Արմինֆո. Նման մոտեցումը խախտում է բազմաթիվ կանոններ ՝ սկսած միմյանց ներքին գործերին չմիջամտելուց և դիվանագիտական կոռեկտության կանոններից։ Այս մասին Wall Street Journal թերթին տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՝ ի պատասխան "բավական բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում ՝ ՌԴ նախկին նախագահ Դմիտրի Մեդվեդևի հայտարարությունները մեկնաբանելու խնդրանքին, որոնք իսկապես վիրավորական բառապաշար են օգտագործել և հեղաշրջման կոչեր հնչեցրել"։
Արմինֆո. Հայաստանի ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին կոչ է արել կամավոր հանձնել իրենց հետ ԼՂ-ից բերած ապօրինի զենքը:
Արմինֆո.Երեւանը միջազգային գործընկերներին կուղարկի Հարավային Կովկասում "Խաղաղության խաչմերուկի" իր հայեցակարգը:
Արմինֆո.ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում շարունակվում է Ադրբեջանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության կողմից 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Լեռնային Ղարաբաղի բնակչության նկատմամբ ազգային, էթնիկ խմբի լրիվ կամ մասնակի ոչնչացման նպատակով այդ խմբի անդամներին սպանելու, նրանց առողջությանը ծանր վնաս կամ հոգեկան լուրջ խեղում պատճառելու կամ այդ խմբի լրիվ կամ մասնակի ֆիզիկական ոչնչացմանն ուղղված կյանքի պայմաններ ստեղծելու, այդ թվում՝ բռնությամբ տեղահանելուն ուղղված միջոցներ իրականացնելու, մարդկության դեմ ուղղված հանցագործություններ կատարելու դեպքերի վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը։ Այդ մասին հաղորդում է Հայաստանի ՔԿ մամուլի ծառայությունը:
Արմինֆո.Ավարտվել է Շիրակի մարզի Պեմզաշեն բնակավայրի բնակչուհու և վերջինիս երկու երեխաների սպանության, 12 տարին չլրացած աղջիկ երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ, ավազակություն կատարելու, քրեակատարողական հիմնարկում պահվող անձի կողմից կտրող-ծակող կամ, կյանքից զրկելու, կամ առողջությանը վնաս պատճառելու համար գործիք պատրաստելու, ձեռք բերելու, պահելու, կրելու դեպքերի առթիվ քննվող քրեական վարույթի նախաքննությունը: Այդ մասին հաղորդում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը:
Արմինֆո.«Մոսէսքո» ՍՊ ընկերության սեփականատեր Կ.Գ.-ն 2017 թվականին Պաշտպանության նախարարության կարիքների համար ներկրվող նյութական միջոցների ընդունման հանձնաժողովի նախագահ, N զորամասի հրամանատար Ռ.Բ.-ի, Հանձնաժողովի անդամներ՝ հրամանատարի տեղակալ-գլխավոր ինժեներ Ա.Պ.-ի, Վառելիքաքսուքային նյութերի պահպանման բաժնի պետ Ա.Ա.-ի և պահեստապետ Ս.Կ.-ի օժանդակությամբ, Պաշտպանության նախարարությունից հափշտակել է 59 մլն 582 հազար 840 դրամ: Բացի այդ, Կ.Գ.-ն պատրաստել և օգտագործել է կեղծ փաստաթղթեր, օժանդակել է Հանձնաժողովի անդամների և պահեստապետի կողմից պաշտոնեական կեղծիք կատարելուն: Այդ մասին հաղորդում է ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը:
Արմինֆո.Փոխվարչապետներ Տիգրան Խաչատրյանը եւ Մհեր Գրիգորյանն ընդունել են ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) Եվրոպայի և Եվրասիայի բյուրոյի ղեկավար Էրին Մըքիին: