Արմինֆո. Երևանի Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արսեն Մուրադյանն ապրիլի 1-ին հանդիպել է Ղազախստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ռազմական կցորդ, գնդապետ Մուխտար Մայկեեւի հետ:
Արմինֆո. Առողջապահության փոխնախարար Արսեն Դավթյանը ձերբակալվել է կաշառք ստանալիս: Այդ տեղեկությունը Facebook-ի իր էջում հաստատել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
Արմինֆո. ՀՀ արտաքին գործերի նախարարությունում տեղի ունեցավ փորձագիտական խորհրդաժողով՝ «Մարդկանց շահագործման (թրաֆիքինգ) դեմ պայքարի ԵԽ կոնվենցիայի ուժի մեջ մտնելու 10-ամյակը և Սեռական շահագործումից և սեռական չարաշահումից երեխաներին պաշտպանելու մասին և Մարդու օրգանների թրաֆիքինգի դեմ պայքարի մասին ԵԽ կոնվենցիաների վավերացման գործընթացը Հայաստանի կողմից» խորագրով:
Արմինֆո. 2019թ. մարտի 26-ին` ժամը 18:30-ի սահմաններում N զորամասի նախկին զինավանի տարածքում, պարտադիր ժամկետային զինծառայողներ, կրտսեր սերժանտ Արա Գեորգիի Առաքելյանի՝ մահացու և կրտսեր սերժանտ Անդրանիկ Կոմիտասի Կոշկանյանի՝ ձախ դաստակի շրջանի հրազենային վնասվածքներ ստանալու դեպքի առթիվ երրորդ կայազորային քննչական ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով հարուցվել է քրեական գործ և կատարվում է նախաքննություն:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին ՀՀ Հննչական կոմիտեի մամւոլի ծառայությունից, քրեական գործի նախաքննության ընթացքում ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով ձերբակալվել է տուժողների ծառայակիցը:
«Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ՝ դեպքի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ՚, - ասվում է հաղորդագրությունում: