Արմինֆո.Դավիթ Սարգսյանն ազատվել է Վայոց ձորի մարզպետի տեղակալի պաշտոնից: Որոշումը, ինչպես տեղեկանում ենք կառավարության պաշտոնական կայքից, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ստորագրել է սեպտեմբերի 27-ին:
Արմինֆո. Ժամը 16:00-ի դրությամբ Հակարի կամուրջը հատել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 50243 քաղաքացի, նրանցից 5700-ը ՀՀ կառավարության կողմից ապահովվել է ժամանակավոր կացարանով: Այդ մասին սեպտեմբերի 27-ին լրագրողների հետ ճեպազրույցում հաղորդել է վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը։
Արմինֆո.44-օրյա պատերազմի ժամանակ Մատենադարան-Գանձասար գիտամշակութային կենտրոնում ցուցադրվող ձեռագրերի կրկնօրինակները, Արցախի պատմությանն առնչվող հազվագյուտ վավերագրերն ու հնատիպ գրքերը տեղափոխվել են Մաշտոցյան Մատենադարան։ Այդ մասին հաղորդել են Մատենադարանում:
Արմինֆո. Հայաստանի Հանրապետության քաղաքացի Ա.Ե.-ն, այլ քաղաքացիների հետ խմբի կազմում, նախնական համաձայնությամբ, խաբեության եղանակով հափշտակել և օրինականացրել է առանձնապես խոշոր չափերով գույքեր: Այդ մասին հաղորդել է Գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը:
Արմինֆո. Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն այսօր ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության նորանշանակ դեսպան Օլիվիե Դըկոտինյին:
Արմինֆո.Այս պահի դրությամբ Լեռնային Ղարաբաղից արդեն 19 հազար հարկադիր տեղաաահանվածներ արդեն Հայաստան են ժամանել Կոռնիձորով: Այդ մասին սեպտեմբերի 26-ին մամուլի ասուլիսի ժամանակ հաղորդել է փոխվարչապետ, արցախցիներին աջակցության աշխատանքային խմբի ղեկավար Տիգրան Խաչատրյանը:
Արմինֆո. "Ազգային կոմիտեի" անդամ, "Մայր Հայաստան" դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թևանյանը, ինչպես նաև լրագրող Դավիթ Սարգսյանը և ԵՊՀ դասախոս Ցոլակ Հակոբյանն ազատ են արձակվել:
Արմինֆո.Երեկ Արցախում (Ստեփանակերտ-Ասկերան մայրուղու մոտակայքում) վառելիքի պահեստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով պաշտոնապես տուժել է 290 մարդ, տասնյակ մարդիկ գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում, 20 մարդ զոհվել է։ Այդ մասին X ցանցի իր էջում գրել է Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը:
Արմինֆո. ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության ղեկավար Սամանթա Փաուերին և ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Յուրի Քիմին։