Կարապետյանը՝ Փաշինյանին. «Եթե ՀԱՊԿ-ը չի աշխատում, դուրս եկե՛ք այդ կառույցից»
 Ուրբաթ, 5 Հունիսի 2026, 12:26

Արմինֆո. Եթե Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) չի աշխատում, ապա թող Հայաստանը ոչ թե սառեցնի իր մասնակցությունը, այլ դուրս գա այնտեղից։ Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում նախընտրական բանավեճի ժամանակ հայտարարել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը՝ դիմելով կառավարող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանին։

Փորձագետ. Փաշինյանի վերջը կգա, եթե ընտրողների մեծամասնությունը գնա ընտրատեղամասեր
 Ուրբաթ, 5 Հունիսի 2026, 12:22

Արմինֆո. Քաղաքագետ Տաթևիկ Հայրապետյանը կիսվել է նախօրեին Հանրային հեռուստաընկերության եթերում նախընտրական ցուցակների առաջին դեմքերի մասնակցությամբ կայացած հեռուստաբանավեճից ստացած իր տպավորություններով։

Օվերչուկը Հայաստանին կոչ է արել կողմնորոշվել, թե «ինչ մուրաբա է եփելու»
 Ուրբաթ, 5 Հունիսի 2026, 12:19

Արմինֆո. Հայաստանին անհրաժեշտ է կողմնորոշվել Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) և ԵՄ-ի միջև, այլապես նա չի հասկանա, թե «ինչ մուրաբա է եփելու», համոզված է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։

Հայաստանի օմբուդսմենը ԵՄ երկրների դեսպանների ուշադրությունն է հրավիրել ընտրական գործընթացների շրջանակներում կալանքը որպես խափանման միջոց կիրառելու խնդրին
 Ուրբաթ, 5 Հունիսի 2026, 11:22

Արմինֆո. Հայաստանի օմբուդսմեն Անահիտ Մանասյանը եվրոպացի դիվանագետների հետ հանդիպմանը, որը գլխավորում էր հանրապետությունում ԵՄ պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսը, ուշադրություն է հրավիրել ընտրական գործընթացների շրջանակներում ազատությունից զրկելու ձևով խափանման միջոցի չափից ավելի կիրառման խնդրին։

Ռուսաստանում կրկին զգուշացրել են Հայաստանին ուկրաինական ուղով գնալուց
 Ուրբաթ, 5 Հունիսի 2026, 10:42

Արմինֆո. Հայաստանն այսօր փաստացի կրկնում է այն ուղին, որով Ուկրաինան անցնում էր 2013-2014 թվականներին, և պետք է «լրջորեն մտածել», որպեսզի Երևանն ի վերջո չգնա նույն ճանապարհով և չհայտնվի նմանատիպ իրավիճակում։ Այս մասին Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի (ՊՄՏՀ) շրջանակներում «Վեստի»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի (ԱԽ) քարտուղարի տեղակալ Ալեքսեյ Շևցովը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Գեներալ Խաչատրյանին նոր մեղադրանք է առաջադրվել. փաստաբան
 Ուրբաթ, 5 Հունիսի 2026, 10:41

Արմինֆո.ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանին նոր մեղադրանք է առաջադրվել, հայտնում է փաստաբան Վարազդատ Հարությունյանը։

Լավրով. Հայաստանն անցնում է ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև ընտրության փորձությունը
 Ուրբաթ, 5 Հունիսի 2026, 09:54

Արմինֆո Հայաստանն անցնում է Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) և Եվրամիության (ԵՄ) միջև ընտրության փորձությունը, «Իզվեստիա»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը:

Հաճախորդների շնորհակալության օր Գյումրիում․ IDBank
 Ուրբաթ, 5 Հունիսի 2026, 09:00

Արմինֆո.IDBank-ի՝ հաճախորդներին անառիթ շնորհակալություն հայտնելու և անակնկալներ մատուցելու օրն այս անգամ Գյումրիի մասնաճյուղում էր։ Արդեն ավանդույթ դարձած Շնորհակալության օրը մարզերում անցկացնելը հաճախորդներին ավելի մոտ լինելու Բանկի առաքելության մի մասն է։

Պուտին. Ռուսաստանը բնականոն հարաբերություններ կպահպանի Հայաստանի հետ՝ անկախ նրանից, թե երկիրն ինչ որոշում կկայացնի իր ապագա ուղու վերաբերյալ
 Ուրբաթ, 5 Հունիսի 2026, 00:39

Արմինֆո. Ռուսաստանը բնականոն հարաբերություններ կպահպանի Հայաստանի հետ՝ անկախ նրանից, թե երկիրն ինչ որոշում կկայացնի իր ապագա ուղու վերաբերյալ, հայտարարել է Պուտինը Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի շրջանակներում համաշխարհային լրատվական գործակալությունների ղեկավարների հետ հանդիպմանը։

«Հայաստանն ընտրում է» հեռուստատեսային բանավեճերի երրորդ և եզրափակիչ փուլը տեղի կունենա այսօր Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում (ՄՀՀ)
 Հինգշաբթի, 4 Հունիսի 2026, 18:43

Արմինֆո. «Հայաստանն ընտրում է» հեռուստատեսային բանավեճերի երրորդ և եզրափակիչ փուլը տեղի կունենա այսօր Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Բանավեճերին կմասնակցեն հրավերն ընդունած առաջին քաղաքական ուժերը.

«Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամին օժանդակելու համար 37 անձի նկատմամբ քրեական գործ է հարուցվել
 Հինգշաբթի, 4 Հունիսի 2026, 17:43

Արմինֆո. Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում 37 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել (քրեական գործ է հարուցվել)՝ 2025-2026 թվականների հանրահավաքներին բազմաթիվ քաղաքացիների մասնակցությունը ֆինանսապես դրդելու հարցում Ա.Ա.-ին («Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Ալիկ Ալեքսանյան-խմբ.) օժանդակելու, ինչպես նաև առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման համար: Այս մասին հայտնում է Քննչական կոմիտեն:

Քոչարյան. «Մենք ընտրություններին գնում ենք ոչ միայն մեր ձեռքբերումների փորձով, այլև թույլ տրված սխալների գիտակցմամբ»
 Հինգշաբթի, 4 Հունիսի 2026, 17:39

Արմինֆո. Հայաստանի երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը խոստովանել է, որ այսօր իր քաղաքական ուժն ընտրություններին է գնում ոչ միայն անցած տարիների ձեռքբերումների փորձով, այլև թույլ տրված սխալների գիտակցմամբ։ Այս մասին Քոչարյանը հայտարարել է Ֆեյսբուքի իր էջում հրապարակված տեսանյութում՝ երկրում 2026 թվականի հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։

Ուրսուլա ֆոն դեր Լայեն. ԵՄ-ն պատրաստում է աջակցության փաթեթ Հայաստանի համար, որը ներառում է ավելի քան 50 միլիոն եվրոյի անհապաղ ֆինանսական օգնություն
 Հինգշաբթի, 4 Հունիսի 2026, 17:35

Արմինֆո. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ:

Քոչարյան․ Փաշինյանը Հայաստանի երեք դատական ատյաններում մեղավոր է ճանաչվել և դատապարտվել է 2008 թվականի մարտի 1-ի դեպքերի առնչությամբ
 Հինգշաբթի, 4 Հունիսի 2026, 17:02

Արմինֆո.  Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժամանակին Հայաստանի երեք դատական ատյաններում մեղավոր է ճանաչվել և դատապարտվել է 2008 թվականի մարտի 1-ի դեպքերի առնչությամբ, բայց հետո տարօրինակ հանգամանքներում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) որոշմամբ արդարացվել է:

Ամբեր Կապիտալի կողմից կառավարվող և արևային էլեկտրակայանների պորտֆել միավորող «Սոլիս» ՓԲ ընկերությունը պարտատոմսեր է թողարկում
 Հինգշաբթի, 4 Հունիսի 2026, 15:24

Արմինֆո.Ամբեր Կապիտալի կողմից կառավարվող և արևային էլեկտրակայանների պորտֆելը միավորող հոլդինգային ընկերությունը` «Սոլիս» ՓԲԸ-ն, մեկնարկում է դոլարային անվանական արժեկտրոնային պարտատոմսերի հրապարակային տեղաբաշխումը՝ 2 մլն ԱՄՆ դոլար անվանական ծավալով (ընդհանուր 20,000 հատ պարտատոմս)։ Պարտատոմսերի տեղաբաշխողն է Ամերիաբանկը։

Օվերչուկ. Ռուսաստանը ԵԱՏՄ շրջանակներում Երևանին աջակցության միջոցներ չի տրամադրի, եթե նա շարունակի ճանապարհը դեպի ԵՄ
 Հինգշաբթի, 4 Հունիսի 2026, 12:22

Արմինֆո. Ռուսաստանը չի աջակցի Երևանին Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) շրջանակներում, ինչպես նաև երկկողմ պայմանավորվածությունների շրջանակներում, եթե այդ երկիրը որոշի շարունակել մերձեցումը Եվրոպական միության հետ: Հետագա որոշումների ընդունումը կախված կլինի նաեւ Հայաստանում ընտրությունների արդյունքներից։Այդ մասին "Ինտերֆաքս"-ին հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը

ԱՄՆ պետքարտուղար. Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունն ավարտված է
 Հինգշաբթի, 4 Հունիսի 2026, 12:08

Արմինֆո.  ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հակամարտությունն ավարտված է:

Հայաստանի երկրորդ նախագահը կրկին հայտարարել է Աբխազիայով անցնող երկաթուղու գործարկման անհրաժեշտության մասին
 Հինգշաբթի, 4 Հունիսի 2026, 11:53

Արմինֆո.Աբխազիայով անցնող երկաթուղու գործարկումը կտրուկ կնվազեցնի Հայաստանի կախվածությունն ադրբեջանական երկաթուղուց։ Այդ մասին հայտարարել է ՀՀ երկրորդ նախագահ, "Հայաստան" դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը՝  "Արմենիա" հեռուստաընկերության հետ հարցազրույցում։

Հայաստանն ու ԱՄՆ-ն ավարտել են TRIPP-ի վերաբերյալ փաստաթղթի ստորագրման գործընթացը
 Հինգշաբթի, 4 Հունիսի 2026, 11:46

Արմինֆո.  Հայաստանն ու ԱՄՆ-ն ավարտել են "Թրամփի ուղի հանուն միջազգային խաղաղության եւ բարգավաճման" (TRIPP) նախագծի շուրջ ռազմավարական համագործակցության շրջանակային համաձայնագրի ստորագրման գործընթացը: Այդ մասին հաղորդել է Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, ով հեռավար ստորագրել է ավելի վաղ նախաստորագրված փաստաթուղթը։

Իրավապաշտպան․ Արդեն արցախցիների 600 դիմում է ներկայացվել ՄԻԵԴ՝ Ադրբեջանի կողմից բռնազավթված իրենց գույքի պաշտպանության վերաբերյալ
 Հինգշաբթի, 4 Հունիսի 2026, 11:32

Արմինֆո.Արդեն արցախցիների 600 դիմում է ուղարկվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ)՝ Ադրբեջանի կողմից  Արցախի բռնազավթված հետևանքով սեփական գույքի պաշտպանության վերաբերյալ: Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է "Արցախ" միություն հասարակական կազմակերպության ղեկավար, ԼՂՀ նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը:




Մեկնաբանվողներ
Զատուլինը ծանր ժամանակներ է կանխատեսում Հայաստանի համար՝ Փաշինյանի կուրսով շարժումը շարունակելու դեպքումԶատուլինը ծանր ժամանակներ է կանխատեսում Հայաստանի համար՝ Փաշինյանի կուրսով շարժումը շարունակելու դեպքում
TRIPP նախագիծը չի անցնում և չի անցնելու Իրանի կարմիր գծերը. ՓաշինյանTRIPP նախագիծը չի անցնում և չի անցնելու Իրանի կարմիր գծերը. Փաշինյան
Վարդևանյան․ Միջազգային հանրությունը կոնսենսուսի է հասել Հայաստանում քաղաքական հետապնդումների շուրջՎարդևանյան․ Միջազգային հանրությունը կոնսենսուսի է հասել Հայաստանում քաղաքական հետապնդումների շուրջ
Հայաստանի արդարադատության փոխնախարարը հրաժարվել է մեկնաբանել Ադրբեջանի և Թուրքիայի արձագանքը ՀՀ նոր սահմանադրության նախագծինՀայաստանի արդարադատության փոխնախարարը հրաժարվել է մեկնաբանել Ադրբեջանի և Թուրքիայի արձագանքը ՀՀ նոր սահմանադրության նախագծին
Ռուսաստանի մի շարք քաղաքներում ադրբեջանական լոբբիի ճնշման ներքո չեղարկվել է «Մոնտե» ֆիլմի ցուցադրությունըՌուսաստանի մի շարք քաղաքներում ադրբեջանական լոբբիի ճնշման ներքո չեղարկվել է «Մոնտե» ֆիլմի ցուցադրությունը
Թուրք դիվանագետը պատմական է համարել Հայաստանի նոր սահմանադրության նախագծից Հայոց ցեղասպանության մասին հիշատակումների բացառումըԹուրք դիվանագետը պատմական է համարել Հայաստանի նոր սահմանադրության նախագծից Հայոց ցեղասպանության մասին հիշատակումների բացառումը
Վարչապետ․ Սահմանադրությունը մեր ներքին և արտաքին հարաբերությունների հիմնարար սկզբունքների վերաբերյալ մեր հավաքական պայմանավորվածությունն է.Վարչապետ․ Սահմանադրությունը մեր ներքին և արտաքին հարաբերությունների հիմնարար սկզբունքների վերաբերյալ մեր հավաքական պայմանավորվածությունն է.
Ծայրահեղ ուղղափառ հրեաները շարունակում են պղծել Երուսաղեմի հայկական թաղամասի հայկական սրբավայրերըԾայրահեղ ուղղափառ հրեաները շարունակում են պղծել Երուսաղեմի հայկական թաղամասի հայկական սրբավայրերը
Երևանի Ռուսական արվեստի թանգարանը 42 տարեկան էԵրևանի Ռուսական արվեստի թանգարանը 42 տարեկան է
Հայաստանն ու Գերմանիան պաշտպանության հարցերով խորհրդակցություններ են անցկացրելՀայաստանն ու Գերմանիան պաշտպանության հարցերով խորհրդակցություններ են անցկացրել
Հայաստանը ցանկանում է 2029 թվականին ընդունել COP-34-ըՀայաստանը ցանկանում է 2029 թվականին ընդունել COP-34-ը
Խոսնակ․ Հայաստանը Ղարաբաղի հարցում երբեք չի դիմել ՀԱՊԿ-ինԽոսնակ․ Հայաստանը Ղարաբաղի հարցում երբեք չի դիմել ՀԱՊԿ-ին
Լավրով․ Հայաստանին չեն վռնդի ՀԱՊԿ-ից  Լավրով․ Հայաստանին չեն վռնդի ՀԱՊԿ-ից  
Արևելագետ. 2026 թվականին Բաքուն հատուկ ջանքեր գործադրեց՝ Արցախի նկատմամբ տարած հաղթանակի հարցում ավելի մեծ դիվանագիտական ազդեցության հասնելու համարԱրևելագետ. 2026 թվականին Բաքուն հատուկ ջանքեր գործադրեց՝ Արցախի նկատմամբ տարած հաղթանակի հարցում ավելի մեծ դիվանագիտական ազդեցության հասնելու համար
Դրմեյան. ՄԻԵԴ-ը մերժել է Ադրբեջանի վերաքննիչ բողոքը Արցախի պաշտպանության բանակի մայոր Հայկ Թորոյանի գործովԴրմեյան. ՄԻԵԴ-ը մերժել է Ադրբեջանի վերաքննիչ բողոքը Արցախի պաշտպանության բանակի մայոր Հայկ Թորոյանի գործով