Արմինֆո.«Ականազերծման և ուտիլիզացիայի հիմնադրամիե հոգաբարձուների խորհրդի նախագահ, «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնե ՊՈԱԿ-ի տնօրեն Ռուբեն Առաքելյանն այսօր՝ փետրվարի 12-ին, աշխատանքային այցով կմեկնի Դամասկոս:
Արմինֆո. ՀՅԴ կուսակցությունը խիստ քննադատության է ենթարկել ՀՀ կառավարության ծրագիրը:
Արմինֆո. ՀՀ ԶՈւ-երի զորամասերից մեկի պահպանության տեղամասում հրազենային վիրավորումից զինծառայող Է մահացել:
Արմինֆո. Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը պահվում է «Երևան-Կենտրոն՚ ՔԿՀ ոչ մեծ մենախցում, սակայն ոչ մի բողոք չի ներկայացրել ՔԿՀ աշխատակիցներին: Այսօր այդ մասին լրագրողներին հաղորդել է մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը: Նրա ասելով, Ռ.Քոչարյանի միակ դժգոհությունն առնչվում է խցում համակարգչի բացակայությանը:
Արմինֆո. Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանիին` Իսլամական հեղափոխության հաղթանակի 40-րդ տարեդարձի կապակցությամբ:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին ՀՀ նախագահի աշխատակազմից, շնորհավորական ուղերձում նախագահ Սարգսյանը կարևորել է Հայաստանի և Իրանի կայուն ու փոխշահավետ հարաբերությունների պահպանումն ու զարգացումը: Նա համոզմունք է հայտնել, որ դրա համար երկուստեք կներդրվեն նորանոր ջանքեր և ռեսուրսներ:
Նախագահ Արմեն Սարգսյանը Հասան Ռոհանիին մաղթել է քաջառողջություն և ամենայն բարիք, իսկ Իրանի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և հետագա բարգավաճում:
Արմինֆո. Մարդու իրավունքների պաշտպանի դիմումի հիման վրա Սահմանադրական դատարանը հակասահմանադրական է ճանաչել պատժախուց տեղափոխված կալանավորված անձանց և դատապարտյալների արտաքին աշխարհի հետ կապից մեխանիկական զրկում նախատեսող օրենսդրական կարգավորումները: