Arminfo.info


Ընտանիքի օրվա կապակցությամբ 10% քեշբեք IDBank-ի Visa քարտերով
 Հինգշաբթի, 13 Մայիսի 2021, 17:55

Արմինֆո.IDBank-ի Visa քարտերով անկանխիկ վճարումներ կատարելը շահավետ է։ Ընտանիքի միջազգային օրվա առթիվ շնորհավորե՛ք Ձեր ընտանիքի անդամներին՝ ապահովելով նրանց տոնական ժամանցը կամ ընտրելով ինքնատիպ ու անմոռանալի նվերներ։

Առցանց ապառիկ գնումներ ՎՏԲ-Հայաստան Բանկի և «ԻԴԵԱԼ համակարգ»-ի միջոցով
 Երեթշաբթի, 11 Մայիսի 2021, 18:25

Արմինֆո.ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է օգտվել եզակի հնարավորությունից` ձևակերպել ապառիկ վարկ անմիջապես https://shop.idealsystem.am/ կայքից և ստանալ զեղչեր:

Ապահով գնումներ համացանցում. Մի քանի խորհուրդ
 Ուրբաթ, 7 Մայիսի 2021, 16:36

Արմինֆո.Յուրաքանչյուր օր աշխարհում զեղծարարությունների զոհ է դառնում ինտերնետ-գնորդների երկու տոկոսը: Ցուցանիշը փոքր է միայն առաջին հայացքից: 2020 թ տվյալով, աշխարհում ինտերնետ գնումներ իրականացրածների թիվը հասել է մոտ 1,92 մլրդ-ի (օրական՝ մոտ 5,27 մլն մարդ):

Visa Direct փոխանցումներ՝ ավելի շահավետ պայմաններով
 Ուրբաթ, 7 Մայիսի 2021, 15:31

Արմինֆո.Արդշինբանկի Ձեր Visa քարտից ցանկացած այլ Visa քարտի դեպի արտասահման փոխանցում կատարելիս կամ Ձեր Visa քարտին փոխանցում ստանալիս կարող եք ստանալ 1000 ՀՀ դրամի չափով քեշբեք։ Արշավին կարող են մասնակցել Visa քարտի քարտապանները՝ ստորև ներկայացված հիմնական պայմաններին համապատասխանելու պարագայում: 

ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է վճարային քարտեր  ուսանողներին
 Հինգշաբթի, 6 Մայիսի 2021, 17:41

Արմինֆո.ՎՏԲ-Հայաստան Բանկը, միջազգային Visa վճարահաշվարկային համակարգի հետ համատեղ, մեկնարկել է iStudent քարտը, որը նախատեսված է միջին մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողների համար:

 «Ազնավուր» հիմնադրամը և «Աջակցություն վիրավոր զինվորներին» ՀԿ-ն  գործարկում են Վիրավոր զինվորների սոցիալական վերաինտեգրման նոր ծրագիր
 Երեթշաբթի, 4 Մայիսի 2021, 19:17

Արմինֆո.  «Աջակցություն վիրավոր զինվորներին» բարեգործական հասարակական կազմակերպությունը վիրավոր զինվորների սոցիալական վերաինտեգրմանն ուղղված ծրագրերի շրջանակում ուժերը միավորում է «Ազնավուր» հիմնադրամի հետ:

Արդշինբանկը ռուսական Սբերբանկի հետ համատեղ գործարկել է ակնթարթային դրամական փոխանցումներ հեռախոսահամարով
 Երկուշաբթի, 3 Մայիսի 2021, 18:37

Արմինֆո.Այսուհետ Ռուսաստանի Սբերբանկի մոբայլ հավելվածի բոլոր հաճախորդերը կկարողանան հաշված վարկյանների ընթացքում գումար փոխանցել Արդշինբանկի հաճախորդների հաշվին:  Ակնթարթային դրամական փոխանցումներն իրականացվում են СберБанк онлайн հավելվածի միջոցով, փոխանցումն ուղարկելու համար բավարար է իմանալ միայն փոխանցումն ստացողի հեռախոսահամարը:

Էլեն Ասատրյանի ներկայացրած բանաձևը ԱՄՆ Կոնգրեսին և Բայդենի վարչակազմին հորդորում է պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի և Ադրբեջանի նկատմամբ և պահանջել, որ Ադրբեջանի իշխանություններն անհապաղ ազատ արձակեն բոլոր հայ գերիներին
 Երկուշաբթի, 3 Մայիսի 2021, 14:58

Արմինֆո. Լոս Անջելեսի Դեմոկրատական կուսակցության ընտրված անդամ և Դեմոկրատական Կուսակցության Կենտրոնական Կոմիտեի անդամ Էլեն Ասատրյանը բանաձև է ներկայացրել, որը կքննարկվի ապրիլի 29-ից մայիսի 2-ը տեղի ունեցող Կալիֆորնիայի Դեմոկրատական կուսակցության ամենամյա համաժողովի ընթացքում:

Կոնվերս Բանկ. Եվս մեկ Cashback եւս մեկ տոնի կապակցությամբ
 Ուրբաթ, 30 Ապրիլի 2021, 16:26

Արմինֆո.Մայիսմեկյան տոնի կապակցությամբ Կոնվերս Բանկը հանդես է գալիս հաճախորդների խրախուսման հերթական  ակցիայով: «Գնահատում ենք Բանկի նկատմամբ գործընկերների ու հաճախորդների վստահությունը: Շնորհավորում ենք մայիսի մեկի՝ Աշխատակցի օրվա  կապակցությամբ եւ Բանկի կորպորատիվ աշխատավարձային պայմանագրի շրջանակներում աշխատավարձ ստացող հաճախորդներին առաջարկում մայիսի 1-2-ին կատարել անկանխիկ գնումներ ու օգտվել մինչեւ 20 հազար դրամի չափով գումարի վերադարձի հնարավորությունից»,- ասել են Կոնվերս Բանկում:

Գյումրիում ստեղծվել է տեխնիկական մեծ հագեցվածությամբ  ֆրանսերենի դասարան
 Հինգշաբթի, 29 Ապրիլի 2021, 18:58

Արմինֆո. «Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամի և «Կայուն զարգացման հիմնադրամ»-ի համագործակցության արդյունքում ստեղծված դասասենյակը հագեցված է մուլտիմեդիայի բոլոր հնարավորություններով՝ ինտերակտիվ դասեր կազմակերպելու համար: Աշակերտները ֆրանսերեն կսովորեն նոր մեթոդներով՝ խաղերով, երգերով ու ֆիլմերով։

Եվս մեկ վարկատեսակ  հասանելի է Կոնվերս Բանկի ՓՄՁ առցանց վարկավորման հարթակում
 Հինգշաբթի, 29 Ապրիլի 2021, 11:45

Արմինֆո. Կոնվերս բանկը համալրել է  փոքր եւ միջին ձեռնարկությունների (ՓՄՁ) վարկավորման առցանց հարթակում՝ https://sme.conversebank.am/   հասանելի վարկատեսակների ցանկը: Այժմ փոքր եւ միջին ձեռնարկատերերը կարող են վարկավորում ստանալ նաեւ Բանկի Բրիջ օնլայն վարկատեսակի շրջանակում`  շրջանառու միջոցների համալրման կամ կարճաժամկետ իրացվելիության ֆինանսավորման նպատակով:

ՎՏԲ-Հայաստան Բանկը բարելավում է ֆիզիկական անձանց վարկերի գնման պայմանները
 Չորեքշաբթի, 28 Ապրիլի 2021, 18:32

Արմինֆո.ՎՏԲ-Հայաստան Բանկը, պարբերաբար բարելավելով իր կողմից առաջարկվող պրոդուկտների պայմաններն, այս անգամ իջեցրել է ֆիզիկական անձանց վարկերի գնման  տարեկան տոկոսադրույքը և միջնորդավճարը:

IDpay. Փոխանցումներ Հայաստանից Ռուսաստան և հակառակը
 Չորեքշաբթի, 28 Ապրիլի 2021, 17:12

Արմինֆո.IDpay հավելվածով արդեն հնարավոր է գումար ստանալ Հայաստանից, իսկ Ռուսաստանից փոխանցումները կատարելագործվել են և աննախադեպ մատչելի են։ Թե՛ առաջին, թե՛ երկրորդ դեպքում ընդամենը անհրաժեշտ է իմանալ ստացողի հեռախոսահամարը։

Արդշինբանկն առաջարկում է Արագ Դրամական Փոխանցումների ստացման ավելի հարմար եղանակ
 Չորեքշաբթի, 28 Ապրիլի 2021, 12:29

Արմինֆո.Արդշինբանկը հաճախորդների հարմարավետությունն առավելագույնս ապահովելու և նրանց ժամանակը խնայելու համար շարունակում է բարելավել իր հեռավար ծառայությունները:

ՌԴ-ից դրամական փոխանցումներ ստացեք հեռախոսահամարի միջոցով
 Երեթշաբթի, 27 Ապրիլի 2021, 15:20

Արմինֆո.Ակբա բանկի և Սբերբանկի համագործակցության արդյունքում Ռուսաստանի Դաշնությունից այսուհետ 24/7 եղանակով, առանց բանկային տվյալների՝ միայն հեռախոսահամարի միջոցով, հնարավոր է վայրկյանների ընթացքում դրամական փոխանցումներ ստանալ:

ՓՄՁ առցանց վարկավորումը հասանելի է Կոնվերս Բանկի կայքում
 Երեթշաբթի, 27 Ապրիլի 2021, 09:28

Արմինֆո.Կոնվերս Բանկը  հայտարարում է փոքր եւ միջին ձեռնարկությունների (ՓՄՁ) վարկավորման առցանց հարթակի՝ https://sme.conversebank.am/  գործարկման մասին: Հարթակի գործարկումը ՓՄՁ հաճախորդներին համապարփակ բանկային եւ խորհրդատվական   ծառայություններով ապահովելուն ուղղված հերթական քայլն է:

Վարսենիկ Ավանյանը սիրո վարդ է պարգեւում
 Երկուշաբթի, 26 Ապրիլի 2021, 14:54

Արմինֆո. Պատերազմի արյունալի մղձավանջից հետո Հայաստանը պատվեց հանրային տարընթացության շղարշով։ Ամենուրեք վշտի եւ հուսախաբության մթնոլորտ: Բոլորը խոսում են այն մասին, թե ով է մեղավոր։ Սակայն կան մարդիկ, ովքեր ձգտում են ողջ ուժով արարել եւ սեր ու քաղցրություն սփռել ցավագին քաոսի ժամանակ:

ՎՏԲ-Հայաստան Բանկը տրամադրել է բանկային երաշխիք LSOFT ընկերությանը
 Ուրբաթ, 23 Ապրիլի 2021, 11:02

Արմինֆո.ՎՏԲ-Հայաստան Բանկը և LSOFT՝ ավտոմատացված բանկային համակարգ մշակող  ընկերությունն ավելի քան 10 տարի ակտիվ համագործակցում են հաշվարկադրամարկղային գործարքների շրջանակներում: Սկսած 2020 թվականից՝ Բանկը ֆինանսավորում է LSOFT ընկերությանը բանկային երաշխիքների միջոցով, որոնք տրամադրվում են ի ապահովում՝ ՀՀ ֆինանսների նախարարության նկատմամբ ընկերության պայմանագրային պարտավորությունների կատարման:

Ակբա բանկը թողարկել է մեծ առավելություններով նոր պրեմիում դասի քարտ
 Հինգշաբթի, 22 Ապրիլի 2021, 12:51

Արմինֆո.Ակբա բանկը մեկնարկել է նոր՝ Visa Signature պրեմիում դասի բանկային քարտի թողարկումը: Visa Signature քարտը բացի իր ստանդարտ գործառույթներից, քարտապաններին ընձեռում է նաև լրացուցիչ ծառայությունների լայն փաթեթ:

Երևան-Գյումրի-Երևան արագընթաց էլեկտրագնացքները վերսկսում են իրենց աշխատանքը. այսուհետ տոմսերը վաճառվում են նաև առցանց
 Չորեքշաբթի, 21 Ապրիլի 2021, 13:34

Արմինֆո. Երևան-Գյումրի-Երևան երթուղու ԷՊ2Դ արագընթաց էլեկտրագնացքները, որոնց ուղերթները ժամանակավորապես կասեցվել են տեխնիկական պատճառներով, վերսկսում են իրենց աշխատանքը: Այսուհետ ուղևորները կարող են գնել տոմսերը նաև առցանց՝ նախապես ամրագրելով տեղերը https://www.railway.am/arm/forpassaj կայքում: 




Մեկնաբանվողներ
Փաշինյանը չի ճանաչել Արցախը, փոխարենը ճանաչել Է Պաղեստինը. քաղաքագետՓաշինյանը չի ճանաչել Արցախը, փոխարենը ճանաչել Է Պաղեստինը. քաղաքագետ
Վերախմբավորումից հետո մեր շարժումն էլ ավելի մասշտաբային կդառնա. արքեպիսկոպոսՎերախմբավորումից հետո մեր շարժումն էլ ավելի մասշտաբային կդառնա. արքեպիսկոպոս
Ֆրանսիացի հայտնի գործիչները Մակրոնին խնդրում են ֆրանսիական զորքեր ուղարկել Հայաստան Ֆրանսիացի հայտնի գործիչները Մակրոնին խնդրում են ֆրանսիական զորքեր ուղարկել Հայաստան
Ընդդիմադիր պատգամավորների կողմից իրենց մանդատները վայր դնելու հարցն օրակարգում է. Մինասյան Ընդդիմադիր պատգամավորների կողմից իրենց մանդատները վայր դնելու հարցն օրակարգում է. Մինասյան
"Տավուշ հանուն հայրենիքի" շարժումը մարզերում հանդիպումներ կունենա ՀՀ քաղաքացիների հետ
Պետդեպարտամենտ. Վաշինգտոնում հստակ գնահատական չունեն՝ Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցածը գաղթ էր, թե էթնիկ զտումՊետդեպարտամենտ. Վաշինգտոնում հստակ գնահատական չունեն՝ Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցածը գաղթ էր, թե էթնիկ զտում
Մեկնարկել է ավտոերթը դեպի Գյումրի՝ գյումրեցի Բագրատ Գալստանյանի գլխավորությամբՄեկնարկել է ավտոերթը դեպի Գյումրի՝ գյումրեցի Բագրատ Գալստանյանի գլխավորությամբ
Հայաստանում բողոքի ակցիաները երկու բաղադրիչ ունեն՝ օբյեկտիվ և արտաքին. քաղաքագետՀայաստանում բողոքի ակցիաները երկու բաղադրիչ ունեն՝ օբյեկտիվ և արտաքին. քաղաքագետ
Այս տարօրինակ լռությունն ընդհատելու ժամանակն է. Դիվանագետների համահայկական խորհուրդը դիմել է օտարերկրյա դիվանագիտական առաքելություններին և միջազգային կազմակերպություններինԱյս տարօրինակ լռությունն ընդհատելու ժամանակն է. Դիվանագետների համահայկական խորհուրդը դիմել է օտարերկրյա դիվանագիտական առաքելություններին և միջազգային կազմակերպություններին
Երեւան է այցելել Պենտագոնի ՊՎՆԳ վտանգների համատեղ նվազեցման ղեկավարության տնօրենըԵրեւան է այցելել Պենտագոնի ՊՎՆԳ վտանգների համատեղ նվազեցման ղեկավարության տնօրենը
ՀՀ վարչապետ. Ես՝ անձամբ, գիտեմ մեր դեմ պատերազմի նախապատրաստմանը ՀԱՊԿ, առնվազն, երկու պետությունների մասնակցության մասինՀՀ վարչապետ. Ես՝ անձամբ, գիտեմ մեր դեմ պատերազմի նախապատրաստմանը ՀԱՊԿ, առնվազն, երկու պետությունների մասնակցության մասին
Ես պիտի խոսեմ Վեհափառ հայրապետի հետ. Սրբազանը՝ իրեն վարչապետ առաջադրելու նախաձեռնության մասինԵս պիտի խոսեմ Վեհափառ հայրապետի հետ. Սրբազանը՝ իրեն վարչապետ առաջադրելու նախաձեռնության մասին
Կարծիք. Բաքվում Լուկաշենկոյի հայտարարություններն ակնհայտորեն ցույց են տալիս Հայաստանի և Ադրբեջանի դիվանագիտության աշխատանքի արդյունքներըԿարծիք. Բաքվում Լուկաշենկոյի հայտարարություններն ակնհայտորեն ցույց են տալիս Հայաստանի և Ադրբեջանի դիվանագիտության աշխատանքի արդյունքները
Հարցում. Հայաստանում հարցվածների կեսից ավելին դրական է գնահատում Հարցում. Հայաստանում հարցվածների կեսից ավելին դրական է գնահատում "Տավուշը հանուն հայրենիքի" շարժումը
Փորձագետներն ու քաղաքագետները վերլուծել են Փորձագետներն ու քաղաքագետները վերլուծել են "Հայաստանի շուրջ առկա խնդիրները և դրանց հնարավոր լուծումները"