Երկուշաբթի, 26 Հոկտեմբերի 2026, 16:32
Արմինֆո."Ապրելու երկիր" կուսակցությունը հաղթահարել է անցողիկ շեմը բոլոր համայնքներում, որտեղ մասնակցել է ՏԻՄ ընտրություններին, և ներկայացված է լինելու ավագանու կազմերում: Այդ մասին հաղորդել է քաղաքական ուժի հիմնադիրներից մեկը՝ Մանե Թանդիլյանը։
|
Երկուշաբթի, 26 Հոկտեմբերի 2026, 16:30
Արմինֆո. Չնայած Հայաստանի իշխանությունների կողմից աննախադեպ ճնշումներին և համատարած հետապնդումներին՝ հոկտեմբերի 25-ին կայացած ՏԻՄ ընտրություններում ՀՅԴ-ն քաղաքացիների զգալի աջակցություն է ստացել չորս համայնքներում: Այդ մասին հայտարարել է ԱԺ "Հայաստան" խմբակցության պատգամավոր, դաշնակցական Իշխան Սաղաթելյանը ։
|
Երկուշաբթի, 26 Հոկտեմբերի 2026, 15:51
Արմինֆո. Ճանապարհի երկրորդ շարքում կայանելու համար պատժի խստացումն ուղղված է ոչ թե պետական բյուջեի մուտքերի ավելացմանը, այլ խախտումների կանխարգելմանը։ Այդ մասին հոկտեմբերի 26-ին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում նշել է Հայաստանի ներքին գործերի նախարարը, պարզաբանելով, թե գնի բարձրացումն ինչպես պետք է նպաստի ճանապարհատրանսպորտային պատահարների նվազմանը։
|
Երկուշաբթի, 26 Հոկտեմբերի 2026, 15:46
Արմինֆո. ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները ցույց տվեցին, որ Նիկոլ Փաշինյանի և «Քաղաքացիական պայմանագիրգ» կուսակցության իշխանությունը բացառապես հենված է իշխանության ուժային գործոնի, վարչական ռեսուրսի և քաղաքացիների մեջ վախի մթնոլորտ սերմանելու վրա՝ ինչը նորություն չէ: Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը:
|
Երկուշաբթի, 26 Հոկտեմբերի 2026, 13:51
ԱրմԻնֆո. Ռուսաստանի և Հայաստանի միջև երկկողմ ձևաչափով երկխոսություն է ընթանում բնապահպանության ոլորտում։ Այս մասին հայտարարել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը հոկտեմբերի 26-ին լրագրողների հետ զրույցում՝ ՄԱԿ-ի կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) շրջանակներում։
|
Երկուշաբթի, 26 Հոկտեմբերի 2026, 13:41
ԱրմԻնֆո. Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) հայտնել է Տավուշի ուղղությամբ Հայաստանի տարածք անցած ադրբեջանցի հովվի արտահանձնման մասին:
|
Երկուշաբթի, 26 Հոկտեմբերի 2026, 13:13
ԱրմԻնֆո. Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) ներկայացրել է երկրի 19 համայնքներում անցկացված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների նախնական արդյունքները։
|
Երկուշաբթի, 26 Հոկտեմբերի 2026, 13:09
ԱրմԻնֆո. Արագածոտնի մարզի Արտենի գյուղում թիվ 1 միջնակարգ դպրոցի պատից ապամոնտաժել են զորավար Անդրանիկ Օզանյանի (Զորավար Անդրանիկի) պատկերով քարե խճանկարը։
|
Երկուշաբթի, 26 Հոկտեմբերի 2026, 12:06
ԱրմԻնֆո. Երիտասարդ հայ երգչուհի Նարեն (Նարե Քերոբյան) համոզիչ հաղթանակ տարավ Մալթայի Տա'Կալի քաղաքում կայացած 24-րդ մանկական Եվրատեսիլ երգի մրցույթում:
|
Երկուշաբթի, 26 Հոկտեմբերի 2026, 11:34
ԱրմԻնֆո. Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) ներկայացրել է հոկտեմբերի 25-ին երկրի 21 համայնքներում կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում ընտրողների մասնակցության և միջադեպերի վերաբերյալ տվյալները։
|
Երկուշաբթի, 26 Հոկտեմբերի 2026, 10:26
ԱրմԻնֆո. Հայաստանի դատախազությունը խախտում է հայտնաբերել «Երևանի թիվ 7 շուկա» ՍՊԸ-ի օտարման գործընթացում: Վերահսկող մարմնի հայտարարության համաձայն՝ դատարան է ներկայացվել դատական հայց՝ պետական շահերի անունից:
|
Ուրբաթ, 23 Հոկտեմբերի 2026, 20:41
Արմինֆո. Հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզարշավի դիտարկման ընթացքում «Ականատես» դիտորդական առաքելությունն Արտաշատում արձանագրել է գործող համայնքապետ-թեկնածուի գործունեության հրապարակային գովաբանման դեպք՝ կրոնական արարողության ժամանակ։ Այդ մասին հաղորդում է «Ականատես» դիտորդական առաքելության մամուլի ծառաայությունը։
|
Ուրբաթ, 23 Հոկտեմբերի 2026, 20:12
Արմինֆո. Հայաստանի Հակակոռուպցիոն դատարանը 2 ամսով երկարաձգել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքը: Այդ մասին հաղորդել է ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակը՝ Telegram-ում։
|
Ուրբաթ, 23 Հոկտեմբերի 2026, 19:31
Արմինֆո. Քաղաքական գործիչ, "Բարգավաճ Հայաստան" կուսակցության անդամ Արման Աբովյանը ստանձնել է քաղաքական ուժի հանրային կապերի պատասխանատուի և պաշտոնական ներկայացուցչի գործառույթները ՝ վերջինիս առաջնորդ Գագիկ Ծառուկյանի կալանքի տակ գտնվելու պայմաններում: Այդ մասին քաղաքական գործիչը հաղորդել է Facebook-ի իր էջում։
|
Ուրբաթ, 23 Հոկտեմբերի 2026, 19:08
Արմինֆո. Հայաստանում արտահերթ ընտրությունների մասին խոսակցությունն ընդդիմության նկատմամբ շանտաժի գործիք է վարչապետ Նիկոլ Փաշինյանի համար։ Նման կարծիք է հայտնել "Հայ ազգային կոնգրես" կուսակցության (ՀԱԿ) փոխնախագահ Լևոն Զուրաբյանը՝ երկրում հնարավոր արտահերթ ընտրությունների մասին Փաշինյանի հայտարարության ֆոնին։
|
Ուրբաթ, 23 Հոկտեմբերի 2026, 18:14
Արմինֆո. Վիեննայի միջազգային փառատոնին Արցախի մշակութային համույթների մասնակցությունը չեղարկվել է քանի դեսպանատների միջամտությունից հետո։
|
Ուրբաթ, 23 Հոկտեմբերի 2026, 16:05
Արմինֆո. Կյանքի 87-րդ տարում մահկանացուն է կնքել Հայաստանի վաստակավոր նկարիչ, Հայաստանի և ԽՍՀՄ նկարիչների միությունների անդամ, ծաղրանկարների բազմաթիվ միջազգային մրցույթների դափնեկիր, "Գոլոս Արմենիի" խմբագրության երկարամյա աշխատակից Վլադիմիր Աբրոյանը: Նկարչի մահվան մասին հայտնել է նրա դուստրը՝ Իռա Աբրոյանը։
|
Ուրբաթ, 23 Հոկտեմբերի 2026, 15:37
Արմինֆո.2026 թվականի ինն ամիսների ընթացքում Հայաստանում լրագրողների և ԶԼՄ-ների դեմ ներկայացված հայցերի ընդհանուր թիվը կազմել է 44: Այդ մասին հայտարարել է Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի (ԽԱՊԿ) նախագահ Աշոտ Մելիքյանը՝ հոկտեմբերի 23-ին Երեւանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ, որը նվիրված էր Հայաստանում խոսքի ազատության վիճակին եւ 2026 թվականի երրորդ եռամսյակում լրագրողների եւ ԶԼՄ-ների իրավունքների խախտումներին:
|
Ուրբաթ, 23 Հոկտեմբերի 2026, 13:58
ԱրմԻնֆո. ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) ադմինիստրատորի տեղակալ և Եվրոպայի ու ԱՊՀ երկրների տարածաշրջանային բյուրոյի տնօրեն Իվանա Ժիվկովիչը կայցելի Հայաստան։
|
Ուրբաթ, 23 Հոկտեմբերի 2026, 13:15
ԱրմԻնֆո. Գործարար Սամվել Կարապետյանի «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը Հայաստանի իշխանություններին մեղադրել է Լոռու մարզի Ստեփանավան համայնքում հոկտեմբերի 25-ին նախատեսված տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրություններից առաջ քաղաքական ուժին վարկաբեկելու փորձի մեջ։
|