Արմինֆո.Թբիլիսիում տեղի է ունեցել Հայաստանի և Վրաստանի վարչապետներ Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Ղարիբաշվիլիի առանձնազրույցը:
Արմինֆո.Դատախազը 2023 թվականի հոկտեմբերի 24-ին հանրային նոր քրեական հետապնդում է հարուցել ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանի նկատմամբ՝ այն բանի համար, որ նա նախարարության հաշվեկշռում գտնվող՝ Երևան քաղաքի Հասրաթյան փողոցի բազմաբնակարան շենքի բնակարանների բաշխման գործընթացում 2018 թվականի հունվարին դիտավորությամբ կատարել է իր լիազորությունների շրջանակից ակնհայտորեն դուրս գտնվող գործողություններ: Արդյունքում՝ էական վնաս է պատճառվել անձանց իրավունքներին, օրինական շահերին, ինչպես նաև պետության օրինական շահերին, ինչն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ: Այդ մասին հաղորդում է ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը:
Արմինֆո. Հայաստանի կառավարությունն այսօրվա նիստում հաստատել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց ժամանակավոր պաշտպանության տակ վերցնելու, ժամանակավոր պաշտպանություն ստացած փախստականի անձը հաստատող փաստաթղթի նկարագիրը և դրա տրամադրման կարգը:
Արմինֆո.ՀՀ կառավարությունը հոկտեմբերի 26-ին հավանություն է տվել "Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Արաբական Միացյալ Էմիրությունների կառավարության միջեւ դիվանագիտական անձնագրեր ունեցող անձանց մուտքի թույլտվություն ստանալու պահանջից ազատելու մասին 2009 թվականի հունիսի 21-ի Փոխըմբռնման հուշագրում փոփոխություններ կատարելու մասին "արձանագրությունը վավերացնելու մասին" օրենքի նախագծին:
Արմինֆո. 2023 թ. հոկտեմբերի 27-ից մինչև 2024 թ. հունվարի 31-ը ներառյալ կանցկացվի ձմեռային զորակոչ: Այդ մասին ասվում է ՀՀ կառավարության հաղորդագրությունում:
Արմինֆո.Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Wall Street Journal-ին տված հարցազրույցում անդրադարձել է հայ ժողովրդի և Ռուսաստանի միջև դարերի ընթացքում ունեցած հարաբերություններին, և այն բանին, որ, «շատերի մոտ, թերևս, կա այն զգացողությունը, որ իրենց դավաճանել են, և որքանով է պատմական այդ լարվածությունը»:
Արմինֆո.Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Wall Street Journal-ին տված հարցազրույցում պարզաբանել է, թե ինչու է Հայաստանը շարունակում անդամակցել ՀԱՊԿ-ին ՝ չնայած կազմակերպության անգործությունից դժգոհությանը:
Արմինֆո.Ոչ մի տեղ գրված չէ, որ ՌԴ որևէ մարմին պետք է վերահսկողություն ունենա ՀՀ որևէ տարածքի նկատմամբ ։ Որևէ տեղ գրված չէ, որ Հայաստանը համաձայն է կամ մտադիր է կրճատել կամ սահմանափակել Հայաստանի Հանրապետության որևէ ինքնիշխան իրավունք: Այդ մասին Wall Street Journal-ին տված հարցազրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՝ անդրադառնալով տարածաշրջանային կոմունիկացիաների բացմանը, մասնավորապես, Ադրբեջանից Նախիջևան տարանցմանը և այն համաձայնությանը, որ այդ տարանցումը կառավարելու է Ռուսաստանի ԱԴԾ-ն։