Arminfo.info


Գագիկ Ծառուկյանը խոստանում է զանգվածային հանրահավաքներ
 Ուրբաթ, 28 Օգոստոսի 2020, 16:59

Արմինֆո. ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը Facebook-ի իր էջում հայտարարել է, որ Ազգային ժողովի առաջիկա հերթական նստաշրջանին ընդառաջ կուսակցության ղեկավարությունը հանդիպումներ է նախաձեռնում մարզային կուսակցական կառույցների, ինչպես նաև բնակչության հետ:

Գագիկ Ծառուկյանը շնորհավորել է Ալեքսանդր Լուկաշենկոյին նախագահական ընտրություններում հաղթելու կապակցությամբ
 Երկուշաբթի, 10 Օգոստոսի 2020, 14:25

Արմինֆո. <Բարգավաճ Հայաստան> կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը շնորհավորել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին նախագահական ընտրություններում հաղթելու կապակցությամբ․

«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը 100 միլիոն դրամ է հատկացրել Բեյրութում պայթյունների հետևանքով զոհված հայրենակիցների ընտանիքներին
 Հինգշաբթի, 6 Օգոստոսի 2020, 11:57

Արմինֆո. «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը 100 միլիոն դրամ է հատկացրել Բեյրութում պայթյունների հետևանքով զոհված հայրենակիցների ընտանիքներին և Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսարանին: Այս մասին հայտնել է Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը ։

Գագիկ Ծառուկյանը հանդիպել է երաժիշտ-կատարողների հետ՝ վերջիններիս խնդրանքով
 Երկուշաբթի, 3 Օգոստոսի 2020, 14:54

Արմինֆո. Գագիկ Ծառուկյանը, շարունակելով տաբեր սոցիալական խմբերի հետ հանդիպումների շարքը, օրերս հանդիպել է երաժիշտ-կատարողների հետ՝ վերջիններիս խնդրանքով։ Այս մասին Facebook-ի իր էջում հայտնել է Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը ։

ԲՀԿ երիտասարդների միության նախագահ. Բազմիցս Գագիկ Ծառուկյանը Սերգեյ Բագրատյանին հորդորել է ժողովրդից թալանած գումարը տանել և տալ հետ
 Ուրբաթ, 31 Հուլիսի 2020, 22:12

Արմինֆո.  ԲՀԿ երիտասարդների միության նախագահ Աշոտ Անդրեասյանը ֆեյսբուքյան գրառման մեջ խիստ քննադատության է ենթարկել պատգամավոր Սերգեյ Բագրատյանի՝ ԲՀԿ-ից դուրս գալու որոշումը։

Գագիկ Ծառուկյանը հանդիպել է հյուրանոցային բիզնեսի ներկայացուցիչների հետ եւ խոստացել աջակցել նրանց
 Չորեքշաբթի, 29 Հուլիսի 2020, 18:53

Արմինֆո. Վերջին օրերին Գագիկ Ծառուկյանը մի շարք հանդիպումներ է ունեցել հյուրանոցային բիզնեսի մեծ խումբ սեփականատերերի և կառավարիչների հետ: Այդ մասին  հաղորդել է ԱԺ պատգամավոր, Գագիկ  Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը։

ՀԽ նախագահ․ Ծառուկյանն առաջարկում է Նիկոլ Փաշինյանին  վերադարձնել իրեն ՀՀԿ-ի իշխանության տարիներին ունեցած դերը
 Ուրբաթ, 24 Հուլիսի 2020, 16:08

Արմինֆո. Քանի դեռ Ռոբերտ Քոչարյանը հույսը դնում է գործող իշխանության ընդդիմախոսներին իր շուրջ համախմբելու վրա, գլխավոր ընդդիմախոսը ՝ ի դեմս Գագիկ Ծառուկյանի, դանդաղ, բայց վստահ հետ է նահանջում։ ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել Հանրային խորհրդի նախագահ, վերլուծաբան Ստեփան Սաֆարյանը։

Աշոտ Մելիքյան․ Իշխանությունները չեն միջամտում եւ չեն ձգտում վերահսկել ԶԼՄ-ները, ինչպես եղել է նախորդ տասնամյակներում
 Երեթշաբթի, 21 Հուլիսի 2020, 16:32

Արմինֆո.Հայաստանի իշխանությունները չեն միջամտում և չեն ձգտում վերահսկել ԶԼՄ-ները, ինչպես  եղել է վերջին տասնամյակների ընթացքում։  Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը՝ ներկայացնելով 2020թ.երկրորդ եռամսյակի ընթացքում երկրում խոսքի ազատության վիճակի հաշվետվությունը ։ Նա պատմել է նաև ԶԼՄ-ների եւ լրագրողների իրավունքների խախտման դեպքերի մասին: Աշոտ Մելիքյանը կարծում է, որ այս տարվա երկրորդ եռամսյակը բավականին ծանր ժամանակահատված էր հայկական լրատվամիջոցների համար: Նրա խոսքով ՝ դա սերտորեն կապված է կորոնավիրուսի համաճարակի եւ երկրի ներքաղաքական իրավիճակի հետ:

ՀԽ ղեկավար․ Քոչարյանին  պետք է փակուղու մեջ հայտնված  Ծառուկյան
 Երկուշաբթի, 13 Հուլիսի 2020, 10:46

Արմինֆո.ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը վերջնականապես կորցրել է դատական եղանակով իր գործի դրական լուծման հույսը: ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել Հանրային խորհրդի նախագահ Ստեփան Սաֆարյանը։

Խորհրդարանական․ Մենք մտահոգված ենք Հայաստանի գործերով․ սա Ռուսաստանին հավատարմության խնդիր չէ
 Հինգշաբթի, 9 Հուլիսի 2020, 12:43

Արմինֆո. Հայաստանում արհեստական, մեզ համար անհասկանալի հակառուսական օրակարգի տարածման անթույլատրելիության մասին իր հայտարարություններով <Բարգավաճ Հայաստանը> միայն մտահոգություն է հայտնում․ սա Ռուսաստանին հավատարմության խնդիր չէ։ ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել

Փաստաբան. Ընդհանուր իրավասության դատարանը կրկին կքննի Գագիկ Ծառուկյանի կալանավորման հարցը
 Չորեքշաբթի, 8 Հուլիսի 2020, 20:51

Արմինֆո.  Ըընդհանուր իրավասության դատարանը կրկին կքննարկի ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի կալանավորման հարցը: Այդ մասին ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում հաղորդել է Ծառուկյանի փաստաբան Սմբատ Մինասյանը։

<Սասնա ծռերը> իշխանություններից առողջ ուժերի համախմբում է ակնկալում
 Չորեքշաբթի, 8 Հուլիսի 2020, 12:40

Արմինֆո.  Ծրագրից բացի, մեր ձևավորած <Ազգային-դեմոկրատական բևեռը> արդեն նախանշել է դրան հասնելու ուղիները ։ Այս փուլում մենք մտադիր ենք ճնշում գործադրել իշխող ուժի վրա, որպեսզի վերջինս ստանձնի այդ ծրագրի իրականացման պատասխանատվությունը։ ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել <Սասնա ծռեր> համահայկական շարժման ղեկավար-անդամ Վարուժան Ավետիսյանը ։

ԲՀԿ․ <Բարգավաճ Հայաստան> կուսակցության ղեկավարության և անդամների նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում
 Երեթշաբթի, 7 Հուլիսի 2020, 13:08

Արմինֆո. ԲՀԿ քաղաքական խորհուրդը խստորեն դատապարտում է իշխանության կողմից ԲՀԿ նախագահի և կուսակցական գործիչների հանդեպ իրականացվող քաղաքական հետապնդման ու էժանագին մեթոդներով հաշվեհարդարի փորձերը: Այս մասին ասվում է ԲՀԿ քաղաքական խորհրդի հայտարարության մեջ։

Քաղաքագետ․ Հայաստանի և Ռուսաստանի միջեւ խնդիրները զարգացման տարբեր վեկտորների հետեւանք են
 Երեթշաբթի, 7 Հուլիսի 2020, 10:57

Արմինֆո. Հայաստանի և Ռուսաստանի միջև պարբերաբար ծագող՝ թեկուզ ոչ ամենասարսափելի խնդիրները և հարցերը մեր երկրների զարգացման տարբեր վեկտորների հետևանք են։ ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանը:

Հայաստանի ներքին խնդիրներն արտաքին քաղաքականության շարունակությունն են. ընդդիմադիր քաղաքական գործիչ
 Ուրբաթ, 3 Հուլիսի 2020, 15:08

Արմինֆո. Հայաստանի ներքին գործերը, խնդիրները, ինչպես և մեր նման շատ երկրների,արտաքին քաղաքականության շարունակությունն են։ ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել Հայաստանի Եվրոպական կուսակցության նախագահ Տիգրան Խզմալյանը ։

Արթուր Վանեցյանը վարակվել է կորոնավիրուսով
 Չորեքշաբթի, 1 Հուլիսի 2020, 14:57

Արմինֆո. ԱԱԾ նախկին ղեկավար, "Հայրենիք" կուսակցության առաջնորդ Արթուր Վանեցյանը վարակվել է կորոնավիրուսով: Այս տեղեկությունը լրատվամիջոցներին հաստատել է հենց Վանեցյանը։ Կորոնավիրուսի թեստը ԱԱԾ նախկին ղեկավարը հանձնել է նախօրեին և արդեն այսօր դրական արդյունք է ստացել ։ Մինչդեռ Վանեցյանի մոտ տագնապալի ախտանիշներ չկան, եւ նա տանը գտնվում է ինքնամեկուսացման մեջ։

Գագիկ Ծառուկյանը վարակվել է կորոնավիրուսով
 Երեթշաբթի, 30 Հունիսի 2020, 18:43

Արմինֆո. "Բարգավաճ Հայաստան" կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը վարակվել է կորոնավիրուսով։ Այդ տեղեկությունը զետեղված է Facebook-ի նրա պաշտոնական էջում։  Հիշեցնենք, որ համաճարակի սկզբում Ծառուկյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել էր, թե "կորոնավիրուսը բարի մարդկանց  չի կպնում"։ Այսօր Facebook-ում Հակառակ բնույթի գրառում է կատարվել ։ "Ստացվում է, որ կորոնավիրուսը չի շրջանցում նաեւ բարի մարդկանց", - ասված է հաղորդագրության մեջ:

Նաիրա Զոհրաբյանը Նիկոլ Փաշինյանին համեմատել է Հռոմի Ներոն կայսեր հետ
 Հինգշաբթի, 25 Հունիսի 2020, 21:13

Արմինֆո. "Ինչպիսի մեծ դերասան է մեռնում", -Facebook-ի իր էջում գրել է "Բարգավաճ Հայաստան" խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ նկատի ունենալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հռետորական ունակությունները։

Դատախազությունը մտադիր է բողոքարկել Ծառուկյանի կալանքը մերժելու դատարանի որոշումը
 Երկուշաբթի, 22 Հունիսի 2020, 12:03

Արմինֆո. Դատախազությունը մտադիր է բողոքարկել <Բարգավաճ Հայաստան> կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի կալանքը մերժելու դատարանի որոշումը։ Այս մասին Facebook-ի իր էջում հայտնել Է գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ։

Դատարանը Ծառուկյանի նկատմամբ դատավճիռը կհրապարակի հունիսի 21-ին
 Ուրբաթ, 19 Հունիսի 2020, 17:33

Արմինֆո. Օլիգարխ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ հարուցված քրեական գործով դատարանի որոշումը կհրապարակվի հունիսի 21-ին՝ կիրակի օրը։ Այդ մասին լրագրողներին հաղորդել է "Բարգավաճ Հայաստան" կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը։




Մեկնաբանվողներ
Պետդեպարտամենտ. Վաշինգտոնում հստակ գնահատական չունեն՝ Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցածը գաղթ էր, թե էթնիկ զտումՊետդեպարտամենտ. Վաշինգտոնում հստակ գնահատական չունեն՝ Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցածը գաղթ էր, թե էթնիկ զտում
Մեկնարկել է ավտոերթը դեպի Գյումրի՝ գյումրեցի Բագրատ Գալստանյանի գլխավորությամբՄեկնարկել է ավտոերթը դեպի Գյումրի՝ գյումրեցի Բագրատ Գալստանյանի գլխավորությամբ
Հայաստանում բողոքի ակցիաները երկու բաղադրիչ ունեն՝ օբյեկտիվ և արտաքին. քաղաքագետՀայաստանում բողոքի ակցիաները երկու բաղադրիչ ունեն՝ օբյեկտիվ և արտաքին. քաղաքագետ
Այս տարօրինակ լռությունն ընդհատելու ժամանակն է. Դիվանագետների համահայկական խորհուրդը դիմել է օտարերկրյա դիվանագիտական առաքելություններին և միջազգային կազմակերպություններինԱյս տարօրինակ լռությունն ընդհատելու ժամանակն է. Դիվանագետների համահայկական խորհուրդը դիմել է օտարերկրյա դիվանագիտական առաքելություններին և միջազգային կազմակերպություններին
Երեւան է այցելել Պենտագոնի ՊՎՆԳ վտանգների համատեղ նվազեցման ղեկավարության տնօրենըԵրեւան է այցելել Պենտագոնի ՊՎՆԳ վտանգների համատեղ նվազեցման ղեկավարության տնօրենը
ՀՀ վարչապետ. Ես՝ անձամբ, գիտեմ մեր դեմ պատերազմի նախապատրաստմանը ՀԱՊԿ, առնվազն, երկու պետությունների մասնակցության մասինՀՀ վարչապետ. Ես՝ անձամբ, գիտեմ մեր դեմ պատերազմի նախապատրաստմանը ՀԱՊԿ, առնվազն, երկու պետությունների մասնակցության մասին
Ես պիտի խոսեմ Վեհափառ հայրապետի հետ. Սրբազանը՝ իրեն վարչապետ առաջադրելու նախաձեռնության մասինԵս պիտի խոսեմ Վեհափառ հայրապետի հետ. Սրբազանը՝ իրեն վարչապետ առաջադրելու նախաձեռնության մասին
Կարծիք. Բաքվում Լուկաշենկոյի հայտարարություններն ակնհայտորեն ցույց են տալիս Հայաստանի և Ադրբեջանի դիվանագիտության աշխատանքի արդյունքներըԿարծիք. Բաքվում Լուկաշենկոյի հայտարարություններն ակնհայտորեն ցույց են տալիս Հայաստանի և Ադրբեջանի դիվանագիտության աշխատանքի արդյունքները
Հարցում. Հայաստանում հարցվածների կեսից ավելին դրական է գնահատում Հարցում. Հայաստանում հարցվածների կեսից ավելին դրական է գնահատում "Տավուշը հանուն հայրենիքի" շարժումը
Փորձագետներն ու քաղաքագետները վերլուծել են Փորձագետներն ու քաղաքագետները վերլուծել են "Հայաստանի շուրջ առկա խնդիրները և դրանց հնարավոր լուծումները"
Վարդան Ոսկանյան. Բագրատ Սրբազանը այլևս դարձել է ոչ թե միայն Տավուշի, այլ ամբողջ Հայաստանի խարիզմատիկ հոգևոր-հանրային դեմքՎարդան Ոսկանյան. Բագրատ Սրբազանը այլևս դարձել է ոչ թե միայն Տավուշի, այլ ամբողջ Հայաստանի խարիզմատիկ հոգևոր-հանրային դեմք
Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի նաև Հաղթանակի զորահանդեսին ՄոսկվայումՆիկոլ Փաշինյանը չի մասնակցի նաև Հաղթանակի զորահանդեսին Մոսկվայում
Երևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, ՄայիսԵրևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, Մայիս
Թեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանըԹեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանը
Լավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժականԼավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժական