Ուրբաթ, 9 Հոկտեմբերի 2026, 10:40
Արմինֆո: Ներքին գործերի նախարարության ստորաբաժանումները պատրաստվում են ապահովել ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP-17) միջոցառումների անվտանգությունը:
|
Ուրբաթ, 9 Հոկտեմբերի 2026, 10:38
ԱրմԻնֆո. ՀՀ Ազգային ժողովի ընդդիմադիր «Հզոր Հայաստան» խմբակցության անդամ Էդգար Ղազարյանը հայտնել է, որ դատարանը սառեցրել է իր բանկային հաշիվները։
|
Հինգշաբթի, 8 Հոկտեմբերի 2026, 17:21
Արմինֆո. Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը, խմբակցության քարտուղար Արթուր Խաչատրյանը և խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը հոկտեմբերի 8-ին հանդիպել են Հայաստանում ԱՄՆ դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենի հետ։
|
Հինգշաբթի, 8 Հոկտեմբերի 2026, 17:20
Արմինֆո. Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևը Կենտրոնական Ասիայի երկրների և Ադրբեջանի պետությունների ղեկավարների խորհրդատվական հանդիպման ժամանակ առաջ է քաշել "Թրամփի երթուղին" Անդրսկասկյան միջազգային տրանսպորտային երթուղուն "C6" ձևաչափով ինտեգրելու նախաձեռնությունը:
|
Հինգշաբթի, 8 Հոկտեմբերի 2026, 17:13
Արմինֆո. 100-ից ավելի ամերիկացի օրենսդիրներ, այդ թվում՝ 26 սենատոր և 75 կոնգրեսական, կոչ են արել պետքարտուղար Մարկո Ռուբիոյին դադարեցնել ԱՄՆ-ի ռազմական օգնությունն Ադրբեջանին:
|
Հինգշաբթի, 8 Հոկտեմբերի 2026, 17:01
Արմինֆո. ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանն ընդունել է Շվեդիայի քաղաքացիական պաշտպանության և դիմակայունության գործակալության ներկայացուցիչներին։
|
Հինգշաբթի, 8 Հոկտեմբերի 2026, 16:05
Արմինֆո.Գլխավոր դատախազությունը 2026 թվականի սեպտեմբերի 29-ին, պետական շահերի պաշտպանության լիազորության շրջանակում, հայցադիմում է ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ ընդդեմ Պետական գույքի կառավարման կոմիտեի, ՍՊ ընկերության, ՓԲ ընկերության՝ պահանջելով, ի թիվս այլնի, բռնագանձում տարածել Երևան քաղաքի Տիգրան Մեծի պողոտա 16 հասցեում գտնվող (նախկին հասցե՝ Մ. Խորենացի 43, «Այրարատ» կինոթատրոն) անշարժ գույքի վրա: Այդ մասին հաղորդում է Գլխավոր դատախազության մամուլի ծառայյությունը։
|
Հինգշաբթի, 8 Հոկտեմբերի 2026, 15:05
Արմինֆո. Հայաստանը պետք է լինի ոչ թե դիմակայության գործիք, այլ՝ հարթակ միջազգային գերտերությունների համագործակցության համար։ Այդ մասին հոկտեմբերի 8-ին խորհրդարանում ճեպազրույցի ժամանակ հայտարարել է "Ուժեղ Հայաստան" խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը, անդրադառնալով հարցին, թե ինչ քայլեր է մտադիր ձեռնարկել իրենց քաղաքական ուժը հայ-ռուսական հարաբերությունների վատթարացման ֆոնին։
|
Հինգշաբթի, 8 Հոկտեմբերի 2026, 14:23
Արմինֆո.Հայաստանի կառավարությունն այսօրվա նիստում հավանություն է տվել 1996 թ. մայիսի 3-ին ստորագրված «Վերանայված եվրոպական սոցիալական խարտիայի 11-րդ հոդվածը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագծին։
|
Հինգշաբթի, 8 Հոկտեմբերի 2026, 14:22
Արմինֆո. Մինչ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը թուլացնում է հայկական պետականությունը ներսից, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը դա անում է դրսից: Այդ մասին հոկտեմբերի 8-ին խորհրդարանում ճեպազրույցի ժամանակ հայտարարել է "Ուժեղ Հայաստան" խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
|
Հինգշաբթի, 8 Հոկտեմբերի 2026, 14:20
Արմինֆո.Հայաստանի իշխանությունների կողմից փորձ է արվում Շաքի գյուղում ադրբեջանցի զինծառայողի կատարած հանցագործությունը հավասարեցնել սովորական քրեական հանցագործության: Այդ մասին հոկտեմբերի 8-ին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է "Ուժեղ Հայաստան" խմբակցության պատգամավոր Իրինա Յոլյանը։
|
Հինգշաբթի, 8 Հոկտեմբերի 2026, 14:11
ԱրմԻնֆո. Հայաստանում ստեղծվել է հանձնաժողով՝ Ռուսաստանի Իրկուտսկի մարզից երկրում ժանտախտի ներթափանցումը կանխելու նպատակով։ Համապատասխան կարգադրությունը ստորագրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
|
Հինգշաբթի, 8 Հոկտեմբերի 2026, 13:42
Արմինֆո.Վարշավայում մեկնարկել է Bank Pekao FI Day & 52nd BACEE International Banking Conference-ը, որտեղ Կոնվերս Բանկը հանդես է գալիս որպես գլխավոր հովանավոը՝ Lead Sponsorը։
|
Հինգշաբթի, 8 Հոկտեմբերի 2026, 13:13
Արմինֆո. «Ես իմ վարչապետության ութ տարիների ընթացքում միլիոնատեր չեմ դարձել», - հոկտեմբերի 8-ին կայացած ճեպազրույցի ժամանակ ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
|
Հինգշաբթի, 8 Հոկտեմբերի 2026, 11:01
ԱրմԻնֆո. Հասարակական-քաղաքական «Ադեկվադ» նախաձեռնության առաջնորդ, ակտիվիստ Արթուր Դանիելյանը երկու ամսով կալանավորվել է։ Այդ մասին Facebook-ի իր էջում հայտնել է փաստաբան Տիգրան Աթանեսյանը։
|
Հինգշաբթի, 8 Հոկտեմբերի 2026, 10:37
Արմինֆո: Հայաստանի քննչական կոմիտեի աշխատանքը հասել է որակապես նոր մակարդակի: Այս մասին հոկտեմբերի 8-ին Քննչական կոմիտեի աշխատակցի օրվան նվիրված հանդիսավոր նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
|
Հինգշաբթի, 8 Հոկտեմբերի 2026, 10:36
ԱրմԻնֆո։ Ազգային ժողովի ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության անդամ և ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը պատասխանել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարցին այն մասին, թե ինչ է զիջվել թշնամուն իր իշխանության տարիներին։
|
Չորեքշաբթի, 7 Հոկտեմբերի 2026, 20:10
Արմինֆո. 90 տարեկանում կյանքից հեռացել է ՄԱԿ գլխավոր քարտուղարի նախկին տեղակալ Բենոն Սևանը, ով իր կյանքի զգալի մասը նվիրել է ՄԱԿ-ում ծառայելուն և հայկական մշակութային ժառանգության պահպանմանը: Նա նաև ներկայացրել է Հայկական բարեգործական ընդհանուր միությունը (ՀԲԸՄ):
|
Չորեքշաբթի, 7 Հոկտեմբերի 2026, 19:41
Արմինֆո. Թուրքմենստանում կայացել է Անկախ պետությունների համագործակցության արտգործնախարարների խորհրդի նիստ: Միջոցառումն անցկացվել է ԱՊՀ արտաքին գործերի նախարարների խորհրդի, Թուրքմենստանի նախարարների կաբինետի փոխնախագահ, արտաքին գործերի նախարար Ռաշիդ Մերեդովի նախագահությամբ: Միջոցառմանը Հայաստանը ներկայացրել է ԱԳՄԱ փոխնախարար Մնացական Սաֆարյանը:
|
Չորեքշաբթի, 7 Հոկտեմբերի 2026, 18:55
ԱրմԻնֆո. Վրաստան կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր հանդիպել է Վրաստանի մշակույթի նախարար Մայա Բիտաձեի հետ։
|