Արմինֆո. Իրավիճակը Սիրիայում համաշխարհային քաղաքականության մեջ մրրկային կետ է, և ցանկալի չէ, որ Հայաստանը ներքաշվի այդ խառնարանի մեջ։ Հունիսի 14-ին տ մամուլի ասուլիսի ժամանակ այդպիսի կարծիք է հայտնել արտակարգ եւ լիազոր դեսպան Արման Նավասարդյանը։
Արմինֆո. Հունիսի 11-ին ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Շվեդիայի միջազգային զարգացման համագործակցության նախարար Փիթեր Էրիքսոնի հետ:
Արմինֆո. 2019թ հունիսի 9-ին Հայաստանում տեղի ունեցան ՏԻՄ մարմինների ընտրություններ, որոնք հավաստեցին Հայաստանյան նոր իշխանության պատրաստակամությունը կառուցելու քաղաքական մենաշնորհներից զերծ ժողովրդավարական պետություն: Այդ մասին ասվում է ՙԺառանգություն՚ կուսակցության հայտարարությունում, որի տեքստը տրամադրվել է ԱրմԻնֆո-ին:
Արմինֆո. ՌՈՒՍԱԼ ընկերությունների նախաձեռնած թատերական փառատոնը դուրս է այն ձեռնարկությունների գործունեության շրջանակներից, որոնք գործում և կազմակերպում են բիզնես Հայաստանի տարածքում: Այս մասին այսօր ՝ հունիսի 4 - ին, Երեւանում մեկնարկած թատերական փառատոնի կապակցությամբ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է "Իյուլանսամբլի" գեղարվեստական ղեկավար, ՄԽԱՏ դպրոց-ստուդիայի մանկավարժ, ռեժիսոր Վիկտոր Ռիժակովը՝ հունիսի 4-ին Երևանում մեկնարկած թատերական փառատոնի առթիվ։