Հինգշաբթի, 24 Սեպտեմբերի 2026, 17:18
Արմինֆո. Եվրոպական ուղղության ակտիվացումը Հայաստանի ղեկավարության ինքնիշխան ընտրությունն է։ Սեպտեմբերի 24-ին APRI Armenia 2026 ֆորումի հարթակներում ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում Ղազախստանի ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի (ՂՌՀԻ) եվրոպական և ամերիկյան հետազոտությունների դեպարտամենտի առաջատար փորձագետ Ալիշեր Աբդռեշևն այդպես է մեկնաբանել ղազախական կողմի դիրքորոշումը Եվրոպական միությանը (ԵՄ) անդամակցելու Հայաստանի ձգտման վերաբերյալ:
|
Հինգշաբթի, 24 Սեպտեմբերի 2026, 17:16
Արմինֆո. Ղազախստանը "Թրամփի երթուղի" (TRIPP) նախագիծը դիտարկում է որպես Միջին միջանցքի շարունակություն։ Այդ մասին սեպտեմբերի 24-ին հայտարարել է Ղազախստանի ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի (ՂՌՀԻ) եվրոպական և ամերիկյան հետազոտությունների դեպարտամենտի առաջատար փորձագետ Ալիշեր Աբդռեշևը՝ APRI Armenia 2026 ֆորումի հարթակներում ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում:
|
Հինգշաբթի, 24 Սեպտեմբերի 2026, 17:11
Արմինֆո. Այժմ Ղազախստանն ու Հայաստանը ձգտում են լրացնել բաց թողածը հարաբերություններում և ուժեղացնել փոխգործակցությունը ինչպես քաղաքական, այնպես էլ տնտեսական ոլորտում։ Այդ մասին սեպտեմբերի 24-ին հայտարարել է Ղազախստանի ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի (ՂՌՀԻ) եվրոպական և ամերիկյան հետազոտությունների դեպարտամենտի առաջատար փորձագետ Ալիշեր Աբդռեշևը՝ APRI Armenia 2026 համաժողովի հարթակներում ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում:
|
Հինգշաբթի, 24 Սեպտեմբերի 2026, 14:39
Արմինֆո. Նիկոլ Փաշինյանը չստացավ լեգիտիմ իշխանություն. նա չհավաքեց ձայների 51 տոկոսը, իսկ եթե ընտրողների ընդհանուր թվից հաշվենք, ապա իշխող ուժն ունի մոտ 29 տոկոս ձայն: Այդ մասին հարցազրույցում ասել է "Ուժեղ Հայաստան" կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը։
|
Հինգշաբթի, 24 Սեպտեմբերի 2026, 14:38
Արմինֆո.Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ամենամոտ ժամանակներս կարող է այցելել Ռուսաստան, սակայն ստույգ ամսաթիվն առայժմ համաձայնեցված չէ: Այդ մասին սեպտեմբերի 24-ին լրագրողներին հաղորդել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
|
Հինգշաբթի, 24 Սեպտեմբերի 2026, 14:33
Արմինֆո. Սեպտեմբերի 23-ին Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի բարձրաստիճան շաբաթվա շրջանակներում, ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը մասնակցել և ելույթով հանդես է եկել Հունաստանի և Իտալիայի կողմից կազմակերպված «Մշակութային ժառանգությունը վտանգված է» խորագրով հարակից միջոցառմանը:
|
Հինգշաբթի, 24 Սեպտեմբերի 2026, 14:31
Արմինֆո. Սեպտեմբերի 23-25-ը Երևանում անցկացվում է "Ստեղծելով փոփոխությունների ճարտարապետություն" խորագիրը կրող APRI Armenia 2026 համաժողովը:
|
Հինգշաբթի, 24 Սեպտեմբերի 2026, 14:30
Արմինֆո. Սեպտեմբերի 23-ին Նյու Յորքում ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը մասնակցել է ԱՄՆ կառավարության կողմից կազմակերպված՝ «Խաղաղության միջոցով բարգավաճում․ ներդրումներ Թրանս-Կասպյան առևտրային երթուղում և ԹՐԻՓՓ-ում» խորագրով միջոցառմանը։
|
Հինգշաբթի, 24 Սեպտեմբերի 2026, 13:06
Արմինֆո: ՀՀ զինված ուժերում տեղի է ունեցել ևս մեկ ողբերգական, մահացու դեպք:
|
Հինգշաբթի, 24 Սեպտեմբերի 2026, 12:41
Արմինֆո. ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքում կկառուցվի նոր կրթական համալիր: Համալիրի նպատակն է ստեղծել մատչելի, ժամանակակից և մրցունակ միջավայր: Նախագիծը կիրականացվի մասնավոր հատվածի հետ համատեղ: Սեպտեմբերի 24-ի նիստում ՀՀ կառավարությունը հաստատել է համալիրի կառուցման և հետագա պահպանման համատեղ ծրագիրը:
|
Չորեքշաբթի, 23 Սեպտեմբերի 2026, 20:03
Արմինֆո. Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը հանդիպում է ունեցել Հայաստանում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) նորանշանակ ներկայացուցիչ Գասան Խալիլի հետ:
|
Չորեքշաբթի, 23 Սեպտեմբերի 2026, 18:18
Արմինֆո. 2025 թվականին արցախցիների գույքային իրավունքների պաշտպանության հարցերի վերաբերյալ 657 դիմում է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ)։ Այդ մասին սեպտեմբերի 23-ին "Արցախցիների սոցիալ-տնտեսական, իրավական խնդիրներն ու դրանց լուծումները" խորագրով լսումների ժամանակ հաղորդել է միջազգային իրավունքի մասնագետ, փաստաբան Արա Ղազարյանը:
|
Չորեքշաբթի, 23 Սեպտեմբերի 2026, 18:07
Արմինֆո. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ՝ Հայաստանի անկախության 35-րդ տարեդարձի առթիվ:
|
Չորեքշաբթի, 23 Սեպտեմբերի 2026, 16:01
Արմինֆո.Առինջում օտարման ոչ ենթակա և կադաստրային արժեքի շուրջ 99․94% նվազեցմամբ հողերն օրենսդրական խախտումներով օտարվել են Գագիկ Ծառուկյանին պատկանող ընկերություններին։ Այդ մասին հաղորդում է
|
Չորեքշաբթի, 23 Սեպտեմբերի 2026, 15:58
Արմինֆո.Հայաստանում Գերմանիայի դեսպան Կլաուդիա Բուշն այսօր ԵՄ թիմի կազմում Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի հետ խոսել է ԵՄ նախագծերի տպավորիչ առաջընթացի մասին։ Այդ մասին ասվում է Հայաստանում Գերմանիայի դեսպանատան հաղորդագրությունում։ Նա ԵՄ պատվիրակության կազմում է, որն այս օրերին գտնվում է Սյունիքում՝ հետևելու "Կայուն Սյունիք. Եվրոպայի թիմ" (Resilient Syunik Team Europe Initiative) նախաձեռնության ընթացքին:
|
Չորեքշաբթի, 23 Սեպտեմբերի 2026, 14:52
Արմինֆո. Լիբանանում Հայաստանի դեսպան Սաարմեն Բաղդասարյանն այցելել է Լիբանանի շրջակա միջավայրի նախարարություն և հանդիպել նախարար դոկտոր Թամարա Էլ-Զեյնի հետ։
|
Չորեքշաբթի, 23 Սեպտեմբերի 2026, 14:18
Արմինֆո. "Հայաստան" դաշինքն ունի բավարար կամք, որպեսզի տեղի չտա տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրություններին ընդառաջ Հայաստանի իշխանությունների կողմից ընդդիմության նկատմամբ գործադրվող ճնշումներին: Այդ մասին սեպտեմբերի 23-ին Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանի խորհրդարանի ընդդիմադիր "Հայաստան" խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը:
|
Չորեքշաբթի, 23 Սեպտեմբերի 2026, 13:25
Արմինֆո. Եթե Հայաստանի կառավարությունը գնա իրավական ճանապարհով, ապա Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեմ այսպես կոչված քրեական գործը «կփլուզվի»։ Այս մասին սեպտեմբերի 23-ին Երևանում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Սևակ Խաչատրյանը։
|
Չորեքշաբթի, 23 Սեպտեմբերի 2026, 13:10
ԱրմԻնֆո. Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ընտանիքի հետ կապված ընկերությունների գրասենյակների կնքումը որևէ առնչություն չունի անմիջականորեն նրա դեմ հարուցված քրեական գործի հետ։ Այս մասին սեպտեմբերի 23-ին Երևանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է փաստաբան Արամ Օրբելյանը։
|
Չորեքշաբթի, 23 Սեպտեմբերի 2026, 12:59
Արմինֆո. Սեպտեմբերի 25-ից 27-ը Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայանալիք Armenian Auto Show-ի այցելուները մեքենա ընտրելու և ձեռք բերելու հնարավորություն կունենան հենց ցուցահանդեսի ընթացքում։
|