Արմինֆո. Այսօր Եվլախում կայացել է Ստեփանակերտի ներկայացուցիչների հանդիպումը Բաքվի ներկայացուցիչների հետ: Պայմանավորվածություն է ձեռք բերվել պարբերաբար հանդիպումներ անցկացնել։ Այդ մասին սեպտեմբերի 21-ի երեկոյան ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պնդում է, որ Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի ագրեսիայի նպատակներից մեկը եղել է Հայաստանին պատերազմի մեջ ներքաշելը: Այդ մասին նա հայտարարել է սեպտեմբերի 21-ի երեկոյան ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ։
Արմինֆո.Լեռնային Ղարաբաղի բնակչության շրջանում զանգվածային զոհերի մասին սոցիալական ցանցերում տեղ գտած տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը: Այդ մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ սեպտեմբերի 21-ի երեկոյան ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ, հաավաստիացնելով, թե Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմն, ընդհանուր առմամբ, պահպանվում է:
Արմինֆո Հայաստանում Արցախի մշտական ներկայացուցչությունը հերքում է Ստեփանակերտում Ադրբեջանի դրոշի ծածանման վերաբերյալ լուրը:
Արմինֆո. Ադրբեջանը, հակառակ Լեռնային Ղարաբաղում հրադադարի մասին համաձայնագրի, սեպտեմբերի 21-ին օկուպացված Հաթերք գյուղում սպանել է մեկ խաղաղ բնակչի: Այդ մասին X-ի իր միկրոբլոգում հաղորդել է Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը։
Արմինֆո.Եվլախում ավարտվել է Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումը։
Արմինֆո. Հայաստանում ԵՄ առաքելությունն ուժեղացված պարեկություն է սկսել հայ-ադրբեջանական սահմանին և դիմակայության գծում, նաև Գեղարքունիքի մարզի Սոթք գյուղի մոտակայքում: Այդ մասին ասվում է X-ում առաքելության պաշտոնական միկրոբլոգում ։