Arminfo.info


184
 Հինգշաբթի, 20 Դեկտեմբերի 2018, 15:31

Արմինֆո.

Փաշինյանը գաղտնազերծել է ապրիլյան պատերազմի մասին որոշակի տեղեկատվություն
 Չորեքշաբթի, 19 Դեկտեմբերի 2018, 19:09

Արմինֆո. Ապրիլյան պատերազմի մասին գաղտնի նյութերում հետախուզական տվյալների պակասի մասին խոսք չկա: Այդ մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ ի պատասխան այն հարցին, թե ինչու է նա իր խորհրդական նշանակել Արշակ Կարապետյանին, ով ապրիլյան պատերազմի օրերին ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի հետախուզության վարչության պետն էր:

ՀԴԿ. Այս ընտրություններով այլևս հիմք է դրվում օրինական, ժողովրդավարական ընտրություններ անցկացնելու հնարավորությանը
 Երեթշաբթի, 11 Դեկտեմբերի 2018, 18:01

Արմինֆո. Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը գոհունակությամբ փաստում է արտահերթ խորհրդարանական ընտրությունների ազատ, թափանցիկ ընթացքը և շնորհավորում է <Իմ քայլը> դաշինքին և Բարգավաճ Հայաստան, Լուսավոր Հայաստան  կուսակցություններին:

Նիկոլ Փաշինյան. ԱԺ-ում բացարձակ մեծամասնության առկայությունը թույլ կտա բարձրացնել խորհրդարանի գործունեության արդյունավետությունը
 Երկուշաբթի, 10 Դեկտեմբերի 2018, 11:49

Արմինֆո.ԱԺ-ում բացարձակ մեծամասնության առկայությունը թույլ կտա բարձրացնել խորհրդարանի գործունեության արդյունավետությունը: Մամուլի ասուլիսում այդ մասին հայտարարել է հաղթանակած «Իմ քայլը՚ դաշինքի առաջնորդ, վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը` մեկնաբանելով խորհրդարանական արտահերթ  ընտրությունների արդյունքները:

ՊԳԿԿ նախագահ. Կառավարությունը պետք է որոշի` սպասել Մանվել Գրիգորյանի և Արմեն Ավետիսյանի գույքի բռնագրավմանը թե ընդունել «նվիրատվությունը՚
 Հինգշաբթի, 6 Դեկտեմբերի 2018, 16:07

Արմինֆո. Կառավարությունը պետք է որոշի` սպասել գեներալ Մանվել Գրիգորյանի և Մաքսային ծառայության նախկին պետ Արմեն Ավետիսյանի գույքի բռնագրավմանը, թե ընդունել «նվիրատվությունը՚: Դեկտեմբեիր 6-ին  այդ մասին լրագրողներին հաղորդել է ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ  Բաբայանը:

 Երեթշաբթի, 27 Նոյեմբերի 2018, 14:03

Արմինֆո.

 Երկուշաբթի, 26 Նոյեմբերի 2018, 20:32

Արմինֆո.

«Դաշնակցությունը» ներկայացրեց իր նախընտրական ծրագիրը
 Երկուշաբթի, 26 Նոյեմբերի 2018, 18:21

Արմինֆո. ՀՅԴ-ն ներկայացրեց իր նախընտրական ծրագիրը:

<Սասնա ծռեր>. Ապագա խորհրդարանը կդարձնենք հարթակ, որտեղ գաղափարներ են բախվում, ոչ թե՝ փողի տոպրակներ
 Երկուշաբթի, 26 Նոյեմբերի 2018, 13:40

Արմինֆո.<Սասնա ծռեր> համահայկական կուսակցության ղեկավարությունը գտնում է, որ առաջիկա երկու տարին Հայաստանի համար անցումային են, ինչից հետո հանրապետությունում պետք է անցկացվեն նոր արտահերթ խորհրդարանական ընտրություներ: Այդ մասին նոյեմբերի 26-ին  հայտարարել է <Սասնա ծռեր> կուսակցության ցուցակը գլխավորող Վարուժան Ավետիսյանը:

Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է «Իմ քայլը՚ դաշինքի նախընտրական ծրագիրը
 Երկուշաբթի, 26 Նոյեմբերի 2018, 12:01

Արմինֆո. «Իմ քայլը՚ դաշինքի քաղաքական թիմն այս պահի դրությամբ կատարել է ժողովրդի հանդեպ ստանձնած բոլոր պարտավորությունները: Այդ մասին հայտարարել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 25-ին միջոցների հանգանակությանը նվիրված երեկոյի ընթացքում` ներկայացնելով «Իմ քայլը՚ դաշինքի նախընտրական ծրագիրը:  Դաշինքին հաջողվել է հանգանակել 230 մլն դրամ, որը կուղղորդվի նախընտրական քարոզարշավի ֆինանսավորմանը:

Հայաստանի արդարադատության նախարարի պաշտոնակատարն ու ՄԱԿ հատուկ զեկուցողը քննարկել են համագործակցության հեռանկարները
 Հինգշաբթի, 15 Նոյեմբերի 2018, 13:12

Արմինֆո. ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը նոյեմբերի 15-ին ընդունել է ՄԱԿ-ի Խաղաղ հավաքների և միություններ կազմելու իրավունքի հարցերով հատուկ զեկուցող Կլեման Նյալեցոսի Վուլեին:

Իլհամ Ալիևը կրկին խոսել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման ցանկացած տարբերակի մասին
 Երեթշաբթի, 6 Նոյեմբերի 2018, 11:56

Արմինֆո.Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կրկին խոսել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման ցանկացած տարբերակի մասին:

ՊՆ պաշտոնակատար. 1999 թվականի հոկտեմբերի 27-ի իրադարձությունները կբացահայտվեն` անկախ այն բանից, թե ինչ իշխանություն կլինի երկրում
 Շաբաթ, 27 Հոկտեմբերի 2018, 15:02

Արմինֆո. Ամեն բան բացահայտվելու է, անկախ այն բանից, թե ինչ իշխանություն կլինի երկրում, ժամանակն իրենը կանի: Հոկտեմբերի 27-ին «Եռաբլուրում՚ լրագրողների հետ զրույցում այդ մասին հայտարարել է պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը` անդրադառնալով 1999  թվականի հոկտեմբերի 27-ին Ազգային ժոխղովում իրագործված ահաբեկչությանը:

 Հինգշաբթի, 27 Սեպտեմբերի 2018, 13:12

Արմինֆո.

ՀՀ ԱԳ նախարար. Ժխտված արդարությունը հետապնդում է ցեղասպանություն վերապրածների սերնունդներին և խոչընդոտում իրական հաշտեցումը
 Հինգշաբթի, 13 Սեպտեմբերի 2018, 18:52

Արմինֆո. <Իրապես ոգևորիչ է վերադառնալ Ժնև՝ Մարդու իրավունքների խորհուրդ` ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում Հայաստանի դեսպանի առաքելությունն ավարտելուց ուղիղ տասը տարի անց:

ԱԺ նախկին պատգամավորը դատի է տվել Մայր աթոռ Սուրբ Էջմիածնին` պարտքերը չմարելու համար
 Շաբաթ, 8 Սեպտեմբերի 2018, 12:00

Արմինֆո. ԱԺ նախկին պատգամավոր Արագած Ախոյանը դատի է տվել Մայր աթոռ Սուրբ Էջմիածնին` պարտքերը չմարելու համար:

ՀՀ ՔԿ. Գործարար Լևոն Մարկոսին սեփականությունից զրկելու քրեական գործի հետ առնչությոփւն ունեցող բարձրաստիճան անձանց մեջ նշվում է Սերժ Սարգսյանի անունը
 Հինգշաբթի, 30 Օգոստոսի 2018, 20:43

Արմինֆո. «Կրեդիտ Երևան» բանկ ԲԲ ընկերության և «Լեվ Մարսեդ» ՍՊ ընկերության առանձնապես խոշոր չափերի արժեք ունեցող բաժնետոմսերը առերևույթ խարդախությամբ հափշտակելու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործով փաստական տվյալներ են ձեռք բերվել՝ գործադիր իշխանությունը ներկայացնող բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից առերևույթ պաշտոնեական լիազորություններն անցնելու և այլ հանցագործություններ կատարելու դեպքերի վերաբերյալ։

«Կրեդիտ Երևան» բանկ ԲԲ ընկերության և «Լեվ Մարսեդ» ՍՊ ընկերության առանձնապես խոշոր չափերի արժեք ունեցող բաժնետոմսերը խարդախությամբ հափշտակելու դեպքի առթիվ քրեական գործը հարուցվել է դեռևս 2009թ. հուլիսի 27-ին՝ ՀՀ ոստիկանության ՔԳՎ ՀԿԳ քննության վարչությունում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:

Նշված ընկերության բաժնետոմսերն առերևույթ հափշտակելու համար 2009թ. նոյեմբերի 2-ին որոշում է կայացվել՝ Լևոն Մարկոսին ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով որպես մեղադրյալ ներգրավելու մասին, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, և հայտարարվել հետախուզում: 2009թ. նոյեմբերի 23-ին քրեական գործի վարույթը կասեցվել է:

2018թ. մայիսի 18-ին սույն քրեական գործով դատավարական ղեկավարում իրականացնող դատախազի որոշմամբ վերացվել է Լևոն Մարկոսի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը, և վերսկսվել քրեական գործի կասեցված վարույթը, որի նախաքննության կատարումը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությանը։

2018թ. հունիսի 19-ին Լևոն Մարկոսն ինքնակամ ներկայացել է նախաքննական մարմնին, և նրան առաջադրվել է մեղադրանք՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, հարցաքննվել:

Իրականացված քննչական գործողությունների արդյունքում նոր փաստական տվյալներ են ձեռք բերվել՝ Լևոն Մարկոսի կողմից «Կրեդիտ Երևան» բանկի բաժնետոմսերը ձեռք բերելու, բանկում և վերջինիս պատկանող գործարաններում ներդրումներ կատարելու իրական հանգամանքների վերաբերյալ։

Մասնավորապես՝ Լևոն Մարկոսը ցուցմունք է տվել, որ բանկը ձեռք է բերել ՀՀ բարձրաստիճան պաշտոնյայի կողմից արված առաջարկի հիման վրա։ Ընդ որում՝ նախքան գործարքը կնքելը, նրանից թաքցվել է բանկի իրական ֆինանսական վիճակը, անվճարունակ լինելը, որի մասին ներդրողը ռեալ պատկերացում է կազմել միայն բանկում և վերջինիս պատկանող գործարաններում ներդրումներ կատարելու ժամանակ։ Ավելին՝ բանկի իրական ֆինանսական վիճակը պարզելուց և այդ մասին բարձրաձայնելուց հետո Լևոն Մարկոսից պահանջվել է «Կրեդիտ Երևան» բանկին պատկանող անշարժ գույքերի մի մասը հանձնել բարձրաստիճան պաշտոնյային, ինչը մերժել է։

Դրանից հետո իր նկատմամբ սկսվել է ապօրինի քրեական հետապնդում, հայտարարվել է հետախուզում՝ Հայաստանի Հանրապետություն իր վերադառնալը կանխելու համար: Հետագայում տեղեկացել է, որ իր աշխատողներին ազատել են բանկից, իսկ բանկը և Հայաստանում իրեն պատկանող մի շարք անշարժ գույքեր` Երևանի Ձերժինսկու անվան հաստոցաշինական գործարանը և երեք շուկաները, առանց իր գիտության, անհայտ պայմաններում օտարվել են։

Բացի այդ, ըստ գործարարի, առանց իր գիտության դադարեցվել է նաև Կապանի պղնձամոլիբդենային կոմբինատի նկատմամբ իր սեփականության իրավունքը: 

ՌԴ իրավապահ մարմինները մերժել են ապօրինի հարուցված քրեական գործով իրեն Հայաստանի Հանրապետություն էքստրադիցիայի ենթարկելու՝ ՀՀ իրավապահ մարմինների պահանջը, որից հետո այդ քրեական գործը Հայաստանի Հանրապետությունից ուղարկվել է Ռուսաստանի Դաշնություն, այնտեղ կատարվել է նախաքննություն՝ արդյունքում ապացուցվել է իր անմեղությունը և կարճվել քրեական գործի վարույթը:

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով ձեռք բերված փաստական տվյալներում որպես գործարարի գույքն առանց նրա գիտության օտարելուն, սեփականությունը նրանից վերցնելուն առնչություն ունեցած անձանց թվում մատնանշվել է նաև ՀՀ բարձրաստիճան պաշտոնյա Սերժ Սարգսյանը:

Նկատի ունենալով, որ ՀՀ օրենսդիր և գործադիր մարմինների ղեկավար աշխատողների կողմից իրենց պաշտոնեական դիրքի կապակցությամբ հանցակցությամբ կամ նրանց կատարած հանցագործություններով նախաքննությունը կատարվում է ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչների կողմից՝ ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործով ձեռք բերված փաստական տվյալներն ուղարկվել են ՀՀ գլխավոր դատախազություն՝ ՀՀ հատուկ քննչական ծառայություն ուղարկելու համար։
 

 Ուրբաթ, 24 Օգոստոսի 2018, 15:36

Արմինֆո.

Կարապետ Ռուբինյան. Համաժողովրդական ատելությունը «վերադարձի» շանսեր չի թողնում Ռոբերտ Քոչարյանին
 Երկուշաբթի, 20 Օգոստոսի 2018, 15:06

Արմինֆո.Քաղաքական և հասարակական գործիչ, ՀՀ Ազգային ժողովի նախկին փոխնախագահ Կարապետ Ռուբինյանն ԱրմԻնֆո-ին հարցազրույցում մեկնաբանում է մեծ քաղաքականություն նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի «վերադարձի» հեռանկարները, կիսվում 2019 թ. գարնանը նախատեսվող արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախաշեմին քաղաքական ուժերի դասավորության իր տեսլականով, խոսում Հայաստանում անցումային արդարադատության ներդրման անհրաժեշտության մասին:

ՀԱԿ-ն առաջարկում է Հայաստանի կառավարությանը նախաձեռնել անցումային արդարադատության գործընթաց
 Հինգշաբթի, 16 Օգոստոսի 2018, 14:57

Արմինֆո. Հայ Ազգային Կոնգրեսն առաջարկում է Հայաստանի կառավարությանը նախաձեռնել անցումային արդարադատության գործընթաց:




Մեկնաբանվողներ
Երեւան է այցելել Պենտագոնի ՊՎՆԳ վտանգների համատեղ նվազեցման ղեկավարության տնօրենըԵրեւան է այցելել Պենտագոնի ՊՎՆԳ վտանգների համատեղ նվազեցման ղեկավարության տնօրենը
ՀՀ վարչապետ. Ես՝ անձամբ, գիտեմ մեր դեմ պատերազմի նախապատրաստմանը ՀԱՊԿ, առնվազն, երկու պետությունների մասնակցության մասինՀՀ վարչապետ. Ես՝ անձամբ, գիտեմ մեր դեմ պատերազմի նախապատրաստմանը ՀԱՊԿ, առնվազն, երկու պետությունների մասնակցության մասին
Ես պիտի խոսեմ Վեհափառ հայրապետի հետ. Սրբազանը՝ իրեն վարչապետ առաջադրելու նախաձեռնության մասինԵս պիտի խոսեմ Վեհափառ հայրապետի հետ. Սրբազանը՝ իրեն վարչապետ առաջադրելու նախաձեռնության մասին
Կարծիք. Բաքվում Լուկաշենկոյի հայտարարություններն ակնհայտորեն ցույց են տալիս Հայաստանի և Ադրբեջանի դիվանագիտության աշխատանքի արդյունքներըԿարծիք. Բաքվում Լուկաշենկոյի հայտարարություններն ակնհայտորեն ցույց են տալիս Հայաստանի և Ադրբեջանի դիվանագիտության աշխատանքի արդյունքները
Հարցում. Հայաստանում հարցվածների կեսից ավելին դրական է գնահատում Հարցում. Հայաստանում հարցվածների կեսից ավելին դրական է գնահատում "Տավուշը հանուն հայրենիքի" շարժումը
Փորձագետներն ու քաղաքագետները վերլուծել են Փորձագետներն ու քաղաքագետները վերլուծել են "Հայաստանի շուրջ առկա խնդիրները և դրանց հնարավոր լուծումները"
Վարդան Ոսկանյան. Բագրատ Սրբազանը այլևս դարձել է ոչ թե միայն Տավուշի, այլ ամբողջ Հայաստանի խարիզմատիկ հոգևոր-հանրային դեմքՎարդան Ոսկանյան. Բագրատ Սրբազանը այլևս դարձել է ոչ թե միայն Տավուշի, այլ ամբողջ Հայաստանի խարիզմատիկ հոգևոր-հանրային դեմք
Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի նաև Հաղթանակի զորահանդեսին ՄոսկվայումՆիկոլ Փաշինյանը չի մասնակցի նաև Հաղթանակի զորահանդեսին Մոսկվայում
Երևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, ՄայիսԵրևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, Մայիս
Թեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանըԹեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանը
Լավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժականԼավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժական
"Ինչ լավ է, որ 50 մետր հեռավորության վրա Ադրբեջանն է". Փաշինյանը տավուշցիներին նշել է ադրբեջանցիների հետ առևտրի հեռանկարները
Ոսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականությանՈսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականության
Չկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում ՓաշինյանըՉկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում Փաշինյանը
Պետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն ենՊետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն են