Արմինֆո. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն այսօր ընդունել է Չեխիայի արտակարգ և լիազոր դեսպան Բեդրիխ Կոպեցկիին։ Հագեցած հանդիպման օրակարգում երկու երկրների միջև համագործակցության հարցն էր բարձրագույն կրթությունից, հանրակրթությունից և գիտությունից մինչև մշակույթ ու սպորտ։
Արմինֆո. Ժամանակակից տեխնոլոգիաներն այլևս մուտք են գործում Հայաստանի անտառներ: Ապօրինի հատումների դեպքերով առավել ռիսկային Ստեփանավանի անտառտնտեսության տարածքներում տեղադրվել է 10 սենսորային հսկիչ սարք:
Արմինֆո. Պետական տնտեսագիտական համալսարանում բացառվում է ցանկացած միջնորդություն։ Այս մասին հավաստիացրել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանը ՝ ներկայացնելով իր նշանակման պահից 7 ամսվա ընթացքում կատարված աշխատանքների հաշվետվությունը:
Արմինֆո. Oգոստոսին 8-ին ՀՀ կառավարությունը որոշում է կայացրել «Երեխաների քաղաքե նախագծի իրականացման նպատակով Արարատի մարզի Շահումյան և Տափերական համայնքներում «Հայկական Կարիտասե բարեսիրական հասարակական կազմակերպությանը սեփականության իրավունքով անհատույց հողատարածքներ տրամադրել:
Արմինֆո. Օգոստոսի 12-ին Երևանից դեպի Մոսկվա (UTA880 չվերթով) «Վնուկովոե օդանավակայան մեկնող Utair ավիաընկերության կողմից շահագործվող Boeing 737 տեսակի ինքնաթիռը, չի կատարել պլանավորված չվերթը, օդանավում հայտնաբերված տեխնիկական խնդրի պատճառով: Այդ մասին տեղեկանում ենք Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի ֆեյսբուքյան էջից:
Արմինֆո. Սյունիքի մարզի (Լեհվազ-Վարդանիձոր հատված) խոշոր հրդեհի կապակցությամբ ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը հրավիրել է օպերատիվ աշխատանքային խմբի արտահերթ նիստ: Այդ մասին ԱԻՆ ղեկավարը գրել է Ֆեյսբուքի իր էջում:
Արմինֆո. Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմնակիցները օգոստոսի 9-ին բողոքի ակցիա են անցկացրել մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի գրասենյակի մոտ ՝ պահանջելով Քոչարյանին քաղբանտարկյալ հայտարարել եւ պաշտպանել նրա իրավունքները: