած հայտարարության մեջ։

Արմեն Ավթանդիլյանը լքել է ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության պետի պաշտոնը
 Շաբաթ, 26 Օգոստոսի 2023, 12:00

Արմինֆո. Արմեն Ավթանդիլյանն  ազատվել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության պետի պաշտոնից: Համապատասխան հրամանագիրն ստորագրել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը: Հրամանագիրը հրապարակվել է ՀՀ նախագահի կայքում։

Երևանում կկայանա "Էդուարդ Ասադովի 100-ամյակին նվիրված "Ասադով. Կույր բանաստեղծ, ով տեսնում էր սրտով" մոնոներկայացումը
 Ուրբաթ, 25 Օգոստոսի 2023, 18:31

Արմինֆո. Խորհրդային Միության դարաշրջանի ամենահայտնի բանաստեղծներից մեկի ՝ Էդուարդ Ասադովի 100-ամյակին Երևանում տեղի կունենա "Ասադով. Կույր բանաստեղծ, ով տեսնում էր սրտով" մոնոներկայացումը:

«Կոկաինի գործով» անցնող Միհրան Պողոսյանի գործը «հարստացրել են» նոր դրվագներով
 Չորեքշաբթի, 23 Օգոստոսի 2023, 14:43

Արմինֆո. Դատախազը 2023 թվականի օգոստոսի 23-ին ՀՀ նախկին գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանի նկատմամբ հարուցել է նոր հանրային քրեական հետապնդում: Այդ մասին հաղորդել է Գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը:




Մեկնաբանվողներ
Փաշինյանը չի ճանաչել Արցախը, փոխարենը ճանաչել Է Պաղեստինը. քաղաքագետՓաշինյանը չի ճանաչել Արցախը, փոխարենը ճանաչել Է Պաղեստինը. քաղաքագետ
Վերախմբավորումից հետո մեր շարժումն էլ ավելի մասշտաբային կդառնա. արքեպիսկոպոսՎերախմբավորումից հետո մեր շարժումն էլ ավելի մասշտաբային կդառնա. արքեպիսկոպոս
Ֆրանսիացի հայտնի գործիչները Մակրոնին խնդրում են ֆրանսիական զորքեր ուղարկել Հայաստան Ֆրանսիացի հայտնի գործիչները Մակրոնին խնդրում են ֆրանսիական զորքեր ուղարկել Հայաստան
Ընդդիմադիր պատգամավորների կողմից իրենց մանդատները վայր դնելու հարցն օրակարգում է. Մինասյան Ընդդիմադիր պատգամավորների կողմից իրենց մանդատները վայր դնելու հարցն օրակարգում է. Մինասյան
"Տավուշ հանուն հայրենիքի" շարժումը մարզերում հանդիպումներ կունենա ՀՀ քաղաքացիների հետ
Պետդեպարտամենտ. Վաշինգտոնում հստակ գնահատական չունեն՝ Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցածը գաղթ էր, թե էթնիկ զտումՊետդեպարտամենտ. Վաշինգտոնում հստակ գնահատական չունեն՝ Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցածը գաղթ էր, թե էթնիկ զտում
Մեկնարկել է ավտոերթը դեպի Գյումրի՝ գյումրեցի Բագրատ Գալստանյանի գլխավորությամբՄեկնարկել է ավտոերթը դեպի Գյումրի՝ գյումրեցի Բագրատ Գալստանյանի գլխավորությամբ
Հայաստանում բողոքի ակցիաները երկու բաղադրիչ ունեն՝ օբյեկտիվ և արտաքին. քաղաքագետՀայաստանում բողոքի ակցիաները երկու բաղադրիչ ունեն՝ օբյեկտիվ և արտաքին. քաղաքագետ
Այս տարօրինակ լռությունն ընդհատելու ժամանակն է. Դիվանագետների համահայկական խորհուրդը դիմել է օտարերկրյա դիվանագիտական առաքելություններին և միջազգային կազմակերպություններինԱյս տարօրինակ լռությունն ընդհատելու ժամանակն է. Դիվանագետների համահայկական խորհուրդը դիմել է օտարերկրյա դիվանագիտական առաքելություններին և միջազգային կազմակերպություններին
Երեւան է այցելել Պենտագոնի ՊՎՆԳ վտանգների համատեղ նվազեցման ղեկավարության տնօրենըԵրեւան է այցելել Պենտագոնի ՊՎՆԳ վտանգների համատեղ նվազեցման ղեկավարության տնօրենը
ՀՀ վարչապետ. Ես՝ անձամբ, գիտեմ մեր դեմ պատերազմի նախապատրաստմանը ՀԱՊԿ, առնվազն, երկու պետությունների մասնակցության մասինՀՀ վարչապետ. Ես՝ անձամբ, գիտեմ մեր դեմ պատերազմի նախապատրաստմանը ՀԱՊԿ, առնվազն, երկու պետությունների մասնակցության մասին
Ես պիտի խոսեմ Վեհափառ հայրապետի հետ. Սրբազանը՝ իրեն վարչապետ առաջադրելու նախաձեռնության մասինԵս պիտի խոսեմ Վեհափառ հայրապետի հետ. Սրբազանը՝ իրեն վարչապետ առաջադրելու նախաձեռնության մասին
Կարծիք. Բաքվում Լուկաշենկոյի հայտարարություններն ակնհայտորեն ցույց են տալիս Հայաստանի և Ադրբեջանի դիվանագիտության աշխատանքի արդյունքներըԿարծիք. Բաքվում Լուկաշենկոյի հայտարարություններն ակնհայտորեն ցույց են տալիս Հայաստանի և Ադրբեջանի դիվանագիտության աշխատանքի արդյունքները
Հարցում. Հայաստանում հարցվածների կեսից ավելին դրական է գնահատում Հարցում. Հայաստանում հարցվածների կեսից ավելին դրական է գնահատում "Տավուշը հանուն հայրենիքի" շարժումը
Փորձագետներն ու քաղաքագետները վերլուծել են Փորձագետներն ու քաղաքագետները վերլուծել են "Հայաստանի շուրջ առկա խնդիրները և դրանց հնարավոր լուծումները"