Arminfo.info


679
 Երկուշաբթի, 26 Մարտի 2018, 18:38

Արմինֆո.

Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Վլադիմիր Պուտինին՝ Կեմերովոյում տեղի ունեցած ողբերգական հրդեհի կապակցությամբ
 Երկուշաբթի, 26 Մարտի 2018, 11:18

Արմինֆո. Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Կեմերովոյի շրջանում տեղի ունեցած ողբերգական հրդեհի կապակցությամբ, որը տասնյակ մարդկանց, այդ թվում՝ երեխաների մահվան պատճառ է դարձել:

Հայկազ Բաղմանյանը նշանակվել ՀԱՊԿ միացյալ շտաբի պետի տեղակալ
 Հինգշաբթի, 22 Մարտի 2018, 17:21

Արմինֆո. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել գեներալ-լեյտենանտ Հայկազ Բաղմանյանին Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության միացյալ շտաբի պետի տեղակալ նշանակելու մասին` կնքելով զինվորական ծառայություն անցնելու մասին նոր պայմանագիր` երեք տարի ժամկետով։

Սերժ Սարգսյանը՝ ԶՈՒ ղեկավար կազմին. Կոռուպցիան դարձել է չարիք՝ չարիք պետության համար, չարիք բանակի համար
 Երկուշաբթի, 19 Մարտի 2018, 18:48

Արմինֆո. Պաշտպանության նախարարությունը խոշորագույն սպառող և մեծածավալ գնումներ իրականացնող մարմին է: Այդ մասին ԶՈՒ ղեկավար կազմի օպերատիվ հավաքի ժամանակ ասել է նախագահ Սերժ Սարգսյանը:

Սերժ Սարգսյան. Ռուսաստանից բացի, Հայաստանը մտադիր է օգտագործել այլ երկրներից զենք ձեռք բերելու հնարավորությունները՝ հաշվի առնելով նրանց հետ համագործակցության հեռանկարները
 Երկուշաբթի, 19 Մարտի 2018, 18:26

Արմինֆո. «Սպառազինության և ռազմական տեխնիկայի ձեռքբերումն ընթանում է ըստ պետական ծրագրի: Այս հարցում մեր հիմնական դաշնակիցը և գործընկերը Ռուսաստանի Դաշնությունն է, որն այսօր աշխարհում սպառազինության խոշորագույն մատակարարներից մեկն է, և որի հետ մենք ունենք հստակ պայմանավորվածություններ» Այդ մասին ԶՈՒ ղեկավար կազմի օպերատիվ հավաքի ժամանակ ասել է նախագահ Սերժ Սարգսյանը:

Սերժ Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նորընտիր նախագահ Վլադիմիր Պուտինի հետ
 Երկուշաբթի, 19 Մարտի 2018, 16:38

Արմինֆո. Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նորընտիր նախագահ Վլադիմիր Պուտինի հետ և մեկ անգամ ևս ջերմորեն շնորհավորել նրան վերընտրվելու կապակցությամբ:

Սարգսյանը Պուտինին շնորհավորել է Ռուսաստանի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ
 Երկուշաբթի, 19 Մարտի 2018, 10:50

Արմինֆո. Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Վլադիմիր Պուտինին` ՌԴ նախագահի ընտրություններում հաղթանակի կապակցությամբ և մաղթել նրան քաջառողջություն, նորանոր մեծ հաջողություններ, իսկ Ռուսաստանի եղբայրական ժողովրդին՝ բարգավաճում և բարեկեցություն:

Անկարան արձագանքել է հայ-թուրքական արձանագրությունների չեղարկմանը
 Ուրբաթ, 16 Մարտի 2018, 15:22

Արմինֆո.Հայ-թուրքական արձանագրությունները ձեռնտու էին ավելի շատ Հայաստանին, քան Թուրքիային, համոզված է Թուրքիայի փոխարտգործնախարար Ահմեթ Յըլդըզը` լրագրողների խնդրանքով մեկնաբանելով Հայաստանի կողմից ցյուրիխյան արձանագրությունների չեղարկումը: Նա, մասնավորապես, հայտարարել է. «Չնայած այն հանգամանքին, որ Թուրքիայի և Հայաստանի միջև ստորագրված ցյուրիխյան արձանագրություններն ուժի մեջ չէին մտել, հայկական կողմի նման քայլն ընտրությունների նախաշեմին տհաճ էր:

Նախագահը շնորհավորել է Անգելա Մերկելին ԳԴՀ Կանցլերի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ
 Չորեքշաբթի, 14 Մարտի 2018, 19:41

Արմինֆո. Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձներ է հղել Անգելա Մերկելին՝ Գերմանիայի Դաշնային Հանրապետության Կանցլերի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ:

Սերժ Սարգսյանը և Կոնստանտին Կոսաչովը քննարկել են խորհրդարանական համագործակցության հեռանկարները
 Չորեքշաբթի, 14 Մարտի 2018, 17:00

Արմինֆո. Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի միջազգային գործերի կոմիտեի նախագահ Կոնստանտին Կոսաչովին, ով Հայաստանում է գտնվում ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի հետ կոմիտեի համատեղ նիստերի անցկացման կապակցությամբ:

Ընդդիմությունը չի կարող համախմբվել Սերժ Սարգսյանի հնարավոր վարչապետության դեմ բողոքի ակցիաներ անցկացնելու նախաձեռնության շուրջ
 Ուրբաթ, 9 Մարտի 2018, 14:24

Արմինֆո. «Ազատության» հրապարակում մարտի 10-ին տեղի կունենա Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ բողոքի ակցիա՝ կազմակերպված կալանքի տակ գտնվող ղարաբաղյան պատերազմի հերոս Ժիրայր Սեֆիլյանի կոչով ձևավորված «Հայաստանի փրկության ճակատի» կողմից:

Զախարովա. Մոսկվան հանդես է գալիս հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման օգտին
 Չորեքշաբթի, 7 Մարտի 2018, 15:36

Արմինֆո. Մոսկվան հանդես է գալիս հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման օգտին: Այդ մասին մարտի 7-ին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ անդրադառնալով Հայաստանի կողմից հայ-թուրքական արձանագրությունների չեղարկմանը:

Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին
 Չորեքշաբթի, 7 Մարտի 2018, 14:20

Արմինֆո. Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Սիրիայի «Հմեյմիմ» օդանավակայանում վայրէջքի ժամանակ ռուսական Ան-26 ինքնաթիռի վթարի կապակցությամբ:

Լակոտ. Ֆրանսիան հայ-թուրքական արձանագրությունների առնչությամբ դիրքորոշում կհայտնի միայն այն ժամանակ, երբ ամեն բան վերջնականապես հստակեցվի
 Երկուշաբթի, 5 Մարտի 2018, 17:07

Արմինֆո. Ֆրանսիան հայ-թուրքական արձանագրությունների առնչությամբ դիրքորոշում կհայտնի միայն այն ժամանակ, երբ ամեն բան վերջնականապես հստակեցվի, այսօր մամուլի ասուլիսի ժամանակ այդպիսի կարծիք է հայտնել Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լակոտը՝ անդրադառանալով պաշտոնական Երևանի կողմից հայ-թուրքական արձանագրությունների չեղարկմանը:

Արմեն Ռուստամյան. Թուրքիայի հետ առանց նախապայմանների համագործակցությունն ուղղակի անհնար է
 Երկուշաբթի, 5 Մարտի 2018, 15:06

Արմինֆո.Ակնհայտ է, որ անցած 100 տարում Թուրքիայի քաղաքականությունն ամենևին չի փոխվել: Այդ մասին ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՀՅԴ խորհրդարանական խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:

Կարեն Միրզոյանը դարձել է Նալբանդյանի խորհրդական
 Շաբաթ, 3 Մարտի 2018, 13:01

Արմինֆո.Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Կարեն Միրզոյանին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի խորհրդական նշանակելու մասին: Այդ մասին ԱրմԻնֆո-ին հաղորդել են ՀՀ նախագահի մամլո գրասենյակից: Հավելենք, որ 2017 թվականի սեպտեմբերից Միրզոյանն զբաղեցնում էր ԼՂՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնը:

ՀՀ նախագահը և Վրաստանի վարչապետը քննարկել են հայ-վրացական հարաբերությունների զարգացման հարցերը
 Ուրբաթ, 2 Մարտի 2018, 18:04

Արմինֆո. Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիին:

 Ուրբաթ, 2 Մարտի 2018, 16:09

Արմինֆո.

ՀՅԴ-ն ողջունում է Հայաստան-Թուրքիա արձանագրությունները չեղարկելու մասին ՀՀ նախագահի որոշումը
 Ուրբաթ, 2 Մարտի 2018, 13:05

Արմինֆո. ՀՅԴ-ն ողջունում է Հայաստան-Թուրքիա արձանագրությունները չեղարկելու մասին ՀՀ նախագահի որոշումը։ Ինչպես նշվում է ԱրմԻնֆո-ին տրամադրված ՀՅԴ հայտարարիության տեքստում, 2009 թվականի հոկտեմբերի 10-ին ստորագրված արձանագրություններն առ ոչինչ հայտարարելը վաղուց սպասված քայլ էր։

Սերժ Սարգսյանը հնարավոր է համարում մինչև ապրիլի վերջ ԵՄ հետ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացումը
 Ուրբաթ, 23 Փետրվարի 2018, 16:58

Արմինֆո. Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին:Հանրապետության Նախագահը ողջունել է հյուրին և գոհունակությամբ արձանագրել վերջին շրջանում Հայաստանի և Եվրամիության հարաբերություններում զգալի առաջընթացը, որն արտահայտվում է ոչ միայն երկկողմ հարաբերություններում, այլ նաև Արևելյան գործընկերության շրջանակներում:




Մեկնաբանվողներ
Փաշինյանը չի ճանաչել Արցախը, փոխարենը ճանաչել Է Պաղեստինը. քաղաքագետՓաշինյանը չի ճանաչել Արցախը, փոխարենը ճանաչել Է Պաղեստինը. քաղաքագետ
Վերախմբավորումից հետո մեր շարժումն էլ ավելի մասշտաբային կդառնա. արքեպիսկոպոսՎերախմբավորումից հետո մեր շարժումն էլ ավելի մասշտաբային կդառնա. արքեպիսկոպոս
Ֆրանսիացի հայտնի գործիչները Մակրոնին խնդրում են ֆրանսիական զորքեր ուղարկել Հայաստան Ֆրանսիացի հայտնի գործիչները Մակրոնին խնդրում են ֆրանսիական զորքեր ուղարկել Հայաստան
Ընդդիմադիր պատգամավորների կողմից իրենց մանդատները վայր դնելու հարցն օրակարգում է. Մինասյան Ընդդիմադիր պատգամավորների կողմից իրենց մանդատները վայր դնելու հարցն օրակարգում է. Մինասյան
"Տավուշ հանուն հայրենիքի" շարժումը մարզերում հանդիպումներ կունենա ՀՀ քաղաքացիների հետ
Պետդեպարտամենտ. Վաշինգտոնում հստակ գնահատական չունեն՝ Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցածը գաղթ էր, թե էթնիկ զտումՊետդեպարտամենտ. Վաշինգտոնում հստակ գնահատական չունեն՝ Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցածը գաղթ էր, թե էթնիկ զտում
Մեկնարկել է ավտոերթը դեպի Գյումրի՝ գյումրեցի Բագրատ Գալստանյանի գլխավորությամբՄեկնարկել է ավտոերթը դեպի Գյումրի՝ գյումրեցի Բագրատ Գալստանյանի գլխավորությամբ
Հայաստանում բողոքի ակցիաները երկու բաղադրիչ ունեն՝ օբյեկտիվ և արտաքին. քաղաքագետՀայաստանում բողոքի ակցիաները երկու բաղադրիչ ունեն՝ օբյեկտիվ և արտաքին. քաղաքագետ
Այս տարօրինակ լռությունն ընդհատելու ժամանակն է. Դիվանագետների համահայկական խորհուրդը դիմել է օտարերկրյա դիվանագիտական առաքելություններին և միջազգային կազմակերպություններինԱյս տարօրինակ լռությունն ընդհատելու ժամանակն է. Դիվանագետների համահայկական խորհուրդը դիմել է օտարերկրյա դիվանագիտական առաքելություններին և միջազգային կազմակերպություններին
Երեւան է այցելել Պենտագոնի ՊՎՆԳ վտանգների համատեղ նվազեցման ղեկավարության տնօրենըԵրեւան է այցելել Պենտագոնի ՊՎՆԳ վտանգների համատեղ նվազեցման ղեկավարության տնօրենը
ՀՀ վարչապետ. Ես՝ անձամբ, գիտեմ մեր դեմ պատերազմի նախապատրաստմանը ՀԱՊԿ, առնվազն, երկու պետությունների մասնակցության մասինՀՀ վարչապետ. Ես՝ անձամբ, գիտեմ մեր դեմ պատերազմի նախապատրաստմանը ՀԱՊԿ, առնվազն, երկու պետությունների մասնակցության մասին
Ես պիտի խոսեմ Վեհափառ հայրապետի հետ. Սրբազանը՝ իրեն վարչապետ առաջադրելու նախաձեռնության մասինԵս պիտի խոսեմ Վեհափառ հայրապետի հետ. Սրբազանը՝ իրեն վարչապետ առաջադրելու նախաձեռնության մասին
Կարծիք. Բաքվում Լուկաշենկոյի հայտարարություններն ակնհայտորեն ցույց են տալիս Հայաստանի և Ադրբեջանի դիվանագիտության աշխատանքի արդյունքներըԿարծիք. Բաքվում Լուկաշենկոյի հայտարարություններն ակնհայտորեն ցույց են տալիս Հայաստանի և Ադրբեջանի դիվանագիտության աշխատանքի արդյունքները
Հարցում. Հայաստանում հարցվածների կեսից ավելին դրական է գնահատում Հարցում. Հայաստանում հարցվածների կեսից ավելին դրական է գնահատում "Տավուշը հանուն հայրենիքի" շարժումը
Փորձագետներն ու քաղաքագետները վերլուծել են Փորձագետներն ու քաղաքագետները վերլուծել են "Հայաստանի շուրջ առկա խնդիրները և դրանց հնարավոր լուծումները"