Arminfo.info


Լիլիթ Գալստյան․ ԱԱԾ աշխատակիցները բերման են ենթարկվել ՀՅԴ անդամ Արծվիկ Մինասյանին և ևս մի քանի ընդդիմադիր գործիչների
 Հինգշաբթի, 12 Նոյեմբերի 2020, 12:37

Արմինֆո.Մեր ասուլիսից քիչ առաջ ԱԱԾ աշխատակիցները ՀՅԴ գրասենյակից բերմանեն ենթարկել կուսակցության անդամ Արծվիկ Մինասյանին ։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է ՀՅԴ անդամ Լիլիթ Գալստյանը ։

ՀՔԾ․ Օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաքներ կազմակերպելու և անցկացնելու փաստի առթիվ հարուցված քրեական գործով ձերբակալվել է 10 անձ
 Հինգշաբթի, 12 Նոյեմբերի 2020, 12:27

Արմինֆո.ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց, ինչպես նաև այլ անձանց կողմից օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաքներ կազմակերպելու և անցկացնելու փաստի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցված քրեական գործի շրջանակներում ձերբակալվել են.

Ազգային անվտանգության ծառայությունը ձերբակալել է ԱԱԾ նախկին տնօրեն, <Հայրենիք> կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանին
 Հինգշաբթի, 12 Նոյեմբերի 2020, 12:02

Արմինֆո. Ազգային անվտանգության ծառայությունը ձերբակալել է ԱԱԾ նախկին տնօրեն, <Հայրենիք> կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանին: Այս մասին հայտնել է կուսակցության անդամ Վարդան Ոսկանյանը ։

Մարդու իրավունքների պաշտպանն այցեր է իրականացնում Ոստիկանություն եւ ԱԱԾ՝ կապված անձանց բերման ենթարկելու և հրավիրելու դեպքերի հետ
 Չորեքշաբթի, 11 Նոյեմբերի 2020, 16:33

Արմինֆո.Այս պահին Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այցեր է իրականացնում Ոստիկանություն և Ազգային անվտանգության ծառայություն կապված անձանց բերման ենթարկելու և հրավիրելու դեպքերի հետ։ Այդ մասին հաղորդում է Հայաստանի ՄԻՊ գրասենյակի մամուլի ծառաայությունը: «Պաշտպանի իրավասության շրջանակում ձեռնարկվում են անհրաժեշտ քայլեր», - ասվում է հաղորդագրությունում։

Ոստիկանությունը բերման է ենթարկում ընդդիմադիր քաղաքական գործիչներին
 Չորեքշաբթի, 11 Նոյեմբերի 2020, 13:22

Արմինֆո. ՀՀ ոստիկանությունը սկսել է բերման ենթարկել ընդդիմության ներկայացուցիչներին, ովքեր հավաքվել էին այսօր հանրահավաք անցկացնելու եւ բողոք հայտնելու Արցախի վերաբերյալ եռակողմ հայտարարության դեմ: Այս մասին հայտնում է ԱրմԻնֆո-ի թղթակիցը ։

Խորհրդարանական ընդդիմադիր խմբակցությունների ղեկավարները դիմել են վարչապետին` անհապաղ հանդիպման պահանջով
 Երկուշաբթի, 9 Նոյեմբերի 2020, 12:07

Արմինֆո. Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունների ղեկավարները համատեղ հայտարարություն են տարածել։

Գագիկ Ծառուկյանը ԲՀԿ անդամներին կոչ է արել կամավորական ջոկատ ստեղծել
 Ուրբաթ, 23 Հոկտեմբերի 2020, 15:37

Արմինֆո. "Բարգավաճ Հայաստան" կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը կուսակցության անդամներին կոչ է արել կամավորական ջոկատ ստեղծել, հայտարարելով, որ անձամբ է ղեկավարելու այն։

Գագիկ Ծառուկյանին ազատ են արձակել
 Հինգշաբթի, 22 Հոկտեմբերի 2020, 19:02

Արմինֆո. "Բարգավաճ Հայաստան" կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանն ազատ է արձակվել 100 մլն դրամ գրավի դիմաց։

ՀՀ դատախազությունը հունիսին Ծառուկյանին կալանավորելու միջնորդությունը մերժած դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու գործընթաց է նախաձեռնելու
 Շաբաթ, 26 Սեպտեմբերի 2020, 15:23

Արմինֆո. Սոցիալական մեդիայում ծավալված՝ քրեական գործով մեղադրյալ, ԱԺ ԲՀԿ խմբացկության ղեկավար, նույնանուն կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի կայացրած որոշման շուրջ հանրային դիսկուրսը գործի ելքով շահագրգիռ առանձին անձանց կողմից, ըստ էության, նախապես պատրաստված գրառումների ուղղորդմամբ, մանիպուլյատիվ էֆեկտով սահուն կերպով տեղափոխվեց որոշման անձնավորման, դրա իրավական նշանակությունը զրոյացնելու, իրավական հարությունից դուրս հանելու տիրույթ: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:

ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը երկու ամսով կալանավորվել է
 Շաբաթ, 26 Սեպտեմբերի 2020, 09:53

Արմինֆո. "Բարգավաճ Հայաստան" կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ երկու ամսով կալանավորվել է:  Դատարանի որոշումը հրապարակվել է նախօրեին՝ ուշ երեկոյան։ Դատարանը բավարարել է օլիգարխի գործունեությունը քննող ՀՀ Ազգային անվտանգության ծառայության միջնորդությունը, որը նրան մեղադրում է խոշոր չափերով հարկերից խուսափելու, ընտրողների ձայները գնելու և խոշոր հողամասերն ապօրինի յուրացնելու համար։

Ծառուկյան  Եթե ինձ ձերբակալելով ժողովրդի վիճակը կլավանա, հարց չկա
 Ուրբաթ, 25 Սեպտեմբերի 2020, 12:10

Արմինֆո. Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, քննում է <Բարգավաճ Հայաստան> կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի նկատմամբ խափանման միջոց ընտրելու հարցը:

Գագիկ Ծառուկյանին կալանավորելու հարցով դատական նիստը չկայացավ
 Չորեքշաբթի, 23 Սեպտեմբերի 2020, 12:29

Արմինֆո. <Բարգավաճ Հայաստան> կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանին կալանավորելու հարցով դատական նիստը չկայացավ։ Այս մասին հայտնում է ԱրմԻնֆո-ի թղթակիցը ։

Կանխատեսում. Նախատեսված բարեփոխումները կհասցվեն ավարտին
 Չորեքշաբթի, 23 Սեպտեմբերի 2020, 11:07

Արմինֆո. Հաշվի առնելով Գագիկ Ծառուկյանի արտահայտած մտքերի քաղաքական բովանդակության բացակայությունը՝ գործարարը պետք է ընդհանրապես հրաժարվի որևէ քաղաքական գործունեությունից։ ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել Պաշտպանության և անվտանգության հարցերի խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը ։

Գոռ Աբրահամյան. Գագիկ Ծառուկյանի գործով դատավարությունը քաղաքականացնելու փորձերն անընդունելի են
 Երեթշաբթի, 22 Սեպտեմբերի 2020, 17:58

Արմինֆո.  Գագիկ Ծառուկյանի գործով դատական գործընթացը քաղաքականացնելու փորձերն անընդունելի են, Facebook-ի իր էջում հայտարարել է գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը, արձագանքելով "Բարգավաճ Հայաստան" խմբակցության պատգամավոր, կուսակցության խոսնակ, Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանի մտահոգություններին, թե Ծառուկյանը կարող է կալանավորվել:

ՀԽ ղեկավար. Քոչարյանն ու Սարգսյանը փորձում են օգտվել ընդդիմադիր վակուումից
 Հինգշաբթի, 17 Սեպտեմբերի 2020, 16:28

Արմինֆո. Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի համատեղ պայքարը հեղափոխության և նրա առաջնորդ Նիկոլ Փաշինյանի դեմ ամենևին չի վերացնում նրանց երկարատև մրցակցությունը միմյանց միջև։ ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել Հայաստանի Հանրային խորհրդի նախագահ Ստեփան Սաֆարյանը' մեկնաբանելով գործող իշխանության դեմ պայքարում երկու նախկին նախագահների միավորման մասին ԶԼՄ-ներում հայտնված տեղեկատվությունը:

Ծառուկյան․ ժամանակն է ամրագրել, որ հոգեկան լուրջ խնդիրներ ունեցող անձինք իրավունք չունենան զբաղեցնել քաղաքական բարձրագույն պաշտոններ
 Հինգշաբթի, 17 Սեպտեմբերի 2020, 15:17

Արմինֆո. Կարծում եմ ժամանակն է Սահմանադրությամբ հստակ ամրագրել, որ հոգեկան լուրջ խնդիրներ ունեցող անձինք իրավունք չունենան զբաղեցնել քաղաքական բարձրագույն պաշտոններ՝ վտանգելով երկրի և ՀՀ քաղաքացիների անվտանգությունը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է <Բարգավաճ Հայաստան> կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը։

ԱԺ-ն դեմ քվեարկեց կրթության նախարարին անվստահություն հայտնելու առաջարկին
 Հինգշաբթի, 17 Սեպտեմբերի 2020, 12:53

Արմինֆո.ԱԺ նիստերի դահլիճում տեղի է ունեցել <Լուսավոր Հայաստան> եւ <Բարգավաճ Հայաստան> ընդդիմադիր խմբակցությունների ՝ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանին անվստահություն հայտնելու նախագծի քվեարկությունը:

Փաշինյանն աջակցել է Ծառուկյանի հասցեին վիրավորական արտահայտություններ թույլ տված կրթության նախարարին
 Հինգշաբթի, 17 Սեպտեմբերի 2020, 12:49

Արմինֆո. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր աջակցությունն է հայտնել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանին, ով նախօրեին <Բարգավաճ Հայաստան> կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հասցեին վիրավորական արտահայտություններ էր թույլ տվել։

Կանխատեսում․ Հայ հասարակության կողմից քաղաքական աղբի մաղումը կարեւորագույն գործընթաց կդառնա առաջիկա տարիներին
 Երեթշաբթի, 15 Սեպտեմբերի 2020, 16:56

Արմինֆո. Իրավիճակը Հայաստանում, ընդհանուր առմամբ, զարգանում է դեպի լավը, բայց ոչ այն տեմպերով, որ մենք բոլորս կցանկանայինք տեսնել ։ ԱրմԻնֆո-ին այդպիսի  կարծիք է հայտնել <Իմ քայլը> դաշինքից ԱԺ պատգամավոր Տիգրան Ուլիխանյանը ։

Ռոբերտ Քոչարյանի եւ Գագիկ Ծառուկյանի հանդիպման մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը
 Չորեքշաբթի, 2 Սեպտեմբերի 2020, 13:46

Արմինֆո. Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ <Բարգավաճ Հայաստան>կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի հանդիպման մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը: Այս մասին ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում ասել է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը ։




Մեկնաբանվողներ
Պետդեպարտամենտ. Վաշինգտոնում հստակ գնահատական չունեն՝ Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցածը գաղթ էր, թե էթնիկ զտումՊետդեպարտամենտ. Վաշինգտոնում հստակ գնահատական չունեն՝ Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցածը գաղթ էր, թե էթնիկ զտում
Մեկնարկել է ավտոերթը դեպի Գյումրի՝ գյումրեցի Բագրատ Գալստանյանի գլխավորությամբՄեկնարկել է ավտոերթը դեպի Գյումրի՝ գյումրեցի Բագրատ Գալստանյանի գլխավորությամբ
Հայաստանում բողոքի ակցիաները երկու բաղադրիչ ունեն՝ օբյեկտիվ և արտաքին. քաղաքագետՀայաստանում բողոքի ակցիաները երկու բաղադրիչ ունեն՝ օբյեկտիվ և արտաքին. քաղաքագետ
Այս տարօրինակ լռությունն ընդհատելու ժամանակն է. Դիվանագետների համահայկական խորհուրդը դիմել է օտարերկրյա դիվանագիտական առաքելություններին և միջազգային կազմակերպություններինԱյս տարօրինակ լռությունն ընդհատելու ժամանակն է. Դիվանագետների համահայկական խորհուրդը դիմել է օտարերկրյա դիվանագիտական առաքելություններին և միջազգային կազմակերպություններին
Երեւան է այցելել Պենտագոնի ՊՎՆԳ վտանգների համատեղ նվազեցման ղեկավարության տնօրենըԵրեւան է այցելել Պենտագոնի ՊՎՆԳ վտանգների համատեղ նվազեցման ղեկավարության տնօրենը
ՀՀ վարչապետ. Ես՝ անձամբ, գիտեմ մեր դեմ պատերազմի նախապատրաստմանը ՀԱՊԿ, առնվազն, երկու պետությունների մասնակցության մասինՀՀ վարչապետ. Ես՝ անձամբ, գիտեմ մեր դեմ պատերազմի նախապատրաստմանը ՀԱՊԿ, առնվազն, երկու պետությունների մասնակցության մասին
Ես պիտի խոսեմ Վեհափառ հայրապետի հետ. Սրբազանը՝ իրեն վարչապետ առաջադրելու նախաձեռնության մասինԵս պիտի խոսեմ Վեհափառ հայրապետի հետ. Սրբազանը՝ իրեն վարչապետ առաջադրելու նախաձեռնության մասին
Կարծիք. Բաքվում Լուկաշենկոյի հայտարարություններն ակնհայտորեն ցույց են տալիս Հայաստանի և Ադրբեջանի դիվանագիտության աշխատանքի արդյունքներըԿարծիք. Բաքվում Լուկաշենկոյի հայտարարություններն ակնհայտորեն ցույց են տալիս Հայաստանի և Ադրբեջանի դիվանագիտության աշխատանքի արդյունքները
Հարցում. Հայաստանում հարցվածների կեսից ավելին դրական է գնահատում Հարցում. Հայաստանում հարցվածների կեսից ավելին դրական է գնահատում "Տավուշը հանուն հայրենիքի" շարժումը
Փորձագետներն ու քաղաքագետները վերլուծել են Փորձագետներն ու քաղաքագետները վերլուծել են "Հայաստանի շուրջ առկա խնդիրները և դրանց հնարավոր լուծումները"
Վարդան Ոսկանյան. Բագրատ Սրբազանը այլևս դարձել է ոչ թե միայն Տավուշի, այլ ամբողջ Հայաստանի խարիզմատիկ հոգևոր-հանրային դեմքՎարդան Ոսկանյան. Բագրատ Սրբազանը այլևս դարձել է ոչ թե միայն Տավուշի, այլ ամբողջ Հայաստանի խարիզմատիկ հոգևոր-հանրային դեմք
Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի նաև Հաղթանակի զորահանդեսին ՄոսկվայումՆիկոլ Փաշինյանը չի մասնակցի նաև Հաղթանակի զորահանդեսին Մոսկվայում
Երևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, ՄայիսԵրևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, Մայիս
Թեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանըԹեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանը
Լավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժականԼավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժական