Arminfo.info


ՀՀ ՊՆ-ն՝ հայ-ռուսական բանակցությունների հիմնական օրակարգային հարցերի մասին
 Չորեքշաբթի, 11 Օգոստոսի 2021, 20:10

Արմինֆո. Օգոստոսի 11-ին պաշտպանության նախարարների մակարդակով Մոսկվայում կայացած հայ-ռուսական բանակցությունների ընթացքում, բացի պաշտպանական ոլորտում հայ-ռուսական համագործակցությանն առնչվող օրակարգային հարցերից, հայկական կողմից բարձրացված և առանցքային կարևորություն ներկայացնող խնդիրներն են եղել հայ-ադրբեջանական սահմանային իրադրությունն ու դրա հանգուցալուծման ուղիները, սահմանային միջադեպերի կանխումը, Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի խախտումների անթույլատրելիությունը և, այդ համատեքստում, այնպիսի միջադեպերի բացառումը, ինչպիսին էր, օրինակ, այսօր, օգոստոսի 11-ին Ադրբեջանի ԶՈՒ կողմից Արցախի ՊԲ մարտական դիրքերի վրա հարվածային անօդաչու թռչող սարքի կիրառումը, և հայ ռազմագերիների վերադարձի խնդրի արագ հանգուցալուծումը։ Այդ մասին հաղորդել է Հայաստանի ՊՆ մամուլի ծառայությունը:

Դիվանագետ. Իրանը պատրաստ է աջակցել տարածաշրջանում տևական խաղաղության հաստատմանը
 Երեթշաբթի, 3 Օգոստոսի 2021, 20:00

Արմինֆո. Օգոստոսի 3-ին ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին և ՀՀ-ում ԻԻՀ դեսպանության ռազմական կցորդ, գնդապետ Բահման Սադեղինը ՀՀ ՊՆ ներկայացուցիչների ուղեկցությամբ այցելել են Գեղարքունիքի մարզ։

ՔԿ.  քրեական գործ է հարուցվել ՀՀ տարածքային ամբողջականությունը խախտելուն ուղղված գործողությունների եւ սպանություն կատարելու դեպքի առթիվ
 Չորեքշաբթի, 28 Հուլիսի 2021, 18:30

Արմինֆո. Հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ տարածքային ամբողջականությունը խախտելուն ուղղված գործողություններ, ազգային, ռասայական կամ կրոնական ատելության շարժառիթով սպանություն կատարելու դեպքի առթիվ: Այդ մասին հաղորդել է Հայաստանի քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը:

Լևոն Այվազյան. հայկական կողմի դիրքորոշումը մնում է հստակ և անփոփոխ՝ ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումները պետք է դուրս բերվեն Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքից
 Չորեքշաբթի, 28 Հուլիսի 2021, 15:29

Արմինֆո.Հուլիսի 28-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում ՊՆ պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության գլխավոր վարչության պետ Լևոն Այվազյանն ընդունել է Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա դեսպանությունների ռազմական կցորդներին:

ԱՄՆ դեսպանն այցելել է Գեղարքունիքի մարզ
 Երեթշաբթի, 27 Հուլիսի 2021, 11:39

Արմինֆո.Հուլիսի 26-ին ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսին ՀՀ ՊՆ ներկայացուցիչների ուղեկցությամբ այցելել է Գեղարքունիքի մարզ։

Գեղարքունիքի մարզում ադրբեջանական սադրանքի հետեւանքով վիրավորված զինծառայողներից մեկը ծայրահեղ ծանր վիճակում է
 Շաբաթ, 24 Հուլիսի 2021, 13:11

Արմինֆո. 2021թ. հուլիսի 23-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզի Կութ համայնքի վարչական տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տակ գտնվող մարտական հենակետում հերթապահություն իրականացնելիս, հակառակորդի հետ փոխհրաձգության հետևանքով,

Հայաստանն ակնկալում է միջազգային գործընկերների հստակ արձագանքը Ադրբեջանի կողմից միջազգային իրավունքի ոտնահարումներին
 Հինգշաբթի, 22 Հուլիսի 2021, 11:32

Արմինֆո.Հուլիսի 21-ին ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության գլխավոր վարչության պետ Լևոն Այվազյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա դեսպանությունների հավատարմագրված ռազմական կցորդներին։

Երասխ համայնքի ղեկավարը բեկորային վնասվածք է ստացել. ՔԿ-ում քրեական գործ է հարուցվել ազգային ատելության շարժառիթով սպանության փորձ կատարելու հատկանիշներով  
 Երեթշաբթի, 20 Հուլիսի 2021, 13:48

Արմինֆո. Երասխ համայնքի ղեկավար Ռադիկ Ռաֆիկի Օղիկյանի՝ բեկորային վնասվածք ստանալու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով սպանության փորձ կատարելու հատկանիշներով: Այդ մասին հաղորդել է Հայաստանի քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը:

«2021թ. հուլիսի 19-ին՝ ժամը 23:30-ի սահմաններում, Արարատի մարզի Երասխ գյուղի վարչական շրջանի ղեկավար Ռադիկ Ռաֆիկի Օղիկյանը, գտնվելով ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում, հակառակորդի հետ փոխհրաձգության ընթացքում ստացել է բեկորային վնասվածք՝ աջ բազկի շրջանում: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ութերորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ և 13-րդ կետերով:
Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է», - ասվում է հաղորդագրությունում:

Մարտական դիրքում ժամկետային զինծառայողի մահվան փաստի առնչությամբ ձերբակալվել է նրա ծառայակիցը
 Երկուշաբթի, 19 Հուլիսի 2021, 12:33

Արմինֆո.2021թ. հուլիսի 16-ին` ժամը 21:45-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի կրակային դիրքում մարտական հերթապահություն կրելու կանոնները խախտելու հետևանքով արձակված կրակոցից գլխի շրջանում հրազենային վնասվածք է ստացել պարտադիր ժամկետային զինծառայող Արթուր Խաչատուրի Ղազարյանը: Զինվորական հոսպիտալ տեղափոխվելու ճանապարհին Ա.Ղազարյանը մահացել է:

Հայաստանն ու Իտալիան ստորագրել են 2021 թվականի ռազմական համագործակցության ծրագիրը
 Ուրբաթ, 16 Հուլիսի 2021, 11:03

Արմինֆո.Հուլիսի 15-ին ՀՀ պաշտպանության նախարարությունում անցկացվել են հայ-իտալական երկկողմ ռազմաքաղաքական խորհրդակցություններ, որոնց մասնակցել են ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության գլխավոր վարչության պետ Լևոն Այվազյանի և Իտալիայի Պաշտպանական գլխավոր շտաբի Միջազգային հարաբերությունների գրասենյակի ղեկավար, բրիգադի գեներալ Դեյվիդ Մորպուրգոյի գլխավորած պատվիրակությունները:

Հայաստանի պաշտպանության նախարարությունը հրապարակել է ադրբեջանական սադրանքի հետեւանքով զոհված հայ զինծառայողի անունը
 Չորեքշաբթի, 14 Հուլիսի 2021, 18:34

Արմինֆո.Հուլիսի 14-ի առավոտյան, հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում ադրբեջանական զինված ուժերի կողմից իրականացված սադրանքի հետևանքով մահացու հրազենային վիրավորում է ստացել 1983 թվականին ծնված, ՀՀ ԶՈւ N զորամասի պայմանագրային զինծառայող, շարքային Սամվել Գագիկի Ալավերդյանը:

Պաշտպանության նախարարությունն արձագանքել է Սեւ լճի շրջանում թուրք զինվորականների տեղակայման մասին ԶԼՄ-ների հաղորդումներին
 Շաբաթ, 12 Հունիսի 2021, 18:52

Արմինֆո. Մամուլում տեղեկություններ են տարածվում, թե «Սյունիքի մարզում՝ Սև լճի շրջանում, արդեն երկու օր է՝ տեղակայվում են Թուրքիայի հատուկ նշանակության բանակային ստորաբաժանումներ»: Այդ մասին ասվում է Հայաստանի ՊՆ մամուլի ծառայության հաղորդագրությունում:

Մառախուղի պատճառով Ադրբեջանի վերահսկողությսն տակ գտնվող տարածքում հայտնված պայմանագրային զինծառայողը վերադարձվել է հայկական կողմին  
 Չորեքշաբթի, 9 Հունիսի 2021, 11:19

Արմինֆո. Հունիսի 8-ի առավոտյան, մառախուղի պատճառով տեղանքում ապակողմնորոշված և Ադրբեջանի վերահսկողությսն տակ գտնվող տարածքում հայտնված ՀՀ ԶՈւ N զորամասի պայմանագրային զինծառայող, շարքային Ա. Քաթանյանը հունիսի 9-ի վաղ առավոտյան վերադարձվել է հայկական կողմին: Ինչպես հաղորդել է Հայաստանի ՊՆ մամուլի ծառայությունը, Ա. Քաթանյանը գտնվում է Ստեփանակերտում:

ԱԱԾ-ը բացահայտել է կազմակերպված խմբի կողմից կատարված պետական դավաճանության աննախադեպ դեպք
 Երկուշաբթի, 7 Հունիսի 2021, 11:46

Արմինֆո.  Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը, հետևողական և գործուն պայքար մղելով օտարերկրյա պետությունների հատուկ ծառայությունների կողմից Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, տարածքային անձեռնմխելիության և արտաքին անվտանգության դեմ ուղղված հետախուզական գործունեության բացահայտման, կանխման և խափանման ուղղությամբ` ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և քրեադատավարական համակցված գործողությունների արդյունքում բացահայտել է կազմակերպված խմբի կողմից իրականացված պետական դավաճանության դեպք: Այդ մասին հաղորդել է ԱԱԾ մամուլի լենտրոնը:

Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ում արձագանքել են հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին  
 Երեթշաբթի, 1 Հունիսի 2021, 11:01

Արմինֆո.Խորապես մտահոգված ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի երկայնքով շարունակվող լարվածությամբ։ Այս մասին ասվում է Մեծ Բրիտանիայի ԱԳՆ Եվրոպական հարևանության և Ամերիկայի հարցերով պետական նախարար Վենդի Մորթոնի հայտարարությունում։

ՀՀ քննչական կոմիտեն հաղորդել է ժամկետային զինծառայողի ինքնասպանության մասին
 Երեթշաբթի, 25 Մայիսի 2021, 12:45

Արմինֆո.  2021թ. մայիսի 24-ին՝ ժամը 17:45-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի շարահրապարակում, պարտադիր ժամկետային զինծառայող Մկրտիչ Հովհաննեսի Հովհաննիսյանն իրեն ամրակցված «ԱԿՄ» տեսակի ինքնաձիգից կրակոց է արձակել իր գլխի շրջանում, որի հետևանքով ստացել է մահացու հրազենային վնասվածք: Այդ մասին ասվում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունում:
 

Թեհրանը հերքում է իրանական կողմի մոտ հայ ռազմագերիների առկայությունը
 Երկուշաբթի, 24 Մայիսի 2021, 11:46

Արմինֆո. Թեհրանը հերքում է իրանական կողմի մոտ հայ ռազմագերիների առկայությունը։

Սյունիքի մարզի Խոզնավար գյուղի հատվածում ՀՀ և ԱՀ ԶՈՒ-երի զինծառայողների միջև տեղի ունեցած ծեծկռտուքի դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել
 Ուրբաթ, 21 Մայիսի 2021, 17:52

Արմինֆո.  ՀՀ զինվորական դատախազության Գորիսի կայազորի զինվորական դատախազի հանձնարարությամբ առանձին լրատվամիջոցների հրապարակումների հիման վրա ՀՀ ՊՆ Սիսիանի ՌՈ բաժնի Գորիսի բաժանմունքում նախապատրաստված նյութերով պարզվել է, որ 2021թ. մայիսի 20-ին՝ ժամը 10:00-ի սահմաններում,

ՀՀ ՊՆ-ից հաղորդել են Գեղարքունիքի մարզում ադրբեջանական զինուժի մասնակցությամբ միջադեպի մասին
 Հինգշաբթի, 20 Մայիսի 2021, 18:02

Արմինֆո. Մայիսի 20-ին միջադեպ է գրանցվել Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում Հայաստանի Հանրապետության տարածքը հատած ադրբեջանցի զինվորականների մասնակցությամբ։ Այդ մասին ասվում է Հայաստանի ՊՆ մամուլի ծառայության տարածած հայտարարությունում:

Լրագրողների իրավունքների ոտնահարում կամ ՀՀ ՊՆ երկակի ստանդարտներ
 Հինգշաբթի, 20 Մայիսի 2021, 17:59

Արմինֆո. Վերջին օրերին արձանագրվում են դեպքեր, երբ անհատ քաղաքացիներ, տարբեր պաշտոնյաներ ու ԶԼՄ ներկայացուցիչներ փորձում են մուտք գործել Սյունիքի և Գեղարքունիքի սահմանային այն հատվածներ, որոնց ուղղությամբ տեղի են ունեցել ադրբեջանական զինված ուժերի սադրանքները։ Այդ մասին ասվում է ՊՆ մամուլի ծառայության տարածած հայտարարությունում:




Մեկնաբանվողներ
Փաշինյանը չի ճանաչել Արցախը, փոխարենը ճանաչել Է Պաղեստինը. քաղաքագետՓաշինյանը չի ճանաչել Արցախը, փոխարենը ճանաչել Է Պաղեստինը. քաղաքագետ
Վերախմբավորումից հետո մեր շարժումն էլ ավելի մասշտաբային կդառնա. արքեպիսկոպոսՎերախմբավորումից հետո մեր շարժումն էլ ավելի մասշտաբային կդառնա. արքեպիսկոպոս
Ֆրանսիացի հայտնի գործիչները Մակրոնին խնդրում են ֆրանսիական զորքեր ուղարկել Հայաստան Ֆրանսիացի հայտնի գործիչները Մակրոնին խնդրում են ֆրանսիական զորքեր ուղարկել Հայաստան
Ընդդիմադիր պատգամավորների կողմից իրենց մանդատները վայր դնելու հարցն օրակարգում է. Մինասյան Ընդդիմադիր պատգամավորների կողմից իրենց մանդատները վայր դնելու հարցն օրակարգում է. Մինասյան
"Տավուշ հանուն հայրենիքի" շարժումը մարզերում հանդիպումներ կունենա ՀՀ քաղաքացիների հետ
Պետդեպարտամենտ. Վաշինգտոնում հստակ գնահատական չունեն՝ Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցածը գաղթ էր, թե էթնիկ զտումՊետդեպարտամենտ. Վաշինգտոնում հստակ գնահատական չունեն՝ Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցածը գաղթ էր, թե էթնիկ զտում
Մեկնարկել է ավտոերթը դեպի Գյումրի՝ գյումրեցի Բագրատ Գալստանյանի գլխավորությամբՄեկնարկել է ավտոերթը դեպի Գյումրի՝ գյումրեցի Բագրատ Գալստանյանի գլխավորությամբ
Հայաստանում բողոքի ակցիաները երկու բաղադրիչ ունեն՝ օբյեկտիվ և արտաքին. քաղաքագետՀայաստանում բողոքի ակցիաները երկու բաղադրիչ ունեն՝ օբյեկտիվ և արտաքին. քաղաքագետ
Այս տարօրինակ լռությունն ընդհատելու ժամանակն է. Դիվանագետների համահայկական խորհուրդը դիմել է օտարերկրյա դիվանագիտական առաքելություններին և միջազգային կազմակերպություններինԱյս տարօրինակ լռությունն ընդհատելու ժամանակն է. Դիվանագետների համահայկական խորհուրդը դիմել է օտարերկրյա դիվանագիտական առաքելություններին և միջազգային կազմակերպություններին
Երեւան է այցելել Պենտագոնի ՊՎՆԳ վտանգների համատեղ նվազեցման ղեկավարության տնօրենըԵրեւան է այցելել Պենտագոնի ՊՎՆԳ վտանգների համատեղ նվազեցման ղեկավարության տնօրենը
ՀՀ վարչապետ. Ես՝ անձամբ, գիտեմ մեր դեմ պատերազմի նախապատրաստմանը ՀԱՊԿ, առնվազն, երկու պետությունների մասնակցության մասինՀՀ վարչապետ. Ես՝ անձամբ, գիտեմ մեր դեմ պատերազմի նախապատրաստմանը ՀԱՊԿ, առնվազն, երկու պետությունների մասնակցության մասին
Ես պիտի խոսեմ Վեհափառ հայրապետի հետ. Սրբազանը՝ իրեն վարչապետ առաջադրելու նախաձեռնության մասինԵս պիտի խոսեմ Վեհափառ հայրապետի հետ. Սրբազանը՝ իրեն վարչապետ առաջադրելու նախաձեռնության մասին
Կարծիք. Բաքվում Լուկաշենկոյի հայտարարություններն ակնհայտորեն ցույց են տալիս Հայաստանի և Ադրբեջանի դիվանագիտության աշխատանքի արդյունքներըԿարծիք. Բաքվում Լուկաշենկոյի հայտարարություններն ակնհայտորեն ցույց են տալիս Հայաստանի և Ադրբեջանի դիվանագիտության աշխատանքի արդյունքները
Հարցում. Հայաստանում հարցվածների կեսից ավելին դրական է գնահատում Հարցում. Հայաստանում հարցվածների կեսից ավելին դրական է գնահատում "Տավուշը հանուն հայրենիքի" շարժումը
Փորձագետներն ու քաղաքագետները վերլուծել են Փորձագետներն ու քաղաքագետները վերլուծել են "Հայաստանի շուրջ առկա խնդիրները և դրանց հնարավոր լուծումները"