Երկուշաբթի, 22 Հունիսի 2026, 16:42
Արմինֆո. Սահմանադրական դատարանը հունիսի 7-ի ընտրությունները վիճարկելու գործով 2 նոր աշխատակարգային որոշում է կայացրել:
|
Երկուշաբթի, 22 Հունիսի 2026, 16:15
Արմինֆո. Գյումրիից Մոսկվա չվերթն իրականացնող "Պոբեդա" ավիաընկերության ինքնաթիռի հարկադիր վայրէջքի փաստի առթիվ նախաքննական ստուգում է կազմակերպվել, իրավապահները պարզում են հերմետիկության կորստի տվիչի սխալ գործարկման պատճառներն ու պայմանները: Այդ մասին ասվում է Ռուսաստանի Քննչական կոմիտեի տրանսպորտի Արևմտյան միջտարածաշրջանային քննչական վարչության մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:
|
Երկուշաբթի, 22 Հունիսի 2026, 13:54
Արմինֆո.Հայաստանի Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանի որոշմամբ դատավորներ Արտակ Զեյնալյանն ու Վլադիմիր Վարդանյանը չեն մասնակցի հունիսի 7-ին երկրում կայացած հերթական խորհրդարանական ընտրությունների արդյունքները վիճարկող ընդդիմադիր յոթ քաղաքական ուժերի հայցերի քննությանը։
|
Երկուշաբթի, 22 Հունիսի 2026, 13:32
Արմինֆո.Հայաստանի հինգ տասնյակ մտավորականներ հանդես են եկել համատեղ հայտարարությամբ՝ ի պաշտպանություն «Մայր Հայաստան» կուսակցության առաջնորդ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության (ԲՀԿ) պատգամավորների ցուցակի երկրորդ համար Անդրանիկ Թևանյանի և երկրում բոլոր քաղբանտարկյալների։
|
Երկուշաբթի, 22 Հունիսի 2026, 13:22
Արմինֆո.Հայաստանի դեմ Ադրբեջանի զավթողական ծրագրերը հնարավոր են դարձել բացառապես Արցախի հարցով վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումներից հետո։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը՝ Ադրբեջանի կողմից կեղծ հայեցակարգի ակտիվ առաջմղման և Հայաստանի ինքնիշխան տարածքների նկատմամբ հնչող տարածքային հավակնությունների ֆոնին։
|
Երկուշաբթի, 22 Հունիսի 2026, 13:18
Արմինֆո.Երևանի 23-րդ «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը ներկայացրել է Միջազգային մրցույթի ժյուրիի ամբողջական կազմը։
|
Երկուշաբթի, 22 Հունիսի 2026, 13:07
АрмИнфо. Հունիսի 7-ին կայացած Հայաստանի հերթական խորհրդարանական ընտրությունները լավագույնս դրսևորեցին «օտարերկրյա միջամտության» մասին հայտարարությունները քաղաքական զենքի վերածելու պարադոքսը
|
Երկուշաբթի, 22 Հունիսի 2026, 13:00
Արմինֆո. Հայաստանի ներքին գործերի նախարարության պատվիրակությունը մասնակցեց Միջազգային ցուցահանդեսին Eurosatory 2026 («Եվրոսատորի 2026») Փարիզում, որտեղ աշխարհի տարբեր երկրներ և առաջատար ընկերություններ ներկայացրեցին արդիականագույն սարքավորումներ և տեխնոլոգիական լուծումներ պաշտպանության և անվտանգության ոլորտում.
|
Երկուշաբթի, 22 Հունիսի 2026, 12:55
ԱրմԻնֆո. «Բարգավաճ Հայաստան» (ԲՀԿ) կուսակցությունից պատգամավորության թեկնածու Մարտուն Գրիգորյանի որդին՝ Կամո Գրիգորյանը, կալանավորվել է երկու ամսով։
|
Շաբաթ, 20 Հունիսի 2026, 15:34
Արմինֆո. "Ուժեղ Հայաստան" դաշինքի նախընտրական ցուցակի առաջին համար Նարեկ Կարապետյանը հայց է ներկայացրել ՀՀ քննչական կոմիտեի դեմ ՝ պահանջելով հերքել իր հասցեին իրականությանը չհամապատասխանող տեղեկություններն այն մասին, թե ինքը թաքցրել է այլ պետության քաղաքացիություն ունենալու փաստը: Այս մասին տեղեկանում ենք դատական տեղեկատվական Datalex համակարգի կայքից։
|
Շաբաթ, 20 Հունիսի 2026, 12:57
Արմինֆո. Դատախազական ներգործության արդյունքում՝ Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը։ Այդ մասին հաղորդում է ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը։
|
Շաբաթ, 20 Հունիսի 2026, 11:12
Արմինֆո. ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում ավարտվել է խորթ մոր կողմից 1 տարեկան երեխային սպանելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:
|
Ուրբաթ, 19 Հունիսի 2026, 22:49
Արմինֆո. Հայաստանում հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրություններից հետո առկա է լեգիտիմության դեֆիցիտի ակնհայտ խնդիր. գործող իշխանությունները գողացել են Գագիկ Ծառուկյանի «Բարգավաճ Հայաստան» կուսակցության (ԲՀԿ) առնվազն 60 հազար ձայնը։ Այս մասին հայտարարել է Հայաստանի երկրորդ նախագահ, ընդդիմադիր «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը։
|
Ուրբաթ, 19 Հունիսի 2026, 22:00
Արմինֆո. Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի (ՀՀ ԳԱԱ) նիստերի դահլիճում հունիսի 22-ին իր աշխատանքն է սկսելու ռադիացիոն ֆիզիկայի 10-րդ միջազգային գիտաժողովը՝ «Փնջեր և ճառագայթում. փոխազդեցություն և կիրառություններ» թեմայով: Գիտաժողովի շրջանակներում, որը կհամախմբի գիտության ավելի քան 150 ներկայացուցչի Հայաստանից, Իտալիայից, Հունաստանից, Մեծ Բրիտանիայից, Ռուսաստանից, Մալայզիայից, Սաուդյան Արաբիայից, Չինաստանից և Իրանից, կանցկացվի նաև «Ռադիացիոն ֆիզիկա և հարակից կիրառություններ» 5-րդ միջազգային գիտական դպրոցը: Այն նվիրված է խորհրդային և հայ անվանի գիտնական-ֆիզիկոս, ակադեմիկոս Ալպիկ Մկրտչյանի հիշատակին:
|
Ուրբաթ, 19 Հունիսի 2026, 21:18
Արմինֆո. Հայաստանի երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը կարծում է, որ իր դեմ շտապ հարուցված գործը, որը նա պարզապես աբսուրդ է անվանել, անհրաժեշտ էր իրեն երկրից դուրս գալն արգելելու համար։ Նա այս մասին հայտարարել է տված հարցազրույցում։
|
Ուրբաթ, 19 Հունիսի 2026, 20:30
Արմինֆո.Հունիսի 19-ին` տեղական ժամանակով ժամը 19։17-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 15։17-ին), ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.30⁰ և արևելյան երկայնության 45․94⁰ աշխարհագրական կոորդինատներով Ադրբեջանի Հանրապետություն, օջախի 10 կմ խորությամբ 3․1 մագնիտուդով երկրաշարժ։ Այդ մասին հաղորդում է Հայաստանի ՆԳՆ Փրկարար ծառայության մամուլի ծառայությունը։
|
Ուրբաթ, 19 Հունիսի 2026, 20:25
Արմինֆո.Հայաստանի Հանրապետության վարչական դատարանը (դատավոր՝ Աղասի Դարբինյան) այսօր բավարարել է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հայցն ընդդեմ ՆԳՆ ոստիկանության։ Այդ մասին հաղորդել է Փաստաբան Արա Զոհրաբյանը։
|
Ուրբաթ, 19 Հունիսի 2026, 18:03
Արմինֆո.Ուղիղ մեկ տարի առաջ սկիզբ դրվեց ԱրարատԲանկի նախաձեռնությանը. հնարավորություն տալ լսողության խնդիրներ ունեցող երեխաներին՝ զգալու երաժշտության ռիթմն ու կախարդանքը։
|
Ուրբաթ, 19 Հունիսի 2026, 17:44
Արմինֆո. Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանի "Միասնության թևեր" կուսակցությունը դիմում է ներկայացրել Սահմանադրական դատարան ՝ խնդրելով անվավեր ճանաչել հերթական խորհրդարանական ընտրությունների արդյունքները: Այդ մասին դատարանի դիմաց լրագրողների հետ զրույցում ասել է "Միասնության թևեր" կուսակցության անդամ Լիպարիտ Դրմեյանը։
|
Ուրբաթ, 19 Հունիսի 2026, 17:41
Արմինֆո. Հունիսի 19-ին Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության գործընկերության առաքելության նորանշանակ ղեկավար, դեսպան Կոսմին Ջորջ Դինեսկուին:
|