Արմինֆո.Մարտի 18-21-ը Բրյուսելում՝ ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում, կայացել է Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվան նվիրված միջոցառումների շարքը:
Արմինֆո. Մի շարք ծանր հանցագործությունների մեղադրանքով կալանավորված գեներալ Մանվել Գրիգորյանը կրկին տեղափոխվել է <Նաիրի> բժշկական կենտրոն. նա դժգոհում է թուլությունից և ապատիայից: Այս մասին Արմինֆո-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է <Նաիրի> բժշկական կենտրոնի տնօրեն Անատոլի Գնունին ՝ նշելով, որ Գրիգորյանն ունի ընդհանուր ախտանիշներ, որոնք դրսևորվում են արյան մեջ գլյուկոզայի բարձր տիտրերի դեպքում:
Արմինֆո.Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) Հայաստանում դիտարկման հարցերով համազեկուցողներ իշխանություններից շոշափելի արդյունքներ են ակնկալում կոռուպցիայի դեմ պայքարում: Այս մասին ասված Է Հայաստանում ԵԽԽՎ մոնիթորինգի հարցերով համազեկուցողներ Յուլիա Լեւոչկինայի (Ուկրաինա) եւ Անդրեյ Շիրցելի (Սլովենիա) համատեղ հայտարարության մեջ, որոնք ավարել են մարտի 12-14-ը Երեւան կատած այցը:
Արմինֆո. «Հերացիե հիվանդանոցային համալիրի պոլիկլինիկայում ԵՊԲՀ պրոֆեսորների կողմից իրականացվում են անվճար բժշկական խորհրդատվություններ, որոնք կատարվում են ցանկացած բնակչի համար` անկախ տարիքից, սեռից և սպասարկման տարածքից, նախնական գրանցումով, յուրաքանչյուր շաբաթ օր, ժամը 10:00-12:00-ն:
Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 24-ին այցելել է Տավուշի մարզի Ենոքավան համայնք: Վարչապետին ուղեկցել են փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, Վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը և Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը:
Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Վրաստանի կառավարության ղեկավար Մամուկա Բախտաձեն մարտի 24-ին ոչ ֆորմալ հանդիպում են ունեցել Տավուշի մարզի Ենոքավան համայնքում: