Arminfo.info


104
 Ուրբաթ, 27 Հուլիսի 2018, 17:23

Արմինֆո.

Լիդիանը ներկայացված տեսանյութի հիման վրա  պահանջում է բացահայտել Ծրագրի դեմ արհեստական պայքար հրահրողներին ու բացել Ամուլսարի ճանապարհները (տեսանյութ)
 Հինգշաբթի, 26 Հուլիսի 2018, 19:04

Արմինֆո.«Լիդիան Արմենիա» ընկերությունը բազմիցս տեղեկացրել է, որ Ամուլսարի ծրագիր տանող ճանապարհների անօրինական փակողները ֆինանսավորվում են տարբեր շահագրգիռ մարդկանց կողմից, և ունի հիմնավոր կասկածներ, որ նման բողոքի ակցիաներ հրահրողների և աջակցողների մեջ կան նաև հանքարդյունաբերական ընկերություններ։

Կցված տեսանյութը վառ ապացույցն է այն բանի, որ անօրինական ճանապարհներ փակողները ֆինանսավորվում են շահագրգիռ մարդկանց կողմից, և ոչ թե՝ բնապահպանական մտահոգություններով են առաջնորդվում։ Տեսանյութում հստակ երևում է, թե ինչպես Սյունիքի նախկին մարզպետ և Զանգեզուրի ՊՄԿ-ի ղեկավար Վահե Հակոբյանին սպասարկող ծառայողական ավտոմեքենայով՝ նրա իսկ վարորդը ճանապարհ փակողներին սնունդ է մատակարարում։

Այս հանգամանքը մեկ անգամ ևս ցույց է տալիս, որ ճանապարհ փակող մարդկանց հետևում կան հատուկ նպատակներ հետապնդող, մեծ ֆինանսական ռեսուրսներ և հստակ շահագրգռվածություն ունեցող  ուժեր, ովքեր բացի բողոքի արհեստական ակցիաները, նաև, օգտագործելով մեդիա ռեսուսների բոլոր հնարավորությունները, սոցիալական ցանցերը և քաղաքական ամբիոնները՝ ակտիվ հակաքարոզչությամբ հետևողականորեն հեղինակազրկում են «Լիդիան Արմենիա» ընկերությանը։

ՀՀ ոստիկանության և ԱԱԾ-ի ուշադրությունն ենք հրավիրում կցված տեսանյութը և պահանջում ենք՝ բացահայտել ճշմարտությունը, անհապաղ բացել հանքավայր տանող ճանապարհները, պատժել մեղավորներին և Հայաստանի լավագույն հանքարդյունաբերական ծրագրի, խոշորագույն  ներդրողի և ամենապատասխանատու ընկերության ճակատագիրը չթողնել ուղղորդված, անօրինական ցուցարարների քմահաճույքին։

Փոշին Ջերմուկ չի կարող հասնել
 Չորեքշաբթի, 25 Հուլիսի 2018, 11:08

Արմինֆո.«Հայկական բնապահպանական ճակատ» անվանումով կազմակերպությունը տարածել է հերթական ապատեղեկատվությունն Ամուլսարի ծրագրի վերաբերյալ, որտեղ «բացահայտել» է Ամուլսարի կույտային տարրալվացման հարթակում շինարարական պայթեցման տեսանյութ, և պնդում է, թե պայթեցման փոշին հասնում է շրջակա համայնքներ և Ջերմուկ քաղաք:

Նախ՝ զավեշտալի է պայթեցման տեսանյութը որպես բացահայտում ներկայացնելը, երբ Լիդիանը վաղուց նման տեսանյութ տեղադրել էր իր Youtube-յան ալիքում: Անցյալ տարի շինարարական պայթեցում տեսնելու ցանկություն հայտնեցին Ջերմուկի և Կեչուտի դպրոցականները, որպեսզի համոզվեն, որ այն չի կարող բացասական ազդեցություն ունենալ համայնքի վրա: Կից՝ համայնքի բնակիչների շինհրապարակ այցելության և պայթեցման տեսանյութն է, որը Լիդիանը հրապարակել էր դեռ անցյալ աշնանը:

Երկրորդ, երբ մենք ասում ենք, որ պայթեցման կամ շինարարական փոշին չի կարող հասնել Ջերմուկ, ի տարբերություն որոշ ակտիվիստերի հայտարարության, մեր պնդումը հիմված է ոչ թե աչքաչափի, այլ գիտական մոնիտորինգի տվյալների վրա: Բոլոր պայթեցումներն ուղեկցվում են Լիդիանի բնապահպանական թիմի կողմից մոնիտորինգով՝ վիբրացիայի, օդի գերճնշման, փոշու մասնիկների և տարածական բաշխման շուրջ՝ հատուկ սարքավորումներով: Մոնիտորինգի արդյունքները հասանելի են մեր կայքում:

Եվ վերջապես նույնիսկ աչքաչափով՝ «Բնապահպանական ճակատի» տարածած տեսանյութից էլ ակնհայտ է, որ փոշին նստում է հենց այն տարածքում, որտեղ տեղի է ունենում պայթեցումը, ու նույնիսկ վառ երևակայության դեպքում չի կարող ճամփորդել մի քանի կիլոմետր և հասնել Ջերմուկ: Մոնիտորինգի արդյունքներն ապացուցում են, որ նույնսիկ 1.4 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Գնդեվազում բոլոր պարամետրերը նորմայի մեջ են: Շինարարական պայթեցումը փոքր ծավալի պայթեցում է, որից առաջացած փոշու հիմնական մասը, ինչպես երևում է տեսանյութում, նստում է մի քանի հարյուր մետր շառավիղով: Ամուլսարում արդյունաբերական պայթեցումները տեղի են ունենալու բացահանքերի տարածքում՝ մի քանի կիլոմետրով էլ ավելի հեռու բոլոր բնակավայրերից: Մինչդեռ զարմանալի է, որ Ամուլսարի դեմ վերջին մի քանի տարում հարյուրից ավելի հարցազրույց ու մամուլի ասուլիս տված Հայկական բնապահպանական ճակատը «մտահոգվում է» հենց միայն Ամուլսարով և օրինակ այլ հանքերում արդյունաբերական պայթեցման կետին ավելի մոտ գտնվող քաղաքների վերաբերյալ նման տեսանյութեր չի տարածում: Տե՛ս՝ օրինակ Զանգեզուրի պղնձամոլիբդենայինում պայթեցման տեսանյութը, ինչպես նաև քարտեզները՝ բնակավայրերի և հանքավայրերի տարածության վերաբերյալ: 

«Լիդիան Արմենիան» որևէ առնչություն չունի հարուցված քրեական գործի հետ  
 Երեթշաբթի, 24 Հուլիսի 2018, 11:03

Արմինֆո.«Լիդիան Արմենիա»  ՓԲ ընկերությունը, անդրադառնալով ՀՀ Քննչական Կոմիտեի պաշտոնական հաղորդագրությանը «Հարուցվել է քրեական գործ՝ շրջակա միջավայրի աղտոտման մասին տեղեկությունները դիտավորությամբ թաքցնելու առերևույթ դեպքի առթիվ» վերտառությամբ և ԶԼՄ-ների կողմից այդ հաղորդագրության տարածմանը, արտահայտում է իր վրդովմունքն ու տարակուսանքը՝ ինչպես Կոմիտեի կողմից վերոնշյալ հաղորդագրությունում «Լիդիան Արմենիա» ՓԲ ընկերության անվան շահարկման, այնպես էլ՝ որոշ լրատվամիջոցների կողմից hաղորդագրությունում առկա տեղեկատվության ակնհայտ խեղաթյուրման առնչությամբ:
 
Սույնով հայտարարում ենք, որ «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ն որևէ առնչություն չունի հարուցված քրեական գործի և դրանում ներգրավված անձանց հետ և հետամուտ է լինելու ընկերության անունը շահարկող և գործարար համբավն արատավորող անձանց՝ օրենքով սահմանված կարգով պատասխանատվության ենթարկելուն:
 
Ընկերությունը՝ ինչպես որոշ լրատվամիջոցների կողմից ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնատար անձանց նկատմամբ հարուցված քրեական գործը որպես Լիդիանի դեմ հարուցված քրեական գործ ներկայացնելը, այնպես էլ Քննչական կոմիտեի կողմից տարածված հաղորդագրությունում «Լիդիան Արմենիա» ՓԲ ընկերության անունը հիշատակելը դիտարկում է՝ որպես դիտավորություն, և ընկերության դեմ ուղղված հակաքարոզչության դրսևորում: «Լիդիան Արմենիա» ՓԲ ընկերությունը որևէ տեղեկություն պատկան մարմիններից երբևէ չի թաքցրել, իսկ ընկերության կառավարման մարմիններում ընգրկված անձինք վստահ են, որ ընկերությունը հետևել է ՀՀ օրենսդրությամբ սահմանված բնապահպանական բոլոր պահանջներին: Պահանջում ենք այն լրատվամիջոցներից, որոնք Քննչական կոմիտեի հաղորդագրությունը ներկայացնրել են որպես «Լիդիանի» դեմ հարուցված քրեական գործ, հերքել այդ տեղեկատվությունը, քանի որ Քննչական կոմիտեում ընկերության նկատմամբ նման գործ չի հարուցվել: Միևնույն ժամանակ ակնկալում ենք, որ քննչական մարմինները հետայսու մասնավոր անձանց ենթադրությունների հիման վրա հարուցված քրեական գործերում կխուսափեն անհարկի հիշատակել երկրի խոշորագույն ներդրողի անունը, հաշվի առնելով, որ նման շփոթեցնող հաղորդագրությունները բացասաբար են անդրադառնում միջազգային ներդումային շուկայում ընկերության և երկրի վարկանիշի վրա: 
 

Փակ ճանապարհների պատճառով  Ամուլսարի տարածքում հնարավոր չէ իրականացնել բնապահպանական կառավարումը
 Ուրբաթ, 20 Հուլիսի 2018, 14:48

Արմինֆո.«Լիդիան Արմենիա» ընկերությունն արդեն երրորդ անգամ նամակ է հղել համապատասխան իրավասու մարմիններին, որով մեկ անգամ ևս տեղեկացնում է, որ դեպի Ամուլսարի հանք տանող ճանապարների մի խումբ անձանց կողմից ապօրինի փակման հետևանքով, «Լիդիան Արմենիան» չի կարողանում իրականացնել  հանքում շինարարական աշխատանքների տարածքի բնապահպանական կառավարումը, օրինակ՝ մակերևութային ջրերի հոսքերի վերահսկումը և իրականացնել բնապահպանական մշտադիտարկումներ: Ընկերությունը հունիսի 22-ից մինչ օրս չի կարողանում վերահսկել նաև փոշու նստվածքների կուտակումը, օդի որակի պասիվ մոնիտորինգը և այլն:
 
Նախորդ երկու նամակներում մասնավորապես նշված է, որ «Լիդիան Արմենիա» ընկերության անձնակազմը և առհասարակ ընկերությունն այս պահին չի կարող պատասխանատվություն կրել Ամուլսարի տարածքի համար, քանի դեռ ճանապարհները փակ են, և ընկերությունը չի կարողանում իրականացնել իր պարտականությունները: Բնապահպանական իրավիճակը հանքավայրի տարածքում դուրս է վերահսկողությունց, ինչը անընդունելի է՝ մասնավորապես հորդառատ անձրևները կարող են  հանգեցնել բնապահպանական չափանիշների շեղումերի։
 
Ընկերությունը խնդրել է անհապաղ միջոցներ ձեռնարկել Ամուլսարի տարածք իր աշխատակիցների անարգել մուտքը ապահովելու ուղղությամբ, այլապես կարող են լինել բնապահպանական հետևանքներ:
 
 

Ամուլսարի հանքավայրի շահագործման դեմ պայքարող ակտիվիստներն օգտագործում են չճշտված տեղեկություններ
 Հինգշաբթի, 12 Հուլիսի 2018, 20:13

Արմինֆո. Վարչապետին՝ Վայոց Ձոր կատարած այցի ընթացքում ներկայացվել է, թե ակտիվիստների՝ Համապատասխանության ապահովման պաշտպան խորհրդականի (ՀԱՊ) գրասենյակ հղած բողոքի արդյունքում ՀԱՊ-ը եզրակացրել է, թե Ամուլսարի ծրագիրում պատշաճ չի գնահատված Ջերմուկ տուրիստական բրենդի վրա հնարավոր ազդեցությունը և Միջազգային ֆինանասական կորպորացիան (IFC) իբր հրաժարվել է Ամուլսարի ծրագրի ֆինանսավորումից՝ ՀԱՊ կողմից «բացահայտված բնապահպանական խնդիրների պատճառով»: Ինչպես նշվում է Լիդիան Արմենիա ընկերության պաշտոնական հայտարարության մեջ, այս պնդումը իրականությանը չի համապատասխանում մի քանի կետով:

ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում քրեական գործ է հարուցվել Lydian Armenia ընկերության աշխատակիցներին սպառնացող քաղաքացիների նկատմամբ
 Չորեքշաբթի, 11 Հուլիսի 2018, 15:19

Արմինֆո.ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածի 1-ին մասի («Սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ գույք ոչնչացնելու սպառնալիքը») հատկանիշներով քրեական գործ է հարուցվել Lydian Armenia ընկերության աշխատակիցներին և նրանց ընտանիքի անդամներին սպառնացող քաղաքացիների նկատմամբ:  Այդ մասին ասվում է ԱԱԾ հաղորդագրության մեջ:

Լիդիան Արմենիան արձագանքեց ակտիվիստներին Ջերմուկ համայնքի վրա Ամուլսարի նախագծի ազդեցության մասին հայտարարությամբ
 Երեթշաբթի, 10 Հուլիսի 2018, 21:05

Արմինֆո.Անցյալ շաբաթ Ջերմուկում վարչապետի ներկայությամբ մի քանի ակտիվիստ պնդեցին, թե Լիդիանը երբեք Ջերմուկում հանրային քննարկում չի կազմակերպել, և Ջերմուկն ազդակիր համայնք չի ճանաչել: Այս կապակցությամբ ընկերությունը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ, մասնավորապես, նշվում է:

ՀՀ բնապահպանության նախարարը դեմ է Հայաստանում մեծ ծավալներով հանքարդյունաբերության զարգացմանը
 Երեթշաբթի, 10 Հուլիսի 2018, 19:50

Արմինֆո. «Ես դեմ եմ Հայաստանում հանքարդյունաբերության զարգացմանը նման մեծ ծավալներով», - լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀ բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը:

 Երեթշաբթի, 10 Հուլիսի 2018, 19:39

Արմինֆո.

Հայաստանի նախագահը հերքում է իր կապը «Լիդիան՚ ընկերության հետ
 Շաբաթ, 7 Հուլիսի 2018, 15:16

Արմինֆո. Ամուլսարի հարցը ցավոտ է Հայաստանի համար, քանի որ առնչվում է շրջակա միջավայրի պահպանությանը: Հուլիսի 7-ին Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի «Ժողովրդավարություն, ավտանգություն եւ արտաքին քաղաքականություն» խորագիրով երիտասարդական երրորդ ֆորումի ժամանակ այդ մասին հայտարարել է Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը:

«Լիդիան Արմենիան» այս պահին պատասխանատվություն չի կրում հանքավայրի տարածքում տիրող իրավիճակի համար 
 Երեթշաբթի, 3 Հուլիսի 2018, 17:53

Արմինֆո.Այսօր՝ հուլիսի 3-ին «Լիդիան Արմենիա» ընկերությունը նամակ է հղել ՀՀ Բնապահպանության նախարարին, պատճենը՝ ՀՀ Վարչապետին, Արտակարգ իրավիճակների, Տնտեսական զարգացման և ներդրումների, Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների և Տարածքային կառավարման նախարարներին առ այն, որ հունիսի 22-ից Ամուլսարի հանքավայրի ապօրինի շրջափակման հետևանքով Լիդիանի աշխատակազմն ի վիճակի չէ հանքավայրի տարածքում իրականացնել շրջակա միջավայրի և անվտանգության  մշտադիտարկում և կառավարում: Համապատասխան նախարարություններն այս մասին տեղեկացվել են դեռևս հունիսի 28-ին:  
 

«Մենք մեր հանքավայրի տերերը». Լիդիանի աշխատակիցները բողոքի ցույց են անում կառավարության շենքի մոտ, պահանջելով բացել Ամուլսարի ճանապարհները
 Երկուշաբթի, 2 Հուլիսի 2018, 15:57

Արմինֆո. Լիդիան ընկերության հարյուրավոր աշխատակիցներ, մերձակա վայրերի բնակիչների հետ միասին, այսօր հավաքվել էին կառավարության շենքի մոտ և կոչ են անում բացել ճանապարհները դեպի Ամուլսարի շինհրապարակ, որը ցուցարարների կողմից փակ է արդեն 10 օր:

 Հինգշաբթի, 28 Հունիսի 2018, 16:40

Արմինֆո.

Փաստական ուղղումներ Բրոնոզյանի փորձագետների վերջին մեկնաբանությունների վերաբերյալ (տեսանյութ)
 Երեթշաբթի, 26 Հունիսի 2018, 18:31

Արմինֆո.Ամուլսար կատարած այցից հետո անցյալ շաբաթ Հ. Բրոնոզյանի փորձագետներ Էնն Մաեսթը և Անդրե Սոբոլևսկին ընդունեցին, որ կան բազմաթիվ փաստեր, որոնք նրանք հաշվի չեն առել, կամ որոնց մասին տեղյակ չէին, երբ անցյալ տարի մի քանի զեկույց էին գրել Ամուլսարի ծրագրի մասին՝ առանց Ամուլսար երբևէ այցելելու և առանց Լիդիանի մասնագետների հետ խոսելու:

Այդուհանդերձ, այցին հաջորդած հայտարարության մեջ նրանք մի շարք փաստացի սխալներ պարունակող հայտարարություն արեցին, որը հակասում էր նրանց իսկ հնչեցրած կարծիքին Ամուլսարում: Ավելին՝ իրենց մամուլի ասուլիսում հնչած բանավոր հայտարարությունները հակասում էին իրենց գրավոր հայտարարությանը:
 
Կից ներկայացնում ենք տեսանյութ, որտեղ կան իրարամերժ բազմաթիվ հայտարարություններ: Մենք կարևոր ենք համարում անդրադառնալ մի քանի փաստերի, որպես մեր շահագրգիռ կողմերին օբյեկտիվ տեղեկատվություն տրամադրելու պարտավորություն:
 

 Ուրբաթ, 22 Հունիսի 2018, 20:40

Արմինֆո.

Փորձագետ. Ամուլսարի ծրագրի ռիսկերը թերագնահատված են, վերանայման կարիք ունեն
 Չորեքշաբթի, 20 Հունիսի 2018, 19:55

Արմինֆո. Ամուլսարի ծրագրի ռիսկերը թերագնահատված են: Հանքավայրում գերակշռում են ապառները, որոնք կլանում և արտահանումեն թթվածին, որը սպառնում է կենսաբազմազանությանը և մարդկային առողջությանը: Այս մասին հունիսի 20-ին կայացած շնորհանդեսին, որտեղ ներակյացվել են Lydian International ընկերության փաստաթղթերի հետազոտությունների արդյունքները, որն զբաղվում է Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործմամբ, հայտարարել է բնապահպանական խնդիրների գծով ամերիկացի փորձագետ, դոկտոր Էնն Մաէսթը:

Ամուլսարի վերաբերյալ հերթական ապատեղեկատվության մասին
 Ուրբաթ, 15 Հունիսի 2018, 13:16

Արմինֆո.Վերջին օրերին համացանցում տարածվեցին տեսանյութեր, որոնք պարունակում են ուղղորդված ապատեղեկատվություն Ամուլսարի ծրագրի վերաբերյալ: Տեսանյութերից մեկում երևում է դեռևս չկառուցված արտադրական ավազաններից մեկը, որը ներկայացվում է որպես պոչամբար: Տեսանյութի հեղինակը մատնանշում է գեոմեմբրանը, որն իբրև թե կայուն չէ անձրևաջրերի նկատմամբ:

Միլս. Վաշինգտոնը պատրաստ է աջակցել Հայաստանի նոր կառավարության տնտեսական և քաղաքական բարեփոխումներին
 Ուրբաթ, 15 Հունիսի 2018, 12:38

Արմինֆո. Վաշինգտոնը պատրաստ է աջակցել Հայաստանի նոր կառավարության տնտեսական և քաղաքական բարեփոխումներին:  Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հետ հանդիպմանն այդ մասին հայտարարել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը, համոզմունք հայտնելով, որ և գործարար և ներդրումային միջավայրի բարելավումը կօգնի ներգրավել ավելի մեծ թվով ամերիկյան ընկերությունների, որոնք արդեն տեսնում են այստեղ առկա ներուժը:

Էներգոնախ. Ամուլսարի նախագիծը կարելի է համարել հաջողված փորձ նոր տեխնոլոգիաների կիրառման
 Երեթշաբթի, 12 Հունիսի 2018, 16:54

Արմինֆո. ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունը արձագանքել է հանքարդյունբերության վերաբերյալ մի քանի հասարակական կազմակերպությունների առաջարկներին:  
Նախարարությունը անդրադառնալով Ամուլսարի ծրագրին մասնավորապես տեղեկացրել է. 




Մեկնաբանվողներ
Փաշինյանը չի ճանաչել Արցախը, փոխարենը ճանաչել Է Պաղեստինը. քաղաքագետՓաշինյանը չի ճանաչել Արցախը, փոխարենը ճանաչել Է Պաղեստինը. քաղաքագետ
Վերախմբավորումից հետո մեր շարժումն էլ ավելի մասշտաբային կդառնա. արքեպիսկոպոսՎերախմբավորումից հետո մեր շարժումն էլ ավելի մասշտաբային կդառնա. արքեպիսկոպոս
Ֆրանսիացի հայտնի գործիչները Մակրոնին խնդրում են ֆրանսիական զորքեր ուղարկել Հայաստան Ֆրանսիացի հայտնի գործիչները Մակրոնին խնդրում են ֆրանսիական զորքեր ուղարկել Հայաստան
Ընդդիմադիր պատգամավորների կողմից իրենց մանդատները վայր դնելու հարցն օրակարգում է. Մինասյան Ընդդիմադիր պատգամավորների կողմից իրենց մանդատները վայր դնելու հարցն օրակարգում է. Մինասյան
"Տավուշ հանուն հայրենիքի" շարժումը մարզերում հանդիպումներ կունենա ՀՀ քաղաքացիների հետ
Պետդեպարտամենտ. Վաշինգտոնում հստակ գնահատական չունեն՝ Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցածը գաղթ էր, թե էթնիկ զտումՊետդեպարտամենտ. Վաշինգտոնում հստակ գնահատական չունեն՝ Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցածը գաղթ էր, թե էթնիկ զտում
Մեկնարկել է ավտոերթը դեպի Գյումրի՝ գյումրեցի Բագրատ Գալստանյանի գլխավորությամբՄեկնարկել է ավտոերթը դեպի Գյումրի՝ գյումրեցի Բագրատ Գալստանյանի գլխավորությամբ
Հայաստանում բողոքի ակցիաները երկու բաղադրիչ ունեն՝ օբյեկտիվ և արտաքին. քաղաքագետՀայաստանում բողոքի ակցիաները երկու բաղադրիչ ունեն՝ օբյեկտիվ և արտաքին. քաղաքագետ
Այս տարօրինակ լռությունն ընդհատելու ժամանակն է. Դիվանագետների համահայկական խորհուրդը դիմել է օտարերկրյա դիվանագիտական առաքելություններին և միջազգային կազմակերպություններինԱյս տարօրինակ լռությունն ընդհատելու ժամանակն է. Դիվանագետների համահայկական խորհուրդը դիմել է օտարերկրյա դիվանագիտական առաքելություններին և միջազգային կազմակերպություններին
Երեւան է այցելել Պենտագոնի ՊՎՆԳ վտանգների համատեղ նվազեցման ղեկավարության տնօրենըԵրեւան է այցելել Պենտագոնի ՊՎՆԳ վտանգների համատեղ նվազեցման ղեկավարության տնօրենը
ՀՀ վարչապետ. Ես՝ անձամբ, գիտեմ մեր դեմ պատերազմի նախապատրաստմանը ՀԱՊԿ, առնվազն, երկու պետությունների մասնակցության մասինՀՀ վարչապետ. Ես՝ անձամբ, գիտեմ մեր դեմ պատերազմի նախապատրաստմանը ՀԱՊԿ, առնվազն, երկու պետությունների մասնակցության մասին
Ես պիտի խոսեմ Վեհափառ հայրապետի հետ. Սրբազանը՝ իրեն վարչապետ առաջադրելու նախաձեռնության մասինԵս պիտի խոսեմ Վեհափառ հայրապետի հետ. Սրբազանը՝ իրեն վարչապետ առաջադրելու նախաձեռնության մասին
Կարծիք. Բաքվում Լուկաշենկոյի հայտարարություններն ակնհայտորեն ցույց են տալիս Հայաստանի և Ադրբեջանի դիվանագիտության աշխատանքի արդյունքներըԿարծիք. Բաքվում Լուկաշենկոյի հայտարարություններն ակնհայտորեն ցույց են տալիս Հայաստանի և Ադրբեջանի դիվանագիտության աշխատանքի արդյունքները
Հարցում. Հայաստանում հարցվածների կեսից ավելին դրական է գնահատում Հարցում. Հայաստանում հարցվածների կեսից ավելին դրական է գնահատում "Տավուշը հանուն հայրենիքի" շարժումը
Փորձագետներն ու քաղաքագետները վերլուծել են Փորձագետներն ու քաղաքագետները վերլուծել են "Հայաստանի շուրջ առկա խնդիրները և դրանց հնարավոր լուծումները"