Արմինֆո. Հայաստանի քննչական կոմիտեն քրեական վարույթ է նախաձեռնել Լեռնային Ղարաբաղի Մարտունի քաղաքում "Արցախբանկի" մասնաճյուղին պատկանող գումարի և ոսկյա իրերի գողության դեպքի առնչությամբ: Այդ մասին հաղորդել է Հայաստանի ՔԿ մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը՝ «Ֆեյսբուքի» իր էջում:
Արմինֆո. Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը և վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը կառավարության «Հումանիտար կենտրոնից» ներկայացրել են թարմացված տվյալներ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց աջակցությանն ուղղված ծրագրերի ընթացքի վերաբերյալ:
Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակի ներկայացուցիչներին գործուղել է Նիդերլանդներ՝ մասնակցելու "Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի" գործով լսումներին:
Արմինֆո. Հոկտեմբերի 6-ին Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է ԵՄ ճգնաժամային կառավարման հարցերով հանձնակատար Յանեզ Լենարչիչին:
Արմինֆո. Իսրայելում զարգացումների հետևանքով տուժածների շրջանում հայերի առկայության մասին տեղեկություններ այս պահին չկան: Այդ մասին սոցցանցում հաղորդել է ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Անի Բադալյանը:
Արմինֆո. Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
Արմինֆո.Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեսակապի միջոցով կարող է մասնակցել հոկտեմբերի 13-ին Բիշքեկում կայանալիք ԱՊՀ գագաթնաժողովին: Ըստ ՏԱՍՍ-ի՝ այդ մասին ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը հաղորդել է "Ռոսիա-1" հեռուստաալիքի "Մոսկվա. Կրեմլ. Պուտին" ծրագրի եթերում, որը հրապարակել է լրագրող Պավել Զարուբինը Telegram-ի իր ալիքում:
Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրոպական միության ճգնաժամային կառավարման հարցերով հանձնակատար Յանեզ Լենարչիչին:
Արմինֆո. Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն ընդունել է ԱՄՆ ՄԶԳ պատվիրակությանը, որի կազմում են եղել Եվրոպայի և Ասիայի գործերով ԱՄՆ ՄԶԳ ղեկավարի տեղակալ Ալեքս Սոկոլովսկին, ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն Ջոն Ալելոն և ԱՄՆ ՄԶԳ Արտակարգ իրավիճակների արձագանքման համակարգող Մայք Լամբրայթը:
Արմինֆո. Հոկտեմբերի 18-ին Ստրասբուրգում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ելույթ կունենա Եվրախորհրդարանի լիագումար նստաշրջանում: Այդ մասին հայտարարել է Եվրախորհրդարանի ղեկավար Ռոբերտ Մեցոլան՝ Գրանադայում ԵՄ ոչ պաշտոնական գագաթնաժողովի հարթակներում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։