Երկուշաբթի, 23 Նոյեմբերի 2026, 22:04
Արմինֆո.ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը մի շարք երկրներից հետ է կանչել դեսպաններին։ Համապատասխան հրամանագրերը հրապարակվել են երկրի ղեկավարի կայքում։
|
Երկուշաբթի, 23 Նոյեմբերի 2026, 18:35
Արմինֆո. Հայաստանի սահմանադրության նախագծի որոշ դրույթներ հակասում են միջազգային չափորոշիչներին։ Այդ մասին հայտարարել է "Խոսքի ուժ" իրավապաշտպան ՀԿ նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Թագուհի Թովմասյանը։
|
Երկուշաբթի, 23 Նոյեմբերի 2026, 16:35
Արմինֆո.Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է խաղաղության առաքելությունների հարցերով ԱՄՆ հատուկ բանագնացի ավագ խորհրդական Արյե Լայթսթոունի գլխավորած պատվիրակությանը։
|
Երկուշաբթի, 23 Նոյեմբերի 2026, 15:54
Արմինֆո. Արդշինբանկը մասնակցել է նոյեմբերի 20-22-ը Երևանի «Մերիդիան» էքսպո կենտրոնում անցկացված ԴիջիԹեք 2026 միջազգային տեխնոլոգիական ցուցահանդեսին, որն այս տարի կրում էր «Աշխարհի նոր AI հանգույցը» խորագիրը։ Ցուցահանդեսի շրջանակում բանկը այցելուներին և տեխնոլոգիական համայնքին հնարավորություն է տվել արհեստական բանականության կիրառմամբ առաջարկել բանկային ոլորտի ապագայի իրենց պատկերացումները։
|
Երկուշաբթի, 23 Նոյեմբերի 2026, 15:48
Արմինֆո. Ակբա բանկը 2026 թվականի նոյեմբերի 23-ից մինչև դեկտեմբերի 30-ը ներառյալ հրապարակային առաջարկով կտեղաբաշխի ընդհանուր 12,000,000,000 (տասներկու միլիարդ) ՀՀ դրամ ծավալով անժամկետ անվանական արժեկտրոնային ոչ փաստաթղթային պարտատոմսեր:
|
Երկուշաբթի, 23 Նոյեմբերի 2026, 15:42
Արմինֆո. "Հայ ազգային կոնգրես" կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը պատմել է, թե ինչպես է ՀՀ նոր սահմանադրության նախագիծը թուլացնում մարդու իրավունքների պաշտպանությունը երկրում և, փաստորեն, տանում բռնապետության հաստատման։
|
Երկուշաբթի, 23 Նոյեմբերի 2026, 15:00
Արմինֆո. Հայաստանի միացումը Թուրքիայի և Ադրբեջանի էներգետիկ համակարգին կարող է գաղութացման վտանգի տակ դնել հանրապետությունը։ Այդ մասին նոյեմբերի 23-ին հայտարարել է "Հայաստան" խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը՝ խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ։
|
Երկուշաբթի, 23 Նոյեմբերի 2026, 14:20
Արմինֆո. "Թրամփի ուղի հանուն միջազգային խաղաղության եւ բարգավաճման" (TRIPP) նախագծի մեկնարկն առանց Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ստորագրված խաղաղության պայմանագրի առկայության նույնն է, ինչ "զիջումներ առանց խաղաղության" իրագործումը: Այդ մասին նոյեմբերի 23-ին խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ հայտարարել է "Ուժեղ Հայաստան" խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը՝ արձագանքելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե նոյեմբերի 23-ին TRIPP նախագծի իրականացման մեկնարկը կտրվի։
|
Երկուշաբթի, 23 Նոյեմբերի 2026, 12:59
ԱրմԻնֆո. ՀՀ գլխավոր դատախազությունը հայտնում է, որ օրինական ուժի մեջ մտած դատական ակտով գեներալ Մանվել Գրիգորյանի ժառանգներից և նրա հետ փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձվել են շարժական և անշարժ գույքի օբյեկտներ։
|
Երկուշաբթի, 23 Նոյեմբերի 2026, 12:47
ԱրմԻնֆո. «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Լիլիա Շուշանյանը արձագանքել է ՀՀ վարչապետի ելույթին՝ ՀՀ նոր Սահմանադրության նախագծի վերաբերյալ։
|
Երկուշաբթի, 23 Նոյեմբերի 2026, 12:34
ԱրմԻնֆո. Մինչև 2027 թվականի գարունը Հայաստանի քաղաքացիները հնարավորություն ունեն ծանոթանալու նոր Սահմանադրության տեքստին, մասնակցելու քննարկումներին և ներկայացնելու իրենց առաջարկները։ Այս մասին նոյեմբերի 23-ին կայացած ճեպազրույցի ընթացքում ասել է իշխող <Քաղաքացիական պայմանագիր> խմբակցության պատգամավոր Արուսյակ Մանավազյանը։
|
Երկուշաբթի, 23 Նոյեմբերի 2026, 12:13
ԱրմԻնֆո. Անկախության հռչակագիրը որպես խաղաղության խոչընդոտ ներկայացնելը նպատակ ունի լեգիտիմացնել Բաքվի գործողությունները հայ ժողովրդի նկատմամբ։ Նման կարծիք է հայտնել ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության կողմից Հայաստանի խորհրդարանի պատգամավոր, ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը՝ Հայաստանի նոր Սահմանադրության նախագծի հրապարակման կապակցությամբ։
|
Երկուշաբթի, 23 Նոյեմբերի 2026, 11:40
ԱրմԻնֆո. Հայաստանի նոր Սահմանադրության նախագիծը նախատեսում է արմատական փոփոխություններ այն ձևակերպումներում, որոնք սահմանում են հայկական պետականության հիմքերն ու պետության հարաբերությունները Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու (ՀԱԵ) հետ։ Երկրի հիմնական օրենքից հանվել է անկախության հռչակագիրը, որտեղ հիշատակվում էին Լեռնային Ղարաբաղը և Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը։
|
Երկուշաբթի, 23 Նոյեմբերի 2026, 10:39
ԱրմԻնֆո. Ուլտրաօրթոդոքս հրեաները շարունակում են պղծել Երուսաղեմի հայկական թաղամասի հայկական սրբավայրերը։ Այդ մասին ահազանգում է լրագրող Գեղամ Բալյանը։
|
Շաբաթ, 21 Նոյեմբերի 2026, 14:40
Արմինֆո. ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել է «Մասնակցային քաղաքականության լաբորատորիաներ» ծրագրի շահառուներին՝ ՀՀ հինգ համայնքներից (Վանաձոր, Իջևան, Գավառ, Արմավիր, Երևան) և այն իրականացնող «Ռեստարտ» քաղաքացիական-երիտասարդական հիմնադրամի ներկայացուցիչներին:
|
Շաբաթ, 21 Նոյեմբերի 2026, 11:31
Արմինֆո. "Երևան-Կենտրոն" քրեակատարողական հիմնարկում կալանքի տակ գտնվող "Մայր Հայաստան" կուսակցության առաջնորդ Անդրանիկ Թևանյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին առաջարկել է ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին, դադարեցնել նրանց դեմ շինծու գործերը և անցկացնել Ազգային ժողովի արտահերթ ընտրություններ: Իր առաջարկը նա հրապարակել է Facebook-ի իր էջում։
|
Ուրբաթ, 20 Նոյեմբերի 2026, 18:40
Արմինֆո. Ներքին գործերի նախարարության քաղաքական առաջնահերթություններից է անչափահասների դեմ հանցագործությունների կանխարգելումը և նրանց իրավունքների պաշտպանությունը: Հայաստանի խորհրդարանը նոյեմբերի 20-ի նիստում առաջին ընթերցմամբ փոփոխություններ է կատարել երկրի Քրեական օրենսգրքում:
|
Ուրբաթ, 20 Նոյեմբերի 2026, 18:27
Արմինֆո.Հայաստանում առաջարկվում է բանակից տարկետում ստացած օտարերկրյա առաջատար բուհերի ուսանողների եւ ասպիրանտների զորակոչային տարիքային շեմը բարձրացնել մինչեւ 32 տարեկանը: Ազգային ժողովը նոյեմբերի 20-ի նիստում առաջին ընթերցմամբ փոփոխություններ է կատարել "Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին" օրենքում:
|
Ուրբաթ, 20 Նոյեմբերի 2026, 17:53
Արմինֆո. "Արցախ" միությունը հանդես է եկել հայտարարությամբ, որում դատապարտել է ՀՀ ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության 2026 թ. նոյեմբերի 19-ի պարզաբանումը՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված և ՀՀ քաղաքացիություն ունեցող անձանց նոր կենսաչափական փաստաթղթերում ծննդավայրի դաշտում «Ադրբեջան» նշելու վերաբերյալ։
|
Ուրբաթ, 20 Նոյեմբերի 2026, 17:26
Արմինֆո.ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Շվեդիայի արվեստի դրամաշնորհների հանձնաժողովի գլխավոր տնօրեն Միկա Ռոմանուսին, «Արտնեքսուս» ծրագրի միջազգային զարգացման գծով ավագ խորհրդականներ Նադյա Ալինին և Յուլիա Բենգտսոնին:
|