Arminfo.info


Սուրեն Պապիկյանն առաջին խորհրդակցությունն է անցկացրել Պաշտպանության նախարարության, Զինված ուժերի և ԶՈՒ գլխավոր շտաբի ղեկավար կազմի հետ
 Շաբաթ, 27 Նոյեմբերի 2021, 17:11

Արմինֆո. Նոյեմբերի 27-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում, պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ, անցկացվել է խորհրդակցություն ՊՆ, ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմի մասնակցությամբ։

Նոյեմբերի 16-ին տեղի ունեցած բախումների ընթացքում բացթողումների "մեղավորին գտել են"
 Ուրբաթ, 26 Նոյեմբերի 2021, 11:17

Արմինֆո. 2021թ. նոյեմբերի 16-ին Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի զինծառայողների կողմից ՀՀ Սյունիքի և Վայոց Ձորի մարզերի մարտական հենակետերի ուղղությամբ հարձակում գործելու, ագրեսիվ պատերազմ սանձազերծելու փաստերով նույն օրը ՀՀ զինվորական կենտրոնական դատախազությունում հարուցված և ՀՀ ՔԿ ԶՔԳՎ ՀԿԳ քննության վարչությունում քննվող քրեական գործի նախաքննությամբ տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2021թ. նոյեմբերի 16-ին ՀՀ ՊՆ N զորամասի պահպանությանը հանձնված Ջերմուկի տեղամասում հակառակորդը անակնկալ հարձակվել է ՀՀ ԶՈՒ դիրքի անձնակազմի վրա, սակայն վերջինս հարձակումը ժամանակին հայտնաբերելուն, կամ դրան դիմակայելուն ուղղված համապատասխան միջոցներ չի ձեռնարկել, որն առաջացրել է ծանր հետևանքներ։ Այդ մասին ասվում է ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունում:

Հայաստանի տարածքի վրա Ադրբեջանի զինված հարձակման մասին նամակը հրապարակվել է որպես ՄԱԿ Անվտանգության խորհրդի պաշտոնական փաստաթուղթ
 Երեթշաբթի, 23 Նոյեմբերի 2021, 10:24

Արմինֆո.Հայաստանի Հանրապետության տարածքի վրա Ադրբեջանի զինված հարձակման մասին նոյեմբերի 16-ին ՄԱԿ Անվտանգության խորհրդի նախագահին ուղղված նամակը հրապարակվել է որպես Անվտանգության խորհրդի պաշտոնական փաստաթուղթ: Այդ մասին հաղորդում է ՄԱԿ-ին առընթեր ՀՀ մշտական ներկայացուցչությունը։ Փաստաթուղթը հասանելի է հետևյալ հղումով՝ https://undocs.org/en/S/2021/954:

Պուտինը մատնանշել է Ռուսաստանի դիվանագիտության աճող դերը Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ վիճելի հարցերի կարգավորման գործում
 Հինգշաբթի, 18 Նոյեմբերի 2021, 19:22

Արմինֆո. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, ելույթ ունենալով Ռուսաստանի ԱԳՆ կոլեգիայի ընդլայնված նիստում, մեկնաբանել է Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին տիրող իրավիճակը:

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը գնահատել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը
 Չորեքշաբթի, 17 Նոյեմբերի 2021, 14:40

Արմինֆո.Հայկական եւ ադրբեջանական կողմերի միջեւ շփման գծում լարվածությունը պահպանվում է: Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը՝ ԱՊՀ երկրների ԱԽ քարտուղարների իններորդ հանդիպման մասնակիցներին իր ողջույնի խոսքում, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Իրանը զսպվածության կոչ է արել Հայաստանին եւ Ադրբեջանին
 Չորեքշաբթի, 17 Նոյեմբերի 2021, 11:27

Արմինֆո. Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Խաթիբզադեն մտահոգություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին նոր լարվածության կապակցությամբ և կոչ արել երկու երկրներին զսպվածություն դրսեւորել:

ԱՄՆ պետքարտուղարը Հայաստանին եւ Ադրբեջանին կառուցողական փոխգործակցության կոչ է արել
 Չորեքշաբթի, 17 Նոյեմբերի 2021, 11:25

Արմինֆո. ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հանդես է եկել հայտարարությամբ՝ Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին տիրող իրավիճակի առնչությամբ:

Վաշինգտոնը եւ Փարիզը Երեւանին ու Բաքվին կոչ են արել կայունացնել իրավիճակը սահմանի երկայնքով
 Չորեքշաբթի, 17 Նոյեմբերի 2021, 11:23

Արմինֆո. Վաշինգտոնը եւ Փարիզը Երեւանին ու Բաքվին կոչ են արել կայունացնել իրավիճակը սահմանի երկայնքով։

Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարության անգործությունը Ադրբեջանի կողմից ՀՀ տարածքների սողացող էքսպանսիայի ֆոնին
 Երկուշաբթի, 15 Նոյեմբերի 2021, 10:36

Արմինֆո. Այն, ինչ տեղի է ունենում Հայաստանի սահմաններին, ուղղակի վտանգ է պարունակում հայոց պետականության գոյության համար, իսկ երկրի ռազմաքաղաքական ղեկավարության վարքագիծը հակասում է պետության ազգային շահերին։ Միայն այսպիսի տխուր հետեւության կարելի է հանգել՝ վերլուծելով տեղի ունեցածը, հատկապես, երկրի արևելյան սահմաններին։

Պաշտպանության փոխնախարարը Վարդենիսում 4 հայ զինծառայողների վիրավորվելու մասին տեղեկություն չունի
 Հինգշաբթի, 28 Հոկտեմբերի 2021, 15:26

Արմինֆո. ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը չի մեկնաբանել ՀՀ ԶՈՒ-ում տեղի ունեցած միջադեպի մասին հարցը, որի հետեւանքով վիրավորվել են մի քանի հայ զինծառայողներ:

Հայաստանի օմբուդսմենը խստորեն արձագանքել է Պաշտպանության նախարարության մեղադրանքներին եւ նոր ապացույցներ ներկայացրել Գեղարքունիքում Ադրբեջանի զինված ուժերի անօրինական գործողությունների վերաբերյալ
 Ուրբաթ, 22 Հոկտեմբերի 2021, 14:49

Արմինֆո. Ի պատասխան ՀՀ ՊՆ հերքման՝ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հրապարակել է ապացույցներ Գեղարքունիքի գյուղերի անմիջական հարևանությամբ ադրբեջանական զինված ուժերի ամրացման վերաբերյալ: Այդ մասին ասվում է ՄԻՊ գրասենյակի տարածած հայտարարությունում:

Երասխում հայ զինծառայող է վիրավորվել
 Կիրակի, 10 Հոկտեմբերի 2021, 00:53

Արմինֆո. Հոկտեմբերի 9-ին, ժամը 12:50-ի սահմաններում, հայ-ադրբեջանական սահմանի Արարատի մարզի, մասնավորապես` Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումների կողմից արձակված կրակոցից հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ N զորամասի պայմանագրային զինծառայող, շարքային Միսակ Վարդանի Խաչատրյանը:

Դավիթ Գալստյանը կալանավորվել է երկու ամսով
 Ուրբաթ, 1 Հոկտեմբերի 2021, 10:57

Արմինֆո. Երեւան քաղաքի առաջին ատյանի դատարանը բավարարել է ԱԱԾ քննիչի միջնորդությունը ՝ ՀՀ զինված ուժերի կարիքների համար ռազմամթերք մատակարարող կազմակերպության տնօրեն Դավիթ Գալստյանին երկու ամսով կալանավորելու վերաբերյալ: Այս մասին հաղորդել Է Գալստյանի փաստաբան Արմեն Հարությունյանը, ընդգծելով, որ կալանավորման որոշումը անհիմն է և բողոքարկվելու է։

Դավիթ Տոնոյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու համար
 Հինգշաբթի, 30 Սեպտեմբերի 2021, 11:48

Արմինֆո. ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում շարունակվում է ՀՀ զինված ուժերի կարիքների համար ռազմամթերքի մատակարարման գործընթացում ՀՀ ՊՆ և զինված ուժերի բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիքներ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի  նախաքննությունը, որի շրջանակներում առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու կասկածանքով ձերբակալվել են 2018-2020 թվականներին ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցրած Դ.Տ-ն, ինչպես նաև մատակարար կազմակերպության տնօրեն Դ.Գ-ն: Այդ մասին հաղորդում է ԱԱԾ մամուլի կենտրոնը:

Փաշինյանը՝ իրանական բեռների կանգնեցման մասին. դա արվել է, հնարավոր է, ի պատասխան Հայաստանի տարածքով միջանցք չտրամադրելուն
 Չորեքշաբթի, 15 Սեպտեմբերի 2021, 17:45

Արմինֆո. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 15-ին ԱԺ-ում կառավարական ժամի ընթացքում փորձել է բացատրել Գորիս-Կապան մայրուղու վրա ադրբեջանցիների կողմից իրանական բեռնատարների կանգնեցման պատճառը:

Եվս մեկ հայ պայմանագրային զինծառայող Է զոհվել Երասխի ուղղությամբ հակառակորդի գնդակից
 Չորեքշաբթի, 1 Սեպտեմբերի 2021, 16:33

Արմինֆո.Սեպտեմբերի 1-ին, ժամը 11։10-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները հերթական անգամ սադրանքի են դիմել, հրաձգային զինատեսակներից և դիպուկահար հրացաններից կրակ բացելով հայ-ադրբեջանական սահմանի Արարատի մարզի, մասնավորապես՝ Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով մահացու հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ N զորամասի պայմանագրային զինծառայող, 1982 թ. ծնված, կրտսեր սերժանտ Գեղամ Լյովայի Սահակյանը։

Հայաստանում ստեղծվել է նոր հատուկ բանակային կորպուս
 Հինգշաբթի, 26 Օգոստոսի 2021, 13:46

Արմինֆո. Հայաստանում ստեղծվել է նոր հատուկ բանակային կորպուս, որը գլխավորելու է գեներալ-մայոր Բուդաղյանը։ Համապատասխան հրամանագիրը հրապարակվել է ՀՀ նախագահի կայքում:

Վատ տեսանելիության պայմաններում կորել է եւս մեկ հայ զինծառայող
 Երկուշաբթի, 23 Օգոստոսի 2021, 16:08

Արմինֆո. Օգոստոսի 22-ին, ժամը 21։00-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող, ավագ լեյտենանտ Արթուր Բորիսի Դավիդյանը, առանց վերադաս հրամանատարության թույլտվության դուրս է եկել մշտական տեղակայման վայրից, ինչից հետո որոշ ժամանակ անց նրա հետ կապը կորել է։ Այդ մասին հաղորդել է Հայաստանի ՊՆ մամուլի ծառայությունը:

ՀՀ քննչական կոմիտեն նոր մանրամասնել է հաղորդել երեք զինծառայողների սպանության դեպքին անռչվող քրեական գործի վերաբերյալ
 Երկուշաբթի, 23 Օգոստոսի 2021, 16:00

Արմինֆո. ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում շարունակվում է երեք զինծառայողների սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայության հաղորդման համաձայն, իրականացված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի՝ էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ, տվյալներ են ձեռք բերվել՝ ևս մեկ ժամկետային զինծառայողի՝ դիրքի ավագի՝ դեպքին առնչություն ունենալու վերաբերյալ: Վերջինս ձերբակալվել է՝ ապօրինաբար դիտավորությամբ զինծառայողներին կյանքից զրկելուն դրդելու և ծառայակցի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու կասկածանքով:

«Ավելի վաղ հայտնել էինք, որ 2021թ. օգոստոսի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքի կացարանում, հայտնաբերվել են նշված մարտական դիրքում մարտական հերթապահություն իրականացնող, նույն զորամասի պարտադիր ժամկետային զինծառայողներ, շարքայիններ Գոռ Արտակի Սահակյանի, Լևոն Ռաֆայելի Հարությունյանի և Մուրադ Աշոտի Մուրադյանի դիերը՝ հրազենային վնասվածքներով:

Նշված հանցագործությունը կատարելու՝ ապօրինաբար դիտավորությամբ վերոհիշյալ զինծառայողներին կյանքից զրկելու կասկածանքով ավելի վաղ ձերբակալվել էր նրանց համածառայակից, նույն զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող Ա.Հ-ն:

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ վերջինիս մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով: Վարույթն իրականացնող մարմինը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ, որն օգոստոսի 22-ին բավարարվել է: Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է», - ասվում է հաղորդագրությունում:

Հայաստանի պաշտպանության նախարարը ՌԴ-ում մասնակցում է "Արմիյա 2021" – ին
 Երկուշաբթի, 23 Օգոստոսի 2021, 10:21

Արմինֆո. ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը աշխատանքային այցով գտնվում է Ռուսաստանի Դաշնությունում:




Մեկնաբանվողներ
Փաշինյանը չի ճանաչել Արցախը, փոխարենը ճանաչել Է Պաղեստինը. քաղաքագետՓաշինյանը չի ճանաչել Արցախը, փոխարենը ճանաչել Է Պաղեստինը. քաղաքագետ
Վերախմբավորումից հետո մեր շարժումն էլ ավելի մասշտաբային կդառնա. արքեպիսկոպոսՎերախմբավորումից հետո մեր շարժումն էլ ավելի մասշտաբային կդառնա. արքեպիսկոպոս
Ֆրանսիացի հայտնի գործիչները Մակրոնին խնդրում են ֆրանսիական զորքեր ուղարկել Հայաստան Ֆրանսիացի հայտնի գործիչները Մակրոնին խնդրում են ֆրանսիական զորքեր ուղարկել Հայաստան
Ընդդիմադիր պատգամավորների կողմից իրենց մանդատները վայր դնելու հարցն օրակարգում է. Մինասյան Ընդդիմադիր պատգամավորների կողմից իրենց մանդատները վայր դնելու հարցն օրակարգում է. Մինասյան
"Տավուշ հանուն հայրենիքի" շարժումը մարզերում հանդիպումներ կունենա ՀՀ քաղաքացիների հետ
Պետդեպարտամենտ. Վաշինգտոնում հստակ գնահատական չունեն՝ Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցածը գաղթ էր, թե էթնիկ զտումՊետդեպարտամենտ. Վաշինգտոնում հստակ գնահատական չունեն՝ Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցածը գաղթ էր, թե էթնիկ զտում
Մեկնարկել է ավտոերթը դեպի Գյումրի՝ գյումրեցի Բագրատ Գալստանյանի գլխավորությամբՄեկնարկել է ավտոերթը դեպի Գյումրի՝ գյումրեցի Բագրատ Գալստանյանի գլխավորությամբ
Հայաստանում բողոքի ակցիաները երկու բաղադրիչ ունեն՝ օբյեկտիվ և արտաքին. քաղաքագետՀայաստանում բողոքի ակցիաները երկու բաղադրիչ ունեն՝ օբյեկտիվ և արտաքին. քաղաքագետ
Այս տարօրինակ լռությունն ընդհատելու ժամանակն է. Դիվանագետների համահայկական խորհուրդը դիմել է օտարերկրյա դիվանագիտական առաքելություններին և միջազգային կազմակերպություններինԱյս տարօրինակ լռությունն ընդհատելու ժամանակն է. Դիվանագետների համահայկական խորհուրդը դիմել է օտարերկրյա դիվանագիտական առաքելություններին և միջազգային կազմակերպություններին
Երեւան է այցելել Պենտագոնի ՊՎՆԳ վտանգների համատեղ նվազեցման ղեկավարության տնօրենըԵրեւան է այցելել Պենտագոնի ՊՎՆԳ վտանգների համատեղ նվազեցման ղեկավարության տնօրենը
ՀՀ վարչապետ. Ես՝ անձամբ, գիտեմ մեր դեմ պատերազմի նախապատրաստմանը ՀԱՊԿ, առնվազն, երկու պետությունների մասնակցության մասինՀՀ վարչապետ. Ես՝ անձամբ, գիտեմ մեր դեմ պատերազմի նախապատրաստմանը ՀԱՊԿ, առնվազն, երկու պետությունների մասնակցության մասին
Ես պիտի խոսեմ Վեհափառ հայրապետի հետ. Սրբազանը՝ իրեն վարչապետ առաջադրելու նախաձեռնության մասինԵս պիտի խոսեմ Վեհափառ հայրապետի հետ. Սրբազանը՝ իրեն վարչապետ առաջադրելու նախաձեռնության մասին
Կարծիք. Բաքվում Լուկաշենկոյի հայտարարություններն ակնհայտորեն ցույց են տալիս Հայաստանի և Ադրբեջանի դիվանագիտության աշխատանքի արդյունքներըԿարծիք. Բաքվում Լուկաշենկոյի հայտարարություններն ակնհայտորեն ցույց են տալիս Հայաստանի և Ադրբեջանի դիվանագիտության աշխատանքի արդյունքները
Հարցում. Հայաստանում հարցվածների կեսից ավելին դրական է գնահատում Հարցում. Հայաստանում հարցվածների կեսից ավելին դրական է գնահատում "Տավուշը հանուն հայրենիքի" շարժումը
Փորձագետներն ու քաղաքագետները վերլուծել են Փորձագետներն ու քաղաքագետները վերլուծել են "Հայաստանի շուրջ առկա խնդիրները և դրանց հնարավոր լուծումները"