Arminfo.info


Արցախում Բաքվի հունիսի 27-ի սադրանքը միտված է խաղաղության հաստատմանն ուղղված Հայաստանի ջանքերի քեզոքացմանը. Փաշինյան
 Հինգշաբթի, 29 Հունիսի 2023, 11:43

Արմինֆո. Այսօր ՀՀ կառավարության հերթական նիստում, նախքան օրակարգային հարցերի քննարկումը, վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսել է հունիսի 27-ին Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի Մարտունու և Մարտակերտի դիրքերի ուղղությամբ Ադրբեջանի զինված ուժերի կողմից հրետանային և անօդաչու ավիացիայի հարվածների մասին, որի հետևանքով զոհվել են չորս զինծառայողներ, ինչպես նաև ներկայացրել Ադրբեջանի գործելակերպի վերաբերյալ ԵԽԽՎ-ի կողմից ընդունված բանաձևի մանրամասները: Կառավարության հաղորդագրության համաձայն, իր խոսքում Նիկոլ Փաշինյանը, մասնավորապես, նշել է.

Հայաստանի նախագահն ընդունել է Սան Մարինոյի դեսպանի հավատարմագրերը
 Երեթշաբթի, 27 Հունիսի 2023, 15:56

Արմինֆո. Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Սան Մարինոյի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Դելֆինա Ռոսսին (նստավայրը՝ Հռոմ):

ՀՀ նախագահի աշխատակազմի հաղորդագրության համաձայն, Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է դեսպանին նշանակման կապակցությամբ և հաջողություններ մաղթել պատասխանատու առաքելության մեջ:

Իր խոսքում հանրապետության նախագահը նշել է, որ Հայաստանում Սան Մարինոյի դեսպանի նշանակումը խթան կհանդիսանա երկու երկրների հարաբերությունների հետագա զարգացման համար:

«Չնայած մեր երկրների միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 2006 թվականին, սակայն դուք Սան Մարինոյի առաջին դեսպանն եք Հայաստանում և լիահույս եմ, որ Ձեր նշանակումը կնպաստի մեր երկրների բարեկամական հարաբերությունների սերտացմանն ու համագործակցությանը»,- ասել է նախագահը:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, նորանշանակ դեսպանն ասել է. «Շատ ուրախ եմ այստեղ գտնվելու համար, ես շատ սիրեցի Հայաստանը և իմ ջանքերը կներդնեմ մեր երկրների հարաբերությունների զարգացման համար»:

Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել երկու երկրների համար հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության հնարավորությունների շուրջ:

Քննարկվել են բարձր տեխնոլոգիաների, տուրիզմի և տնտեսական ոլորտներում Հայաստանի և Սան Մարինոյի փոխգործակցության առկա ներուժի իրականացման վերաբերյալ հարցեր:

Իրանը վերստին ընդգծել Է Կովկասում աշխարհաքաղաքական փոփոխությունների անընդունելիությունը
 Երկուշաբթի, 26 Հունիսի 2023, 19:02

Արմինֆո. Իրանի նախագահի քաղաքական հարցերով տեղակալ Մոհամմադ Ջամշիդին մանրամասներ է ներկայացրել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ԻԻՀ նախագահ Իբրահիմ Ռաիսիի այսօրվա հեռախոսազրույցներից:

Երևանում քննարկվել է հայ-ֆրանսիական տնտեսական ճանապարհային քարտեզի իրականացման ընթացքը
 Երկուշաբթի, 26 Հունիսի 2023, 15:51

Արմինֆո. Ֆրանսիայի դեսպան Անն Լույոյի և ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանի գլխավորությամբ տեղի է ունեցել հերթական հանդիպումը՝ 2021 թվականի դեկտեմբերին ստորագրված տնտեսական ճանապարհային քարտեզին հետամուտ լինելու նպատակով։ Այդ մասին հաղորդում է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության մամուլի ծառայությունը:

Լիահույս եմ, որ համատեղ ջանքերով առաջիկա տարիներին կկարողանանք նոր նախաձեռնություններով և ծրագրերով հագեցնել հայ-էմիրաթական երկկողմ համագործակցության օրակարգը. Փաշինյանը՝ ԱՄԷ նախագահին
 Երկուշաբթի, 26 Հունիսի 2023, 11:46

Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահ՝ շեյխ Մուհամմադ Բին Զայեդ Ալ-Նահյանին՝ երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի առթիվ: Կառավարության հաղորդագրության համաձայն, ուղերձում ասված է.

ԵԽԽՎ-ն Ադրբեջանին կոչ է արել ապաշրջափակել Լաչինի միջանցքը և ապահովել արցախահայության անվտանգությունը
 Ուրբաթ, 23 Հունիսի 2023, 11:24

Արմինֆո. "Լաչինի միջանցքով ազատ և անվտանգ մուտքի ապահովում" թեմայով հրատապ քննարկումների ավարտին Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ)  ծայրահեղ մտահոգություն է հայտնել 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրումից հետո տեղի ունեցած իրադարձությունների կապակցությամբ, որի գագաթնակետը 2022 թվականի դեկտեմբերի 12-ից Լաչինի միջանցքով ազատ և անվտանգ երթևեկության դադարեցումն էր և դրան հաջորդած ՝ տարածաշրջան էլեկտրաէներգիայի և գազի մատակարարման կանխամտածված դադարեցումը ։ Այդ մասին ասվում է ԵԽԽՎ կայքում զետեղված հայտարարությունում։

Հայաստանի կառավարությունը ներկայացրել է առցանց տոտալիզատորների խաղացողների համար սահմանափակումների հերթական փաթեթը
 Հինգշաբթի, 22 Հունիսի 2023, 16:48

Արմինֆո.Կառավարությունն այսօրվա նիստում առաջարկություններ է ներկայացրել «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» և «Վիճակախաղերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ:

Երևանը ստացել է Բաքվի դրական պատասխանը հանդիպման մասին առաջարկին
 Չորեքշաբթի, 21 Հունիսի 2023, 22:45

Արմինֆո. Բաքուն դրական է արձագանքել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հարցերով հանձնաժողովների աշխատանքային հանդիպում անցկացնելու Երևանի առաջարկին։ Այդ մասին հունիսի 21-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

Սուրեն Պապիկյանը հանդիպել է  Ֆրանսիայի զինված ուժերի նախարարի հետ
 Երեթշաբթի, 20 Հունիսի 2023, 21:15

Արմինֆո. Ֆրանսիա կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպում է ունեցել Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիեն Լըկորնյուի հետ: Հանդիպմանը մասնակցել է նաև Ֆրանսիայում ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյանը:

ՀՀ վարչապետը լիահույս է, որ Հայաստան-Մեծ Բրիտանիա ռազմավարական երկխոսությունը կարևոր հարթակ կդառնա երկկողմ փոխգործակցությունը հեռանկարային ուղղություններով համալրելու համար
 Շաբաթ, 17 Հունիսի 2023, 11:19

Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության վարչապետ Ռիշի Սունակին՝ ազգային տոնի առթիվ: ՀՀ կառավարության հաղորդագրության համաձայն, ուղերձում նշված է.

Ստեփանակերտն անիրատեսական է համարել Բաքվի հետ երկխոսությունը՝ Արցախի շարունակվող խիստ շրջափակման և էթնիկ զտումների աճող սպառնալիքի պայմաններում
 Ուրբաթ, 16 Հունիսի 2023, 16:05

Արմինֆո. Արցախի Հանրապետությունն ամենաշահագրգիռ կողմն է տարածաշրջանում կայուն և արդար խաղաղության հաստատմանն ուղղված երկխոսության և խաղաղ բանակցությունների միջոցով Ադրբեջանի հետ հակամարտության համապարփակ լուծում գտնելու հարցում: Այդ մասին ասվում է Արցախի ԱԳՆ մամուլի ծառայության տարածած մեկնաբանությունում՝ Ստեփանակերտ-Բաքու երկխոսության հաստատման փորձերի վերաբերյալ ԶԼՄ-ներում հրապարակված տեղեկատվության առնչությամբ:

ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչը միջազգային հանրությանը հիշեցրել է Արցախի մշակութային ժառանգությունը պահպանելու անհրաժեշտության մասին
 Հինգշաբթի, 15 Հունիսի 2023, 14:33

Արմինֆո. Հունիսի 14-ին տեղի է ունեցել ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի լիագումար հանդիպում՝ «Խաղաղության մշակույթը» օրակարգի կետի ներքո, որին ելույթ է ունեցել ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը։

ԱԳՆ․Ադրբեջանն ուժի գործադրմամբ անընդհատ փորձում է ճնշում գործադրել բանակցային գործընթացի վրա
 Չորեքշաբթի, 14 Հունիսի 2023, 19:26

Արմինֆո.Ադրբեջանն ուժի գործադրմամբ անընդհատ փորձում է ճնշում գործադրել բանակցային գործընթացի վրա։ Այդ մասին  հունիսի 14-ին ԱԺ-ում կառավարական ժամի ընթացքում հայտարարել է  արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը՝ պատասխանելով "Քաղաքացիական պայմանագիր" խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի հարցին։

«Մի դրամի ուժը» 3 տարեկան է․ ավելի քան 128 մլն դրամ 20-ից ավելի հիմնադրամների
 Չորեքշաբթի, 14 Հունիսի 2023, 18:02

Արմինֆո.Իդրամի և IDBank-ի «Մի դրամի ուժը» նախաձեռնությունն արդեն 3 տարեկան է․ այս ընթացքում ընկերությունները 20-ից ավելի հիմնադրամների են ուղղել ավելի քան 128 մլն դրամ և նպաստել ռազմավարական կարևորության ծրագրերի իրականացմանը։

Ռուսաստանն ու ԱՄՆ-ը փոխում են Ադրբեջանում դեսպաններին
 Չորեքշաբթի, 14 Հունիսի 2023, 15:21

Արմինֆո.Ռուսաստանն ու ԱՄՆ-ը փոխում են Ադրբեջանում դեսպաններին:

Փաշինյանն ու Օվերչուկը քննարկել են տարածաշրջանում տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակմանն առնչվող հարցեր
 Չորեքշաբթի, 14 Հունիսի 2023, 15:21

Արմինֆո.Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկին: Հանդիպմանը մասնակցել է նաև փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

Հայաստանի ԱԳՆ-ում համոզված են. Ադրբեջանը հող է նախապատրաստում Լեռնային Ղարաբաղում հերթական ագրեսիվ գործողությունների համար
 Երեթշաբթի, 13 Հունիսի 2023, 14:47

Արմինֆո. Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը տևական ժամանակ է, ինչ գրեթե ամեն օր կեղծ լուրեր է տարածում Լեռնային Ղարաբաղում՝ ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում, ԼՂ պաշտպանության բանակի կողմից հրադադարի խախտումների վերաբերյալ: Այդ մասին ասվում է հունիսի 13-ին Հայաստանի ԱԳՆ մամուլի ծառայության տարածած հայտարարությունում:

Ռուսաստանի դեսպան. Մոսկվայում մտահոգված են Հարավային Կովկասն աշխարհաքաղաքական դիմակայության մեջ ներքաշելու փորձերով
 Երկուշաբթի, 12 Հունիսի 2023, 09:16

Արմինֆո.Ռուսաստանը, ինչպես և նախկինում, իրեն դիրքավորում է որպես ինքնիշխան պետություն, որն իրականացնում է անկախ արտաքին քաղաքականություն, իրեն համարում է համաշխարհային ասպարեզում կարևոր դերակատար, որի խնդիրն է նպաստել միջազգային հարաբերությունների իսկապես ժողովրդավարական համակարգի ձևավորմանը, որը հիմնված է պետությունների հավասարության, նրանց շահերի հաշվառման և համակարգման վրա, ինչպես նաև անվտանգության անբաժանելիության ապահովման սկզբունքի վրա: Այդ մասին "Իրավունքի" հետ հաչցազրույցում հայտարարել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը։

ՀՀ ԱԽ. Հայաստանի համար առաջնահերթություն է մնում Լեռնային Ղարաբաղի բնակչության իրավունքների և անվտանգության ապահովման միջազգային մեխանիզմի ստեղծումը
 Հինգշաբթի, 8 Հունիսի 2023, 17:55

Արմինֆո. Հունիսի 8-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը ելույթ է ունեցել ՀԱՊԿ անդամ երկրների ԱԽ քարտուղարների հերթական նիստի ընթացքում:

Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված աշխատանքն ընթանում է եռակողմ ձևաչափի շրջանակներում. ՌԴ ԱԳՆ
 Չորեքշաբթի, 7 Հունիսի 2023, 19:04

Արմինֆո. Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված աշխատանքն ընթանում է եռակողմ ձևաչափի շրջանակում և Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների հայտարարությունների հիման վրա։ Այդ մասին հունիսի 7-ին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ՝ մեկնաբանելով Արևմուտքի ակտիվությունը Հարավային Կովկասի տարածաշրջանում:




Մեկնաբանվողներ
Փաշինյանը չի ճանաչել Արցախը, փոխարենը ճանաչել Է Պաղեստինը. քաղաքագետՓաշինյանը չի ճանաչել Արցախը, փոխարենը ճանաչել Է Պաղեստինը. քաղաքագետ
Վերախմբավորումից հետո մեր շարժումն էլ ավելի մասշտաբային կդառնա. արքեպիսկոպոսՎերախմբավորումից հետո մեր շարժումն էլ ավելի մասշտաբային կդառնա. արքեպիսկոպոս
Ֆրանսիացի հայտնի գործիչները Մակրոնին խնդրում են ֆրանսիական զորքեր ուղարկել Հայաստան Ֆրանսիացի հայտնի գործիչները Մակրոնին խնդրում են ֆրանսիական զորքեր ուղարկել Հայաստան
Ընդդիմադիր պատգամավորների կողմից իրենց մանդատները վայր դնելու հարցն օրակարգում է. Մինասյան Ընդդիմադիր պատգամավորների կողմից իրենց մանդատները վայր դնելու հարցն օրակարգում է. Մինասյան
"Տավուշ հանուն հայրենիքի" շարժումը մարզերում հանդիպումներ կունենա ՀՀ քաղաքացիների հետ
Պետդեպարտամենտ. Վաշինգտոնում հստակ գնահատական չունեն՝ Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցածը գաղթ էր, թե էթնիկ զտումՊետդեպարտամենտ. Վաշինգտոնում հստակ գնահատական չունեն՝ Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցածը գաղթ էր, թե էթնիկ զտում
Մեկնարկել է ավտոերթը դեպի Գյումրի՝ գյումրեցի Բագրատ Գալստանյանի գլխավորությամբՄեկնարկել է ավտոերթը դեպի Գյումրի՝ գյումրեցի Բագրատ Գալստանյանի գլխավորությամբ
Հայաստանում բողոքի ակցիաները երկու բաղադրիչ ունեն՝ օբյեկտիվ և արտաքին. քաղաքագետՀայաստանում բողոքի ակցիաները երկու բաղադրիչ ունեն՝ օբյեկտիվ և արտաքին. քաղաքագետ
Այս տարօրինակ լռությունն ընդհատելու ժամանակն է. Դիվանագետների համահայկական խորհուրդը դիմել է օտարերկրյա դիվանագիտական առաքելություններին և միջազգային կազմակերպություններինԱյս տարօրինակ լռությունն ընդհատելու ժամանակն է. Դիվանագետների համահայկական խորհուրդը դիմել է օտարերկրյա դիվանագիտական առաքելություններին և միջազգային կազմակերպություններին
Երեւան է այցելել Պենտագոնի ՊՎՆԳ վտանգների համատեղ նվազեցման ղեկավարության տնօրենըԵրեւան է այցելել Պենտագոնի ՊՎՆԳ վտանգների համատեղ նվազեցման ղեկավարության տնօրենը
ՀՀ վարչապետ. Ես՝ անձամբ, գիտեմ մեր դեմ պատերազմի նախապատրաստմանը ՀԱՊԿ, առնվազն, երկու պետությունների մասնակցության մասինՀՀ վարչապետ. Ես՝ անձամբ, գիտեմ մեր դեմ պատերազմի նախապատրաստմանը ՀԱՊԿ, առնվազն, երկու պետությունների մասնակցության մասին
Ես պիտի խոսեմ Վեհափառ հայրապետի հետ. Սրբազանը՝ իրեն վարչապետ առաջադրելու նախաձեռնության մասինԵս պիտի խոսեմ Վեհափառ հայրապետի հետ. Սրբազանը՝ իրեն վարչապետ առաջադրելու նախաձեռնության մասին
Կարծիք. Բաքվում Լուկաշենկոյի հայտարարություններն ակնհայտորեն ցույց են տալիս Հայաստանի և Ադրբեջանի դիվանագիտության աշխատանքի արդյունքներըԿարծիք. Բաքվում Լուկաշենկոյի հայտարարություններն ակնհայտորեն ցույց են տալիս Հայաստանի և Ադրբեջանի դիվանագիտության աշխատանքի արդյունքները
Հարցում. Հայաստանում հարցվածների կեսից ավելին դրական է գնահատում Հարցում. Հայաստանում հարցվածների կեսից ավելին դրական է գնահատում "Տավուշը հանուն հայրենիքի" շարժումը
Փորձագետներն ու քաղաքագետները վերլուծել են Փորձագետներն ու քաղաքագետները վերլուծել են "Հայաստանի շուրջ առկա խնդիրները և դրանց հնարավոր լուծումները"