Արմինֆո. Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի բնակիչ Խ.Հ.-ն, «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր օգտահաշվում, 2023 թվականի սեպտեմբերի 19-ին կատարել է իշխանությունը զավթելուն և ռազմական հեղաշրջում կատարելու միջոցով սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչեր: Այդ մասին հաղորդել է Գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը:
Արմինֆո.Պաշտպանության բանակի N զորամասի (դիվիզիայի) հրամանատարի բարոյահոգեբանական ապահովման գծով տեղակալ, գնդապետ Մ.Բ.-ն 2020 թվականի հոկտեմբերի 3-ին, աջ ծնկահոդի շրջանում վնասվածք ստանալու պատճառաբանությամբ, դիմել է Հադրութի շրջանի Տող գյուղում ծավալված Մեխակավանի զինվորական հոսպիտալ: Մ.Բ.-ի աջ ծնկահոդի հատվածում հայտնաբերվել է միայն այտուց, տեղադրվել է ֆիքսատոր՝ հոդի շարժունակությունը սահմանափակելու նպատակով: Այդ մասին հաղորդում է Գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը:
Արմինֆո. Լեռնային Ղարաբաղ ուղարկված ՄԱԿ-ի առաքելությունն ուշացած էր, հոկտեմբերի 3-ին հայտարարել է ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը:
Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Օլաֆ Շոլցին ազգային տոնի՝ Միասնության օրվա առթիվ: Կառավարության հաղորդագրության համաձայն, շնորհավորական ուղերձում ասված է.
Արմինֆո.Վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը շարունակում է Կառավարության «Հումանիտար կենտրոնից» ուղիղ միացմամբ՝ օրը երեք անգամ, ներկայացնել վերջին տվյալները Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց վերաբերյալ, ինչպես նաև մանրամասներ ներկայացնել Կառավարության աջակցության ծրագրերի վերաբերյալ, որոնք են՝ կեցավայրի, զբաղվածության, սննդամթերքի, ինչպես նաև առողջապահական խնդիրների կարգավորումը:
Արմինֆո. 2023 թվականի հոկտեմբերի 2-ին Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության և «ԱՕԿՍ» ՍՊ ընկերության բաժնետերերի միջև կնքված հաշտության համաձայնությունը հաստատվեց Վարչական դատարանի կողմից: Այդ մասին հաղորդել է Գլխավոր դատախազությունը:
Արմինֆո.Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորութամբ Կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին ցուցաբերվող հումանիտար օգնության ծրագրերն ու հետագա քայլերը:
Արմինֆո. Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանը և Վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը Կառավարության «Հումանիտար կենտրոնից» ներկայացրել են վերջին տվյալները Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց վերաբերյալ, ինչպես նաև մանրամասներ ներկայացրել աջակցության ծրագրերի վերաբերյալ: