Արմինֆո.«Վերին Լարս» անցակետում, գործնականում, հերթեր չկան: Այդ մասին հոկտեմբերի 23-ին ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հանձնաժողովի նիստում հայտարարել է Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Աշոտ Մուրադյանը։
Արմինֆո.Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր քույրերի եւ եղբայրների համար սկսում ենք առաջնահերթ ծախսերը հոգալու ֆինանսական աջակցության նոր ծրագիր: Այդ մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Արմինֆո.Հայաստանում Արցախի ներկայացուցչության շենքի առջև տեղի ունեցած ծեծկռտուքի ժամանակ տուժել է ԼՂՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Շահրամանյանը:
Արմինֆո. Դատախազը 2023 թվականի հոկտեմբերի 20-ին հանրային քրեական հետապնդումներ է հարուցել Արարատի մարզում օգտակար հանածոյի արդյունահանմամբ զբաղվող երեք ընկերությունների տնօրենների նկատմամբ՝ ընդերքի պահպանման և օգտագործման օրենսդրական պահանջները խախտելու, հողը փչացնելու համար, որի արդյունքում պետությանը պատճառվել է խոշոր գույքային և այլ էական վնաս: Այդ մասին հաղորդում է ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը:
Արմինֆո. Պարտադիր ժամկետային երեք զինծառայող հրաժարվել է մասնակցել մարտական գործողություններին. դատախազը գործերն ուղարկել է դատարան: Այդ մասին հաղորդել է ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը:
Արմինֆո.Դատախազը 2023 թվականի հոկտեմբերի 17-ին հաստատել է N բանակային կորպուսի, զորամասի և վաշտի հրամանատարների կողմից՝ մարտական հերթապահության կանոնները խախտելու հետևանքով հակառակորդի առաջխաղացումը դեպի ՀՀ ինքնիշխան տարածք չկանխելու վերաբերյալ մեղադրական եզրակացությունը և վարույթի նյութերի հետ հանձնել Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան: Այդ մասին հաղորդել է Գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը: