Arminfo.info


538
ՀՀԿ և ՀՅԴ կառավարող կոալիցիան Սերժ Սարգսյանի թեկնածությունը պաշտոնապես առաջադրել է վարչապետի պաշտոնի համար
 Երկուշաբթի, 16 Ապրիլի 2018, 14:22

Արմինֆո. ՀՀԿ և ՀՅԴ կառավարող կոալիցիան Սերժ Սարգսյանի թեկնածությունը պաշտոնապես առաջադրել է վարչապետի պաշտոնի համար: Ինչպես լրագրողներին հայտարարել է ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը, որոշումը կայացվել է միաձայն:

ՀՀԿ խորհուրդը որոշել է. ԱԺ ՀՀԿ խմբակցությունը պաշտոնապես կառաջադրի Սերժ Սարգսյանի թեկնածությունը
 Շաբաթ, 14 Ապրիլի 2018, 14:13

Արմինֆո. Այսօր Ծաղկաձորում տեղի է ունեցել ՀՀԿ գործադիր մարմնի և խորհրդի արտագնա նիստ: Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին ՀՀԿ մամուլի ծառայությունից, գործադիր մարմինը կուսակցության նախագահի առաջին տեղակալ Կարեն Կարապետյանի առաջարկությամբ որոշել է ՀՀ վարչապետի պաշտոնում ՀՀԿ խորհրդին ներկայացնել Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանի թեկնածությունը:

Շարմազանով. Սիրիայի շուրջ ստեղծված իրավիճակում Հայաստանը պետք է պահպանի հատուկ զգոնություն` հաշվի առնելով հակամարտության գոտու մոտ լինելը մեր սահմաններին
 Շաբաթ, 14 Ապրիլի 2018, 11:28

Արմինֆո. Հուսով եմ, որ Թրամփի և Պուտինի վարչակազմերը բավականաչափ սառնասրտություն կդրսևորեն` թույլ չտալու երրորդ համաշխարհային պատերազմ սկիզբ, հայտարարել է ԱԺ փոխխոսնակ, ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում` անդրադառնալով անցած գիշեր ԱՄՆ, Ֆրանսիայի և ՄԹ միացյալ ուժերի կողմից Դամասկոսի մերձակա ռազմական օբյեկտների հրթիռակոծմանը:

ՀՀԿ մամուլի քարտուղար. Կարծում եմ բոլորին է հայտնի, թե ով է վարչապետի մեր թեկնածուն: Այլ կարծիք լինել չէր էլ կարող
 Չորեքշաբթի, 11 Ապրիլի 2018, 21:01

Արմինֆո. ՀՀԿ Գերագույն մարմնի նիստում ՀՀ վարչապետի պաշտոնում նախկին նախագահ Սերժ Սարգսյանի թեկնածությունից բացի որևէ այլ թեկնածու չի առաջարկվել: Այս մասին ապրիլ 11-ին, կուսակցության ԳՄ նիստից հետոհայտարարել է ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը:

«Ելք» դաշինքի պատգամավորներն ԱԺ նիստերի դահլիճում ծխարձակող ճայթրուկ են վառել` ի նշան իշխանություններին ուղղված բողոքի
 Չորեքշաբթի, 11 Ապրիլի 2018, 12:50

Արմինֆո. Ընդդիմադիր «Ելք» դաշինքի պատգամավորներ Արարատ Միրզոյանը և Լենա Նազարյանն այսօր ԱԺ նիստի ժամանակ յուրօրինակ բողոքի ակցիա են անցկացրել` ընդդեմ Սերժ Սարգսյանի առաջիկա վարչապետության: Մոտենալով ԱԺ ամբիոնին` նրանք հայտարարել են, որ ժամանակն է խոչընդոտել Սերժ Սարգսյանի վերարտադրության ծրագրերի իրագործմանը:

Փաշինյանն ու իր կողմնակիցներն ի նշան բողոքի քայլել են 12,5 կմ
 Երեթշաբթի, 3 Ապրիլի 2018, 14:57

Արմինֆո. «Քաղաքացիական պայմանագիր՚ կուսակցության առաջնորդ Նիկոլ Փաշինյանն ու իր կողմնակիցները, որոնք մարտի 31-ից Հայաստանի տարածքում երթ են սկսել ի նշան բողոքի ընդդեմ Սերժ Սարգսյանի հնարավոր վարչապետության, անցել են արդեն 12,5 կմ: Այդ մասին «Ֆեյսբուքի՚ իր էջում գրել է Նիկոլ Փաշինյանը:

Էդուարդ Շարմազանովը հանդիպել է Հայաստանում Վրաստանի դեսպանի հետ
 Երկուշաբթի, 26 Մարտի 2018, 16:47

Արմինֆո. Մարտի 26-ին ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովն ընդունել է ՀՀ-ում Վրաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Գիորգի Սագանելիձեին:

Նիկոլ Փաշինյան. Ժիրայր Սեֆիլյանի նկատմամբ դատավճիռը քաղաքական հաշվեհարդար է
 Ուրբաթ, 23 Մարտի 2018, 18:09

Արմինֆո. Ժիրայր Սեֆիլյանի նկատմամբ դատավճիռը քաղաքական հաշվեհարդար է: Մարտի 23-ին լրագրողների հետ զրույցում այդ մասին հայտարարել է «Ելք՚ խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը:

Փաշինյան. ՀՀ վարչապետի պաշտոնում Սերժ Սարգսյանի առաջադրումը հերթական քայլն է ստահոդ պետութուն ստեղծելու ճանապարհին
 Երեթշաբթի, 20 Մարտի 2018, 12:22

Արմինֆո.Վարչապետի պաշտոնում առաջադրվելու մտադրության մասին Սերժ Սարգսյանի երեկվա հայտարարությամբ Հայաստանը դադարեց գոյություն ունենալ՝ որպես կազմակերպված պետություն, և հերթական քայլն արվեց ստահոդ պետություն ստեղծելու ճանապարհին: Այդ մասին խորհրդարանի ամբիոնից հայտարարել է «Ելք» ընդդիմադիր խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը:

Շարմազանով. Ռուսաստանցի ընտրողը քվեարկել է Ռուսաստանի օգտին՝ ի դեմս Պուտինի
 Երկուշաբթի, 19 Մարտի 2018, 13:50

Արմինֆո.Ռուսաստանում նախագահական ընտրություններն ընթացել են՝ ժողովրդավարության, միջազգային իրավունքի և ռուսական օրենսդրության նորմերին համապատասխան, և դրանում համակարծիք էին նաև եվրոպական դիտորդական առաքելությունների ներկայացուցիչները:

 Շաբաթ, 17 Մարտի 2018, 11:06

Արմինֆո.

Շարմազանով. ՀԱՊԿ ԽՎ-ն պարտավոր է խիստ դատապարտել Ադրբեջանի քաղաքականությունը
 Ուրբաթ, 16 Մարտի 2018, 15:26

Արմինֆո. Սանկտ Պետերբուրգում աշխատանքային այցով գտնվող ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը մարտի 16-ին Տավրիդյան պալատում հանդիպել է ՀԱՊԿ ԽՎ պատասխանատու քարտուղար Պյոտր Ռյաբուխինի հետ:

Երևանը պատասխանել է Անկարային և Բաքվին. Մենք վերադարձնելու ոչինչ չունենք
 Ուրբաթ, 16 Մարտի 2018, 14:20

Արմինֆո.ԱԺ փոխխոսնակ , ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը պատասխանել է նախօրեին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմի հանդիպման ընթացքում հնչեցված Անկարայի և Բաքվի տարածքային նկրտումներին: Շարմազանովը լրագրողների հետ զրույցում վերստին ընդգծել է, որ Թուրքիան իր սուբյեկտիվ դիրքորոշման պատճառով չի կարող որևէ դեր խաղալ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում:

Էդուարդ Շարմազանով. Միջազգային հանրությունը ԵԱՀԿ ԽՎ ղեկավարի շուրթերով թափանցիկորեն ակնարկել է Բաքվին մաքսիմալիստական քաղաքականությունը փոխելու անհրաժեշտության մասին
 Չորեքշաբթի, 14 Մարտի 2018, 15:33

Արմինֆո.Միջազգային հանրությունը կրկին, այս անգամ ԵԱՀԿ ԽՎ ղեկավար Գեորգի Ծերեթելիի շուրթերով, թափանցիկորեն ակնարկել է Ադրբեջանին ղարաբաղյան հարցում մաքսիմալիստական քաղաքականությունը փոխելու և կառուցողական հուն վերադառնալու անհրաժեշտության մասին:

Շարմազանով. «Վստահ եմ, որ վաղ թե ուշ Արցախի Հանրապետությունը կդառնա ԱՊՀ ՄԽՎ լիիրավ անդամ»
 Երեթշաբթի, 13 Մարտի 2018, 13:51

Արմինֆո. ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ԱՊՀ ՄԽՎ ագրարային քաղաքականության, բնական պաշարների եւ էկոլոգիայի մշտական հանձնաժողովի արտագնա նիստում մարտի 3-ին հանդես է եկել  ողջույնի խոսքով.

Շարմազանով. Ոչ մի պատերազմ չի լուծում խնդիրները
 Երկուշաբթի, 12 Մարտի 2018, 20:27

Արմինֆո. ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը մարտի 12- ին ընդունել է Մոլդովայի Հանրապետության խորհրդարանի փոխնախագահ Վլադիմիր Վիտյուկին և խորհրդարանի արտաքին հարաբերությունների ու եվրոպական ինտեգրման հանձնաժողովի նախագահ Վիոլետա Իվանովին և նրանց ուղեկցող անձանց:

ՀՀԿ-ն արձագանքել է ԱՄՆ դեսպանի քննադատությանը
 Չորեքշաբթի, 7 Մարտի 2018, 16:56

Արմինֆո.«Հայաստանում ԱՄՆ դեսպանի գնահատականները մենք գնահատում ենք ոչ թե որպես սուր քննադատություն, այլ որպես գործընկերոջ առաջարկություն կամ առողջ քննադատություն ՚, - հայտարարել է ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը, մարտի 7-ին լրագրողների  հետ զրույցում անդրադառնալով Հայաստանում ԱՄՆ դեսպան ռիչարդ Միլզի այն հայտարարությանը, որ կոռուպցիան ԱՄՆ ներդրողներին թույլ չի տալիս Հայաստանում ներդրումներ իրականացնել:

 Երեթշաբթի, 6 Մարտի 2018, 18:13

Արմինֆո.

Երևանում մեկնարկել են Թուրքմենչայի հաշտության պայմանագրի 190-ամյակին նվիրված միջոցառումները
 Երեթշաբթի, 6 Մարտի 2018, 15:48

Արմինֆո. Երևանում մեկնարկել են Թուրքմենչայի հաշտության պայմանագրի 190-ամյակին նվիրված միջոցառումները` Հայաստանի քաղաքական գործիչների, Հայաստանի և Ռուսաստանի փորձագիտական և գիտական շրջանակների ներկայացուցիչների մասնակցությամբ:

 Չորեքշաբթի, 28 Փետրվարի 2018, 16:24

Արմինֆո.




Մեկնաբանվողներ
Մեկնարկել է ավտոերթը դեպի Գյումրի՝ գյումրեցի Բագրատ Գալստանյանի գլխավորությամբՄեկնարկել է ավտոերթը դեպի Գյումրի՝ գյումրեցի Բագրատ Գալստանյանի գլխավորությամբ
Հայաստանում բողոքի ակցիաները երկու բաղադրիչ ունեն՝ օբյեկտիվ և արտաքին. քաղաքագետՀայաստանում բողոքի ակցիաները երկու բաղադրիչ ունեն՝ օբյեկտիվ և արտաքին. քաղաքագետ
Այս տարօրինակ լռությունն ընդհատելու ժամանակն է. Դիվանագետների համահայկական խորհուրդը դիմել է օտարերկրյա դիվանագիտական առաքելություններին և միջազգային կազմակերպություններինԱյս տարօրինակ լռությունն ընդհատելու ժամանակն է. Դիվանագետների համահայկական խորհուրդը դիմել է օտարերկրյա դիվանագիտական առաքելություններին և միջազգային կազմակերպություններին
Երեւան է այցելել Պենտագոնի ՊՎՆԳ վտանգների համատեղ նվազեցման ղեկավարության տնօրենըԵրեւան է այցելել Պենտագոնի ՊՎՆԳ վտանգների համատեղ նվազեցման ղեկավարության տնօրենը
ՀՀ վարչապետ. Ես՝ անձամբ, գիտեմ մեր դեմ պատերազմի նախապատրաստմանը ՀԱՊԿ, առնվազն, երկու պետությունների մասնակցության մասինՀՀ վարչապետ. Ես՝ անձամբ, գիտեմ մեր դեմ պատերազմի նախապատրաստմանը ՀԱՊԿ, առնվազն, երկու պետությունների մասնակցության մասին
Ես պիտի խոսեմ Վեհափառ հայրապետի հետ. Սրբազանը՝ իրեն վարչապետ առաջադրելու նախաձեռնության մասինԵս պիտի խոսեմ Վեհափառ հայրապետի հետ. Սրբազանը՝ իրեն վարչապետ առաջադրելու նախաձեռնության մասին
Կարծիք. Բաքվում Լուկաշենկոյի հայտարարություններն ակնհայտորեն ցույց են տալիս Հայաստանի և Ադրբեջանի դիվանագիտության աշխատանքի արդյունքներըԿարծիք. Բաքվում Լուկաշենկոյի հայտարարություններն ակնհայտորեն ցույց են տալիս Հայաստանի և Ադրբեջանի դիվանագիտության աշխատանքի արդյունքները
Հարցում. Հայաստանում հարցվածների կեսից ավելին դրական է գնահատում Հարցում. Հայաստանում հարցվածների կեսից ավելին դրական է գնահատում "Տավուշը հանուն հայրենիքի" շարժումը
Փորձագետներն ու քաղաքագետները վերլուծել են Փորձագետներն ու քաղաքագետները վերլուծել են "Հայաստանի շուրջ առկա խնդիրները և դրանց հնարավոր լուծումները"
Վարդան Ոսկանյան. Բագրատ Սրբազանը այլևս դարձել է ոչ թե միայն Տավուշի, այլ ամբողջ Հայաստանի խարիզմատիկ հոգևոր-հանրային դեմքՎարդան Ոսկանյան. Բագրատ Սրբազանը այլևս դարձել է ոչ թե միայն Տավուշի, այլ ամբողջ Հայաստանի խարիզմատիկ հոգևոր-հանրային դեմք
Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի նաև Հաղթանակի զորահանդեսին ՄոսկվայումՆիկոլ Փաշինյանը չի մասնակցի նաև Հաղթանակի զորահանդեսին Մոսկվայում
Երևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, ՄայիսԵրևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, Մայիս
Թեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանըԹեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանը
Լավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժականԼավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժական
"Ինչ լավ է, որ 50 մետր հեռավորության վրա Ադրբեջանն է". Փաշինյանը տավուշցիներին նշել է ադրբեջանցիների հետ առևտրի հեռանկարները