Arminfo.info


Արգիշտի Քյարամյան. 2023 թվականի սեպտեմբերի 19-20-ը Լեռնային Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի ռազմական ագրեսիայի հետևանքով 223 մարդ է զոհվել
 Ուրբաթ, 5 Հունվարի 2024, 11:53

Արմինֆո. 2023 թվականի սեպտեմբերի 19-20 - ը Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի ռազմական ագրեսիայի հետևանքով զոհվել է 223 մարդ, որոնցից 25-ը՝ քաղաքացիական անձինք , այդ թվում՝ անչափահասներ։ Այդ մասին ՀՀՀ հարցազրույցում հաղորդել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը։

Պատգամավոր. Հայաստանը դավաճանեց երուսաղեմահայությանն ու հայկական շահին
 Չորեքշաբթի, 3 Հունվարի 2024, 17:07

Արմինֆո. Հայաստանը դավաճանեց երուսաղեմահայությանն ու հայկական շահին: Այդ մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրել է ԱԺ ընդդիմադիր "Հայաստան" խմբակցության պատգամավոր, դաշնակցական Գեղամ Մանուկյանը:

ԱՄՆ եվրոպական հրամանատարության հրամանատարն այցելել է Հայաստան ​​​​​​​
 Չորեքշաբթի, 3 Հունվարի 2024, 11:10

Արմինֆո. ԱՄՆ եվրոպական հրամանատարության (USEUCOM) հրամանատար Ռոբերտ Աբերնեթին վերջերս այցելել է Հայաստան։

Ղազախստանն օգնության համար դիմել էր ոչ թե Ռուսաստանին, այլ՝ ՀԱՊԿ-ին.  Տոկաևը՝ 2022 թվականի հունվարի իրադարձությունների մասին
 Չորեքշաբթի, 3 Հունվարի 2024, 11:09

Արմինֆո. Քաոսի և տարածաշրջաններում փաստացի անիշխանության պայմաններում Անվտանգության խորհրդի նիստում որոշում էր կայացվել դիմել ՀԱՊԿ-ին՝ կայունության և անվտանգության ապահովման համար խաղաղապահ զորախումբ մտցնել Ղազախստան՝ անհրաժեշտ ժամկետով: Այդ մասին Egemen Qazaqstan թերթի հարցազրույցում ասել է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը՝ ի պատասխան այն հարցի, թե որքանով էր ճիշտ 2022 թվականի հունվարին Ռուսաստանի զինծառայողներին Ղազախստան հրավիրելու որոշումը, քանի որ Մոսկվայում շատ են խոսում Ղազախստանի անկարգությունների ժամանակ իրենց փրկարար դերի մասին։

Հայաստանի ԶՈՒ գնդապետ. Արժանապատիվ խաղաղությունը բոլորիս նպատակն է
 Ուրբաթ, 29 Դեկտեմբերի 2023, 12:53

Արմինֆո. Արժանապատիվ խաղաղությունը բոլորիս նպատակն է։ Այդ մասին հայտարարել է N զորամասի հրամանատար, գնդապետ Վահան Սարգսյանը՝ ՀՀ պաշտպանության նախարարության կողմից երկրի հյուսիս-արևելյան սահմանագոտի ԶԼՄ-ների համար կազմակերպված այցի ժամանակ։

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունն իր զորակցությունն է հայտնում Երուսաղեմի հայոց պատրիարքությանը "Կովերի պարտեզ" կալվածքի հարցում
 Ուրբաթ, 29 Դեկտեմբերի 2023, 09:58

Արմինֆո. Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությունը լիակատար զորակցություն է հայտնում Երուսաղեմի հայոց պատրիարքարանին եւ հայ համայնքին "Կովերի պարրտեզ" կալվածքի հարցում: Այդ մասին ասվում է կաթողիկոսարանի մամուլի ծառայության հաղորդագրությունում:

Սև դիմակներով մի խումբ անձինք հարձակվել են Երուսաղեմի հայկական թաղամասում գտնվող "Կովերի պարտեզ" կալվածքի վրա. համայնքի ներկայացուցիչների շրջանում կան տուժածներ
 Հինգշաբթի, 28 Դեկտեմբերի 2023, 18:54

Արմինֆո. Մի խումբ ահաբեկիչներ սև շորերով ու դիմակներով, թվով մոտ 30 հոգի՝ զինված փայտերով, արցունքաբեր նռնակներով ու այլ տեսակի միջոցներով հարձակում են գործել Երուսաղեմի հայկական թաղամասի «Կովերի պարտեզ» տարածքում գտնվող հայերի վրա՝ նրանց վնասելու, տարածքից դուրս հանելու և ահաբեկելու նպատակով: Այդ մասին հաղորդել է Israelahayer.com կայքը:

Լավրով. Ռուսաստանում վնասակար են համարում Հայաստանում 102-րդ ռուսական ռազմակայանի գտնվելու նպատակահարմարության թեմայի շուրջ դատողությունները եւ մտահոգված են ՆԱՏՕ-ի հետ Երեւանի մերձեցմամբ
 Հինգշաբթի, 28 Դեկտեմբերի 2023, 10:18

Արմինֆո. Ռուսաստանում վնասակար են համարում Հայաստանի տարածքում ռուսական 102-րդ ռազմակայանի գտնվելու նպատակահարմարության շուրջ դատողությունները։ Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ՏԱՍՍ-ի հետ հարցազրույցում՝ ի պատասխան Հայաստանում ռուսական ռազմակայանների հետագա գտնվելու նպատակահարմարությանը եւ ՆԱՏՕ-ի հետ հանրապետության համագործակցության հեռանկարներին գնահատական տալու խնդրանքի։

Պապիկյանի գլխավորությամբ տեղի է ունեցել պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ
 Չորեքշաբթի, 27 Դեկտեմբերի 2023, 17:22

Արմինֆո. Դեկտեմբերի 27-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ տեղի է ունեցել պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ՝ «2023 թվականի ուսումնական տարում ՀՀ զինված ուժերի մարտական պատրաստականության, պատրաստության, զորքերի ղեկավարման բարոյահոգեբանական ապահովման վիճակն ու 2024 թվականի ուսումնական տարվա գերակա խնդիրները» օրակարգով։

Ադրբեջանը շարունակում է ավելացնել պաշտպանական բյուջեն
 Չորեքշաբթի, 27 Դեկտեմբերի 2023, 12:11

Արմինֆո. Ադրբեջանի 2024 թվականի պետական բյուջեում պաշտպանության և ազգային անվտանգության ծախսերը կկազմեն 6 մլրդ 421 մլն 47,42 հազար մանաթ (Ընթացիկ փոխարժեքով ՝ 3,777 մլրդ դոլար): Այդ ծախսերի տեսակարար կշիռը պետբյուջեում կազմում է 17,4 տոկոս ։ 2023 թվականի համեմատ պետբյուջեի այդ հոդվածով ծախսերը կավելանան 6 տոկոսով։

Թեոդոսիայի նավահանգստի վրա Ուկրաինայի զինված ուժերի հրթիռային հարձակման հետեւանքով տուժել է Սուրբ Սարգիս հայկական եկեղեցին
 Չորեքշաբթի, 27 Դեկտեմբերի 2023, 10:05

Արմինֆո. Թեոդոսիայում XIV դարում կառուցված Սուրբ Սարգիս հայկական եկեղեցին, որտեղ հանգչում է գեղանկարիչ Հովհաննես Այվազովսկու աճյունը, տուժել է քաղաքի նավահանգստի վրա Ուկրաինայի զինված ուժերի հրթիռային հարձակման հետեւանքով:

Ադրբեջանը մինչ օրս խոչընդոտում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի անկախ փորձագիտական առաքելության տեղակայմանն Արցախում. Հայաստանի փոխարտգործնախարար
 Երկուշաբթի, 25 Դեկտեմբերի 2023, 19:51

Արմինֆո. ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահե Գևորգյանը ելույթ է ունեցել Թեհրանում Հնագույն քաղաքակրթությունների ֆորումի յոթերորդ նախարարական հանդիպման շրջանակներում: Ինչպես հաղորդում է ԱԳՆ մամուլի ծառայությունը, փոխնախարարի ելույթում ասվում է.

Բաքուն և Թեհրանը "ճանապարհային քարտեզ" են սահմանել Իրանում Ադրբեջանի դեսպանատան աշխատանքի վերսկսման համար
 Երկուշաբթի, 25 Դեկտեմբերի 2023, 18:57

Արմինֆո. Բաքուն և Թեհրանը "ճանապարհային քարտեզ" են սահմանել Իրանում Ադրբեջանի դեսպանատան աշխատանքի վերսկսման համար: Այդ մասին դեկտեմբերի 25-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Իրանի ԱԳՆ մամուլի քարտուղար Նասեր Քանանին ։

Քսան օր՝ դատարկ պատասխանի համար. Ընդդիմադիր պատգամավորը զարմացած է իր հարցմանը ՊՆ-ի պատասխանից
 Երկուշաբթի, 25 Դեկտեմբերի 2023, 15:21

Արմինֆո. ՀՀ պաշտպանության նախարարությունից 20 օր  է պահանջվել՝ գրավոր հարցմանը ոչինչ չասող պատասխան տալու համար: Այդ մասին «Ֆեյսբուքի» իր էջում հաղորդել է ԱԺ "Հայաստան" խմբակցության պատգամավոր, դաշնակցական Գեղամ Մանուկյանը։

Հայաստանն ու Ֆրանսիան ռազմաքաղաքական խորհրդակցություններ են անցկացրել
 Ուրբաթ, 22 Դեկտեմբերի 2023, 16:28

Արմինֆո. Դեկտեմբերի 21-ին Փարիզում տեղի են ունեցել հայ-ֆրանսիական երկկողմ ռազմաքաղաքական խորհրդակցությունները։

ԱԺ նախագահ. ՀԱՊԿ-ի նկատմամբ Հայաստանի դիրքորոշումը կփոխվի այն ժամանակ, երբ կոնկրետ քաղաքական գնահատականներ տրվեն կազմակերպության կողմից
 Ուրբաթ, 22 Դեկտեմբերի 2023, 14:46

Արմինֆո. ՀԱՊԿ-ի նկատմամբ Հայաստանի դիրքորոշումը կփոխվի այն ժամանակ, երբ կոնկրետ քաղաքական գնահատականներ տրվեն։ Այդ մասին դեկտեմբերի 22-ին ճեպազրույցում հայտարարել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

Պատգամավոր. Հայաստանի ինչ անվտանգության մասին է խոսքը, եթե մայիսից թափուր են ՀՀ ՍԶ և հայ-ռուսական զորախմբի հրամանատարների պաշտոնները
 Չորեքշաբթի, 20 Դեկտեմբերի 2023, 12:47

Արմինֆո. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի երեկվա հարցազրույցը Հանրային հեռուստաընկերությանը ևս մեկ անգամ վկայում է այն մասին, որ նա փորձում է մեղքը բարդել ում վրա ասես, բայց՝ ոչ իր վրա: Այդ մասին դեկտեմբերի 20-ին լրագրողներին հայտարարել է "Հայաստան" ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։

 Հայաստանը հայտ է պատրաստում «Տաթևի և Տաթևի Մեծ անապատ  վանական  համալիրները և  Որոտան գետի կիրճը»  հուշարձանախմբին ուժեղացված պաշտպանության կարգավիճակ շնորհելու համար
 Երկուշաբթի, 18 Դեկտեմբերի 2023, 19:06

Արմինֆո. Հայաստանը հայտ կներկայացնի «Տաթևի և Տաթևի  Մեծ անապատ  վանական  համալիրները և Որոտան գետի կիրճը» հուշարձանախումբը ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Զինված  հակամարտությունների  պայմաններում մշակութային արժեքների  պաշտպանության  կոնվենցիայի»  շրջանակում ուժեղացված պաշտպանության կարգավիճակ շնորհելու համար։ Ուժեղացված պաշտպանությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի 1954թ. կոնվենցիային կից 1999թ. երկրորդ արձանագրությամբ մշակված մեխանիզմ է` զինված ընդհարման դեպքում մշակութային արժեքների հատուկ պաշտպանություն սահմանելու համար:

700 մլն դոլար՝ հայկական աշխարհին. ինչի վրա է փող ծախսել ահաբեկչության համար մեղադրվող Ռուբեն Վարդանյանը. Forbes
 Երկուշաբթի, 18 Դեկտեմբերի 2023, 18:10

Արմինֆո. 2022 թվականի աշնանը Ռուբեն Վարդանյանը հրաժարվել է Ռուսաստանի քաղաքացիությունից, տեղափոխվել Լեռնային Ղարաբաղ և 2022 թվականի նոյեմբերի 4-ից գլխավորել չճանաչված հանրապետության կառավարությունը։ 2023 թվականի փետրվարին այդ պաշտոնից հրաժարվելուց հետո նա մնացել է Արցախում ապրելու, գրում Է Forbes-ը ։

Ամերիկացի լրագրողը հրապարակել է օկուպացված Մարտակերտում ադրբեջանցի բանվորների կողմից արցախցիների ավտոմեքենաների ոչնչացման տեսանյութ
 Երկուշաբթի, 18 Դեկտեմբերի 2023, 16:43

Արմինֆո. Ամերիկացի լրագրող Լինդսի Սնելն իր սոցիալական ցանցերում տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է, թե ինչպես է ադրբեջանցին կացնով ջարդում արցախցիների մեքենաները, որոնք ստիպված են եղել փախչել իրենց տներից՝ ադրբեջաբական զինված ուժերի վերջին ագրեսիայի ֆոնին:




Մեկնաբանվողներ
Փաշինյանը չի ճանաչել Արցախը, փոխարենը ճանաչել Է Պաղեստինը. քաղաքագետՓաշինյանը չի ճանաչել Արցախը, փոխարենը ճանաչել Է Պաղեստինը. քաղաքագետ
Վերախմբավորումից հետո մեր շարժումն էլ ավելի մասշտաբային կդառնա. արքեպիսկոպոսՎերախմբավորումից հետո մեր շարժումն էլ ավելի մասշտաբային կդառնա. արքեպիսկոպոս
Ֆրանսիացի հայտնի գործիչները Մակրոնին խնդրում են ֆրանսիական զորքեր ուղարկել Հայաստան Ֆրանսիացի հայտնի գործիչները Մակրոնին խնդրում են ֆրանսիական զորքեր ուղարկել Հայաստան
Ընդդիմադիր պատգամավորների կողմից իրենց մանդատները վայր դնելու հարցն օրակարգում է. Մինասյան Ընդդիմադիր պատգամավորների կողմից իրենց մանդատները վայր դնելու հարցն օրակարգում է. Մինասյան
"Տավուշ հանուն հայրենիքի" շարժումը մարզերում հանդիպումներ կունենա ՀՀ քաղաքացիների հետ
Պետդեպարտամենտ. Վաշինգտոնում հստակ գնահատական չունեն՝ Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցածը գաղթ էր, թե էթնիկ զտումՊետդեպարտամենտ. Վաշինգտոնում հստակ գնահատական չունեն՝ Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցածը գաղթ էր, թե էթնիկ զտում
Մեկնարկել է ավտոերթը դեպի Գյումրի՝ գյումրեցի Բագրատ Գալստանյանի գլխավորությամբՄեկնարկել է ավտոերթը դեպի Գյումրի՝ գյումրեցի Բագրատ Գալստանյանի գլխավորությամբ
Հայաստանում բողոքի ակցիաները երկու բաղադրիչ ունեն՝ օբյեկտիվ և արտաքին. քաղաքագետՀայաստանում բողոքի ակցիաները երկու բաղադրիչ ունեն՝ օբյեկտիվ և արտաքին. քաղաքագետ
Այս տարօրինակ լռությունն ընդհատելու ժամանակն է. Դիվանագետների համահայկական խորհուրդը դիմել է օտարերկրյա դիվանագիտական առաքելություններին և միջազգային կազմակերպություններինԱյս տարօրինակ լռությունն ընդհատելու ժամանակն է. Դիվանագետների համահայկական խորհուրդը դիմել է օտարերկրյա դիվանագիտական առաքելություններին և միջազգային կազմակերպություններին
Երեւան է այցելել Պենտագոնի ՊՎՆԳ վտանգների համատեղ նվազեցման ղեկավարության տնօրենըԵրեւան է այցելել Պենտագոնի ՊՎՆԳ վտանգների համատեղ նվազեցման ղեկավարության տնօրենը
ՀՀ վարչապետ. Ես՝ անձամբ, գիտեմ մեր դեմ պատերազմի նախապատրաստմանը ՀԱՊԿ, առնվազն, երկու պետությունների մասնակցության մասինՀՀ վարչապետ. Ես՝ անձամբ, գիտեմ մեր դեմ պատերազմի նախապատրաստմանը ՀԱՊԿ, առնվազն, երկու պետությունների մասնակցության մասին
Ես պիտի խոսեմ Վեհափառ հայրապետի հետ. Սրբազանը՝ իրեն վարչապետ առաջադրելու նախաձեռնության մասինԵս պիտի խոսեմ Վեհափառ հայրապետի հետ. Սրբազանը՝ իրեն վարչապետ առաջադրելու նախաձեռնության մասին
Կարծիք. Բաքվում Լուկաշենկոյի հայտարարություններն ակնհայտորեն ցույց են տալիս Հայաստանի և Ադրբեջանի դիվանագիտության աշխատանքի արդյունքներըԿարծիք. Բաքվում Լուկաշենկոյի հայտարարություններն ակնհայտորեն ցույց են տալիս Հայաստանի և Ադրբեջանի դիվանագիտության աշխատանքի արդյունքները
Հարցում. Հայաստանում հարցվածների կեսից ավելին դրական է գնահատում Հարցում. Հայաստանում հարցվածների կեսից ավելին դրական է գնահատում "Տավուշը հանուն հայրենիքի" շարժումը
Փորձագետներն ու քաղաքագետները վերլուծել են Փորձագետներն ու քաղաքագետները վերլուծել են "Հայաստանի շուրջ առկա խնդիրները և դրանց հնարավոր լուծումները"