100 միլիոն եվրո կուղղվի Հայաստանում բիզնեսի զարգացմանը. Ակբա բանկ
 Հինգշաբթի, 7 Մայիսի 2026, 16:11

Արմինֆո.Ակբա բանկը Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի հետ նոր համագործակցությամբ 100 միլիոն եվրո կուղղի Հայաստանում գործող բիզնեսների զարգացմանը, ընդ որում՝ ֆինանսավորման 50 միլիոն եվրոյի ռիսկը կկրի ՎԶԵԲ-ը։ Ծրագիրն իրականացվում է Եվրոպական միության աջակցությամբ՝ EFSD+ ծրագրի շրջանակում:

Սամվել Կարապետյան. Հայաստանի իշխանությունների խաղաղության օրակարգը՝ դա Ադրբեջանի օրակարգն է
 Հինգշաբթի, 7 Մայիսի 2026, 15:19

Արմինֆո.Հայաստանի իշխանությունների խաղաղության օրակարգն այն օրակարգն է, որը Հայաստանին առաջարկում է Ադրբեջանը։ Այդ մասին մամլո ասուլիսում հայտարարել է "Ուժեղ Հայաստան" կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը։

Սամվել Կարապետյան. Հենց գործող իշխանության օրոք է Հայաստանի կախվածությունը Ռուսաստանից հասել է ամենաբարձր մակարդակի
 Հինգշաբթի, 7 Մայիսի 2026, 14:56

Արմինֆո. Հայաստանի կախվածությունը Ռուսաստանից հասել է ամենաբարձր մակարդակին հենց Հայաստանի գործող իշխանությունների օրոք։ Այդ մասին մայիսի 7 - ին Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է "Ուժեղ Հայաստան" կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը, խոսելով այն մասին, թե որ երկրների հետ է իրենց քաղաքական ուժը մտադիր համագործակցել:

Հայաստանն ու Սերբիան պատրաստվում են կանանց իրավունքների պաշտպանության ոլորտում փոխըմբռնման հուշագրի ստորագրմանը
 Հինգշաբթի, 7 Մայիսի 2026, 11:06

Արմինֆո.  ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը հանդիպում է ունեցել Սերբիայի գենդերային հավասարության, կանանց նկատմամբ բռնության կանխարգելման, ինչպես նաև կանանց տնտեսական և քաղաքական հզորացման հարցերով նախարար Տատյանա Մացուրայի հետ:

Փաստաբան․ Ընտրական իրավունքից զրկված արցախցիներին կանչել են հարցաքննության ՝ "Ուժեղ Հայաստան" կուսակցությունից կաշառք ստանալու կասկածանքով
 Հինգշաբթի, 7 Մայիսի 2026, 11:02

Արմինֆո. Ընտրական իրավունքից զրկված արցախցիներին Սամվել Կարապետյանի "Ուժեղ Հայաստան" կուսակցությունից կաշառք ստանալու կասկածանքով հարցաքննության են կանչել ՀՀ քննչական կոմիտե (ՔԿ): Այդ մասին Facebook-ի ուղիղ եթերում հաղորդել է արցախցի փաստաբան Ռոման Երիցյանը։

Եվրախորհրդի «Մշակութային ուղիներ» 15-րդ ֆորումը կանցկացվի Հայաստանում՝ առաջիկա աշնանը
 Հինգշաբթի, 7 Մայիսի 2026, 10:51

Արմինֆո.  ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը Լյուքսեմբուրգի Մեծ Դքսությունում մասնակցում է Եվրոպայի խորհրդի «Մշակութային ուղիներ» ընդլայնված մասնակի համաձայնագրի կառավարման խորհրդի հանդիպմանը։ Միջոցառմանը մասնակցել են նաև ԿԳՄՍՆ մշակութային ժառանգության վարչության մշակութային ժառանգության պահպանության և զարգացման բաժնի պետ Լիլիթ Պողոսյանը և Մշակույթի զարգացման հիմնադրամի տնօրենի ժ/պ Կարեն Ավետիսյանը:

ՀՀԿ․ Դա ոչ թե Եվրասամմիթ էր, այլ՝ Եվրատեսիլ
 Հինգշաբթի, 7 Մայիսի 2026, 10:47

Արմինֆո.  Հայաստանում տեղի ունեցած Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը Եվրասամմիթ չէր՝ Եվրատեսիլ էր։ Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է Հայաստանի հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը։

Deepening Armenian-Kazakhstani cooperation discussed at roundtable in  Yerevan
 Չորեքշաբթի, 6 Մայիսի 2026, 21:40

Արմինֆո.The cooperation between Kazakhstan and Armenia and its impact on strengthening regional stability was the primary topic of an expert roundtable held today in Yerevan. The event featured prominent Armenian and Kazakh political scientists, economists, and diplomats and was organized by the Armenian 
Association of Political Scientists and the Embassy of the Republic of Kazakhstan in Armenia.

Հայ դատի Եվրոպայի գրասենյակը քննադատել է Եվրամիությանը՝ Հայաստան-ԵՄ գագաթնաժողովի արդյունքների վերաբերյալ հռչակագրում Արցախի մասին չհիշատելու համար
 Չորեքշաբթի, 6 Մայիսի 2026, 18:07

Արմինֆո. Հայ Յեղափոխական Դաշնակցության Հայ դատի Եվրոպայի գրասենյակը հանդես է եկել հայտարարությամբ ԵՄ-Հայաստան գագաթնաժողովի արդյունքների վերաբերյալ՝ քննադատելով Եվրամիությանը Արցախի հարցի մասին չհիշատելու համար: ՀՅԴ Հայ դատի կենտրոնական գրասենյակի տարածած հայտարարությունում ասվում է․

Ղազախստանի Ատոմային էներգիայի գործակալության պատվիրակությունը քննարկումներ է անցկացրել ՏԿԵ նախարարությունում
 Չորեքշաբթի, 6 Մայիսի 2026, 15:44

Արմինֆո. ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր ընդունել է Ղազախստանի Հանրապետության ատոմային էներգիայի գործակալության նախագահ Ալմասադամ Սատկալիևի գլխավորած պատվիրակությանը։ 

Ամերիաբանկը և Proparco-ն ստորագրել են 75 միլիոն եվրոյի վարկային պայմանագիր՝ ի աջակցություն Հայաստանի գյուղատնտեսության և փոքր բիզնեսի
 Չորեքշաբթի, 6 Մայիսի 2026, 14:55

Արմինֆո. Ամերիաբանկը և Զարգացման ֆրանսիական գործակալության (AFD Group) դուստր ձեռնարկություն Proparco-ն ստորագրել են 75 միլիոն եվրոյի վարկային պայմանագիր: Պայմանագիրը, որն ստորագրվել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ Հայաստան կատարած պետական այցի շրջանակներում, նպատակ ունի աջակցելու Հայաստանի գյուղատնտեսությանը, ինչպես նաև միկրո, փոքր և միջին ձեռնարկատիրություններին (ՄՓՄՁ):

"Ուժեղ Հայաստան". Հայաստանի իշխանությունները սուտ տարածելու համար չեն խորշում օգտագործել անգամ պետության կողմից ֆինանսավորվող ՀՀՀ հնարավորությունները
 Չորեքշաբթի, 6 Մայիսի 2026, 14:42

Արմինֆո. Հայաստանի ներկայիս իշխանությունները սուտ տարածելու համար չեն խորշում օգտագործել անգամ  Հայաստանի հանրային հեռուստատեսության (ՀՀՀ) հնարավորությունները, որը ֆինանսավորվում է պետության կողմից։ Այդ մասին Facebook-ի իր էջում հայտարարել է "ուժեղ Հայաստան" կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը:

Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցով Թուրքիայի հատուկ ներկայացուցիչը պատմել է Երեւան այցի մասին
 Չորեքշաբթի, 6 Մայիսի 2026, 14:27

Արմինֆո. Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը պատմել է Երևան կատարած այցի մասին: "Երեւանյան համաժողովի շրջանակներում մենք ԵՄ, Վրաստանի եւ Ադրբեջանի բարեկամների, ինչպես նաեւ կարգավորման գործընթացի իմ գործընկեր Ռուբեն Ռուբինյանի հետ մասնակցեցինք "Բեկումնային պահ Հարավային Կովկասում. խաղաղության եւ համագործակցության ակնկալիքներ" թեմայով պանելային քննարկմանը եւ ներկայացրեցինք մեր կարծիքները", - գրել է թուրք դիվանագետը Twitter-ի (X) իր էջում:

Կոնստանտին Զատուլին․ Փաշինյանի հետ արեւմտյան առաջնորդների ողջ հանդիպումը "մերված էր" միայն "Հայաստանը Ռուսաստանից պոկելու համար պայքարում" նրան աջակցելու ցանկությամբ
 Չորեքշաբթի, 6 Մայիսի 2026, 13:11

Արմինֆո.Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, որը խրախուսում է Հայաստանի հրաժարումը Ռուսաստանի "կայսերական" հովանավորությունից, ինքն իրեն պահում է որպես իր երկրի կայսերական անցյալի ժառանգորդ՝ ցանկանալով "բոլորին սովորեցնել"։ RTVI-ի հետ զրույցում  նման կարծիք է հայտնել Ռուսսատանի Պետդումայի ԱՊՀ գործերի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը: Այդ մասին նյութը հրապարակված է "Լազարյան ակումբի" պաշտոնական էջում:

ԿԳՄՍՆ․ Հայաստանում մարզադաշտերի կառուցման աշխատանքները պետք է իրականացվեն սահմանված ժամկետներում
 Չորեքշաբթի, 6 Մայիսի 2026, 12:39

Արմինֆո.ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Իջևանում և Վանաձորում UEFA-ի 4-րդ կատեգորիայի մարզադաշտերի կառուցման և վերակառուցման ծրագրերով զբաղվող միջազգային «ՎենյուԷրա հոլդինգ» կազմակերպության ներկայացուցիչների հետ՝ ընկերության գլխավոր տնօրեն Յան Յենցայի գլխավորությամբ։ Հանդիպմանը մասնակցել են նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը և նախարարության գլխավոր քարտուղար Հասմիկ Հակոբյանը։

Երեւանում բացվել է «Հայ գյուտարարներ` գիտությունը ներսից դուրս» խորագրով նոր հանրային խաղահրապարակ
 Չորեքշաբթի, 6 Մայիսի 2026, 11:59

Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի ուղեկցությամբ այցելել է Միսաք Մանուշյանի անվան պուրակ, որտեղ բացվել է «Հայ գյուտարարներ` գիտությունը ներսից դուրս» խորագրով նոր հանրային խաղահրապարակ։ Վարչապետը ծանոթացել է ստեղծված պայմաններին։

Հայաստանի Քննչական կոմիտեն զբաղվում է Վեդիում անչափահասների բռնաբարության գործով
 Երեքշաբթի, 5 Մայիսի 2026, 20:08

Արմինֆո. Հայաստանի Քննչական կոմիտեն ձեռնամուխ է եղել Վեդի համայնքում անչափահաս աղջիկների նկատմամբ սեռական բռնություն  դեպքի քննությանը:  Այսօր ՀՀ քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը հրապարակել է հաղորդագրություն, որում ասվում է.

Ժողովրդավարության և ընտրական աջակցության միջազգային ինստիտուտի Եվրոպայի տարածաշրջանային ծրագրերի տնօրենն այցելել է Հայաստանի ԿԸՀ
 Երեքշաբթի, 5 Մայիսի 2026, 17:57

Արմինֆո.Ժողովրդավարության և ընտրական աջակցության միջազգային ինստիտուտի (International IDEA) Եվրոպայի տարածաշրջանային ծրագրերի տնօրեն Սամ վան դեր Շտակը,  ծրագրի ղեկավար Նանա Կալանդաձեն և IDEA Հայաստանի ծրագրի ղեկավար Ռենատա Լենովսկին մայիսի 5-ին հյուրընկալվել են ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովում: Այդ մասին ասվում է ԿԸՀ-ի հաղորդագրությունում։

Երևանը և Բրյուսելը հանդես են եկել համատեղ հայտարարությամբ Հայաստան-ԵՄ գագաթնաժողովի արդյունքների վերաբերյալ
 Երեքշաբթի, 5 Մայիսի 2026, 17:49

Արմինֆո. Երեւանն ու Բրյուսելը համատեղ հայտարարությամբ են հանդես եկել Հայաստան-Եվրոպական միություն առաջին գագաթնաժողովի արդյունքների վերաբերյալ: Հայաստանի կառավարության հրապարակած հայտարարությունը բաղկացած է 44 կետից։

Մակրոն․ 2020 թվականին Ռուսաստանը Հայաստանի կողքին չէր 
 Երեքշաբթի, 5 Մայիսի 2026, 17:45

Արմինֆո. Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Ռուսաստանը Հայաստանի կողքին չէր 2020 թվականին, երբ նա բախվում էր աննախադեպ մարտահրավերների:




Մեկնաբանվողներ
Զատուլինը ծանր ժամանակներ է կանխատեսում Հայաստանի համար՝ Փաշինյանի կուրսով շարժումը շարունակելու դեպքումԶատուլինը ծանր ժամանակներ է կանխատեսում Հայաստանի համար՝ Փաշինյանի կուրսով շարժումը շարունակելու դեպքում
TRIPP նախագիծը չի անցնում և չի անցնելու Իրանի կարմիր գծերը. ՓաշինյանTRIPP նախագիծը չի անցնում և չի անցնելու Իրանի կարմիր գծերը. Փաշինյան
Վարդևանյան․ Միջազգային հանրությունը կոնսենսուսի է հասել Հայաստանում քաղաքական հետապնդումների շուրջՎարդևանյան․ Միջազգային հանրությունը կոնսենսուսի է հասել Հայաստանում քաղաքական հետապնդումների շուրջ
Հայաստանի արդարադատության փոխնախարարը հրաժարվել է մեկնաբանել Ադրբեջանի և Թուրքիայի արձագանքը ՀՀ նոր սահմանադրության նախագծինՀայաստանի արդարադատության փոխնախարարը հրաժարվել է մեկնաբանել Ադրբեջանի և Թուրքիայի արձագանքը ՀՀ նոր սահմանադրության նախագծին
Ռուսաստանի մի շարք քաղաքներում ադրբեջանական լոբբիի ճնշման ներքո չեղարկվել է «Մոնտե» ֆիլմի ցուցադրությունըՌուսաստանի մի շարք քաղաքներում ադրբեջանական լոբբիի ճնշման ներքո չեղարկվել է «Մոնտե» ֆիլմի ցուցադրությունը
Թուրք դիվանագետը պատմական է համարել Հայաստանի նոր սահմանադրության նախագծից Հայոց ցեղասպանության մասին հիշատակումների բացառումըԹուրք դիվանագետը պատմական է համարել Հայաստանի նոր սահմանադրության նախագծից Հայոց ցեղասպանության մասին հիշատակումների բացառումը
Վարչապետ․ Սահմանադրությունը մեր ներքին և արտաքին հարաբերությունների հիմնարար սկզբունքների վերաբերյալ մեր հավաքական պայմանավորվածությունն է.Վարչապետ․ Սահմանադրությունը մեր ներքին և արտաքին հարաբերությունների հիմնարար սկզբունքների վերաբերյալ մեր հավաքական պայմանավորվածությունն է.
Ծայրահեղ ուղղափառ հրեաները շարունակում են պղծել Երուսաղեմի հայկական թաղամասի հայկական սրբավայրերըԾայրահեղ ուղղափառ հրեաները շարունակում են պղծել Երուսաղեմի հայկական թաղամասի հայկական սրբավայրերը
Երևանի Ռուսական արվեստի թանգարանը 42 տարեկան էԵրևանի Ռուսական արվեստի թանգարանը 42 տարեկան է
Հայաստանն ու Գերմանիան պաշտպանության հարցերով խորհրդակցություններ են անցկացրելՀայաստանն ու Գերմանիան պաշտպանության հարցերով խորհրդակցություններ են անցկացրել
Հայաստանը ցանկանում է 2029 թվականին ընդունել COP-34-ըՀայաստանը ցանկանում է 2029 թվականին ընդունել COP-34-ը
Խոսնակ․ Հայաստանը Ղարաբաղի հարցում երբեք չի դիմել ՀԱՊԿ-ինԽոսնակ․ Հայաստանը Ղարաբաղի հարցում երբեք չի դիմել ՀԱՊԿ-ին
Լավրով․ Հայաստանին չեն վռնդի ՀԱՊԿ-ից  Լավրով․ Հայաստանին չեն վռնդի ՀԱՊԿ-ից  
Արևելագետ. 2026 թվականին Բաքուն հատուկ ջանքեր գործադրեց՝ Արցախի նկատմամբ տարած հաղթանակի հարցում ավելի մեծ դիվանագիտական ազդեցության հասնելու համարԱրևելագետ. 2026 թվականին Բաքուն հատուկ ջանքեր գործադրեց՝ Արցախի նկատմամբ տարած հաղթանակի հարցում ավելի մեծ դիվանագիտական ազդեցության հասնելու համար
Դրմեյան. ՄԻԵԴ-ը մերժել է Ադրբեջանի վերաքննիչ բողոքը Արցախի պաշտպանության բանակի մայոր Հայկ Թորոյանի գործովԴրմեյան. ՄԻԵԴ-ը մերժել է Ադրբեջանի վերաքննիչ բողոքը Արցախի պաշտպանության բանակի մայոր Հայկ Թորոյանի գործով