Arminfo.info


ՀՀ կառավարությունը ցանկանում է զինված ուժերում ներդնել զինծառայողների վարձատրության միասնական քաղաքականություն
 Երեթշաբթի, 27 Փետրվարի 2024, 10:53

Արմինֆո.Հայաստանի կառավարությունն իր առջև խնդիր է դնում երկրի զինված ուժերում ներդնել զինծառայողների վարձատրության միասնական քաղաքականություն: Այդ մասին փետրվարի 27-ին ԱԺ լիագումար նիստում հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Կարեն Բրուտյանը՝ առաջին ընթերցմամբ ներկայացնելով "Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին" եւ "Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին"օրենքներում  փոփոխությունները։

Հայաստանի ՀԿ-ները քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին կոչ են արել չմասնակցել «COP29»-ին Ադրբեջանում
 Երկուշաբթի, 26 Փետրվարի 2024, 15:43

Արմինֆո. Հայաստանի երեք տասնյակից ավելի հասարակական կազմակերպություններ հանդես են եկել հայտարարությամբ՝ կոչ անելով քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին չմասնակցել Ադրբեջանում ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի մասնակիցների կոնֆերանսի 29-րդ նստաշրջանին («COP29»):

Կոռուպցիայի, զենքի և թմրանյութերի ապօրինի շրջանառության գծով աճ. Սյունիքում հաշվետվություն են ներկայացրել գլխավոր դատախազին
 Երկուշաբթի, 26 Փետրվարի 2024, 13:57

Արմինֆո.Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, Սյունիքի մարզի դատախազության աշխատանքներն ամփոփելու նպատակով, 2024 թվականի փետրվարի 24-ին խորհրդակցություն է անցկացրել Դատախազության՝ Կապան քաղաքի նստավայրում:

ԱԱԾ-ում հավաստիացնում են. Ռուսաստանի սահմանապահները չեն խոչընդոտում EUMA-ի գործունեությանը հայ-ադրբեջանական սահմանի որևէ հատվածում
 Ուրբաթ, 23 Փետրվարի 2024, 19:39

Արմինֆո. Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունում, ի տարբերություն Անվտանգության խորհրդի քարտուղարի, պնդում են, որ Ռուսաստանի սահմանապահները չեն խոչընդոտում ԵՄ դիտորդական առաքելության (EUMA) գործունեությանը հայ-ադրբեջանական սահմանի որևէ հատվածում:

Լըկորնյու. Եթե Հայաստանը ցանկանա ձեռք բերել փոքր, միջին եւ մեծ հեռահարության հրթիռներ, ապա Ֆրանսիան պատրաստ է դրանք տրամադրել
 Ուրբաթ, 23 Փետրվարի 2024, 12:56

Արմինֆո.Հայ-ֆրանսիական ռազմական համագործակցությունը ներառում է Զինված ուժերի կենսագործունեության բոլոր գործնական ոլորտները: Այդ մասին փետրվարի 23-ին հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ պաշտոնական այցով Երևան ժամանած Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիան Լըկորնյուի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ:

Քաղաքագետ. Երևանը հետևողականորեն իրականացնում է քայլեր՝ ուղղված Հայաստանից Ռուսաստանի զինվորականների դուրսբերմանը
 Ուրբաթ, 23 Փետրվարի 2024, 09:50

Արմինֆո. Վերլուծելով Հայաստանի իշխանությունների գործողությունները՝ կարելի է հետեւություն անել, որ հանրապետությունը

Ֆրանսիայի ԶՈՒ նախարարի առաջին այցը Երևան կնշանավորվի Հայաստանին ֆրանսիական սպառազինության մատակարարմամբ. Լե Figaro
 Հինգշաբթի, 22 Փետրվարի 2024, 15:42

Արմինֆո. Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիան Լեկորնյուն այսօր երկօրյա այցով կժամանի Հայաստան: Այցի նպատակը պաշտպանական հարաբերությունների ամրապնդումն է։ Այդ մասին գրում է Լե Figaro-ն։

ՌԴ դեսպան. Ներկա ժամանակները շատ բարդ են, Հայաստանն ու Ռուսաստանը բախվում են շատ լուրջ մարտահրավերների
 Հինգշաբթի, 22 Փետրվարի 2024, 14:40

Արմինֆո.Հայրենիքի պաշտպանի օրը բոլորի համար խորհրդանշում է շատ կարևոր արժեքներ.  հայրենասիրություն, հայրենիքի համար ամեն ինչ զոհաբերելու պատրաստակամություն: Սա այն օրն է, երբ հարգանքի տուրք է մատուցվում նրանց, ովքեր պաշտպանում են մեր երկրի շահերը, նրանց, ովքեր իրենց կյանքը տվել են հանուն հայրենիքի։ Այդ մասին փետրվարի 22-ին Հաղթանակի զբոսայգում հայտարարել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը՝ Հայրենիքի պաշտպանի օրվա կապակցությամբ անմար կրակի մոտ ծաղկեպսակներ դնելու ժամանակ։

Ադրբեջանի անվտանգության և պաշտպանության հատվածը 2023 թվականին առնվազն 260 զինծառայող է կորցրել. Կասպյան ինստիտուտ
 Հինգշաբթի, 22 Փետրվարի 2024, 12:17

Արմինֆո.Ադրբեջանի անվտանգության և պաշտպանության հատվածը 2023 թվականին առնվազն 260 զինծառայող է կորցրել։ Այդ մասին են վկայում Պաշտպանական հետազոտությունների կասպյան ինստիտուտի կողմից 2023 թվականին Ադրբեջանի անվտանգության և պաշտպանության ոլորտում իրականացված մշտադիտարկման արդյունքները։

Հայաստանի ԱԽ քարտուղարը Ռուսաստանին հանդիմանել է հայ-ադրբեջանական սահմանին ռազմական բախման ընթացքում անգործության համար
 Չորեքշաբթի, 21 Փետրվարի 2024, 18:47

Արմինֆո.Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Ռուսաստանին հանդիմանել է հայ - ադրբեջանական սահմանին ռազմական բախման ընթացքում անգործության համար:

ՀՀ ԶՈՒ-ում աշխատավարձի հավելավճար կարող են ստանալ նաև ոչ մարտական գործառույթներ իրականացնող զինծառայողները
 Չորեքշաբթի, 21 Փետրվարի 2024, 16:20

Արմինֆո.ՀՀ կառավարությունը հանդես է եկել նախաձեռնությամբ, որն ուղղված է պայմանագրով զինվորական ծառայության ընթացքում սոցիալական մոտիվացիայի բարձրացմանը: ՀՀ Ազգային ժողովի հանձնաժողովը փետրվարի 21-ի նիստում հավանություն է տվել "Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին" եւ "Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին" օրենքներում կատարված փոփոխություններին:

Հայ զինվորականները մասնակցում են ՆԱՏՕ-ի Regex 2024 շտաբային զորավարժություններին Մոլդովայում
 Չորեքշաբթի, 21 Փետրվարի 2024, 15:13

Արմինֆո.Հայ զինվորականները մասնակցում են Մոլդովայի տարածքում անցկացվող ՆԱՏՕ-ի Regex 2024 շտաբային զորավարժություններին: Այդ մասին հայտնի է դարձել Մոլդովայի պաշտպանության նախարարության հաղորդագրությունից։

Արման Թաթոյանը շարունակում է պատմել թշնամու ուժերի ներխուժումից հետո Ներքին Հանդում տիրող իրավիճակի մասին
 Երկուշաբթի, 19 Փետրվարի 2024, 16:12

Արմինֆո.ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը շարունակում է պատմել թշնամու ուժերի ներխուժումից հետո Ներքին Հանդ համայնքում տիրող իրական իրավիճակի մասին:

Արման Թաթոյանը մեկնել է Ներքին Հանդ՝ Ադրբեջանական ԶՈՒ հերթական սադրանքից հետո փաստահավաք աշխատանքներ իրականացնելու
 Ուրբաթ, 16 Փետրվարի 2024, 18:06

Արմինֆո."Թաթոյան" հիմնադրամի տնօրեն, ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը փաստահավաք այցով Սյունիքում է, այս պահին` Ներքին Հանդ գյուղում: Այդ մասին ասվում է հիմնադրամի հաղորդագրությունում։

Վարչապետի հրաժարականի 100 պատճառ. Ընդդիմությունը համազգային հանրահավաք է հրավիրում
 Ուրբաթ, 16 Փետրվարի 2024, 13:36

Արմինֆո. Փետրվարի 20-ին ընդդիմությունը համազգային հանրահավաք է հրավիրում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականի պահանջով: Այդ մասին փետրվարի 16-ին մամուլի ասուլիսի ժամանակ հաղորդել է Դեմոկրատական կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը։

Թաթոյանը քննադատել է Փաշինյանին. Հայաստանի զինված ծառայողներն ամեն րոպե պաշտպանում են մեր ժողովրդի կյանքն ու առողջությունը, նրանց գործողություններն իրավաչափ են՝ ի սկզբանե
 Հինգշաբթի, 15 Փետրվարի 2024, 17:52

Արմինֆո. ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան, "Թաթոյան" հիմնադրամի ղեկավար Արման Թաթոյանը խիստ քննադատության է ենթարկել կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանի այսօրվա հայտարարությունն այն մասին, թե՝ ցանկացած հայ զինծառայող, ով խախտի ադրբեջանական սադրանքին չարձագանքելու հրամանը, կենթարկվի իրավական պատասխանատվության:

Մարկ Լիբբին մեկնաբանել է հայ-ադրբեջանական սահմանին վերջին լարվածությունը
 Հինգշաբթի, 15 Փետրվարի 2024, 17:42

Արմինֆո. Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Մարկ Լիբբին մեկնաբանել է հայ-ադրբեջանական սահմանին վերջին լարվածությունը:

Հայաստանը ՆԱՏՕ-ում և ԵԱՀԿ-ում ռազմական կցորդներ կնշանակի
 Հինգշաբթի, 15 Փետրվարի 2024, 15:22

Արմինֆո. Փետրվարի 15-ին կառավարության նիստում  գործադիրն ընդունել է Հյուսիսատլանտյան պայմանագրի կազմակերպությունում և Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպությունում ՀՀ առաքելություններին կից ՀՀ պաշտպանության հարցերով կցորդների մասին որոշում: Այդ մասին հաղորդել է կառավարության մամուլի ծառայությունը:

Փորձագետ. Մանր բախումները կարող են հանգեցնել նոր հակամարտության և ճակատագրական հետևանքների Հարավային Կովկասի ողջ տարածաշրջանի համար
 Չորեքշաբթի, 14 Փետրվարի 2024, 17:50

Արմինֆո.Ինչպես Ուկրաինայում, այնպես էլ Հարավային Կովկասում 2024 թվականը կրիտիկական տարի կլինի, որը նաև փորձություն կլինի որոշումներ կայացնող որոշ եվրոպական քաղաքական գործիչների համար: Այդ մասին հայտարարել է Հարավային Կովկասի գծով փորձագետ Թոմաս դե Վաալը՝ Քարնեգի հիմնադրամի կայքում հրապարակված իր հոդվածում։

Հայաստանի հետ խաղաղության պայմանագիրը սեփական զինված ուժերի ամրապնդման արգելքով պայմանավորելու Բաքվի ձգտումն անհեթեթ է թվում. քաղաքագետ
 Չորեքշաբթի, 14 Փետրվարի 2024, 17:49

Արմինֆո. Հարավային Կովկասում նոր պատերազմի հնարավորությունը կրկին դադարում է մտահայեցական հեռանկար լինել։ Եվ ավելի պարզ է դառնում, թե ինչու էր Իլհամ Ալիևն այդքան շտապում արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնել։ Այդ կարծիքին է Կովկասի և Կենտրոնական Ասիայի հարցերով հայտնի փորձագետ, քաղաքագետ Արկադի Դուբնովը։




Մեկնաբանվողներ
Փաշինյանը չի ճանաչել Արցախը, փոխարենը ճանաչել Է Պաղեստինը. քաղաքագետՓաշինյանը չի ճանաչել Արցախը, փոխարենը ճանաչել Է Պաղեստինը. քաղաքագետ
Վերախմբավորումից հետո մեր շարժումն էլ ավելի մասշտաբային կդառնա. արքեպիսկոպոսՎերախմբավորումից հետո մեր շարժումն էլ ավելի մասշտաբային կդառնա. արքեպիսկոպոս
Ֆրանսիացի հայտնի գործիչները Մակրոնին խնդրում են ֆրանսիական զորքեր ուղարկել Հայաստան Ֆրանսիացի հայտնի գործիչները Մակրոնին խնդրում են ֆրանսիական զորքեր ուղարկել Հայաստան
Ընդդիմադիր պատգամավորների կողմից իրենց մանդատները վայր դնելու հարցն օրակարգում է. Մինասյան Ընդդիմադիր պատգամավորների կողմից իրենց մանդատները վայր դնելու հարցն օրակարգում է. Մինասյան
"Տավուշ հանուն հայրենիքի" շարժումը մարզերում հանդիպումներ կունենա ՀՀ քաղաքացիների հետ
Պետդեպարտամենտ. Վաշինգտոնում հստակ գնահատական չունեն՝ Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցածը գաղթ էր, թե էթնիկ զտումՊետդեպարտամենտ. Վաշինգտոնում հստակ գնահատական չունեն՝ Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցածը գաղթ էր, թե էթնիկ զտում
Մեկնարկել է ավտոերթը դեպի Գյումրի՝ գյումրեցի Բագրատ Գալստանյանի գլխավորությամբՄեկնարկել է ավտոերթը դեպի Գյումրի՝ գյումրեցի Բագրատ Գալստանյանի գլխավորությամբ
Հայաստանում բողոքի ակցիաները երկու բաղադրիչ ունեն՝ օբյեկտիվ և արտաքին. քաղաքագետՀայաստանում բողոքի ակցիաները երկու բաղադրիչ ունեն՝ օբյեկտիվ և արտաքին. քաղաքագետ
Այս տարօրինակ լռությունն ընդհատելու ժամանակն է. Դիվանագետների համահայկական խորհուրդը դիմել է օտարերկրյա դիվանագիտական առաքելություններին և միջազգային կազմակերպություններինԱյս տարօրինակ լռությունն ընդհատելու ժամանակն է. Դիվանագետների համահայկական խորհուրդը դիմել է օտարերկրյա դիվանագիտական առաքելություններին և միջազգային կազմակերպություններին
Երեւան է այցելել Պենտագոնի ՊՎՆԳ վտանգների համատեղ նվազեցման ղեկավարության տնօրենըԵրեւան է այցելել Պենտագոնի ՊՎՆԳ վտանգների համատեղ նվազեցման ղեկավարության տնօրենը
ՀՀ վարչապետ. Ես՝ անձամբ, գիտեմ մեր դեմ պատերազմի նախապատրաստմանը ՀԱՊԿ, առնվազն, երկու պետությունների մասնակցության մասինՀՀ վարչապետ. Ես՝ անձամբ, գիտեմ մեր դեմ պատերազմի նախապատրաստմանը ՀԱՊԿ, առնվազն, երկու պետությունների մասնակցության մասին
Ես պիտի խոսեմ Վեհափառ հայրապետի հետ. Սրբազանը՝ իրեն վարչապետ առաջադրելու նախաձեռնության մասինԵս պիտի խոսեմ Վեհափառ հայրապետի հետ. Սրբազանը՝ իրեն վարչապետ առաջադրելու նախաձեռնության մասին
Կարծիք. Բաքվում Լուկաշենկոյի հայտարարություններն ակնհայտորեն ցույց են տալիս Հայաստանի և Ադրբեջանի դիվանագիտության աշխատանքի արդյունքներըԿարծիք. Բաքվում Լուկաշենկոյի հայտարարություններն ակնհայտորեն ցույց են տալիս Հայաստանի և Ադրբեջանի դիվանագիտության աշխատանքի արդյունքները
Հարցում. Հայաստանում հարցվածների կեսից ավելին դրական է գնահատում Հարցում. Հայաստանում հարցվածների կեսից ավելին դրական է գնահատում "Տավուշը հանուն հայրենիքի" շարժումը
Փորձագետներն ու քաղաքագետները վերլուծել են Փորձագետներն ու քաղաքագետները վերլուծել են "Հայաստանի շուրջ առկա խնդիրները և դրանց հնարավոր լուծումները"