Արմինֆո.Ապրիլի 4-ին Մոսկվայում Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի համանախագահներ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և ՌԴ տրանսպորտի նախարար Եվգենի Դիտրիխի գլխավորությամբ կայացել է Հայ-ռուսական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 19-րդ նիստը, որին հայկական կողմից մասնակցել են նաև Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը, Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը և Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի առաջին տեղակալ Գարեգին Բաղրամյանը:
Արմինֆո.Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ապրիլի 5-ին աշխատանքային այցով կմեկնի Հորդանանի Հաշիմյան Թագավորություն:
Արմինֆո. Հայաստանի գրողների միությունում նախօրեին տեղի է ունեցել Ակտոբեի հայ համայնքի նախաձեռնությամբ ղազախերեն հրատարակված «Հայ պոեզիայի անթոլոգիա՚ գրքի շնորհանդեսը: