Arminfo.info


Փաշինյան. Մեր ռուս գործընկերները լայնածավալ աշխատանք են տանում աղետի գոտում երկաթուղային հաղորդակցության վերականգնման ուղղությամբ
 Հինգշաբթի, 6 Հունիսի 2024, 15:10

Արմինֆո.Աղետի գոտում ակտիվ տեմպերով ընթանում են վերականգնողական աշխատանքներ։ Այդ մասին հունիսի 6-ին կառավարության նիստում հայտարարել է մայիսի 26-ի հեղեղումների հետեւանքների վերացման օպերատիվ շտաբի ղեկավար, ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։

Թյուրքագետ. Թուրքիան և Ադրբեջանը Սյունիքը Հայաստանից կտրելու նպատակ են հետապնդում
 Հինգշաբթի, 6 Հունիսի 2024, 13:20

Արմինֆո.Այսպես կոչված՝ "Զանգեզուրի միջանցքը" չի կարող անցնել Իրանով։ Այդ մասին գրում է թյուրքագետ Վարուժան Գեղամյանը։

Հայաստանի Հանրապետությունը ևս մեկ գույքի նկատմամբ սեփականության իրավունք է ստացել. գլխավոր դատախազ
 Հինգշաբթի, 6 Հունիսի 2024, 12:46

Արմինֆո. Անցյալ շաբաթ ևս մեկ գույքի նկատմամբ գրանցվել է ՀՀ սեփականության նախնական իրավունքը: Կառավարության այսօրվա նիստում այդ մասին հաղորդել է գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը:

Հայաստանը չի մասնակցել ՀԱՊԿ անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի Ալմաթիում կայացած նիստին
 Հինգշաբթի, 6 Հունիսի 2024, 12:44

Արմինֆո.Ալմաթիում ղազախական կողմի նախագահությամբ տեղի է ունեցել ՀԱՊԿ անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի նիստը:

«Վերին Լարս» անցակետ տանող ճանապարհը փակ է բոլոր տեսակի փոխադրամիջոցների համար
 Հինգշաբթի, 6 Հունիսի 2024, 12:27

Արմինֆո. «Վերին Լարս» անցակետ տանող ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի փոխադրամիջոցների համար՝ ձնահոսքի պատճառով: Այդ մասին հաղորդել է ՌԴ-ում ՀՀ դեսպանության մաքսային կցորդ Վահան Հակոբյանը։ Նա, ընդսմին, հույս է հայտնել, որ երեկոյան ճանապարհը կբացվի, ծայրահեղ դեպքում՝ վաղը։

Շենքը, որտեղ նախկինում գտնվում էր ԱՕԿՍ-ը, կհանձնվի հավատարմագրային կառավարման
 Հինգշաբթի, 6 Հունիսի 2024, 12:26

Արմինֆո. Կառավարությունն այսօրվա նիստում ընդունել է «Վարձակալությամբ անշարժ գույք տրամադրելու մասին» որոշում, որով Պետական գույքի կառավարման կոմիտեին ամրացված քաղաք Երևան, Կենտրոն, Աբովյան թիվ 3 հասցեում գտնվող շենքի (ԱՕԿՍ) 651.6 քմ մակերեսով ոչ բնակելի տարածքը տրամադրել վարձակալության մրցույթով՝ 10 տարի ժամկետով, օրենքով չարգելված գործունեություն իրականացնելու նպատակով:

Արդշինբանկը «Սանկտ Պետերբուրգի պալատները Երևանում» միջազգային երաժշտական փառատոնի ֆինանսական գործընկերն է
 Հինգշաբթի, 6 Հունիսի 2024, 12:17

Արմինֆո.Արդշինբանկը «Սանկտ Պետերբուրգի պալատները Երևանում» եզակի միջազգային երաժշտական փառատոնի ֆինանսական գործընկերն է: Այն կանցկացվի ս․ թ․ հունիսի 16-ից 23-ը:

Լիզինգ` առանց տոկոսադրույքի
 Հինգշաբթի, 6 Հունիսի 2024, 12:14

Արմինֆո.Ակբա Լիզինգի և  «Ցեպելին Արմենիայի» համագործակցությամբ ֆերմերներն ու գործարարները այսուհետ հնարավորություն կունենան համալրել իրենց  գյուղտեխնիկայի պարկն ու սարքավորումներն Ակբա Լիզինգի միջոցով՝ առանց տոկոսադրույքի։

Լեմկինի ինստիտուտը ՄԱԿ-ին կոչ է անում ձեռնպահ մնալ Ադրբեջանում COP29-ի անցկացումից
 Հինգշաբթի, 6 Հունիսի 2024, 12:13

Արմինֆո.Լեմկինի անվան ցեղասպանության կանխարգելման ինստիտուտը դեմ է COP29-ը  (Կլիմայի փոփոխության վերաբերյալ ՄԱԿ-ի ամենամյա գագաթնաժողով) Ադրբեջանում անցկացնելու վերաբերյալ ՄԱԿ որոշմանը՝ հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղում Բաքվի ցեղասպան ռազմավարությունը, կազմակերպած էթնիկ զտումները, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ցեղասպան և հայատյաց գաղափարախոսությունը, ինչպես նաեւհամատարած կոռուպցիան և մարդու իրավունքների խախտումները երկրի ներսում:

ԱԺ պատգամավորը կասկած է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի սահմանադրություններում հայելային փոփոխությունների հնարավորության վերաբերյալ
 Հինգշաբթի, 6 Հունիսի 2024, 10:58

Արմինֆո. ՀՀ Ազգային ժողովի ընդդիմադիր "Պատիվ ունեմ" խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը կասկած է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի սահմանադրություններում հայելային փոփոխությունների հնարավորության վերաբերյալ:

Սանահին կայարան բնակավայրի հետ հետիոտնային կապը վերականգնվել է. ՆԳՆ ՓԾ
 Հինգշաբթի, 6 Հունիսի 2024, 10:57

Արմինֆո. Սանահին կայարան բնակավայրի հետ հետիոտնային կապը վերականգնվել է: Այդ մասին  հաղորդում է Հայաստանի ՆԳՆ Փրկարար ծառայությունը:

Պուտին. "Հյուսիս-Հարավ" տրանսպորտային ուղին կարող է դառնալ պահանջված միջազգային միջանցք  
 Հինգշաբթի, 6 Հունիսի 2024, 10:48

Արմինֆո. "Հյուսիս-Հարավ" տրանսպորտային ուղին կարող է դառնալ  պահանջված միջազգային միջանցք: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:

Կառավարղ խմբակցության պատգամավորը կոչ է արել փակել Հայ առաքելական եկեղեցու հեռուստաալիքը
 Չորեքշաբթի, 5 Հունիսի 2024, 17:43

Արմինֆո. Հայ առաքելական եկեղեցու "Շողակաթ" հեռուստաընկերությունը փակելու նախաձեռնությամբ  Ազգային ժողովի հանձնաժողովների նիստում հանդես է եկել "Քաղաքացիական պայմանագիր" խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը:

Snoop Dogg-ի համերգը կկայանա
 Չորեքշաբթի, 5 Հունիսի 2024, 17:29

Արմինֆո.Ամերիկացի ռեփեր Snoop Dogg-ի համերգն, այնուամենայնիվ, կկայանա։ Այդ մասին հայտարարել է  կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը ՝ խորհրդարանում պատասխանելով պատգամավորների հարցերին։ Նա հիշեցրել է, որ համերգը պետք է անցկացվեր նախորդ տարվա սեպտեմբերի 22-ին, սակայն հայտնի պատճառներով չեղարկվեց։

Բայրամով. Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի նախագծի շուրջ բաց մնացած հարցերը պակասել են
 Չորեքշաբթի, 5 Հունիսի 2024, 17:27

Արմինֆո. Մի քանի օր առաջ ադրբեջանական կողմը նոր նախագիծ է ստացել Հայաստանից։ Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Ջեյհուն Բայրամովը՝ հունգարացի գործընկերոջ հետ համատեղ ճեպազրույցի ժամանակ, հավելելով, որ պակասել են համաձայնագրի նախագծի շուրջ բաց մնացած հարցերը։

Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալն ընդունել է Ֆրանսիայի Պրովանս-Ալպ-Կոտ դ’Ազյուր դեպարտամենտի պատվիրակությունը
 Չորեքշաբթի, 5 Հունիսի 2024, 17:25

Արմինֆո.Հունիսի 5-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Ֆրանսիայի Պրովանս-Ալպ-Կոտ դ’Ազյուր դեպարտամենտի փոխնախագահ, Էքս Ան Պրովանսի քաղաքապետ Սոֆի Ժուասե նի գլխավորած պատվիրակությունը։

ԱԳՆ հաղորդագրության համաձայն, հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանի և Ֆրանսիայի միջև երկկողմ համագործակցությանն առնչվող հարցերին։ 

Նախարար. Վստահություն կա, որ ընթացիկ տարում Սևանա լճից ջրառը կհասցվի նվազագույնի
 Չորեքշաբթի, 5 Հունիսի 2024, 17:24

Արմինֆո.Հունիսի 5-ի առավոտյան դրությամբ Սևանա լիճ  մուտք է գործել 127 մլն խմ ջուր, ընդ որում, լճից ջրառ չի իրականացվել։ Այդ մասին հունիսի 5-ին ԱԺ-ում հայտարարել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը՝ 2023 թվականի պետական բյուջեի կատարման շուրջ լսումների ժամանակ:

"Տավուշը հանուն հայրենիքի" շարժումն ավտոերթով մեկնել է Վարդենիս
 Չորեքշաբթի, 5 Հունիսի 2024, 15:47

Արմինֆո."Տավուշը հանուն հայրենիքի" շարժումն ավտոերթով մեկնել է Վարդենիս:

ՆԳՆ-ը հաղորդել է ՃԵԿ խախտման համար տուգանքների մարման 50% բոնուսային համակարգը ևս մեկ ամսով երկարաձգելու մասին
 Չորեքշաբթի, 5 Հունիսի 2024, 15:46

Արմինֆո. Քաղաքացիները շարունակում են օգտվել ՆԳՆ օրենսդրական բարեփոխումների արդյունքում կիրառվող բոնուսային համակարգի բաղադրիչներից։

Հայկական ընկերություններն իրենց արտադրանքը կներկայացնեն Փարիզի Eurosatory պաշտպանության և անվտանգության ցուցահանդեսում
 Չորեքշաբթի, 5 Հունիսի 2024, 13:44

Արմինֆո.Հայաստանն առաջին անգամ կներկայացվի ցամաքային և ցամաքաօդային պաշտպանության և անվտանգության Eurosatory ցուցահանդեսին, որը կանցկացվի 2024 թվականի հունիսի 17-ից 21-ը, Փարիզում։




Մեկնաբանվողներ
Ֆրանսիացի հայտնի գործիչները Մակրոնին խնդրում են ֆրանսիական զորքեր ուղարկել Հայաստան Ֆրանսիացի հայտնի գործիչները Մակրոնին խնդրում են ֆրանսիական զորքեր ուղարկել Հայաստան
Ընդդիմադիր պատգամավորների կողմից իրենց մանդատները վայր դնելու հարցն օրակարգում է. Մինասյան Ընդդիմադիր պատգամավորների կողմից իրենց մանդատները վայր դնելու հարցն օրակարգում է. Մինասյան
"Տավուշ հանուն հայրենիքի" շարժումը մարզերում հանդիպումներ կունենա ՀՀ քաղաքացիների հետ
Պետդեպարտամենտ. Վաշինգտոնում հստակ գնահատական չունեն՝ Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցածը գաղթ էր, թե էթնիկ զտումՊետդեպարտամենտ. Վաշինգտոնում հստակ գնահատական չունեն՝ Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցածը գաղթ էր, թե էթնիկ զտում
Մեկնարկել է ավտոերթը դեպի Գյումրի՝ գյումրեցի Բագրատ Գալստանյանի գլխավորությամբՄեկնարկել է ավտոերթը դեպի Գյումրի՝ գյումրեցի Բագրատ Գալստանյանի գլխավորությամբ
Հայաստանում բողոքի ակցիաները երկու բաղադրիչ ունեն՝ օբյեկտիվ և արտաքին. քաղաքագետՀայաստանում բողոքի ակցիաները երկու բաղադրիչ ունեն՝ օբյեկտիվ և արտաքին. քաղաքագետ
Այս տարօրինակ լռությունն ընդհատելու ժամանակն է. Դիվանագետների համահայկական խորհուրդը դիմել է օտարերկրյա դիվանագիտական առաքելություններին և միջազգային կազմակերպություններինԱյս տարօրինակ լռությունն ընդհատելու ժամանակն է. Դիվանագետների համահայկական խորհուրդը դիմել է օտարերկրյա դիվանագիտական առաքելություններին և միջազգային կազմակերպություններին
Երեւան է այցելել Պենտագոնի ՊՎՆԳ վտանգների համատեղ նվազեցման ղեկավարության տնօրենըԵրեւան է այցելել Պենտագոնի ՊՎՆԳ վտանգների համատեղ նվազեցման ղեկավարության տնօրենը
ՀՀ վարչապետ. Ես՝ անձամբ, գիտեմ մեր դեմ պատերազմի նախապատրաստմանը ՀԱՊԿ, առնվազն, երկու պետությունների մասնակցության մասինՀՀ վարչապետ. Ես՝ անձամբ, գիտեմ մեր դեմ պատերազմի նախապատրաստմանը ՀԱՊԿ, առնվազն, երկու պետությունների մասնակցության մասին
Ես պիտի խոսեմ Վեհափառ հայրապետի հետ. Սրբազանը՝ իրեն վարչապետ առաջադրելու նախաձեռնության մասինԵս պիտի խոսեմ Վեհափառ հայրապետի հետ. Սրբազանը՝ իրեն վարչապետ առաջադրելու նախաձեռնության մասին
Կարծիք. Բաքվում Լուկաշենկոյի հայտարարություններն ակնհայտորեն ցույց են տալիս Հայաստանի և Ադրբեջանի դիվանագիտության աշխատանքի արդյունքներըԿարծիք. Բաքվում Լուկաշենկոյի հայտարարություններն ակնհայտորեն ցույց են տալիս Հայաստանի և Ադրբեջանի դիվանագիտության աշխատանքի արդյունքները
Հարցում. Հայաստանում հարցվածների կեսից ավելին դրական է գնահատում Հարցում. Հայաստանում հարցվածների կեսից ավելին դրական է գնահատում "Տավուշը հանուն հայրենիքի" շարժումը
Փորձագետներն ու քաղաքագետները վերլուծել են Փորձագետներն ու քաղաքագետները վերլուծել են "Հայաստանի շուրջ առկա խնդիրները և դրանց հնարավոր լուծումները"
Վարդան Ոսկանյան. Բագրատ Սրբազանը այլևս դարձել է ոչ թե միայն Տավուշի, այլ ամբողջ Հայաստանի խարիզմատիկ հոգևոր-հանրային դեմքՎարդան Ոսկանյան. Բագրատ Սրբազանը այլևս դարձել է ոչ թե միայն Տավուշի, այլ ամբողջ Հայաստանի խարիզմատիկ հոգևոր-հանրային դեմք
Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի նաև Հաղթանակի զորահանդեսին ՄոսկվայումՆիկոլ Փաշինյանը չի մասնակցի նաև Հաղթանակի զորահանդեսին Մոսկվայում