Arminfo.info


ՀՀ հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը ռուսական հեռուստաալիքների կողմից միջկառավարական համաձայնագրի պայմանների խախտումներ է հայտնաբերել
 Հինգշաբթի, 2 Նոյեմբերի 2023, 14:12

Արմինֆո. Վերջին երկու ամիսների ընթացքում ՀՀ հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն է ուղարկել 2 տեղեկանք՝ Հայաստանում հեռարձակվող ռուսական հեռուստաալիքների կողմից միջկառավարական համաձայնագրի պայմանների խախտումների վերաբերյալ: Այդ մասին նոյեմբերի 2-ին ՀՀ Ազգային ժողովի հանձնաժողովներում ՀՀ 2024 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ հաղորդել է հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը։

"Խաղաղության խաչմերուկ" նախաձեռնությունը կմնա միայն թղթի վրա. փորձագետ
 Հինգշաբթի, 2 Նոյեմբերի 2023, 11:11

Արմինֆո. Հայաստանի իշխանությունների նախաձեռնությունը, որն ուղղված է տարածաշրջանի տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակմանը, սոսկ բարի մտադրություններ են և, ամենայն հավանականությամբ, կմնա թղթի վրա: Այս մասին ԱրմԻնֆո-ին ասել է քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը՝ մեկնաբանելով վերջերս Թբիլիսիում կայացած "Մետաքսի ճանապարհ "միջազգային համաժողովում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկած "Խաղաղության խաչմերուկ" նախաձեռնությունը:

Վրացի խորհրդարանական. Մենք ցանկանում ենք, որ Թբիլիսին դառնա այն վայրը, որտեղ կստորագրվի Երեւանի եւ Բաքվի միջեւ խաղաղության մեծ պայմանագիրը
 Չորեքշաբթի, 1 Նոյեմբերի 2023, 14:33

Արմինֆո. Վրաստանը ցանկանում է ստանձնել տարածաշրջանում առաջատարի դերը, հենց դրանով են պայմանավորված Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը նպաստելու նրա ջանքերը: Այդ մասին հայտարարել է Վրաստանի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Նիկոլոզ Սամխարաձեն՝ Վրաստանի Առաջին ալիքի եթերում։

Ով Հայաստանում Լեռնային Ղարաբաղից փախստականի կարգավիճակ կստանա:  Պարզաբանում է փոխնախարարը
 Ուրբաթ, 27 Հոկտեմբերի 2023, 22:23

Արմինֆո. Ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը և Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի քարտուղար Զարուհի Մանուչարյանը Կառավարության «Հումանիտար կենտրոն»-ից ներկայացրել են վերջին տվյալները Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց հումանիտար խնդիրների լուծմանն ուղղված ՀՀ կառավարության ծրագրերի վերաբերյալ:

Դունյա Միյատովիչը հաշվետվություն է ներկայացրել ղարաբաղյան հակամարտության գոտի կատարած այցի մասին. տեքստում օգտագործվում են հայկական տարածքների բացառապես ադրբեջանական տեղանուններ
 Ուրբաթ, 27 Հոկտեմբերի 2023, 12:02

Արմինֆո. Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչն ավարտում է իր այցը Հայաստան և Ադրբեջան ՝ հատուկ ուշադրություն դարձնելով Ղարաբաղյան տարածաշրջանում և դրա շուրջ հակամարտությունից տուժած մարդկանց մարդու իրավունքների իրավիճակին: Այդ մասին ասվում է կազմակերպության կայքում զետեղված հաղորդագրությունում։

Այս պահին իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է. փոխնախարար
 Երկուշաբթի, 23 Հոկտեմբերի 2023, 14:29

Արմինֆո.Այս պահին իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է։ Այդ մասին հոկտեմբերի 23-ին լրագրողներին հայտարարել է պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը։

Հայաստանում յուրաքանչյուր փաստաբանի բաժին է ընկնում 210  քրեական գործ, և նրանց աշխատավարձն անհրաժեշտ է բարձրացնել
 Երկուշաբթի, 23 Հոկտեմբերի 2023, 11:57

Արմինֆո. Հայաստանի կառավարությունը կֆինանսավորի փաստաբանների աշխատավարձերի 15 տոկոսով բարձրացումը։ Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի հանձնաժողովը հոկտեմբերի 23-ի նիստում հավանություն է տվել "Փաստաբանության մասին" օրենքում կատարված փոփոխություններին:

Հայաստանի առողջապահության փոխնախարարն Արցախի միայնակ մայրերի հարցը բարձրացրել է Ժնևում բնակչության և զարգացման կոնֆերանսի շրջանակում
 Երկուշաբթի, 23 Հոկտեմբերի 2023, 11:55

Արմինֆո. Առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանը հայաստանյան պատվիրակության կազմում Ժնևում մասնակցել է Բնակչության և զարգացման միջազգային համաժողովի 30-ամյակին նվիրված տարածաշրջանային կոնֆերանսին, որտեղ ներկայացվել են մարդկանց կյանքի որակի և բարեկեցության բարձրացմանն ուղղված գործողությունների արդյունքները:

Ընդդիմադիր քաղաքական գործիչներն արցախցիներին կոչ են արել չբաժանվել և տեղի չտալ մանիպուլյացիաներին
 Ուրբաթ, 20 Հոկտեմբերի 2023, 15:38

Արմինֆո. Ընդդիմադիր քաղաքական գործիչները քննադատել են Երևանում Արցախի ներկայացուցչության առջև կազմակերպված բողոքի ակցիան՝ այն որակելով սադրիչ և Հայաստանի գործող իշխանություններին մեղադրելով Լեռնային Ղարաբաղի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների պատասխանատվությունն իրենց վրայից գցելու փորձի համար:

Այսօրվանից դադարեցվում է բռնի տեղահանված արցախցիների էլեկտրոնային հաշվառումը
 Երկուշաբթի, 16 Հոկտեմբերի 2023, 17:21

Արմինֆո. Էկոնոմիկայի փոխնախարարներ Արման Խոջոյանը և Աշխեն Շիրվանյանը և Վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը «Հումանիտար կենտրոն»-ից ներկայացրել են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց համար իրականացվող աշխատանքների ընթացքը:

Լրագրող Թաթուլ Հակոբյանի դեմ հայց կներկայացվի՝ զրպարտության համար
 Երկուշաբթի, 16 Հոկտեմբերի 2023, 16:29

Արմինֆո. Ընդդիմադիր "Արդարություն" խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանը զրպարտության համար հայց կներկայացնի լրագրող Թաթուլ Հակոբյանի դեմ:

Քաղաքական հանգամանքները մշտապես կարող են փոխվել, բայց մշակութային կոթողները, որոնք համաշխարհային նշանակություն ունեն, չեն կորցնում իրենց արժեքը. փոխնախարար
 Հինգշաբթի, 12 Հոկտեմբերի 2023, 16:28

Արմինֆո. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն ընդունել է Միգրացիայի և փախստականների հարցերով ԵԽ գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Լեյլա Քայաջիկին:

ԱԳ փոխնախարարը ԱՄՆ Պետդեպարտաամենտի և ՄԱԿ-ի պաշտոնյաների հետ քննարկել է արցախցի փախստականների կարիքները
 Չորեքշաբթի, 11 Հոկտեմբերի 2023, 13:41

Արմինֆո.Հոկտեմբերի 9-ին Ժնևում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահե Գևորգյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ բնակչության, փախստականների ու միգրացիայի հարցերով պետքարտուղարի տեղակալ Ջուլիետա Վալս Նոյեսին։

Ռուսաստանի ԱԳՆ-ում պատմել են ՄԱԿ-ի առաքելության Արցախ այցի մասին
 Ուրբաթ, 6 Հոկտեմբերի 2023, 14:26

Արմինֆո. ՄԱԿ-ի մեկօրյա առաքելությունը Լեռնային Ղարաբաղի տարածքում քաղաքացիական ենթակառուցվածքների լուրջ ավերածություններ չի հայտնաբերել, պաշտամունքային կառույցները չեն վնասվել, հայտարարել է ՌԴ ԱԳ փոխնախարար Սերգեյ Վերշինինը:

ԵՄ-ը 11 մլն եվրո կտրամադրի Հայաստանին՝ իրավական համակարգի բարեփոխումները շարունակելու համար
 Հինգշաբթի, 5 Հոկտեմբերի 2023, 12:08

Արմինֆո.ՀՀ կառավարությունը հոկտեմբերի 5-ին հավանություն է տվել Հայաստանի Հանրապետության և Եվրոպական հանձնաժողովի միջև "Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումներին աջակցության մասին. 2-րդ փուլ" համաձայնագրի ստորագրման առաջարկությանը:

Ռուսաստանցի դիվանագետ. Արեւմտյան կոլեկտիվը կրկին վտանգավոր վիրաժ է կատարում Հարավային Կովկասում
 Չորեքշաբթի, 4 Հոկտեմբերի 2023, 13:01

Արմինֆո. Հայ-ադրբեջանական հարաբերությունների շուրջ Արևմուտքի բուռն ակտիվությունը սկսում է հիմնավոր մտավախություններ առաջացնել Հարավային Կովկասում նոր սրացման առնչությամբ: Այդ մասին հայտարարել է ՌԴ Դաշնային խորհրդի միջազգային գործերի կոմիտեի նախագահ, ՌԴ ԱԳ նախկին փոխնախարար Գրիգորի Կարասինը։

Արցախի պաշտպանության բանակի զինծառայողները կարող են համալրել ՀՀ ԶՈՒ շարքերը. փոխնախարար
 Ուրբաթ, 29 Սեպտեմբերի 2023, 13:57

Արմինֆո.Արցախի պաշտպանության բանակի զինծառայողները կարող են համալրել Հայաստանի զինված ուժերի շարքերը։ Այդ մասին սեպտեմբերի 29-ին լրագրողներին հայտարարել է  պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը։

Հայ-ադրբեջանական սահմանին լարվածության աճի միտումներ առայժմ չկան. ՀՀ պաշտպանության փոխնախարար
 Ուրբաթ, 29 Սեպտեմբերի 2023, 13:54

Արմինֆո.Այս պահի դրությամբ Ադրբեջանի հետ Հայաստանի սահմաններին պահպանվում է հարաբերական կայուն իրավիճակ։ Այդ մասին սեպտեմբերի 29-ին լրագրողներին հայտարարել է պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը։

Հայաստանում նախատեսվում է 60 տոկոսով բարձրացնել առաջին ատյանի դատարանների դատավորների աշխատավարձը
 Հինգշաբթի, 28 Սեպտեմբերի 2023, 13:15

Արմինֆո. Հայաստանում նախատեսվում է բարձրացնել առաջին ատյանի դատարանների դատավորների աշխատավարձը ։ ՀՀ Ազգային ժողովի պետաիրավական հարցերի հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց և պետական ծառայողների վարձատրության մասին օրենքում ՀՀ կառավարության ներկայացրած փոփոխություններին:

Փաշինյանն աշխատանքից ազատել է Վայոց ձորի մարզպետի տեղակալին
 Չորեքշաբթի, 27 Սեպտեմբերի 2023, 18:21

Արմինֆո.Դավիթ Սարգսյանն ազատվել է Վայոց ձորի մարզպետի տեղակալի պաշտոնից: Որոշումը, ինչպես տեղեկանում ենք կառավարության պաշտոնական կայքից, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ստորագրել է սեպտեմբերի 27-ին:




Մեկնաբանվողներ
Փաշինյանը չի ճանաչել Արցախը, փոխարենը ճանաչել Է Պաղեստինը. քաղաքագետՓաշինյանը չի ճանաչել Արցախը, փոխարենը ճանաչել Է Պաղեստինը. քաղաքագետ
Վերախմբավորումից հետո մեր շարժումն էլ ավելի մասշտաբային կդառնա. արքեպիսկոպոսՎերախմբավորումից հետո մեր շարժումն էլ ավելի մասշտաբային կդառնա. արքեպիսկոպոս
Ֆրանսիացի հայտնի գործիչները Մակրոնին խնդրում են ֆրանսիական զորքեր ուղարկել Հայաստան Ֆրանսիացի հայտնի գործիչները Մակրոնին խնդրում են ֆրանսիական զորքեր ուղարկել Հայաստան
Ընդդիմադիր պատգամավորների կողմից իրենց մանդատները վայր դնելու հարցն օրակարգում է. Մինասյան Ընդդիմադիր պատգամավորների կողմից իրենց մանդատները վայր դնելու հարցն օրակարգում է. Մինասյան
"Տավուշ հանուն հայրենիքի" շարժումը մարզերում հանդիպումներ կունենա ՀՀ քաղաքացիների հետ
Պետդեպարտամենտ. Վաշինգտոնում հստակ գնահատական չունեն՝ Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցածը գաղթ էր, թե էթնիկ զտումՊետդեպարտամենտ. Վաշինգտոնում հստակ գնահատական չունեն՝ Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցածը գաղթ էր, թե էթնիկ զտում
Մեկնարկել է ավտոերթը դեպի Գյումրի՝ գյումրեցի Բագրատ Գալստանյանի գլխավորությամբՄեկնարկել է ավտոերթը դեպի Գյումրի՝ գյումրեցի Բագրատ Գալստանյանի գլխավորությամբ
Հայաստանում բողոքի ակցիաները երկու բաղադրիչ ունեն՝ օբյեկտիվ և արտաքին. քաղաքագետՀայաստանում բողոքի ակցիաները երկու բաղադրիչ ունեն՝ օբյեկտիվ և արտաքին. քաղաքագետ
Այս տարօրինակ լռությունն ընդհատելու ժամանակն է. Դիվանագետների համահայկական խորհուրդը դիմել է օտարերկրյա դիվանագիտական առաքելություններին և միջազգային կազմակերպություններինԱյս տարօրինակ լռությունն ընդհատելու ժամանակն է. Դիվանագետների համահայկական խորհուրդը դիմել է օտարերկրյա դիվանագիտական առաքելություններին և միջազգային կազմակերպություններին
Երեւան է այցելել Պենտագոնի ՊՎՆԳ վտանգների համատեղ նվազեցման ղեկավարության տնօրենըԵրեւան է այցելել Պենտագոնի ՊՎՆԳ վտանգների համատեղ նվազեցման ղեկավարության տնօրենը
ՀՀ վարչապետ. Ես՝ անձամբ, գիտեմ մեր դեմ պատերազմի նախապատրաստմանը ՀԱՊԿ, առնվազն, երկու պետությունների մասնակցության մասինՀՀ վարչապետ. Ես՝ անձամբ, գիտեմ մեր դեմ պատերազմի նախապատրաստմանը ՀԱՊԿ, առնվազն, երկու պետությունների մասնակցության մասին
Ես պիտի խոսեմ Վեհափառ հայրապետի հետ. Սրբազանը՝ իրեն վարչապետ առաջադրելու նախաձեռնության մասինԵս պիտի խոսեմ Վեհափառ հայրապետի հետ. Սրբազանը՝ իրեն վարչապետ առաջադրելու նախաձեռնության մասին
Կարծիք. Բաքվում Լուկաշենկոյի հայտարարություններն ակնհայտորեն ցույց են տալիս Հայաստանի և Ադրբեջանի դիվանագիտության աշխատանքի արդյունքներըԿարծիք. Բաքվում Լուկաշենկոյի հայտարարություններն ակնհայտորեն ցույց են տալիս Հայաստանի և Ադրբեջանի դիվանագիտության աշխատանքի արդյունքները
Հարցում. Հայաստանում հարցվածների կեսից ավելին դրական է գնահատում Հարցում. Հայաստանում հարցվածների կեսից ավելին դրական է գնահատում "Տավուշը հանուն հայրենիքի" շարժումը
Փորձագետներն ու քաղաքագետները վերլուծել են Փորձագետներն ու քաղաքագետները վերլուծել են "Հայաստանի շուրջ առկա խնդիրները և դրանց հնարավոր լուծումները"