Արմինֆո. Մադրիդյան սկզբունքների ձևաչափում անհնար է կարգավորել ղարաբաղյան հակամարտությունը ։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Արցախի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանը ՝ վստահեցնելով, որ այս տարի հակամարտող կողմերի շփման գծում իրավիճակի սրման վտանգ չի տեսնում ։
Արմինֆո. Եթե մենք ժողովրդավարական հասարակություն ենք համարում մեզ, Արցախի իշխանությունները պետք է ապահովեն նախագահական ընտրություններին իմ մասնակցության հնարավորությունը: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Արցախի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանը ։
Արմինֆո. Առանց այն ժամանակվա պաշտպանության նախարար, իսկ հետագայում վարչապետ Վազգեն Սարգսյանի գիտության ՝ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը չէր կարող բանակցություններ վարել Մեղրիի և Լաչինի փոխանակման շուրջ, ինչպես որ հաճախ է լրատվամիջոցներում շրջանառվում տարբեր գործիչների կողմից։ Ապրիլի 19-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ նման տեսակետ է հայտնել Արցախի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանը ։
Արմինֆո. Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքը երկարացնելու մասին որոշման հիմքերը բխում են օրենքից, միջազգային պրակտիկայից եւ Եվրոպական դատարանի համապատասխան որոշումներից: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը։
Արմինֆո.Ապրիլի 15-ին Իրաքում ՀՀ դեսպան Հրաչյա Փոլադյանը դեսպանությունում ընդունեց Իրաքի Կրոնական ազգային խորհրդի նախագահ Շեյխ Յուսեֆ ան-Նասրիին (Shaykh Yousif Al-Nasri), Իրաքի կառավարությանը կից Համակեցության և համայնքային խաղաղության մշտական հանձնաժողովի անդամներին, ինչպես նաև՝ նրանց ուղեկցող հոգևորականների պատվիրակությանը։