Arminfo.info


ԱԳ փոխնախարարը ՄԱԿ-ի ներկայացուցչին կոչ է արել կանխել էթնիկ զտումներն Արցախում
 Շաբաթ, 23 Սեպտեմբերի 2023, 16:20

Արմինֆո.Սեպտեմբերի 22-ին Նյու Յորքում ՄԱԿ ԳԱ 78-րդ նստաշրջանի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահե Գևորգյանը հանդիպում է ունեցել Ցեղասպանության կանխարգելման հարցերով ՄԱԿ Գլխավոր քարտուղարի հատուկ խորհրդական, ԳՔ տեղակալ Ալիս Վաիրիմու Նդերիտուի հետ:

Հայաստանը կհրաժարվի օտար երկրներում անձնագրի վավերականությունը նշող կնիքից
 Ուրբաթ, 22 Սեպտեմբերի 2023, 11:53

Արմինֆո. Այսօր կառավարության նիստում գործադիրը փոփոխություններ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում, որով նախատեսվում է ուժը կորցրած կճանաչել ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ սահմանված հին նմուշի անձնագրերում օտարերկրյա պետություններում վավերականության ժամկետի վերաբերյալ նշում կատարելու իրավական հիմքը:

Գլխավոր դատախազությունը պահանջում է ՀԾԿՀ նախկին նախագահ Ռոբերտ Նազարյանի գույքի բռնագանձում
 Ուրբաթ, 15 Սեպտեմբերի 2023, 18:21

Արմինֆո. Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել գույքի բռնագանձման վերաբերյալ Գլխավոր դատախազության հերթական հայցը: Այս անգամ, ըստ վերահսկողական մարմնի հաղորդագրության, խոսքը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախկին ղեկավար Ռոբերտ Նազարյանի և նրա հետ փոխկապակցված անձանց գույքի բռնագանձման պահանջի մասին է:

Հայաստանում խստացվելու են ավտոմոբիլային ճանապարհներին պատճառված վնասի համար պատասխանատվության միջոցները
 Երեթշաբթի, 12 Սեպտեմբերի 2023, 11:42

Արմինֆո. Հայաստանում խստացվելու են ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներին և ինժեներական կառույցներին պատճառված վնասի համար պատասխանատվության միջոցները: ՀՀ Ազգային ժողովը սեպտեմբերի 12-ի լիագումար նիստում առաջին ընթերցմամբ քննարկում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում և Քրեական օրենսգրքում կատարված փոփոխությունները:

Խոշոր մարզական օբյեկտը չի սեփականաշնորհվի
 Երկուշաբթի, 11 Սեպտեմբերի 2023, 17:18

Արմինֆո.Ծիծեռնակաբերդի խճուղի 5 հասցեում գտնվող մարզական օբյեկտը կհանվի մասնավորեցման ենթակա պետական սեփականության օբյեկտների ցանկից: ՀՀ Ազգային ժողովը սեպտեմբերի 11-ի լիագումար նիստում քննարկել է "Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին" օրենքում կատարված փոփոխությունները:

ՀՀ ՊՆ-ը քայլեր է ձեռնարկում տարածաշրջանում իրավիճակը չապակայունացնելու նպատակով. փոխնախարար
 Երկուշաբթի, 11 Սեպտեմբերի 2023, 17:03

Արմինֆո.ՀՀ պաշտպանության նախարարությունն իր լիազորությունների շրջանակում քայլեր է ձեռնարկում տարածաշրջանում իրավիճակը չապակայունացնելու և ընդհանուր իրավիճակի վրա որևէ բացասական ազդեցություն չթողնելու ուղղությամբ: Այդ մասին սեպտեմբերի 11-ին ԱԺ-ում լրագրողներին հայտարարել է ՀՀ պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը։

ԱԺ կներկայացվի նոր Աշխատանքային օրենսգիրք, որտեղ իրենց արտացոլումը կգտնեն երեխաների իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցերը. փոխնախարար
 Երկուշաբթի, 11 Սեպտեմբերի 2023, 11:18

Արմինֆո.Առաջիկայում Ազգային ժողով կներկայացվի նոր Աշխատանքային օրենսգիրքը, որում իրենց արտացոլումը կգտնեն երեխաների իրավունքների պաշտպանության հետ կապված հարցեր: Այդ մասին այսօր՝ սեպտեմբերի 11-ին, հայտարարեց ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Տաթեւիկ Ստեփանյանը՝ ԱԺ-ում առաջին ընթերցմամբ ներկայացնելով "Երեխայի իրավունքների մասին" օրենքում փոփոխությունների նախագիծը։

Հայաստանն ու Ռուսաստանը բարդ ժամանակներ են ապրում. ՊՈԱԿ-ի տնօրեն
 Ուրբաթ, 8 Սեպտեմբերի 2023, 11:58

Արմինֆո.Ներկայումս Հայաստանն ու Ռուսաստանը բարդ ժամանակներ են ապրում, ինչը օբյեկտիվորեն չէր կարող չանդրադառնալ երկկողմ հարաբերությունների վրա։ Այդ մասին սեպտեմբերի 8-ին Հայ-ռուսական առաջին մեդիա ֆորումի բացմանը հայտարարել է ՀՀ վարչապետի աշխատակազմի "Հհանրային կապերի և տեղեկատվության կենտրոն" ՊՈԱԿ-ի տնօրեն Գոռ Ծառուկյանը։

Հայաստանի, Արցախի և Սփյուռքի կանայք իրենց ձայնն են բարձրացրել՝ ի աջակցություն Արցախի. կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա է անցկացվելc
 Հինգշաբթի, 31 Օգոստոսի 2023, 11:21

Արմինֆո.Կառավարության շենքի մոտ գործադիրի նիստից առաջ անցկացվել է  հերթական բողոքի ակցիան՝ ի աջակցություն Արցախի։ Այս անգամ "Մանդատ չունես" ակցիայի նախաձեռնողները հայ կանայք էին՝ Հայաստանից, Արցախից և Սփյուռքից։

Դանիել Դանիելյանը նշանակվել է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ
 Հինգշաբթի, 24 Օգոստոսի 2023, 16:37

Արմինֆո.Դանիել Դանիելյանին նշանակել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ: Նրա նշանակման մասին որոշումը օգոստոսի 24-ին ստորագրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

ՀՀ վարչապետի նախկին խորհրդական. Պարտադիր չէ, որ պաշտպանության նախարարը և նրա տեղակալները զինվորական լինեն
 Ուրբաթ, 11 Օգոստոսի 2023, 13:38

Արմինֆո. Հայաստանի զինված ուժերը մեծ տնտեսություն է, որը ներառում է ինչպես քաղաքացիական ծառայողների, այնպես էլ՝ զինվորականների։ Այդ մասին օգոստոսի 11-ին լրագրողներին հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարարի նորանշանակ տեղակալ, Երեւանի նախկին քաղաքապետ, վարչապետի նախկին խորհրդական Հրաչյա Սարգսյանը։

Հայաստանում անտառային հրդեհներին օպերատիվ արձագանքման համար ստեղծվել է աշխատանքային խումբ
 Երեթշաբթի, 8 Օգոստոսի 2023, 11:08

Արմինֆո.Հայաստանում անտառային հրդեհներին օպերատիվ արձագանքելու նպատակով ստեղծվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ:

Անպատժելիությունը կանաչ լույս է վառում նոր հանցագործությունների համար. ՀՀ ԱԳ փոխնախարարն արձագանքել է Ալիևի հայտարարությանը
 Ուրբաթ, 4 Օգոստոսի 2023, 18:01

Արմինֆո. Հայաստանի փոխարտգործնախարար Վահան Կոստանյանն արձագանքել է Euronews-ի հարցազրույցում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հայտարարությանը, թե՝ "պատերազմում հաղթանակը նրա կյանքի, նրա քաղաքական կյանքի առաքելությունն էր":

Երևանի նախկին քաղաքապետը նշանակվել է պաշտպանության փոխնախարար
 Հինգշաբթի, 3 Օգոստոսի 2023, 16:38

Արմինֆո. Երեւանի նախկին քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը դարձել է Հայաստանի պաշտպանության փոխնախարար: Համապատասխան որոշումն ստորագրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

ՀՀ փոխարտգործնախարար. հումանիտար բեռով բարձված բեռնատարները Կոռնիձորում՝ Քաշաթաղի միջանցքի գործունեության մասին ադրբեջանական պնդումների սուտ լինելու վառ ապացույցն են
 Ուրբաթ, 28 Հուլիսի 2023, 17:47

Արմինֆո. ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հուլիսի 28-ին Սյունիքի մարզում ՀՀ-ում հավատարմագրված դիվանագետների հետ հանդիպման ժամանակ, ովքեր այնտեղ էին մեկնել Քաշաթաղի (Լաչինի) միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակին ծանոթանալու նպատակով, նշել է, որ Արցախի շուրջ ճգնաժամը շարունակում է խորանալ:

Եվրոպական կողմը Հայաստանի ՆԳՆ-ին 4 անօդաչու թռչող սարք է հանձնել
 Երեթշաբթի, 18 Հուլիսի 2023, 20:15

Արմինֆո. Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անն Լույոն և Հարավային Կովկասում ներքին անվտանգության կցորդ պարոն Օլիվիե Լըֆեվրը, Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության աջակցությամբ, ՀՀ ներքին գործերի նախարարին՝ ներկայությամբ բարեփոխումների գծով փոխնախարարի, փոխոստիկանապետի և միջազգային համագործակցության տնօրենի, 2023 թ. հուլիսի 13-ին Երևանում պաշտոնապես հանձնել են 4 քաղաքացիական անօդաչու թռչող սարք՝ նախատեսված կազմակերպված հանցավորության դեմ պայքրում Հայաստանի ներքին գործերի նախարարության մասնագիտացված ծառայությունների հետախուզական և հսկողության կարողությունների հզորացմանն աջակցելու համար։ Այդ մասին հաղորդել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության մամուլի ծառայությունը:

ԱԳ փոխնախարարը Հնդկաստանի գործընկերոջը պատմել է ադրբեջանական ագրեսիայի մասին
 Երկուշաբթի, 3 Հուլիսի 2023, 16:40

Արմինֆո. Հուլիսի 3-ին Երևանում կայացել են քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի Հանրապետության և Հնդկաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունների միջև:

ՀՀ ԱԳ փոխնախարարը եւ ԱՄՆ պետքարտուղարության պատժամիջոցների համակարգման գրասենյակի ղեկավարը քննարկել են հայ-ամերիկյան տնտեսական փոխգործակցությանը վերաբերող հարցեր
 Ուրբաթ, 30 Հունիսի 2023, 19:16

Արմինֆո. Հունիսի 30-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարության պատժամիջոցների համակարգման գրասենյակի ղեկավար  Ջեյմս Օ՛Բրայենի գլխավորած պատվիրակությանը։ Պատվիրակության կազմում ընդգրկված էր նաև Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտաքին գործերի, համագործակցության երկրների և զարգացման նախարարության տնտեսության, գիտության և տեխնոլոգիական հարցերով գլխավոր տնօրեն Կումար Այերը:
ԱԳՆ հաղորդագրության համաձայն, հանդիպման ընթացքում Մնացական Սաֆարյանը և Ջեյմս Օ՛Բրայենը քննարկել են հայ-ամերիկյան տնտեսական փոխգործակցությանը վերաբերող հարցեր, գոհունակություն են հայտնել հայ-ամերիկյան երկխոսության զարգացման դինամիկայի առնչությամբ: Զրուցակիցները կարևորել են պարբերական շփումները և կառուցողական երկխոսությունը:

ԱԳ փոխնախարարը Լեհաստանի պատվիրակությանը ներկայացրել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը
 Ուրբաթ, 30 Հունիսի 2023, 16:12

Արմինֆո. Հունիսի 30-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Լեհաստանի ԱԳ նախարարի տեղակալ Վոյչեխ Գերվելին, ով Հայաստանում է գտնվում հայ-լեհական միջկառավարական հանձնաժողովի յոթերորդ նիստին մասնակցելու նպատակով։

Սկզբունքային հարցերի շուրջ Հայաստանի և Ադրբեջանի մոտեցումներն առայժմ հեռու են միմյանցից. ԱԳՆ
 Երկուշաբթի, 19 Հունիսի 2023, 13:38

Արմինֆո.Հայաստանը ողջունում է միջազգային գործընկերների շահագրգռվածությունը հանրապետության Սյունիքի մարզում։ Այդ մասին հունիսի 19-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը։




Մեկնաբանվողներ
Փաշինյանը չի ճանաչել Արցախը, փոխարենը ճանաչել Է Պաղեստինը. քաղաքագետՓաշինյանը չի ճանաչել Արցախը, փոխարենը ճանաչել Է Պաղեստինը. քաղաքագետ
Վերախմբավորումից հետո մեր շարժումն էլ ավելի մասշտաբային կդառնա. արքեպիսկոպոսՎերախմբավորումից հետո մեր շարժումն էլ ավելի մասշտաբային կդառնա. արքեպիսկոպոս
Ֆրանսիացի հայտնի գործիչները Մակրոնին խնդրում են ֆրանսիական զորքեր ուղարկել Հայաստան Ֆրանսիացի հայտնի գործիչները Մակրոնին խնդրում են ֆրանսիական զորքեր ուղարկել Հայաստան
Ընդդիմադիր պատգամավորների կողմից իրենց մանդատները վայր դնելու հարցն օրակարգում է. Մինասյան Ընդդիմադիր պատգամավորների կողմից իրենց մանդատները վայր դնելու հարցն օրակարգում է. Մինասյան
"Տավուշ հանուն հայրենիքի" շարժումը մարզերում հանդիպումներ կունենա ՀՀ քաղաքացիների հետ
Պետդեպարտամենտ. Վաշինգտոնում հստակ գնահատական չունեն՝ Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցածը գաղթ էր, թե էթնիկ զտումՊետդեպարտամենտ. Վաշինգտոնում հստակ գնահատական չունեն՝ Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցածը գաղթ էր, թե էթնիկ զտում
Մեկնարկել է ավտոերթը դեպի Գյումրի՝ գյումրեցի Բագրատ Գալստանյանի գլխավորությամբՄեկնարկել է ավտոերթը դեպի Գյումրի՝ գյումրեցի Բագրատ Գալստանյանի գլխավորությամբ
Հայաստանում բողոքի ակցիաները երկու բաղադրիչ ունեն՝ օբյեկտիվ և արտաքին. քաղաքագետՀայաստանում բողոքի ակցիաները երկու բաղադրիչ ունեն՝ օբյեկտիվ և արտաքին. քաղաքագետ
Այս տարօրինակ լռությունն ընդհատելու ժամանակն է. Դիվանագետների համահայկական խորհուրդը դիմել է օտարերկրյա դիվանագիտական առաքելություններին և միջազգային կազմակերպություններինԱյս տարօրինակ լռությունն ընդհատելու ժամանակն է. Դիվանագետների համահայկական խորհուրդը դիմել է օտարերկրյա դիվանագիտական առաքելություններին և միջազգային կազմակերպություններին
Երեւան է այցելել Պենտագոնի ՊՎՆԳ վտանգների համատեղ նվազեցման ղեկավարության տնօրենըԵրեւան է այցելել Պենտագոնի ՊՎՆԳ վտանգների համատեղ նվազեցման ղեկավարության տնօրենը
ՀՀ վարչապետ. Ես՝ անձամբ, գիտեմ մեր դեմ պատերազմի նախապատրաստմանը ՀԱՊԿ, առնվազն, երկու պետությունների մասնակցության մասինՀՀ վարչապետ. Ես՝ անձամբ, գիտեմ մեր դեմ պատերազմի նախապատրաստմանը ՀԱՊԿ, առնվազն, երկու պետությունների մասնակցության մասին
Ես պիտի խոսեմ Վեհափառ հայրապետի հետ. Սրբազանը՝ իրեն վարչապետ առաջադրելու նախաձեռնության մասինԵս պիտի խոսեմ Վեհափառ հայրապետի հետ. Սրբազանը՝ իրեն վարչապետ առաջադրելու նախաձեռնության մասին
Կարծիք. Բաքվում Լուկաշենկոյի հայտարարություններն ակնհայտորեն ցույց են տալիս Հայաստանի և Ադրբեջանի դիվանագիտության աշխատանքի արդյունքներըԿարծիք. Բաքվում Լուկաշենկոյի հայտարարություններն ակնհայտորեն ցույց են տալիս Հայաստանի և Ադրբեջանի դիվանագիտության աշխատանքի արդյունքները
Հարցում. Հայաստանում հարցվածների կեսից ավելին դրական է գնահատում Հարցում. Հայաստանում հարցվածների կեսից ավելին դրական է գնահատում "Տավուշը հանուն հայրենիքի" շարժումը
Փորձագետներն ու քաղաքագետները վերլուծել են Փորձագետներն ու քաղաքագետները վերլուծել են "Հայաստանի շուրջ առկա խնդիրները և դրանց հնարավոր լուծումները"