Արմինֆո.Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը մերժել և մերժում է Մինսկի խմբի համանախագահների կողմից օրերս հրապարակված սկզբունքները, որոնց շուրջ պետք է շարունակվեն արցախյան հիմնահարցի կարգավորմանն ուղղված բանակցությունները:
Արմինֆո. ԱՄՆ հայկական համայնքը բողոքի ակցիա է անցկացրել Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանատան մոտ՝ պահանջելով դատապարտել 1988-1992 թթ. Սումգայիթում, Կիրովաբադում, Բաքվում և Մարաղայում տեղի ունեցած կոտորածները:
Արմինֆո. ՀՀ կրթության և գիտության նախարարության «Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ» ՊՈԱԿ-ի աշխատակիցներից մեկի հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերով պարզվել է, որ 2012 թվականից մինչ օրս նույն ՊՈԱԿ-ի ղեկավար պաշտոնատար անձինք, օգտագործելով իրենց պաշտոնական դիրքը, շահադիտական դրդումներով, պաշտոնական փաստաթղթերում կեղծ գրառումներ կատարելու եղանակով վատնել են առանձնապես խոշոր չափերի գումարներ:
Արմինֆո. Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ էլ Սիսին Մյունխենի անվտանգության համաժողովում իր ելույթում հիշատակել է Հայոց ցեղասպանության մասին՝ առանց <ցեղասպանություն> եզրույթն օգտագործելու:
Արմինֆո. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն արձագանքել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ ապրիլի 24-ը Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակելու մասին հայտարարությանը: Էրդողանը Մակրոնի հայտարարությանը գնահատական է տվել թուրքական լրատվամիջոցի հետ զրույցում, տեղեկացնում է ermenihaber-ը:
Արմինֆո.Մի շարք ծանր հանցագործությունների մեղադրանքով կալանավորված գեներալ Մանվել Գրիգորյանը դեռ «Նաիրի» բժշկական կենտրոնում է: ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում այդ մասին հաղորդել է բժշկական կենտրոնի տնօրեն Անատոլի Գնունին:
Արմինֆո. Ամեն տարի Ֆրանսիայի Շամոնի քաղաքում անցկացվող «Մտքերի գագաթնաժողովըե («Summit of Mindsե) այս տարի առաջին անգամ կանցկացվի Հայաստանում: «Armenian Summit of Mindsե անվանումը ստացած միջոցառումը կանցկացվի հունիսի 7-9-ը՝ Երևան և Դիլիջան քաղաքներում: Գագաթնաժողովի գլխավոր գործընկերը «The Monthly Barometerե հեղինակավոր վերլուծական հանդեսն է: