Արմինֆո.Այսօր կառավարության հերթական նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Ադրբեջանի էթնիկ զտման քաղաքականության հետևանքով Լեռնային Ղարաբաղի մեր հայրենակիցների բռնի տեղահանությանը:
Արմինֆո. Հայաստանի ֆինանսների նախարարությունը հատուկ գանձապետական հաշիվ կբացի Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց օգտին նվիրատվությունների համար: Այդ մասին հայտարարել է փոխվարչապետ, արցախցիներին աջակցության աշխատանքային խմբի ղեկավար Տիգրան Խաչատրյանը։
Արմինֆո.Սեպտեմբերի 27-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի հետ:
Արմինֆո.Դադարեցվել է Karabakh Telecom բջջային կապի օպերատորի գործունեությունը Լեռնային Ղարաբաղում, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները:
Արմինֆո. "Գազպրոմ Արմենիա"-ն պատրաստ է կատարել Լեռնային Ղարաբաղից տեղահանված 300 ընտանիքի վարձավճարները և կոմունալ վճարումները: Միջոցները նախատեսված են լինելու հանրապետության մարզերում տեղակայված եւ Աշխատանքի նախարարության ռեեստրում ընդգրկված ընտանիքների համար, ասված է ընկերության տարածած հաղորդագրության մեջ: