Arminfo.info


Բացի դաշնամուր նվագելը՝ դուք նախագահին որևէ լիազորություն կթողնե՞ք, թե՝ ոչ
 Ուրբաթ, 22 Դեկտեմբերի 2023, 18:01

Արմինֆո. Ազգային անվտանգության ծառայության տնօրենին և տնօրենի տեղակալներին նշանակելու և պաշտոնից ազատելու է վարչապետը, այլ ոչ թե նախագահը: "Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին" օրենքում եւ հարակից օրենքների փաթեթում համապատասխան փոփոխությունները քննարկվում են Ազգային ժողովի դեկտեմբերի 22-ի արտահերթ նիստում:

Ռուսաստանը քաղաքական ուղու վրա նպատակաուղղված աշխատանք է տանում Անդրկովկասում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման ուղղությամբ. Գերասիմով
 Հինգշաբթի, 21 Դեկտեմբերի 2023, 14:35

Արմինֆո. Ռուսական զորակազմը շարունակում է իր առջև դրված խնդիրները կատարել Անդրկովկասում՝ որպես խաղաղ կյանքի կառուցման և տարածաշրջան բնակիչների վերադարձի հնարավորության երաշխավոր: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ - պաշտպանության առաջին փոխնախարար, բանակի գեներալ Վալերի Գերասիմովը՝ օտարերկրյա ռազմական կցորդների համար  2023 թվականին ՌԴ ՊՆ գործունեության արդյունքներին նվիրված ճեպազրույցի ժամանակ։

Ադրբեջանը դժկամություն է ցուցաբերում խաղաղության պայմանագիրն ավարտին հասցնելու հարցում. ՀՀ փոխարտգործնախարար
 Չորեքշաբթի, 20 Դեկտեմբերի 2023, 15:54

Արմինֆո. Ադրբեջանը հայտարարում է, որ շահագրգռված է Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրմամբ, բայց, ցավոք, խոսքերը բավարար չեն, գործողություններ են պետք։ Այդ մասին BBC World-ի հետ հարցազրույցում հայտարարել է ՀՀ փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը ՝ խոսելով Երևան-Բաքու հարաբերությունների կարգավորման գործընթացի մասին:

Ռեշտ-Աստարա երկաթուղու շինարարությունը կսկսվի 2024 թվականի սկզբին. իրանցի պաշտոնյա
 Երկուշաբթի, 18 Դեկտեմբերի 2023, 10:42

Արմինֆո. Հյուսիսային Գիլան նահանգում Ռեշտը Աստարայի հետ կապող երկաթուղու շինարարությունը կսկսվի 2024 թվականի սկզբին։ Այդ մասին հաղորդել է Իրանի ճանապարհների և քաղաքայի զարգացման փոխնախարար Շահրիյար Աֆանդիզադեն։

Սահմանազատման գործընթացն առաջին անգամ դրվում է ինստիտուցիոնալ հենքի վրա. Փաշինյան
 Հինգշաբթի, 14 Դեկտեմբերի 2023, 13:20

Արմինֆո. Այսօր ՀՀ կառավարության հերթական նիստում գործադիրը  հաստատել է Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության  միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի միջև նիստերի և համատեղ աշխատանքային հանդիպումների կազմակերպման և անցկացման աշխատակարգը:

Մեկ օրում ՀՀ-ում կենսաթոշակի նշանակման համար արցախցիներից ստացվել է ավելի քան 5 հազար դիմում, մերժվել է շուրջ 2000 դիմում․Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
 Երեթշաբթի, 12 Դեկտեմբերի 2023, 17:38

Արմինֆո.ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը և նախարարի մամուլի քարտուղար Զարուհի Մանուչարյանը «Հումանիտար կենտրոն»-ում կայացած ճեպազրույցի ընթացքում ներկայացրել են ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին Կառավարության կողմից ցուցաբերվող աջակցության աշխատանքների ընթացքը:

Հայաստանի ԱԳ փոխնախարարը հրապարակել է "Խաղաղության խաչմերուկ" նախագծի գործողության հիմնական սկզբունքները
 Շաբաթ, 9 Դեկտեմբերի 2023, 15:12

Արմինֆո.Դեկտեմբերի 9-ին իրանական «Irna» լրատվական կայքէջում հրապարակվել է ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի հոդվածը, որի հայերեն տարբերակը ներկայացրել է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը:

Հայաստանում Սիրիայի դեսպան. Սիրիան շահագրգռված է արվեստի տարբեր ոլորտներում Հայաստանի հետ համագործակցության ընդլայնմամբ
 Հինգշաբթի, 7 Դեկտեմբերի 2023, 18:17

Արմինֆո.ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանն ընդունել է ՀՀ-ում Սիրիայի Արաբական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Նորա Արիսյանին:

Հայաստանն ու Ռուսաստանը Ֆեմիդային չեն հասնի՝ ռուսական սպառազինության մատակարարման հարցում. պաշտպանության փոխնախարար
 Երկուշաբթի, 4 Դեկտեմբերի 2023, 18:17

Արմինֆո.ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Հրաչյա Սարգսյանը կարծում է, որ Հայաստանն ու Ռուսաստանը Ֆեմիդային չեն հասնի Մոսկվայի կողմից զենքի պայմանագրով ստանձնած պարտավորությունները չկատարելու հարցում:

2024 թվից Հայաստանը կհրաժարվի օտար երկրներում անձնագրի վավերականությունը նշող կնիքից
 Երկուշաբթի, 4 Դեկտեմբերի 2023, 17:48

Արմինֆո. ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը 2024 թվականի հունվարի 1-ից կտրամադրի սովորական (ոչ կենսաչափական) անձնագրեր՝ առանց օտար երկրներում վավերականության ժամկետը նշելու, հաղորդում է ԱԳՆ-ն։

ԱՄՆ ՄԶԳ-ն աջակցում է Հայաստանի Հանրապետության կառավարությանը՝ հասարակական նշանակության շենքերը բոլոր քաղաքացիների համար մատչելի դարձնելու հարցում
 Հինգշաբթի, 30 Նոյեմբերի 2023, 11:00

Արմինֆո. ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կողմից ֆինանսավորվող և Dimocris International կազմակերպության կողմից իրականացվող «Սոցիալական պաշտպանություն, ներառականություն և իրավունքների ու հնարավորությունների ընդլայնում» ծրագիրը ներկայացրել է Երևանի 27 օբյեկտների (մետրոյի 10 և երկաթուղային 3 կայարանների, ինչպես նաև պատմական նշանակության 14 շենքերի) մատչելիության գնահատման արդյունքները։ Արդյունքները ներկայացվել են Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում, որը նույնպես գնահատված շենքերի թվում էր:

ԵՄ-ն և Հայաստանը դիտարկում են գործընկերության ամրապնդման և խորացման հեռանկարները
 Չորեքշաբթի, 29 Նոյեմբերի 2023, 20:26

Արմինֆո.Նոյեմբերի 27-ից 29-ը Հայաստանում էր ժամանել ԵՄ արտաքին գործողությունների ծառայության և Եվրոպական հանձնաժողովի ներկայացուցիչների պատվիրակությունը՝ դիտարկելու ԵՄ-ՀՀ կապերի խորացման և ամրապնդման հնարավոր ուղղությունները բոլոր հարթություններում, այդ թվում՝ ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակում: Այդ մասին ասվում է ՀՀ-ում ԵՄ ներկայացուցչության հաղորդագրությունում:

Հայաստանի հյուպատոսությունների աշխատանքի կանոնները մի փոքր կփոխվեն
 Հինգշաբթի, 23 Նոյեմբերի 2023, 17:27

Արմինֆո. ՀՀ Ազգային ժողովի Պետակաիրավական հարցերի հանձնաժողովը նոյեմբերի 23-ի նիստում դրական եզրակացություն է տվել "Հյուպատոսական ծառայության մասին" եւ "Նոտարիատի մասին"ՀՀ օրենքներում երկրորդ ընթերցման ներկայացված փոփոխություններին:

Հայաստանն ու Եվրամիությունը ՀԵՄԱ-ի կարգավիճակի մասին համաձայնագիր են ստորագրել
 Երկուշաբթի, 20 Նոյեմբերի 2023, 14:25

Արմինֆո.Այսօր Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսի և ՀՀ ԱԳ փոխնախարար Պարույր Հովհաննիսյանի կողմից ստորագրվել է Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև Եվրոպական միության առաքելության կարգավիճակի մասին համաձայնագիրը։ Այս համաձայնագրով կարգավորվում է Հայաստանում ԵՄ առաքելության (ՀԵՄԱ) իրավական կարգավիճակը: Այդ մասին ասվում է Հայաստանում ԵՄ պատվիրակության հաղորդագրությունում

2025 թվին էլեկտրոնային ապարանջանները օգնության կհասնեն ընտանեկան բռնության դեմ պայքարում
 Ուրբաթ, 17 Նոյեմբերի 2023, 13:26

Արմինֆո. Ընտանեկան բռնության դեմ պայքարի շրջանակում Հայաստանում 2025 թվականի հուլիսից կներդրվի էլեկտրոնային ապարանջանների համակարգ։ ՀՀ կառավարությունը նոյեմբերի 17-ին հավանություն է տվել Էլեկտրոնային հսկողության միջոցների կիրառման և ֆինանսավորման, ինչպես նաև տվյալների օգտագործման կարգը սահմանող էլեկտրոնային հսկողության համակարգի տվյալների բազայի վարման կարգին:

Հայաստանում կնվազեցվեն Հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ ստորաբաժանումների նոր աշխատակիցների ֆիզիկական պատրաստվածության պահանջները
 Երեթշաբթի, 14 Նոյեմբերի 2023, 12:55

Արմինֆո. Հայաստանում կնվազեցվեն Հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ ստորաբաժանումների նոր աշխատակիցների և մասնագետների ֆիզիկական պատրաստվածությանը ներկայացվող պահանջները: ՀՀ Ազգային ժողովը նոյեմբերի 14-ի լիագումար նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկում է "Հակակոռուպցիոն կոմիտեի մասին" օրենքի փոփոխությունները:

ՀՀ ԱԳՆ. հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացը պետք է ընթանա 1975 թվականի խորհրդային քարտեզներին համապատասխան
 Հինգշաբթի, 9 Նոյեմբերի 2023, 15:21

Արմինֆո.Հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման և սահմանագծման գործընթացը պետք է ընթանա 1975 թվականի խորհրդային քարտեզներին համապատասխան: Այդ մասին նոյեմբերի 9-ին լրագրողներին հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը։

ՀՀ կառավարությունը 15%- ով կֆինանսավորի փաստաբանների գրասենյակների աշխատակիցների աշխատավարձերի բարձրացումը
 Չորեքշաբթի, 8 Նոյեմբերի 2023, 09:59

Արմինֆո.ՀՀ կառավարությունը 15 տոկոսով կֆինանսավորի փաստաբանների գրասենյակների աշխատակիցների աշխատավարձերի բարձրացումը: ՀՀ Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի հանձնաժողովը նոյեմբերի 8-ի նիստում դրական եզրակացություն է տվել "Փաստաբանության մասին" օրենքում երկրորդ եւ վերջնական ընթերցմամբ ՀՀ կառավարության ներկայացրած փոփոխություններին:

ՀՀ ԱԳ փոխնախարարը կարևորել է տեղահանված ԼՂ բնակչության իրավունքների միջազգային պաշտպանության անհրաժեշտությունը
 Երկուշաբթի, 6 Նոյեմբերի 2023, 10:29

Արմինֆո. Նոյեմբերի 4-ից 5-ը ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահե Գևորգյանը Կամերունի մայրաքաղաք Յաունդեում մասնակցել է Ֆրանկոֆոնիայի 44-րդ նախարարական համաժողովին, որի ընթացքում հանդես է եկել ելույթով՝ ներկայացնելով Հայաստանի դիրքորոշումը Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության օրակարգում գտնվող տարբեր հարցերի առնչությամբ։

ՀՀ ԱԳՆ. չնայած մի շարք հարցերի շուրջ տարաձայնությունների առկայությանը՝ Հայաստանի և Ռուսաստանի միջև հարաբերությունները շարունակում են զարգանալ
 Ուրբաթ, 3 Նոյեմբերի 2023, 16:24

Արմինֆո. Ռուսաստանի Դաշնության կողմից Կապանում իր հյուպատոսության բացումը նպատակ ունի Հայաստանի հետ զարգացնել ապակենտրոնացված համագործակցություն, այդ թվում՝ էներգետիկայի, տրանսպորտի ոլորտներում և այլ ուղղություններով: Նման տեսակետ է հայտնել ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը՝ լրագրողների հետ զրույցում:




Մեկնաբանվողներ
Փաշինյանը չի ճանաչել Արցախը, փոխարենը ճանաչել Է Պաղեստինը. քաղաքագետՓաշինյանը չի ճանաչել Արցախը, փոխարենը ճանաչել Է Պաղեստինը. քաղաքագետ
Վերախմբավորումից հետո մեր շարժումն էլ ավելի մասշտաբային կդառնա. արքեպիսկոպոսՎերախմբավորումից հետո մեր շարժումն էլ ավելի մասշտաբային կդառնա. արքեպիսկոպոս
Ֆրանսիացի հայտնի գործիչները Մակրոնին խնդրում են ֆրանսիական զորքեր ուղարկել Հայաստան Ֆրանսիացի հայտնի գործիչները Մակրոնին խնդրում են ֆրանսիական զորքեր ուղարկել Հայաստան
Ընդդիմադիր պատգամավորների կողմից իրենց մանդատները վայր դնելու հարցն օրակարգում է. Մինասյան Ընդդիմադիր պատգամավորների կողմից իրենց մանդատները վայր դնելու հարցն օրակարգում է. Մինասյան
"Տավուշ հանուն հայրենիքի" շարժումը մարզերում հանդիպումներ կունենա ՀՀ քաղաքացիների հետ
Պետդեպարտամենտ. Վաշինգտոնում հստակ գնահատական չունեն՝ Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցածը գաղթ էր, թե էթնիկ զտումՊետդեպարտամենտ. Վաշինգտոնում հստակ գնահատական չունեն՝ Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցածը գաղթ էր, թե էթնիկ զտում
Մեկնարկել է ավտոերթը դեպի Գյումրի՝ գյումրեցի Բագրատ Գալստանյանի գլխավորությամբՄեկնարկել է ավտոերթը դեպի Գյումրի՝ գյումրեցի Բագրատ Գալստանյանի գլխավորությամբ
Հայաստանում բողոքի ակցիաները երկու բաղադրիչ ունեն՝ օբյեկտիվ և արտաքին. քաղաքագետՀայաստանում բողոքի ակցիաները երկու բաղադրիչ ունեն՝ օբյեկտիվ և արտաքին. քաղաքագետ
Այս տարօրինակ լռությունն ընդհատելու ժամանակն է. Դիվանագետների համահայկական խորհուրդը դիմել է օտարերկրյա դիվանագիտական առաքելություններին և միջազգային կազմակերպություններինԱյս տարօրինակ լռությունն ընդհատելու ժամանակն է. Դիվանագետների համահայկական խորհուրդը դիմել է օտարերկրյա դիվանագիտական առաքելություններին և միջազգային կազմակերպություններին
Երեւան է այցելել Պենտագոնի ՊՎՆԳ վտանգների համատեղ նվազեցման ղեկավարության տնօրենըԵրեւան է այցելել Պենտագոնի ՊՎՆԳ վտանգների համատեղ նվազեցման ղեկավարության տնօրենը
ՀՀ վարչապետ. Ես՝ անձամբ, գիտեմ մեր դեմ պատերազմի նախապատրաստմանը ՀԱՊԿ, առնվազն, երկու պետությունների մասնակցության մասինՀՀ վարչապետ. Ես՝ անձամբ, գիտեմ մեր դեմ պատերազմի նախապատրաստմանը ՀԱՊԿ, առնվազն, երկու պետությունների մասնակցության մասին
Ես պիտի խոսեմ Վեհափառ հայրապետի հետ. Սրբազանը՝ իրեն վարչապետ առաջադրելու նախաձեռնության մասինԵս պիտի խոսեմ Վեհափառ հայրապետի հետ. Սրբազանը՝ իրեն վարչապետ առաջադրելու նախաձեռնության մասին
Կարծիք. Բաքվում Լուկաշենկոյի հայտարարություններն ակնհայտորեն ցույց են տալիս Հայաստանի և Ադրբեջանի դիվանագիտության աշխատանքի արդյունքներըԿարծիք. Բաքվում Լուկաշենկոյի հայտարարություններն ակնհայտորեն ցույց են տալիս Հայաստանի և Ադրբեջանի դիվանագիտության աշխատանքի արդյունքները
Հարցում. Հայաստանում հարցվածների կեսից ավելին դրական է գնահատում Հարցում. Հայաստանում հարցվածների կեսից ավելին դրական է գնահատում "Տավուշը հանուն հայրենիքի" շարժումը
Փորձագետներն ու քաղաքագետները վերլուծել են Փորձագետներն ու քաղաքագետները վերլուծել են "Հայաստանի շուրջ առկա խնդիրները և դրանց հնարավոր լուծումները"