Ուրբաթ, 30 Հոկտեմբերի 2026, 11:13
Արմինֆո. 2026 թվականի հոկտեմբերի 29-ին ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը մասնակցել է ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի (COP-17) կողմերի 17-րդ համաժողովի շրջանակներում կազմակերպված վահանակային քննարկմանը, որը նվիրված էր շրջակա միջավայրի սկզբունքների իրավական մեկնաբանությունից մինչև դրանց գործնական կիրառումը և արդյունավետ շրջակա միջավայրի պաշտպանության ապահովումը։
|
Ուրբաթ, 30 Հոկտեմբերի 2026, 11:10
ԱրմԻնֆո. Հոկտեմբերի 30-ին Հայաստանի Ազգային ժողովի լիագումար նիստում սկսվել են Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամի թեկնածության վերաբերյալ քննարկումները:
|
Հինգշաբթի, 29 Հոկտեմբերի 2026, 19:39
Արմինֆո.Հայաստանի անկախության 35-ամյակի տոնական միջոցառումների շրջանակում Փարիզում՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում, տեղի է ունեցել անվանի հայագետ, լեզվաբան և ակադեմիկոս Հրաչյա Աճառյանի ծննդյան 150-ամյակին նվիրված գիտաժողով՝ «Կյանքը գիտություն․ Հրաչյա Աճառյան» խորագրով։
|
Հինգշաբթի, 29 Հոկտեմբերի 2026, 19:37
Արմինֆո. ՆԳՆ Քրեական ոստիկանության թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ մաքսանենգ ճանապարհով Հայաստան են ներկրվել առանձնապես խոշոր չափերի տարբեր տեսակի թմրամիջոցներ, որոնք տեղադրվել են թաքստոցներում՝ հետագայում իրացնելու նպատակով։ Այդ մասին ասվում է ՆԳՆ Ոստիկանության հաղորդագրությունում։
|
Հինգշաբթի, 29 Հոկտեմբերի 2026, 19:11
Արմինֆո.Պատկերացրեք իրավիճակ․ պատրաստվում եք ճամփորդության, պլանավորում եք խոշոր գնում կամ պարզապես ցանկանում եք արտարժույթով խնայողություն անել։ Համեմատում եք տարբեր կայքերում ներկայացված փոխարժեքները, ապա այցելում բանկ կամ արտարժույթի փոխանակման կետ։ Սակայն հերթում սպասելը ժամանակ է խլում, իսկ ձեր նախընտրած փոխարժեքը կարող է այդ ընթացքում փոխվել։
|
Հինգշաբթի, 29 Հոկտեմբերի 2026, 18:57
Արմինֆո.Երևանում կնկարահանվի ռեժիսոր Մայք Նիքոլսի "Մտերմություն" (2004թ., ԱՄՆ) դրամայի հայկական տարբերակը, որտեղ գլխավոր դերերը կատարել են Ջուլիա Ռոբերթսը, Նատալի Փորթմանը, Ջուդ Լոուն և Քլայվ Օուենը:
|
Հինգշաբթի, 29 Հոկտեմբերի 2026, 17:42
Արմինֆո. Ընդդիմությունը Հայաստանի գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանին հեռացնելու կամ նրա ծրագրերը կասեցնելու փոխարեն ընդդիմադիր հանրությանը սովորեցնում են բավարարվել նրանով, որ "համենայն դեպս, իրենք պատասխան են տալիս": Հայաստանի արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանն այդպես է մեկնաբանել այսօր խորհրդարանում տեղի ունեցած ծեծկռտուքը, որը հրահրել էր Նիկոլ Փաշինյանի կառավարխող "Քաղաքացիական պայմանագիր" ուժը:
|
Հինգշաբթի, 29 Հոկտեմբերի 2026, 17:34
Արմինֆո.Երևանում ընթացող ՄԱԿ Կենսաբազմազանության կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովը (COP17) հենց այն հարթակն է, որտեղ պետք է բարձրացվեին արցախցիների իրավական խնդիրները: Այդ մասին հոկտեմբերի 29-ին հայտարարել է Արցախի Հանրային խորհրդի անդամ Ալվարդ Զաքարյանը՝ "Միջազգային պարտավորությունները և ազգային օրակարգը COP17-ի համատեքստում. գնահատականներ և հետևություններ" թեմայով մամուլի ասուլիսի ժամանակ։
|
Հինգշաբթի, 29 Հոկտեմբերի 2026, 17:27
Արմինֆո. Մեծամոր համայնքին կվերադարձվի 0,12 հա մակերեսով հողամասը. Դատախազության՝ պետշահերի պաշտպանության հայցը բավարարվել է։
|
Հինգշաբթի, 29 Հոկտեմբերի 2026, 14:34
ԱրմԻնֆո. Խորհրդարանում տեղի ունեցած ծեծկռտուքը ծրագրվել էր իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի արտաքին քաղաքականության սնանկությունը թաքցնելու նպատակով։ Այս մասին հոկտեմբերի 29-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Մարիաննա Քաղրամանյանը։
|
Հինգշաբթի, 29 Հոկտեմբերի 2026, 12:49
Արմինֆո. Նոյեմբերի 1-ից սկսած՝ Հայաստանը պաշտոնապես կսկսի ընդունել դիմումներ և տրամադրել նոր կենսաչափական անձնագրեր և նույնականացման քարտեր: ՀՀ կառավարությունը հաստատել է փաստաթղթերի տրամադրման կարգը հոկտեմբերի 29-ի նիստում:
|
Հինգշաբթի, 29 Հոկտեմբերի 2026, 11:55
ԱրմԻնֆո. ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի (ՄԻՊ) գրասենյակի ներկայացուցիչները այցելել են «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ, որտեղ հանդիպել են 44 օր հացադուլ անող կալանավոր Աշոտ Բադալյանի հետ։
|
Չորեքշաբթի, 28 Հոկտեմբերի 2026, 22:44
Արմինֆո. Եվրասիական տնտեսական միությանը (ԵԱՏՄ) Հայաստանի անդամակցության հնարավոր կասեցման և հայկական տնտեսության վրա այդ քայլի հետևանքների մասին զեկույցի պատրաստումը նորություն չէր ոչ մեկի համար, ով խորասուզված է այս թեմայի մեջ, այդ թվում՝ նաև Հայաստանի կառավարության համար: Այս մասին հոկտեմբերի 28-ին ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ՝ ի պատասխան Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն խոսքերը մեկնաբանելու խնդրանքին, թե դա արտաքին ուժերի կողմից Հայաստանում իշխանափոխության երրորդ փորձն է։
|
Չորեքշաբթի, 28 Հոկտեմբերի 2026, 20:15
Արմինֆո.Մենք կարծում ենք, որ խաղաղության պայմանագիրը պետք է ստորագրվի, և կարևոր չէ՝ TRIPP նախագծին զուգահեռ թե դրանից հետո։ Բայց եթե մենք խոսում ենք իրական, անկեղծ խաղաղության մասին, մենք չպետք է վիճեինք: Չէ որ՝ խաղաղությունը, ըստ ձեզ, արդեն հաստատված է, նույնիսկերկրների միջև առևտրաշրջանառություն կա. հարց է առաջանում ՝ ինչու՞ չկա խաղաղության պայմանագիր։ Նման հարցով արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանին է դիմել ընդդիմադիր "Ուժեղ Հայաստան" խմբակցությունից ԱԺ փոխնախագահ Արամ Վարդևանյանը ՝ արձագանքելով գերատեսչության ղեկավարի ՝ խաղաղության հաստատմանւ մասին ելույթին:
|
Չորեքշաբթի, 28 Հոկտեմբերի 2026, 19:05
Արմինֆո."Մենք գնում ենք Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման՝ ֆորպոստի կարգավիճակը հաղթահարելու նպատակով", - խորհրդարանում ելույթ ունենալիս հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ում խոսքը, փաստորեն ուղղված էր ընդդիմության և իր կողմից չնշված արտաքին խաղացողների դեմ, որոնք աջակցում են նրան:
|
Չորեքշաբթի, 28 Հոկտեմբերի 2026, 17:49
Արմինֆո. Հայաստանի Պաշտպանության նախարարության հրաձգարաններից մեկում կառուցվում է վրանային ավան՝ պահեստազորայինների նախնական պատրաստության համար: Այդ մասին հոկտեմբերի 28-ին Ազգային ժողովում կառավարության ժամի ընթացքում հայտարարել է պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ պատասխանելով խորհրդարանականների հարցին։
|
Չորեքշաբթի, 28 Հոկտեմբերի 2026, 17:19
Արմինֆո.Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցություն է հայտնել Իսպանիայի ժողովրդին և կառավարությանը՝ հոկտեմբերի 28-ին Իսպանիայի Տոլեդո նահանգում գնացքների բախման հետևանքով զոհերի կապակցությամբ:
|
Չորեքշաբթի, 28 Հոկտեմբերի 2026, 17:17
Արմինֆո.ԱԺ փոխնախագահ Վահագն Ալեքսանյանը չի կարծում, թե ընդդիմությունը դեմ կլինի, որպեսզի Հայաստանի ժողովուրդն իր կամքն արտահայտի ՀՀ նոր սահմանադրության ընդունման հարցում։
|
Չորեքշաբթի, 28 Հոկտեմբերի 2026, 17:12
Արմինֆո.Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմենի գրասենյակը ՅՈՒՆԵՍԿՕ-ին կոչ է արել կոնկրետ գործողություններ ձեռնարկել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (ԼՂՀ) պատմամշակութային արժեքների պաշտպանության ուղղությամբ:
|
Չորեքշաբթի, 28 Հոկտեմբերի 2026, 15:42
Արմինֆո. Ազգային ժողովում մեկնարկել են Հաշվեքննիչ պալատի անդամի թեկնածության շուրջ քննարկումները: "
|