Չորեքշաբթի, 27 Մայիսի 2026, 12:59
Արմինֆո.«Արդար քվեարկություն» դիտորդական առաքելությունը վարչական ռեսուրսի չարաշահման բազմաթիվ դեպքեր է արձանագրել Հայաստանում կառավարող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից՝ հանրապետությունում հունիսի 7-ին նշանակված խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավի ընթացքում։
|
Չորեքշաբթի, 27 Մայիսի 2026, 12:40
Արմինֆո. Արամ Խաչատրյան համերգասրահում 1970 թվականին տեղադրված «Rieger-Kloss» երգեհոնը կվերականգնվի։ ՀՀ կառավարությունը մայիսի 27-ի նիստում որոշում է կայացրել 2026 թվականին նշված խնդրի լուծմանն ուղղել 242 միլիոն դրամ։
|
Չորեքշաբթի, 27 Մայիսի 2026, 12:30
Արմինֆո.Հայաստանում կփոխվի տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված քաղաքացիների վարորդական իրավունքի վերականգնման մոդելը։ ՀՀ կառավարությունը մայիսի 27-ի նիստում հավանություն է տվել «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում և հարակից օրենքների փաթեթում փոփոխություններ կատարելու նախագծին։
|
Չորեքշաբթի, 27 Մայիսի 2026, 11:25
Արմինֆո.Ամերիկագետ Սուրեն Սարգսյանը ներկայացրել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի՝ Երևան կատարած կարճատև այցի հիմնական նպատակները։
|
Չորեքշաբթի, 27 Մայիսի 2026, 10:30
Արմինֆո.ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ժամանակ է հատկացրել Հայաստանի գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերընտրությանն աջակցելու համար, սակայն չի բարձրացրել հայկական ծագում ունեցող ԱՄՆ քաղաքացիների համար առաջնահերթ նշանակություն ունեցող հարցերը։ Այս մասին ասված է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի (ANCA) ֆեյսբուքյան հրապարակման մեջ։
|
Չորեքշաբթի, 27 Մայիսի 2026, 10:16
Արմինֆո. In Astana, Armenian Ambassador Armen Ghevondyan met with Kazakh Minister of Ecology and Natural Resources Yerlan Nysanbayev. They confirmed Yerevan and Astana's mutual commitment to developing bilateral environmental cooperation, including through exchanging experiences and exploring the possibility of implementing joint projects.
|
Չորեքշաբթի, 27 Մայիսի 2026, 10:03
Արմինֆո. ԱՄՆ Պետդեպարտամենտը ներկայացրել է պետքարտուղար Մարկո Ռուբիոյի՝ Երևան կատարած այցի արդյունքները։
|
Չորեքշաբթի, 27 Մայիսի 2026, 00:06
Արմինֆո. Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրները մայիսի 29-ի նիստում կքննարկեն Եվրամիությանն անդամակցելու Հայաստանի ցանկությունը և ԵԱՏՄ-ից հնարավոր դուրս գալը։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։ Նա մանրամասներ է ներկայացրել մայիսի 27-29-ը Վլադիմիր Պուտինի՝ Ղազախստան կատարելիք պետական այցի և Բարձրագույն եվրասիական տնտեսական խորհրդի գագաթնաժողովին նրա մասնակցության մասին։ Այս մասին հայտնում է «Վեդոմոստի» թերթը։
|
Երեքշաբթի, 26 Մայիսի 2026, 21:17
Արմինֆո. Հայաստանի երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը մտավախություն է հայտնել, որ Արցախի անկումից և բանակի քայքայումից հետո գործող իշխանությունների հաջորդ թիրախը կդառնա Սյունիքը։ Այս մասին նա հայտարարել է Կապանում (Սյունիքի մարզ) «Հայաստան» դաշինքի քարոզարշավի ընթացքում։
|
Երեքշաբթի, 26 Մայիսի 2026, 21:12
Արմինֆո. ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը չի համաձայնել հարցադրմանը, թե ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի կարճատև այցը Երևան ուղղված էր իշխող "Քաղաքացիական պայմանագիր" ուժին աջակցություն հայտնելուն, վստահեցնելով, որ իշխող ուժը վարկանիշի խնդիր չունի:
|
Երեքշաբթի, 26 Մայիսի 2026, 19:50
Արմինֆո. Հայաստանի դատարանը բավարարել է արցախցի Մարատ Եգանյանի հայցը՝ ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությանը պարտավորեցնելով նրան ներառել ընտրական ցուցակներում: Այդ մասին Facebook-ի էջում հրապարակված տեսանյութում հաղորդել է արցախցի փաստաբան Ռոման Երիցյանը։
|
Երեքշաբթի, 26 Մայիսի 2026, 19:40
Արմինֆո. ԵԱՏՄ-ին (Եվրասիական տնտեսական միություն) անդամակցությունը Հայաստանին բազմաթիվ առավելություններ է բերել։ Ըստ ռուսական ԶԼՄ-ների՝ այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը՝ ճեպազրույցի ժամանակ։
|
Երեքշաբթի, 26 Մայիսի 2026, 17:29
Արմինֆո. Մայիսի 31-ին՝ ժամը 18։00-ին, Գյումրու Մարզամշակութային կենտրոնում տեղի կունենա «Մենք կանք» մշակութային համերգը։
|
Երեքշաբթի, 26 Մայիսի 2026, 17:27
Արմինֆո. ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի Երեւան կատարած այցի շրջանակներում Հայաստանն ու ԱՄՆ-ը ստորագրել են երկկողմ համագործակցության զարգացմանն ուղղված երեք փաստաթուղթ, այդ թվում՝ "Թրամփի ուղի հանուն միջազգային խաղաղության եւ բարգավաճման" նախագծի վերաբերյալ:
|
Երեքշաբթի, 26 Մայիսի 2026, 17:25
Արմինֆո. ԱՄՆ-ի և Հայաստանի միջև համապարփակ ռազմավարական հարաբերություններն այսօր ավելի ամուր են, քան երբևէ ։ Այդ մասին հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ ճեպազրույցում։
|
Երեքշաբթի, 26 Մայիսի 2026, 17:21
Արմինֆո. Բրազիլական ֆուտբոլի լեգենդ Ռոնալդու դի Ասիս Մորեյրան, ով ամբողջ աշխարհում հայտնի է որպես Ռոնալդինյո, ժամանել է Երևան՝ այստեղ ընթացող MAC Affiliate Conference Yerevan 2026 (iGaming և գործընկերային մարքեթինգի ոլորտում) համաժողովի շրջանակներում:
|
Երեքշաբթի, 26 Մայիսի 2026, 16:14
Արմինֆո. Հայաստանի իշխանությունները Հայաստանի Զինված ուժերը (ԶՈՒ) վերածել են իրենց նախընտրական գործիքի։ Այդ մասին հայտարարել է ԱԺ "Հայաստան" խմբակցության պատգամավոր, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Գեղամ Մանուկյանը՝ անդրադառնալով մայիսի 28-ին Երևանում կայանալիք զորահանդեսին։
|
Երեքշաբթի, 26 Մայիսի 2026, 13:42
Արմինֆո.Ամերիկայի հայկական համագումարը ԱՄՆ-ին կոչ է անում կատարել իր պարտավորությունները Բաքվում պահվող հայ գերիների ազատ արձակման հարցում։ Համագումարն այս հայտարարությունն արել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի՝ այսօր Հայաստան կատարելիք այցի կապակցությամբ։
|
Երեքշաբթի, 26 Մայիսի 2026, 13:24
Արմինֆո.Անկախ Պետությունների Համագործակցությունում չեն կարող անուշադրության մատնել Եվրոպական միությանը ինտեգրվելու ծրագրերի մասին հայտարարած Երևանի դիրքորոշումը և Հայաստանում անցկացված Ուկրաինայի հարցով ԵՄ գագաթնաժողովը։ Այս մասին հայտարարել է ԱՊՀ գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևը։
|
Երեքշաբթի, 26 Մայիսի 2026, 13:15
Արմինֆո. «Թրամփի երթուղի» (TRIPP) նախագծի հաջող իրականացման համար անհրաժեշտ է, որ Ադրբեջանը դուրս բերի իր զինված ուժերը (ԶՈՒ) Հայաստանի ինքնիշխան տարածքից և ազատ արձակի ապօրինի պահվող հայ ռազմագերիներին։ Այսպիսի հրապարակային դիմումով ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյին է դիմել «Միասնության թևեր» կուսակցության վարչապետի թեկնածու Արման Թաթոյանը՝ ամերիկացի պաշտոնյայի՝ այսօր Երևան սպասվող այցի կապակցությամբ։
|