Arminfo.info


Իրավապաշտպանն ահազանգում է. պարեկները 100 հազար դրամով տուգանում են արցախցի վարորդներին՝ ապահովագրություն չունենալու համար
 Հինգշաբթի, 19 Հոկտեմբերի 2023, 16:10

Արմինֆո.ՀՀ պարեկապահակային ծառայության աշխատակիցները 100 հազար դրամով տուգանում են արցախցի վարորդներին՝ առանց ապահովագրության երթևեկելու համար: Այդ մասին ահազանգում է Արցախի նախկին օմբուդսմեն, իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։

Պաշտոնյաներին նվերներ տալ չի կարելի. Հայաստանի իշխանությունները հստակեցրել են, թե ինչ է լինելու ստացած նվերների հետ
 Հինգշաբթի, 19 Հոկտեմբերի 2023, 16:06

Արմինֆո. Կառավարության այսօրվա նիստում գործադիրը հավանություն է տվել «Պետական գույքի կառավարման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Պետական արարողակարգի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերին:

Լեռնային Ղարաբաղից տեղահանվածների կենցաղային տարրական կյանքի պայմանները չեն ապահովվում. պատգամավոր
 Հինգշաբթի, 19 Հոկտեմբերի 2023, 11:43

Արմինֆո.Ինչքան իշխող ուժի խոստումներն ու գլուխգովելը արցախցիներին պատշաճ ընդունելու-տեղավորելու վերաբերյալ «եվրոպական բարձունքներ» է գրավում, դրան հակառակ, արցախցիների խնդիրներն աճում ու կուտակվում են: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ Ազգային ժողովի ընդդիմադիր "Պատիվ ունեմ" խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:

Ռազմավիրական ճանապարհով բեռնատարների երթևեկությունը փակ է՝ Վրաստանի տարածքում եղանակի վատթարացման պատճառով. ՌԴ ԱԻՆ
 Հինգշաբթի, 19 Հոկտեմբերի 2023, 10:04

Արմինֆո. Ռազմավիրական ճանապարհով բեռնատարների երթեւեկությունը փակ է՝ Վրաստանի տարածքում եղանակի վատթարացման պատճառով: Այդ մասին ասվում է Հյուսիսային Օսիայի ԱԻՆ մամուլի ծառայության հաղորդագրությունում։

Բաքուն ավելացնում է պաշտպանության և անվտանգության ծախսերը
 Չորեքշաբթի, 18 Հոկտեմբերի 2023, 14:10

Արմինֆո.Ադրբեջանի նախագահը Միլի մեջլիս է ներկայացրել "Ադրբեջանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին" օրինագիծը, որում պաշտպանության և ազգային անվտանգության ծախսերը նախատեսված են 6 մլրդ 421 մլն 47 420 մանաթի չափով: Ինչպես հաղորդում է Turan գործակալությունը, դա մոտ 367 մլն մանաթով ավելի է, քան մեկ տարի առաջ։

Հայաստանում մաքսավորների գործունեությունը խոչընդոտելու համար պատասխանատվության կենթարկվեն
 Չորեքշաբթի, 18 Հոկտեմբերի 2023, 13:51

Արմինֆո. Հայաստանում մաքսավորների գործունեությունը խոչընդոտելու համար պատասխանատվության կենթարկվեն։ ՀՀ Ազգային ժողովի տնտեսական հարցերի հանձնաժողովը հոկտեմբերի 18-ի նիստում դրական եզրակացություն է տվել "Մաքսային ծառայության մասին" օրենքում ՀՀ կառավարության ներկայացրած փոփոխություններին:

Դատախազը ՀՀ մշակույթի նախկին նախարար Հ.Պ.-ի վերաբերյալ գործն ուղարկել է դատարան
 Չորեքշաբթի, 18 Հոկտեմբերի 2023, 11:13

Արմինֆո. 2012-2016 թվականներին ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնը զբաղեցրած Հ.Պ.-ն, իր ծառայողական լիազորություններն ի վնաս պետական շահերի օգտագործելով, օժանդակել է «Երևանի Պ.Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական դպրոց» ՊՈԱԿ-ին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված՝ Երևանի Կողբացի 36 հասցեում գտնվող հողամասից առանձնացված 300 քառակուսի մետր մակերեսով տարածքը արտակարգ և լիազոր դեսպան Ա.Ս.-ի կազմակերպած ու ղեկավարած հանցավոր խմբի կողմից խարդախությամբ հափշտակելուն:

Հոկտեմբերի 17-ին Փաշինյանը ելույթ կունենա Եվրախորհրդարանում
 Երկուշաբթի, 16 Հոկտեմբերի 2023, 16:32

Արմինֆո.Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ստրասբուրգ:

ԱՄՆ-ը կօգնի Երևանին համայնքային ոստիկանություն ստեղծելու հարցում
 Երկուշաբթի, 16 Հոկտեմբերի 2023, 11:15

Արմինֆո.Սկսվել են Հայաստանի մայրաքաղաք Երևանում համայնքային ոստիկանության ստեղծման աշխատանքները: Այդ մասին հաղորդվել է հոկտեմբերի 16-ին Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տիգրան Ավինյանը:

Հայաստանի Հանրապետությունում Սուրբ Աթոռի առաքելական նվիրակը Արարատ Միրզոյանին փոխանցել է Սուրբ Գրիգոր Մեծի պապական շքանշանը
 Շաբաթ, 14 Հոկտեմբերի 2023, 13:23

Արմինֆո.Հոկտեմբերի 13-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Սուրբ Աթոռի առաքելական նվիրակ Ժոզե Ավելինու Բետենկուրին` Հայաստանում դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ: 

Երևանի քաղաքապետարանի նախկին պաշտոնյան հողն ապօրինի վաճառել է պատգամավորի դստերը. Գլխավոր դատախազություն
 Ուրբաթ, 13 Հոկտեմբերի 2023, 16:05

Արմինֆո. 2000-2006 թվականներին Երևանի քաղաքապետարանի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի տեղակալի պաշտոնը զբաղեցրած Բ.Ք.-ն Երևան քաղաքի Դավթաշեն 4-րդ թաղամասի թիվ 12 և 13 հասցեների շենքերին հարող տարածքում գտնվող՝ 6452.68 քմ մակերեսով հողամասը (հարակից է «Ռիբոկ» սպորտային համալիրին) օրենքի խախտմամբ օտարել է ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Ռուբեն Գեւորգյանի («Ծաղիկ Ռուբո») դստերը՝ Ա.Գ.-ին: Այդ մասին հաղորդել է Գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը:

Կառավարությունն առաջ է անցել արցախցիներին միանվագ օգնություն տրամադրելու ժամկետներից. Փաշինյան
 Ուրբաթ, 13 Հոկտեմբերի 2023, 15:43

Արմինֆո. ՀՀ կառավարության հումանիտար կենտրոնը նախատեսվածից ավելի արագ աշխատեց եւ կառավարության երեկվա նիստում հայտարարված թվի փոխարեն, այսօր խոստացված 100 հազարները ստացան ավելի մեծ թվով՝ 29 հազար 78 ԼՂ-ից բռնի տեղահանվածներ, որոնցից 14 հազար 593-ը երեխաներ: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հաղորդել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Բաքվում ընթանում է առեւանգված Վագիֆ Խաչատրյանի նկատմամբ բեմականացված դատավարությունը
 Ուրբաթ, 13 Հոկտեմբերի 2023, 12:37

Արմինֆո. Բաքվում ընթանում է Քաշաթաղի (Լաչինի) միջանցքի ապօրինի անցակետից առևանգված արցախցի Վագիֆ Խաչատրյանի նկատմամբ բեմականացված դատավարությունը:

Հայաստանում ավարտվել է միջազգային որոնողափրկարարական դաշտային վարժանքը
 Ուրբաթ, 13 Հոկտեմբերի 2023, 11:52

Արմինֆո. Հայաստանում ավարտվել է < HOPE - 2023> միջազգային որոնողափրկարարական դաշտային վարժանքը, որի գործնական մասը մեկնարկել է հոկտեմբերի 10-ին: Պատահական չէ, որ վարժանքի թեման դարձել է հզոր երկրաշարժին արձագանքելը, հաղորդում է ՀՀ ՆԳՆ մամուլի ծառայությունը:

Իսրայելում ՀՀ դեսպանությունում շարունակում է գործել թեժ գիծ՝ քաղաքացիներին աջակցելու նպատակով
 Ուրբաթ, 13 Հոկտեմբերի 2023, 11:45

Արմինֆո. Իսրայելում ՀՀ դեսպանությունում 24-ժամյա ռեժիմով շարունակում է գործել թեժ գիծ՝ +972 50 6670345 (ուղիղ հեռախոսակապ), իսկ ՀՀ արտաքին գործերի նախարարության թեժ գիծը՝ +374 (55) 620111 հեռախոսահամարով, հասանելի է նաև WhatsАpp և Viber հավելվածներով: Այդ մասին ասվում է Հայաստանի ԱԳՆ մամուլի ծառայության տարածած հայտարարությունում:

Մինչեւ հաջորդ շաբաթվա վերջը միանվագ օգնություն կստանա շուրջ 85-90 հազար արցախցի. փոխվարչապետ
 Հինգշաբթի, 12 Հոկտեմբերի 2023, 12:14

Արմինֆո. Ընթացիկ շաբաթվա վերջին Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց անհետաձգելի կարիքների համար 100 հազար դրամի չափով միանվագ օգնություն կստանա 66 հազար քաղաքացի, հաջորդ շաբաթվա վերջում՝ 85-90 հազար: Այդ մասին կառավարության նիստում հայտարարել է փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը։

Ջերմուկ քաղաքից 18 կմ հյուսիս երկրաշարժ է տեղի ունեցել
 Չորեքշաբթի, 11 Հոկտեմբերի 2023, 17:08

Արմինֆո.Հոկտեմբերի 11-ին, տեղական ժամանակով ժամը 16:00-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 12:00-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 39.98⁰ և արևելյան երկայնության 45.65⁰ աշխարհագրական կոորդինատներով Ադրբեջան-Հայաստան՝ Ջերմուկ քաղաքից 18 կմ հյուսիս, օջախի 10 կմ խորությամբ, 3.0 մագնիտուդով երկրաշարժ:

Ալիևը ԱՊՀ հատուկ ծառայությունների ղեկավարներին պատմել է տարածաշրջանային պատմության ադրբեջանական մեկնաբանությունը և անդրադարձել Երևանի ու Բաքվի միջև խաղաղ գործընթացին
 Չորեքշաբթի, 11 Հոկտեմբերի 2023, 16:08

Արմինֆո. Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել Է ԱՊՀ անվտանգության մարմինների և հատուկ ծառայությունների ղեկավարների խորհրդի 53-րդ նիստի մասնակիցներին՝ Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության տնօրեն, ԱՊՀ անվտանգության մարմինների և հատուկ ծառայությունների խորհրդի նախագահ Ալեքսանդր Բորտնիկովին, Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինին, Բելառուսի պետական անվտանգության կոմիտեի նախագահ Իվան Տերտելին, Ղազախստանի ազգային անվտանգության կոմիտեի նախագահ Երմեկ Սագիմբաևին, Ղրղզստանի ազգային անվտանգության պետական կոմիտեի նախագահ Կամչիբեկ Տաշիևին, Ուզբեկստանի պետական անվտանգության ծառայության նախագահ Աբդուսալոմ Ազիզովին, Տաջիկստանի ազգային անվտանգության պետական կոմիտեի նախագահ Սայմումին Յատիմովին, ԱՊՀ մասնակից պետությունների Հակաահաբեկչական կենտրոնի ղեկավար Եվգենի Սիսոևին:

Թուրքիայի ԱԳ նախարար. "Զանգեզուրի միջանցքը" պետք է վերափոխվի՝ ի շահ ՏՀԿ բոլոր անդամների
 Չորեքշաբթի, 11 Հոկտեմբերի 2023, 13:40

Արմինֆո. Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, թե, այսպես կոչված, "Զանգեզուրի միջանցքը պետք է վերափոխվի":

Փաշինյանը բաց կթողնի ԱՊՀ ղեկավարների խորհրդի նիստը Բիշքեկում
 Երեթշաբթի, 10 Հոկտեմբերի 2023, 20:18

Արմինֆո.ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարվել է մեկնել Բիշքեկ (Ղրղզստան)՝ մասնակցելու ԱՊՀ գագաթնաժողովին:




Մեկնաբանվողներ
Պետդեպարտամենտ. Վաշինգտոնում հստակ գնահատական չունեն՝ Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցածը գաղթ էր, թե էթնիկ զտումՊետդեպարտամենտ. Վաշինգտոնում հստակ գնահատական չունեն՝ Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցածը գաղթ էր, թե էթնիկ զտում
Մեկնարկել է ավտոերթը դեպի Գյումրի՝ գյումրեցի Բագրատ Գալստանյանի գլխավորությամբՄեկնարկել է ավտոերթը դեպի Գյումրի՝ գյումրեցի Բագրատ Գալստանյանի գլխավորությամբ
Հայաստանում բողոքի ակցիաները երկու բաղադրիչ ունեն՝ օբյեկտիվ և արտաքին. քաղաքագետՀայաստանում բողոքի ակցիաները երկու բաղադրիչ ունեն՝ օբյեկտիվ և արտաքին. քաղաքագետ
Այս տարօրինակ լռությունն ընդհատելու ժամանակն է. Դիվանագետների համահայկական խորհուրդը դիմել է օտարերկրյա դիվանագիտական առաքելություններին և միջազգային կազմակերպություններինԱյս տարօրինակ լռությունն ընդհատելու ժամանակն է. Դիվանագետների համահայկական խորհուրդը դիմել է օտարերկրյա դիվանագիտական առաքելություններին և միջազգային կազմակերպություններին
Երեւան է այցելել Պենտագոնի ՊՎՆԳ վտանգների համատեղ նվազեցման ղեկավարության տնօրենըԵրեւան է այցելել Պենտագոնի ՊՎՆԳ վտանգների համատեղ նվազեցման ղեկավարության տնօրենը
ՀՀ վարչապետ. Ես՝ անձամբ, գիտեմ մեր դեմ պատերազմի նախապատրաստմանը ՀԱՊԿ, առնվազն, երկու պետությունների մասնակցության մասինՀՀ վարչապետ. Ես՝ անձամբ, գիտեմ մեր դեմ պատերազմի նախապատրաստմանը ՀԱՊԿ, առնվազն, երկու պետությունների մասնակցության մասին
Ես պիտի խոսեմ Վեհափառ հայրապետի հետ. Սրբազանը՝ իրեն վարչապետ առաջադրելու նախաձեռնության մասինԵս պիտի խոսեմ Վեհափառ հայրապետի հետ. Սրբազանը՝ իրեն վարչապետ առաջադրելու նախաձեռնության մասին
Կարծիք. Բաքվում Լուկաշենկոյի հայտարարություններն ակնհայտորեն ցույց են տալիս Հայաստանի և Ադրբեջանի դիվանագիտության աշխատանքի արդյունքներըԿարծիք. Բաքվում Լուկաշենկոյի հայտարարություններն ակնհայտորեն ցույց են տալիս Հայաստանի և Ադրբեջանի դիվանագիտության աշխատանքի արդյունքները
Հարցում. Հայաստանում հարցվածների կեսից ավելին դրական է գնահատում Հարցում. Հայաստանում հարցվածների կեսից ավելին դրական է գնահատում "Տավուշը հանուն հայրենիքի" շարժումը
Փորձագետներն ու քաղաքագետները վերլուծել են Փորձագետներն ու քաղաքագետները վերլուծել են "Հայաստանի շուրջ առկա խնդիրները և դրանց հնարավոր լուծումները"
Վարդան Ոսկանյան. Բագրատ Սրբազանը այլևս դարձել է ոչ թե միայն Տավուշի, այլ ամբողջ Հայաստանի խարիզմատիկ հոգևոր-հանրային դեմքՎարդան Ոսկանյան. Բագրատ Սրբազանը այլևս դարձել է ոչ թե միայն Տավուշի, այլ ամբողջ Հայաստանի խարիզմատիկ հոգևոր-հանրային դեմք
Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի նաև Հաղթանակի զորահանդեսին ՄոսկվայումՆիկոլ Փաշինյանը չի մասնակցի նաև Հաղթանակի զորահանդեսին Մոսկվայում
Երևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, ՄայիսԵրևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, Մայիս
Թեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանըԹեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանը
Լավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժականԼավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժական