Արմինֆո.ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում իրականացված քրեական վարույթով կատարված նախաքննությամբ հիմնավորվել է, որ Ե. Զ.-ն, 2003 թվականի հուլիսի 1-ից մինչև 2009 թվականի մարտի 4-ը զբաղեցնելով Երևանի քաղաքապետի պաշտոնը, չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները` առանց համապատասխան իրավական հիմքերի որոշում է կայացրել «Ավանգարդ Մոթորս» ՍՊԸ-ին կադաստրային արժեքից բազմակի անգամ ցածր գնով օտարել
Արմինֆո.Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված և փախստականների ժամանակավոր պաշտպանության կարգավիճակ ստացած անձինք նոյեմբերի 6-ից կարող են դիմել ՀՀ քաղաքացիություն ստանալու համար, հաղորդում է ՀՀ ՆԳՆ մամուլի ծառայությունը:
Արմինֆո. ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանն արձագանքել է ԱԺ ընդդիմադիր "Հայաստան" խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանի հայտարարությանը, թե՝ իրեն առաջարկվել է ղեկավարել ժամանակավոր կառավարությունը:
Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքի գլխավորած պատվիրակությանը:
Արմինֆո. Դատախազը 2023 թվականի նոյեմբերի 1-ին հանրային քրեական հետապնդում է հարուցել Շվեյցարիայի Համադաշնության և Հայաստանի Հանրապետության քաղաքացի Կ.Վ.-ի նկատմամբ՝ հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու համար (փողերի լվացում): Ըստ լրատվամիջոցի՝ Կ. Վ.-ն Կարեն Վանեցյանն է՝ Ազգային անվտանգության ծառայության նախկին ղեկավար, "Հայրենիք" կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի զարմիկը:
Արմինֆո. Մայր աթոռ Սուրբ Էջմիածինը կպահպանի Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմը: Նման որոշում է կայացրել Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը, որը նախագահել է Գարեգին Բ ամենայն հայոց կաթողիկոսը:
Արմինֆո.Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունը, պետության գույքային շահերի պաշտպանությունն ապահովելու նպատակով, ուսումնասիրություններ է իրականացրել Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի այն շինհրապարակներում, որոնք տևական ժամանակ ցանկապատված են և ընդգրկում են համայնքային սեփականություն հանդիսացող հողատարածքներ, այդ թվում՝ մայթեր, փողոցներ։ Այդ մասին հաղորդում է ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը:
Արմինֆո.Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հետ ծաղիկներ է խոնարհել ԱԺ այգում կանգնեցված հուշակոթողի մոտ և հարգանքի տուրք մատուցել 1999 թվականի հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհ դարձած պետական և քաղաքական գործիչների հիշատակին: Այդ մասին հաղորդել է վարչապետի մամուլի ծառայությունը:
Արմինֆո. Հայաստանի և Ադրբեջանի վարչապետներ Նիկոլ Փաշինյանը և Ալի Ասադովը Վրաստանի կառավարության ղեկավար Իրակլի Ղարիբաշվիլիի միջնորդությամբ հանդիպել են Թբիլիսիից ոչ հեռու գտնվող Մուխրանիում: Այդ մասին հաղորդել Է Վրաստանի կառավարության մամուլի ծառայությունը։
Արմինֆո.Եվրոպական հանձնաժողովը Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ) միջոցով 10 մլն եվրոյի դրամաշնորհ կտրամադրի Հայաստանում կրթական ենթակառուցվածքների բարելավման նպատակով: Ֆինանսական փաթեթի մի մասը, ըստ ԵՀ - ի, ստորագրել են ԵՄ ընդլայնման և հարևանության հարցերով հանձնակատար Օլիվեր Վարգեին և Եվրոպական ներդրումային բանկի փոխնախագահ Թոմաս Օստերոսը Global Gateway համաժողովի հարթակներում և Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի ներկայությամբ: