Arminfo.info


Փորձագետ. Փաշինյան-Միշել-Ալիեւ ձեւաչափով երրորդ հանդիպումը ԵԱՀԿ ՄԽ վերակենդանացման վկայություն է
 Ուրբաթ, 20 Մայիսի 2022, 17:22

Արմինֆո.Մայիսի 22-ին նախատեսված Փաշինյան-Միշել-Ալիեւ ձեւաչափով երրորդ հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի վերջնական վերակենդանացման վկայությունն է, որը 44-օրյա պատերազմից հետո հայտնվել է արհեստական կոմայի մեջ: ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել Միջազգային հարաբերությունների և անվտանգության  հայկական ինստիտուտի ասոցացված փորձագետ Դավիթ Ստեփանյանը։

Միրզոյանը Բորելին ներկայացրել է Հայաստանի դիրքորոշումը ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ
 Հինգշաբթի, 19 Մայիսի 2022, 15:34

Արմինֆո. Մայիսի 18-ին ՀՀ-ԵՄ գործընկերության չորրորդ նիստին ընդառաջ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն առանձնազրույց է ունեցել ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հետ։

Բորել. ԵՄ-ն ցանկացած հնարավոր աջակցություն կցուցաբերի Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ համաձայնագրի կատարման համար
 Հինգշաբթի, 19 Մայիսի 2022, 15:27

Արմինֆո. ԵՄ-ն ցանկացած հնարավոր աջակցություն կցուցաբերի Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ համաձայնագրի կատարման համար՝ եթե այդպիսին լինի։ Այդ մասին մայիսի 18-ին Հայաստան-Եվրամիություն Գործընկերության խորհրդի նիստից առաջ հայտարարել է ԵՄ արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։

Լին Թրեյսի. ԱՄՆ-ը, որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահ, ճանաչում է Լեռնային Ղարաբաղի բնակչության դերակատարումը իր ապագան որոշելու հարցում
 Հինգշաբթի, 19 Մայիսի 2022, 15:24

Արմինֆո. Միացյալ Նահանգները համոզված է, որ Հարավային Կովկասի տարածաշրջանի խաղաղ, ժողովրդավարական եւ բարեկեցիկ ապագայի համար առանցքային է Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ կապված կամ դրանից բխող բոլոր չկարգավորված հարցերի բանակցային, համապարփակ եւ կայուն կարգավորումը:

Միրզոյան. Մենք ակնկալում ենք Եվրամիության աջակցությունը Ղարաբաղի շուրջ խաղաղ գործընթացին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի համաձայն
 Հինգշաբթի, 19 Մայիսի 2022, 11:12

Արմինֆո. «Ուրախ եմ այսօր գտնվել այստեղ՝ Բրյուսելում, նախագահելու Հայաստան-ԵՄ Գործընկերության խորհրդի չորրորդ նիստը», - հայտարարել է  ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ Հայաստան-Եվրամիություն գործընկերության խորհրդի նիստին ընդառաջ լրագրողների հետ զրույցում:

Միրզոյան. Ադրբեջանի առաջարկած կետերը չեն հասցեագրում հավանական և ակնկալվող խաղաղության պայմանագրի ողջ օրակարգը
 Հինգշաբթի, 19 Մայիսի 2022, 11:01

Արմինֆո. Ի սկզբանե ասել ենք, որ Ադրբեջանի առաջարկած կետերում հայկական կողմի համար անընդունելի ոչինչ չկա, սակայն այդ կետերը չեն հասցեագրում հավանական և ակնկալվող խաղաղության պայմանագրի ողջ օրակարգը և առկա խնդիրների ամբողջական շրջանակը։ Այդ մասին հայտարարել է  ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ պատասխանելով լրագրողների հարցերին Հայաստան-Եվրամիություն գործընկերության խորհրդի նիստին ընդառաջ:

Հայաստանն ակնկալում է վիզաների ազատականացման հարցում Չեխիայի քաղաքական աջակցությունը
 Չորեքշաբթի, 18 Մայիսի 2022, 19:27

Արմինֆո. ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը մայիսի 18-ին ընդունել է Չեխիայի խորհրդարանի Սենատի առաջին փոխնախագահ Յիրժի Ռուժիչկայի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում են Սենատի՝ մեդիայի հարցերով մշտական հանձնաժողովի անդամներ:

Հայաստանի փոխարտգործնախարարն ու իտալացի խորհրդարանականները քննարկել են Հարավային Կովկասում առկա իրավիճակը
 Չորեքշաբթի, 18 Մայիսի 2022, 19:24

Արմինֆո. Մայիսի 18-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունեց Միջխորհրդարանական միությունում երկկողմ՝ Իտալիա-Հայաստան հարաբերությունների բաժնի ղեկավար Ջուլիո Չենտեմերոյի գլխավորած պատվիրակությանը։

Կանխատեսում. Ղարաբաղի հարցով հեշտ եւ արագ լուծումներ չեն լինի
 Երկուշաբթի, 16 Մայիսի 2022, 13:45

Արմինֆո.Այսօր բավականին դժվար է որոշել, թե ինչ է կանգնած Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը որոշելու անհրաժեշտության վերաբերյալ Երեւանի վերջին պնդումների հետեւում: Հասկանալի է, որ հնարավոր կարգավիճակների սպեկտրը բավականին լայն է, եւ բավականին բարդ է թվում դրանց մեջ այլ կարգավիճակներ առանձնացնելը՝ բացի, ըստ էության, անկախից: ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել ՌԳԱ Պրիմակովի անվան ՀՏՄՀԻ գլխավոր գիտաշխատող Ալեքսեյ Մալաշենկոն:

Լևոն Զուրաբյանը՝ Հայաստանի 6 կետերի մասին. Հայաստանն այսօր ունի դիվանագիտությունից որեւէ բան չհասկացող իշխանություն
 Երկուշաբթի, 16 Մայիսի 2022, 13:25

Արմինֆո. Նիկոլ Փաշինյանի հատուկ հանձնարարությունների դեսպան Էդմոն Մարուքյանը մայիսի 13֊ին Հանրային հեռուստատեսությամբ Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցում վերջապես հրապարակեց Ադրբեջանի հետ բանակցվող խաղաղ պայմանագրի վերաբերյալ Հայաստանի՝ 6 կետից բաղկացած դիրքորոշումները, եւ մենք եւս մեկ անգամ համոզվեցինք, որ Հայաստանն այսօր ունի դիվանագիտությունից որեւէ բան չհասկացող, բառիս բուն իմաստով՝ անմեղսունակ իշխանություն։

Էդմոն Մարուքյանը հրապարակել է Հայաստանի պատասխանը խաղաղության պայմանագրի կնքման համար ադրբեջանական կողմի առաջարկած 5 կետերին
 Կիրակի, 15 Մայիսի 2022, 07:36

Արմինֆո. Հայաստանը խաղաղության պայմանագրի կնքման համար ադրբեջանական կողմի առաջարկած 5 կետերին պատասխանել է 6 կետով։ Այդ մասին հաղորդել է  ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը՝ Հանրային հեռուստատեսությամբ հեռարձակված հարցազրույցում։

ԵԱՀԿ-ն Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատման ուղղությամբ Մինսկի խմբի շրջանակներում ջանքերի ակտիվացման անհրաժեշտություն է տեսնում
 Ուրբաթ, 13 Մայիսի 2022, 15:38

Արմինֆո.ԵԱՀԿ-ն Մինսկի խումբը դիտարկում է որպես պատշաճ մարմին եւ տեսնում է կայուն խաղաղության հաստատման, տարածաշրջանի բարգավաճման եւ զարգացման ուղղությամբ ջանքերի ակտիվացման անհրաժեշտություն: Այդ մասին ասվում է ԵԱՀԿ քարտուղարության հաղորդագրությունում։ Քարտուղարությունում այդպես են պատասխանել "Ազատություն" ռադիոկայանի հարցին, թե՝ արդյոք նրանք տեսնում են Մինսկի խմբի հետագա գործունեության հեռանկարը այն ֆոնին, որ Ադրբեջանը դե ֆակտո չի ճանաչում համանախագահների մանդատը, իսկ միջնորդների միջեւ հսկայական հակասություններ կան։

Միրզոյանն ու Բայրամովը Դուշանբեում ներկայացրել են Երեւանի եւ Բաքվի մոտեցումները տարածաշրջանային խաղաղության և անվտանգության վերաբերյալ
 Ուրբաթ, 13 Մայիսի 2022, 14:25

Արմինֆո. Մայիսի 13-ին Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեում Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մասնակցել է ԱՊՀ մասնակից պետությունների արտաքին գործերի նախարարների խորհրդի (ԱԳՆԽ) նիստին։

Աշոտյան. Հայ ժողովրդի թիկունքում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հերթական հակապետական գործարքն է կնքվում
 Շաբաթ, 7 Մայիսի 2022, 15:23

Արմինֆո.Հայ ժողովրդի թիկունքում հերթական հակահայկական, հակապետական գործարքն է կնքվում Հայաստանի և Ադրբեջանի միջև։ Այդ մասին, այսօր ՝ մայիսի 7-ին, ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարել է Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը ՝ արձագանքելով ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի ՝ ԼՂ բանակցային գործընթացի վերաբերյալ հայտարարություններին։

Խաղաղության դարաշրջանը՝ գործողության մեջ. 2021 թվականի մայիսին թշնամին օկուպացրել է Հայաստանի ինքնիշխան տարածքի 3200 հա
 Շաբաթ, 7 Մայիսի 2022, 13:27

Արմինֆո. Արցախի Հանրապետությունը, որի անվտանգության երաշխավորը թղթի վրա եւ իրական կյանքում Հայաստանն էր, վերջինիս ղեկին էլ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու նրա թիմը, 2020 թ. 44-օրյա պատերազմում կորցրեց Հադրութի շրջանն ամբողջությամբ, Շուշիի, Ասկերանի, Մարտունու եւ Մարտակերտի շրջանները՝ մասամբ, այդ թվում՝ Շուշի եւ Հադրութ քաղաքները, նոյեմբերի 9-ի փաստաթղթով էլ Փաշինյանը Ադրբեջանին հանձնեց նախկին ԼՂԻՄ-ին հարակից շրջանները (Աղդամ, Քելբաջար, Լաչին, որոնցից բացի՝ պատերազմում թշնամին գրավել էր Ֆիզուլին եւ Ջաբրայիլը, ինչպես նաեւ Զանգելանի ու Ղուբաթլուի մեծ մասը, իսկ մնացած փոքր մասից հայկական ուժերը հետ քաշվեցին 2020-ի դեկտեմբերին՝ համաձայն բանավոր պայմանավորվածության), որոնք ազատագրվել էին 1990-ականներին ու դարձել Արցախի Հանրապետության բաղկացուցիչ: Այս մասին գրում է Hetq.am-ը:

Արարատ Միրզոյանը հանդիպել է սենատորներ Միթչ Մաքքոնելի և Բոբ Մենենդեսի հետ
 Ուրբաթ, 6 Մայիսի 2022, 12:50

Արմինֆո.Մայիսի 5-ին ԱՄՆ-ում աշխատանքային այցով գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ Սենատի հանրապետականների ղեկավար Միթչ Մաքքոնելի հետ: 

Հայաստանի և Շվեյցարիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև քաղաքական խորհրդակցություններ են տեղի ունեցել
 Ուրբաթ, 6 Մայիսի 2022, 10:13

Արմինֆո. Մայիսի 5-ին Բեռնում կայացան քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի Հանրապետության և Շվեյցարիայի Համադաշնության արտաքին գործերի գերատեսչությունների միջև: Հայկական պատվիրակությունը գլխավորում էր ԱԳՆ Եվրոպայի վարչության պետ Տիգրան Սամվելյանը, շվեյցարականը՝ Շվեյցարիայի Արտաքին հարաբերությունների դաշնային դեպարտամենտի Եվրասիայի վարչության պետ, դեսպան Աննա Իֆկովից Օրները (Anna Ifkovits Horner)։ 

Արարատ Միրզոյանը մասնակցել է «Atlantic Council» ուղեղային կենտրոնում անցկացված կլոր սեղան֊քննարկմանը
 Հինգշաբթի, 5 Մայիսի 2022, 10:39

Արմինֆո.Մայիսի 4֊ին աշխատանքային այցով ԱՄՆ֊ում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ որպես հիմնական բանախոս մասնակցել է ամերիկյան հեղինակավոր «Atlantic Council» ուղեղային կենտրոնում անցկացված կլոր սեղան֊քննարկմանը։

Հայաստանի ԱԳՆ-ը հրապարակել է Հայաստան-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստի արդյունքների վերաբերյալ համատեղ հայտարարությունը.
 Չորեքշաբթի, 4 Մայիսի 2022, 11:41

Արմինֆո. Հայաստան-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստի (մայիսի 2-3) կապակցությամբ կողմերը հանդես են եկել  համատեղ հայտարարությամբ, որը ներկայացրել է ԱԳՆ մամուլի ծառայությունը.

Կանխատեսում. Հետխորհրդային տարածքի վերակոֆիգուրացիան կընթանա ըստ Ուկրաինայի արդյունքների
 Չորեքշաբթի, 4 Մայիսի 2022, 10:21

Արմինֆո. Հետխորհրդային տարածքի վերակոնֆիգուրացիան տեղի կունենա Ուկրաինայի տարածքում ռուսական հատուկ ռազմական գործողության արդյունքում: Այդ հեռանկարն արդեն բավականին տեսանելի է, եւ դա բնավ չափազանցություն չէ: ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել Ռուսաստանի ԱԳՆ Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի առաջատար գիտաշխատող, "Միջազգային վերլուծություն" ամսագրի գլխավոր խմբագիր Սերգեյ Մարկեդոնովը։




Մեկնաբանվողներ
Փաշինյանը չի ճանաչել Արցախը, փոխարենը ճանաչել Է Պաղեստինը. քաղաքագետՓաշինյանը չի ճանաչել Արցախը, փոխարենը ճանաչել Է Պաղեստինը. քաղաքագետ
Վերախմբավորումից հետո մեր շարժումն էլ ավելի մասշտաբային կդառնա. արքեպիսկոպոսՎերախմբավորումից հետո մեր շարժումն էլ ավելի մասշտաբային կդառնա. արքեպիսկոպոս
Ֆրանսիացի հայտնի գործիչները Մակրոնին խնդրում են ֆրանսիական զորքեր ուղարկել Հայաստան Ֆրանսիացի հայտնի գործիչները Մակրոնին խնդրում են ֆրանսիական զորքեր ուղարկել Հայաստան
Ընդդիմադիր պատգամավորների կողմից իրենց մանդատները վայր դնելու հարցն օրակարգում է. Մինասյան Ընդդիմադիր պատգամավորների կողմից իրենց մանդատները վայր դնելու հարցն օրակարգում է. Մինասյան
"Տավուշ հանուն հայրենիքի" շարժումը մարզերում հանդիպումներ կունենա ՀՀ քաղաքացիների հետ
Պետդեպարտամենտ. Վաշինգտոնում հստակ գնահատական չունեն՝ Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցածը գաղթ էր, թե էթնիկ զտումՊետդեպարտամենտ. Վաշինգտոնում հստակ գնահատական չունեն՝ Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցածը գաղթ էր, թե էթնիկ զտում
Մեկնարկել է ավտոերթը դեպի Գյումրի՝ գյումրեցի Բագրատ Գալստանյանի գլխավորությամբՄեկնարկել է ավտոերթը դեպի Գյումրի՝ գյումրեցի Բագրատ Գալստանյանի գլխավորությամբ
Հայաստանում բողոքի ակցիաները երկու բաղադրիչ ունեն՝ օբյեկտիվ և արտաքին. քաղաքագետՀայաստանում բողոքի ակցիաները երկու բաղադրիչ ունեն՝ օբյեկտիվ և արտաքին. քաղաքագետ
Այս տարօրինակ լռությունն ընդհատելու ժամանակն է. Դիվանագետների համահայկական խորհուրդը դիմել է օտարերկրյա դիվանագիտական առաքելություններին և միջազգային կազմակերպություններինԱյս տարօրինակ լռությունն ընդհատելու ժամանակն է. Դիվանագետների համահայկական խորհուրդը դիմել է օտարերկրյա դիվանագիտական առաքելություններին և միջազգային կազմակերպություններին
Երեւան է այցելել Պենտագոնի ՊՎՆԳ վտանգների համատեղ նվազեցման ղեկավարության տնօրենըԵրեւան է այցելել Պենտագոնի ՊՎՆԳ վտանգների համատեղ նվազեցման ղեկավարության տնօրենը
ՀՀ վարչապետ. Ես՝ անձամբ, գիտեմ մեր դեմ պատերազմի նախապատրաստմանը ՀԱՊԿ, առնվազն, երկու պետությունների մասնակցության մասինՀՀ վարչապետ. Ես՝ անձամբ, գիտեմ մեր դեմ պատերազմի նախապատրաստմանը ՀԱՊԿ, առնվազն, երկու պետությունների մասնակցության մասին
Ես պիտի խոսեմ Վեհափառ հայրապետի հետ. Սրբազանը՝ իրեն վարչապետ առաջադրելու նախաձեռնության մասինԵս պիտի խոսեմ Վեհափառ հայրապետի հետ. Սրբազանը՝ իրեն վարչապետ առաջադրելու նախաձեռնության մասին
Կարծիք. Բաքվում Լուկաշենկոյի հայտարարություններն ակնհայտորեն ցույց են տալիս Հայաստանի և Ադրբեջանի դիվանագիտության աշխատանքի արդյունքներըԿարծիք. Բաքվում Լուկաշենկոյի հայտարարություններն ակնհայտորեն ցույց են տալիս Հայաստանի և Ադրբեջանի դիվանագիտության աշխատանքի արդյունքները
Հարցում. Հայաստանում հարցվածների կեսից ավելին դրական է գնահատում Հարցում. Հայաստանում հարցվածների կեսից ավելին դրական է գնահատում "Տավուշը հանուն հայրենիքի" շարժումը
Փորձագետներն ու քաղաքագետները վերլուծել են Փորձագետներն ու քաղաքագետները վերլուծել են "Հայաստանի շուրջ առկա խնդիրները և դրանց հնարավոր լուծումները"