Arminfo.info


Առանց որևէ ենթատեքստի. Ալեն Սիմոնյանը ներկա չի գտնվել կառավարող կուսակցության նիստին
 Չորեքշաբթի, 7 Փետրվարի 2024, 16:55

Արմինֆո.Ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանն արտառոց ոչինչ չի տեսնում այն բանում, որ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը նախօրեին չի մասնակցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի ունեցած "Քաղաքացիական պայմանագիր" կուսակցության նիստին:

Հայաստանում ընտանեկան բռնությունը հաճախ լատենտ բնույթ է կրում. փոխնախարար
 Չորեքշաբթի, 7 Փետրվարի 2024, 12:21

Արմինֆո. Հայաստանում ընտանեկան բռնությունը հաճախ լատենտ բնույթ է կրում։ Փետրվարի 7-ին Ազգային ժողովի ամբիոնից այդ մասին հայտարարել է ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը՝ խոսելով մի խումբ պատգամավորների ներկայացրած "Ընտանիքում բռնության կանխարգելման եւ ընտանեկան բռնությունից տուժածների իրավունքների պաշտպանության եւ ընտանիքում խաղաղության վերականգնման մասին" օրենքում փոփոխությունների մասին:

Հայաստանում արտեզյան ջրերի ապօրինի օգտագործման համար քրեական պատասխանատվության կենթարկեն. օրենքի նախագիծ
 Երեթշաբթի, 6 Փետրվարի 2024, 11:23

Արմինֆո. Հայաստանում արտեզյան ջրերի ապօրինի օգտագործման համար քրեական պատասխանատվության կենթարկեն: Ազգային ժողովը փետրվարի 6-ի լիագումար նիստում առաջին ընթերցմամբ քննարկում է Ջրային օրենսգրքում, Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում եւ Քրեական օրենսգրքում կատարված փոփոխությունները:

Վահան Քերոբյանը՝ Անի Իսպիրյանին առնչվող գործի մասին․Վստահ եմ, որ բոլոր գործընթացները տեղի են ունեցել օրենքի շրջանակներում
 Ուրբաթ, 2 Փետրվարի 2024, 19:38

Արմինֆո. Ես չեմ կարող 100%-ով խոսել ինձնից բացի որևէ մեկի մասին, բայց այս պահին առաջադրված մեղադրանքները և այն, ինչ գիտեմ, թույլ են տալիս ինձ հայտարարել, որ մեր գործողություններում անօրինական ոչինչ չկա։ Այդ մասին հայտարարել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը Հանրային հեռուստատեսությամբ հեռարձակված հարցազրույցում՝ խոսելով իր տեղակալ Անի Իսպիրյանի նկատմամբ հարուցված քրեական գործի մասին։

Արտակ Զաքարյան. Հենց միայն Ալիևի հայտարարությունը բավարար է, որպեսզի Հայաստանում այլևս չքննարկվի սահմանադրության փոփոխության հետ կապված որևէ հարց
 Հինգշաբթի, 1 Փետրվարի 2024, 18:13

Արմինֆո.Հայաստանի սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու Ադրբեջանի նախագահի պահանջը ՀՀ իշխանությունների անկարողության, խղճուկության և կախյալության վկայությունն է: Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը:

Հայաստանում ՃԵԿ խախտումների դեպքում կարող են կիրառվել բոնուսներ՝ ժամանակին վճարումների դեպքում
 Հինգշաբթի, 1 Փետրվարի 2024, 12:37

Արմինֆո. Հայաստանում ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների դեպքում կարող են կիրառվել բոնուսներ՝ ժամանակին վճարումների դեպքում: ՀՀ Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի հանձնաժողովը փետրվարի 1-ի նիստում դրական եզրակացություն է տվել Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում եւ հարակից օրենքների փաթեթում ՀՀ կառավարության ներկայացրած փոփոխություններին:

Վահան Քերոբյանը՝ փոխնախարարի պաշտոնանկության և Էկոնոմիկայի նախարարությունում խուզարկությունների մասին. «Դա զուգադիպություն է»
 Չորեքշաբթի, 31 Հունվարի 2024, 15:15

Արմինֆո. Եթե քննչական մարմինները այցելել են պետական կառույց, ուրեմն խոսքը կոռուպցիայի մասին է, որի դեմ պայքարը մենք չափազանց կարևորում ենք, բայց, միևնույն ժամանակ, հարգում ենք անմեղության կանխավարկածը։ Այդ մասին հունվարի 31-ին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

ԱՄՆ-ը պատրաստ է աջակցել Հայաստանի ՆԳՆ-ին հակակոռուպցիոն բարեփոխումների ծրագրի իրականացման գործում
 Չորեքշաբթի, 31 Հունվարի 2024, 10:10

Արմինֆո. Հունվարի 30-ին ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանն ընդունել է ԱՄՆ պետդեպարտամենտի արդարադատության հարցերով ավագ խորհրդատու Մայքլ Վասկոյին և Երևանում ԱՄՆ դեսպանատան Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության քրեական արդարադատության բարեփոխումների ծրագրի ղեկավար Քրիստինա Աֆոյանին:

Փաշինյանը հավանություն է տվել ընտանիքների անապահովության գնահատման նոր համակարգի ներդրմանը
 Հինգշաբթի, 25 Հունվարի 2024, 21:36

Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է Անապահովության գնահատման նոր համակարգի հայեցակարգի նախագիծը: Այն մշակվել է վարչապետի հանձնարարականի համաձայն՝ 2021 թվականին ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի կողմից:

ԵԽ փորձագետներն ուսումնասիրում են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությանն առնչվող իրավիճակը
 Երեթշաբթի, 23 Հունվարի 2024, 13:11

Արմինֆո. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն ընդունել է ԵԽ մարդու իրավունքների պաշտպանության ոլորտի փորձագետների պատվիրակությանը:

Տոյվո Կլաար. Ոգևորված եմ Բաքվի և Երևանի միջև բովանդակալից երկկողմ շփումներից  
 Շաբաթ, 20 Հունվարի 2024, 14:16

Արմինֆո. Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը հաջողված է համարել Հայաստանում անցկացրած երկու օրերը: Այդ մասին նա գրել է Twitter-ի իր միկրոբլոգում ՝ վերահաստատելով ԵՄ հետագա աջակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ կարգավորմանը:

Բանակում ծառայությունից խուսափողները հնարավորություն կունենան խուսափել քրեական հետապնդումից ՝ գումար փոխանցելով պետբյուջե
 Երեթշաբթի, 16 Հունվարի 2024, 16:13

Արմինֆո.ՀՀ զինված ուժերում ծառայությունից խուսափած 27-37 տարեկան անձինք հնարավորություն կունենան խուսափել քրեական հետապնդումից ՝ ծառայելով բանակում կամ գումար փոխանցելով պետական բյուջե: ՀՀ Ազգային ժողովը հունվարի 16-ի լիագումար նիստում երկրորդ եւ վերջնական ընթերցմամբ ընդունել է ԱԺ "Քաղաքացիական պայմանագիր" խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի հեղինակած "Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին" օրենքում եւ ՀՀ քրեական օրենսգրքում կատարված փոփոխությունները:

Արփինե Սարգսյանը բամբասանք է որակել ներքին գործերի նախարարի պաշտոնը զբաղեցնելու իր ձգտման մասին խոսակցությունները
 Երկուշաբթի, 15 Հունվարի 2024, 18:02

Արմինֆո.ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը հերքել է իր տեղակալ Արփինե Սարգսյանի հետ վատ հարաբերությունների մասին լուրերը:

Հայաստանում կվերացվեն ժողովրդական և վաստակավոր գործիչների կոչումները
 Երկուշաբթի, 15 Հունվարի 2024, 12:35

Արմինֆո. Հայաստանում կվերացվեն ժողովրդական և վաստակավոր գործիչների կոչումները։ Ազգային ժողովը հունվարի 15-ի լիագումար նիստում առաջին ընթերցմամբ քննարկում է "Պետական պարգեւների եւ պատվավոր կոչումների մասին" օրենքում եւ հարակից օրենքների փաթեթում փոփոխությունները:

ԱԳ նախկին փոխնախարարը նշանակվել է Չինաստանում ՀՀ դեսպան
 Հինգշաբթի, 11 Հունվարի 2024, 17:32

Արմինֆո.Հայաստանի ԱԳ նախկին փոխնախարար Վահե Գևորգյանը նշանակվել է Չինաստանում ՀՀ դեսպան: Համապատասխան հրամանագիրն ստորագրել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը:

Հայաստանն ու Ավստրիան կհամագործակցեն ԵՄ-ում առանց համապատասխան թույլտվության բնակվող անձանց հետընդունման հարցում
 Չորեքշաբթի, 10 Հունվարի 2024, 12:04

Արմինֆո. Հայաստանն ու Ավստրիան կհամագործակցեն առանց համապատասխան թույլտվության Եվրոպական միությունում բնակվող անձանց հետընդունման հարցում: ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը հունվարի 10-ի նիստում դրական եզրակացություն է տվել ՀՀ կառավարության կողմից վավերացման ներկայացված հայ-ավստրիական միջկառավարական արձանագրության վերաբերյալ:

Ադրբեջանը մինչ օրս խոչընդոտում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի անկախ փորձագիտական առաքելության տեղակայմանն Արցախում. Հայաստանի փոխարտգործնախարար
 Երկուշաբթի, 25 Դեկտեմբերի 2023, 19:51

Արմինֆո. ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահե Գևորգյանը ելույթ է ունեցել Թեհրանում Հնագույն քաղաքակրթությունների ֆորումի յոթերորդ նախարարական հանդիպման շրջանակներում: Ինչպես հաղորդում է ԱԳՆ մամուլի ծառայությունը, փոխնախարարի ելույթում ասվում է.

Ալֆրեդ Քոչարյանը՝ Շուշիի գորգերի թանգարանի մասին. որպես պետություն՝ բաց ենք քննարկումների և համագործակցության համար
 Երկուշաբթի, 25 Դեկտեմբերի 2023, 14:18

Արմինֆո. Ամեն դեպքում, Շուշիի գորգերի թանգարանը մասնավոր թանգարան է, և, որպես պետություն, մենք չենք կարող մասնավոր թանգարան բացել, բայց բաց ենք համագործակցության համար։ Այդ մասին դեկտեմբերի 25-ին մամուլի ասուլիսի ժամանակ նշել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի փոխնախարար Ալֆրեդ Քոչարյանը՝ պատասխանելով Շուշիի գորգերի թանգարանի տնօրեն Վարդան Ասծատրյանի ՝ գորգերի ցուցադրության համար առանձին շենք, թանգարան ունենալու անհրաժեշտության մասին հայտարարության վերաբերյալ հարցին ։

ՌԴ ԱԳ փոխնախարար. Առաջիկայում սպասվում է Ռուսաստանի դիվանագիտական ներկայության զգալի ընդլայնում արտերկրում, այդ թվում՝ Հայաստանում
 Երկուշաբթի, 25 Դեկտեմբերի 2023, 10:14

Արմինֆո. Ռուսաստանը նախատեսում է Հայաստանում երկրորդ գլխավոր հյուպատոսություն բացել։ Այս մասին հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Եվգենի Իվանովը։

ՀՀ ԱԳ փոխնախարարը Հնագույն քաղաքակրթությունների ֆորումում անդրադարձել է Լեռնային Ղարաբաղում հայկական մշակութային հուշարձանների ոչնչացման փաստերին
 Ուրբաթ, 22 Դեկտեմբերի 2023, 19:39

Արմինֆո. Դեկտեմբերի 21-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահե Գևորգյանը մասնակցել է Թեհրանում կայացած Հնագույն քաղաքակրթությունների ֆորումի 7-րդ նախարարական հանդիպմանը: Իրանի ԱԳ նախարարի տեղակալի նախագահությամբ անցկացված հանդիպմանը մասնակցում էին Հայաստանի, Բոլիվիայի, Չինաստանի, Եգիպտոսի, Հունաստանի, Իտալիայի, Իրանի, Իրաքի և Մեքսիկայի պատվիրակությունները։ Հանդիպման ավարտին անդամ պետությունների պատվիրակությունների ղեկավարներին ողջունել և ֆորումի եզրափակիչ ելույթով է հանդես եկել Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը։




Մեկնաբանվողներ
Փաշինյանը չի ճանաչել Արցախը, փոխարենը ճանաչել Է Պաղեստինը. քաղաքագետՓաշինյանը չի ճանաչել Արցախը, փոխարենը ճանաչել Է Պաղեստինը. քաղաքագետ
Վերախմբավորումից հետո մեր շարժումն էլ ավելի մասշտաբային կդառնա. արքեպիսկոպոսՎերախմբավորումից հետո մեր շարժումն էլ ավելի մասշտաբային կդառնա. արքեպիսկոպոս
Ֆրանսիացի հայտնի գործիչները Մակրոնին խնդրում են ֆրանսիական զորքեր ուղարկել Հայաստան Ֆրանսիացի հայտնի գործիչները Մակրոնին խնդրում են ֆրանսիական զորքեր ուղարկել Հայաստան
Ընդդիմադիր պատգամավորների կողմից իրենց մանդատները վայր դնելու հարցն օրակարգում է. Մինասյան Ընդդիմադիր պատգամավորների կողմից իրենց մանդատները վայր դնելու հարցն օրակարգում է. Մինասյան
"Տավուշ հանուն հայրենիքի" շարժումը մարզերում հանդիպումներ կունենա ՀՀ քաղաքացիների հետ
Պետդեպարտամենտ. Վաշինգտոնում հստակ գնահատական չունեն՝ Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցածը գաղթ էր, թե էթնիկ զտումՊետդեպարտամենտ. Վաշինգտոնում հստակ գնահատական չունեն՝ Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցածը գաղթ էր, թե էթնիկ զտում
Մեկնարկել է ավտոերթը դեպի Գյումրի՝ գյումրեցի Բագրատ Գալստանյանի գլխավորությամբՄեկնարկել է ավտոերթը դեպի Գյումրի՝ գյումրեցի Բագրատ Գալստանյանի գլխավորությամբ
Հայաստանում բողոքի ակցիաները երկու բաղադրիչ ունեն՝ օբյեկտիվ և արտաքին. քաղաքագետՀայաստանում բողոքի ակցիաները երկու բաղադրիչ ունեն՝ օբյեկտիվ և արտաքին. քաղաքագետ
Այս տարօրինակ լռությունն ընդհատելու ժամանակն է. Դիվանագետների համահայկական խորհուրդը դիմել է օտարերկրյա դիվանագիտական առաքելություններին և միջազգային կազմակերպություններինԱյս տարօրինակ լռությունն ընդհատելու ժամանակն է. Դիվանագետների համահայկական խորհուրդը դիմել է օտարերկրյա դիվանագիտական առաքելություններին և միջազգային կազմակերպություններին
Երեւան է այցելել Պենտագոնի ՊՎՆԳ վտանգների համատեղ նվազեցման ղեկավարության տնօրենըԵրեւան է այցելել Պենտագոնի ՊՎՆԳ վտանգների համատեղ նվազեցման ղեկավարության տնօրենը
ՀՀ վարչապետ. Ես՝ անձամբ, գիտեմ մեր դեմ պատերազմի նախապատրաստմանը ՀԱՊԿ, առնվազն, երկու պետությունների մասնակցության մասինՀՀ վարչապետ. Ես՝ անձամբ, գիտեմ մեր դեմ պատերազմի նախապատրաստմանը ՀԱՊԿ, առնվազն, երկու պետությունների մասնակցության մասին
Ես պիտի խոսեմ Վեհափառ հայրապետի հետ. Սրբազանը՝ իրեն վարչապետ առաջադրելու նախաձեռնության մասինԵս պիտի խոսեմ Վեհափառ հայրապետի հետ. Սրբազանը՝ իրեն վարչապետ առաջադրելու նախաձեռնության մասին
Կարծիք. Բաքվում Լուկաշենկոյի հայտարարություններն ակնհայտորեն ցույց են տալիս Հայաստանի և Ադրբեջանի դիվանագիտության աշխատանքի արդյունքներըԿարծիք. Բաքվում Լուկաշենկոյի հայտարարություններն ակնհայտորեն ցույց են տալիս Հայաստանի և Ադրբեջանի դիվանագիտության աշխատանքի արդյունքները
Հարցում. Հայաստանում հարցվածների կեսից ավելին դրական է գնահատում Հարցում. Հայաստանում հարցվածների կեսից ավելին դրական է գնահատում "Տավուշը հանուն հայրենիքի" շարժումը
Փորձագետներն ու քաղաքագետները վերլուծել են Փորձագետներն ու քաղաքագետները վերլուծել են "Հայաստանի շուրջ առկա խնդիրները և դրանց հնարավոր լուծումները"