Արմինֆո.
Արմինֆո. Մայիսի 1-ից մեկնարկել է Երևանի կենդանաբանական այգու հերթական տարեշրջանը: Այցելուները, սակայն, դեռ որոշ ժամանակ չեն կարողանա օգտվել այգու մուտքի մոտ տեղադրված խաղային ատրակցիոններից: Փակ կլինեն նաև սրճարաններն ու հանրային սննդի մյուս կետերը: Պատճառը հինգ տնտեսվարողների հետ վեցամսյա պայմանագրերն են, որոնց ժամկետները լրացել են:
Արմինֆո.Եվրամիությունը 8 մլն եվրո է ուղղորդել Արեւելյան գործընկերության երկրներում շրջակա միջավայրի պաշտպանությանը եւ կլիմայի փոփոխության դեմ պայքարին. Հայաստանին հատկացվել է շուրջ 900 հազար եվրո։ Այդ մասին լրագրողների հետ զրույցում ասել է Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Դմիտրի Մարյասինը ՝ ՙԵվրոպական Միությունը հանուն Արեւելյան գործընկերության երկրներում կլիմայի փոփոխության՚ խորագրով մամուլի ասուլիսի շրջանակում։
Արմինֆո. 1 մլրդ 255 մլն դրամ է տնտեսել Երեւանի քաղաքապետարանը գնման գործընթացների արդյունքում՝ 2018-ի հոկտեմբերից ի վեր: Այդ մասին տեղեկացրել է Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը:
Արմինֆո.Վերաքննիչ քրեական դատարանն այսօր անփոփոխ թողեց <Սպայկա> ընկերության տնօրեն Դավիթ Ղազարյանին կալանավորելու մասին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը:Այս մասին լրագրողներին տեղեկացրել է Ղազարյանի պաշտպաններից Արսեն Սարդարյանը:
Արմինֆո.Կովկասի բնության հիմնադրամը (CNF) վերջերս իրականացրեց 2019 թվականի առաջին փոխանցումները (մոտ 330 հազար եվրո) ՀՀ հետևյալ պահպանվող տարածքներին. «Խոսրովի անտառ» պետական արգելոցին (110 հազար եվրո), «Զանգեզուր» կենսոլորտային համալիրին (92 հազար եվրո), «Դիլիջան» ազգային պարկին (87 հազար եվրո) և «Արփի լիճ» ազգային պարկին (40,000 եվրո):